Scripture Stories
Հռութը և Նոեմին


Հռութը և Նոեմին, Հին Կտակարանի պատմություններ (2022)

Հռութը և Նոեմին, Հին Կտակարանի պատմություններ

Հռութ 1–4

Հռութը և Նոեմին

Հաղթահարելով փորձությունները սիրո և հավատարմության շնորհիվ

Նկար
Նոեմին և ընտանիքը գնում են քաղաք

Նոեմին և իր ընտանիքը տեղափոխվեցին Մովաբ, քանի որ Հուդայի երկրում չկար բավականաչափ սնունդ: Այնուհետև Նոեմիի ամուսինը մահացավ: Նոեմիի որդիներն ամուսնացան Օրփա և Հռութ անունով մովաբացի կանանց հետ: Նրանք 10 տարի հոգ էին տանում Նոեմիի մասին:

Հռութ 1.1–4

Նկար
Օրփան, Հռութը և Նոեմին գրկախառնվում են

Այնուհետև Օրփայի և Հռութի ամուսինները մահացան: Կանայք մնացին մենակ: Նոեմին չէր կարող Հռութին և Օրփային ապահովել սնունդով:

Հռութ 1.5, 8–10

Նկար
Հռութը և Նոեմին ուղևորվում են ուղտով

Օրփան վերադարձավ տուն: Իսկ Հռութը ցանկացավ մնալ և հոգ տանել Նոեմիի մասին: Հռութն ու Նոեմին լսել էին, որ Հուդայի երկրում կրկին բերք կա, ուստի նրանք ուղևորվեցին այնտեղ:

Հռութ 1.16–19

Նկար
Հռութը հացահատիկ է հավաքում

Հռութն ու Նոեմին հասան Հուդա բերքահավաքի ժամանակ: Նրանց սնունդ էր հարկավոր: Նոեմիի Բոոս անունով ազգականը Հուդայում դաշտեր ուներ: Նա թույլ տվեց, որ Հռութը հավաքի իր դաշտերում մնացած հացահատիկը: Դա դժվար աշխատանք էր:

Հռութ 1.22, 2.3

Նկար
Բոոսը խոսում է Հռութի հետ

Բոոսը հարգում էր Հռութին, քանի որ նա քրտնաջան աշխատում էր և հավատարիմ էր Նոեմիին և Տիրոջը: Նա հրահանգեց ծառաներին, որ դաշտերում ավելի շատ հացահատիկ թողնեն Հռութի համար:

Հռութ 2.5–17

Նկար
Հռութը և Նոեմին

Նոեմին ուզում էր, որ Հռութը ընտանիք ունենա: Նա խրախուսեց Հռութին ամուսնանալ Բոոսի հետ: Հռութը գիտեր, որ եթե ինքն ու Բոոսը ամուսնանան, ապա կարող են միասին հոգ տանել Նոեմիի մասին:

Հռութ 3.1-2, 4.15

Նկար
Հռութը և Բոոսը

Հռութը որոշեց առաջարկել Բոոսին ամուսնանալ իր հետ: Բոոսը գիտեր, որ Հռութը հավատարիմ և առաքինի կին է: Նա համաձայնվեց:

Հռութ 3.3–18, 4.13

Նկար
Հռութը, Բոոսը և նրանց երեխան

Հռութը և Բոոսը ամուսնացան: Շուտով Հռութը տղա երեխա ունեցավ: Բոոսը դարձավ Դավիթի՝ ապագա թագավորի պապը: Շատ տարիներ անց այս տոհմում ծնվեց Հիսուս Քրիստոսը:

Հռութ 4.13–17