Երիտասարդներ
Դադար


Դադար

Hand holding a smartphone

Լավ է, երբ դադար եմ առնում և ընդմիջում եմ

Երբեմն ինձ թվում է, որ ես պետք է օգտագործեմ տեխնոլոգիաները, որպեսզի ինձ զգամ երջանիկ կամ այլ մարդկանց հետ կապված: Կամ ես թերթում եմ էջերը, քանի որ ինձ միայնակ կամ ձանձրացած եմ զգում: Երբեմն ես հանդիպում եմ այնպիսի նյութերի, որոնք պարունակում են բռնության, սարսափի կամ սեռական բնույթի տեսարաններ, և ես վստահ չեմ, թե ինչպես պետք է արձագանքեմ:

Ես սովորել եմ, որ ինձ համար նորմալ է դադար առնել և ընդմիջել: Հոգին կառաջնորդի ինձ և կզգուշացնի, և դա կօգնի ինձ մտածել այն մասին, թե ես ինչպես եմ գործում և զգում: Այդ ժամանակ ես կարող եմ որոշել՝ արդյոք ուզում եմ այլ ընտրություն կատարել:

Ես համարում եմ, որ դա օգնում է.

  • Կենտրոնացնել ուշադրությունը․ երբ տեսնում եմ նյութ, որն անպատշաճ է կամ ստիպում է ինձ վատ, միայնակ կամ անհարմար զգալ, ասում եմ. «Սա ճիշտ չէ»:

  • Կատարել ավելի լավ ընտրություն. ես կարող եմ անջատել սարքը կամ լռեցնել իմ ծանուցումները: Ես կարող եմ դուրս գալ տնից կամ տեղափոխվել մեկ այլ՝ առանց սարքի սենյակ։

  • Հաղորդակցվել որևէ մեկի հետ. ես կարող եմ զրուցել ընկերոջ կամ ընտանիքի անդամի հետ այն մասին, թե ինչ եմ զգում: Երբեմն ինձ պետք է որևէ մեկի հետ անձամբ կապ հաստատել, այլ ոչ թե էկրանի միջոցով:

3:46

Taking Charge of Technology: Remedies

Նպատակ, ծրագիր, դադար։ Այս երեք պարզ բառերը կարող են մեծ փոփոխություն առաջացնել:

Ո՞րն է տեխնոլոգիան օգտագործելու ձեր ծրագիրը։ Դուք կարող եք օգտագործել այս էջը՝ նշումներ կատարելու կամ որոշ հիշեցումներ գրի առնելու համար:

Icons