Նպատակ
Ես կարող եմ նպատակային օգտագործել տեխնոլոգիաները։ Տեխնոլոգիաներն անվերահսկելի չեն ինձ համար
Տեխնոլոգիաներն ինձ կապում են մի քանի զարմանալի մարդկանց հետ (և մոտ երկու միլիոն կատուների տեսանյութերի): Բայց երբեմն ես կլանված եմ սոցիալական ցանցերի էջերը թերթելով կամ մարդկանց պատասխանելով։ Ամեն անգամ, երբ դա տեղի է ունենում, նպատակն օգնում է ինձ հիշել, որ ես վերահսկում եմ տեխնոլոգիաները: Տեխնոլոգիաներն անվերահսկելի չեն ինձ համար։ Ես կարող եմ օգտագործել տեխնոլոգիաները ինձ անհրաժեշտ նյութերի համար, իսկ հետո մեկ ուրիշ բանով զբաղվել:
Ահա մի քանի հարց, որոնք օգնում են ինձ․
-
Ես ինչո՞ւ եմ օգտագործում այս սարքը հենց հիմա:
-
Արդյո՞ք ես լավ եմ զգում այն բանից, ինչ անում եմ:
-
Որքա՞ն ժամանակ կհատկացնեմ այս սարքին։
Երբեմն ինձ համար դժվար է նկարագրել, թե ինչ եմ զգում: Այս տեսանյութն օգնեց ինձ բառերով արտահայտել դա: Գուցե այն ձեզ ևս օգնի։
3:18