«Հովսեփը Եգիպտոսում», Հին Կտակարանի պատմություններ (2022)
«Հովսեփը Եգիպտոսում», Հին Կտակարանի պատմություններ
Ծննդոց 39-41
Հովսեփը Եգիպտոսում
Ստրուկը դառնում է առաջնորդ
Հովսեփին որպես ստրուկ վաճառում են մի մարդու, ում անունը Պետափրես էր։ Պետափրեսն աշխատում էր փարավոնի` Եգիպտոսի տիրակալի մոտ: Պետափրեսը տեսնում էր, որ Տերն օգնում էր Հովսեփին: Նա վստահեց Հովսեփին և նրան հանձնեց իր տան և իր ողջ ունեցվածքի կառավարումը:
Ծննդոց 39․1-6
Պետափրեսի կինը հավանում էր Հովսեփին։ Նա ցանկանում էր, որ Հովսեփն իր հետ միասին խախտեր Տիրոջ պատվիրանները։ Հովսեփը նրան ասաց՝ «ո՛չ»։
Ծննդոց 39․7-10
Պետափրեսի կինը չլսեց, և Հովսեփը փախավ նրանից։ Կինը բարկացած էր Հովսեփի վրա։
Ծննդոց 39․11-12
Նա Պետափրեսին ցույց տվեց Հովսեփի հագուստը։ Նա ստեց Պետափրեսին Հովսեփի վերաբերյալ։ Պետափրեսը Հովսեփին բանտ նստեցրեց։
Ծննդոց 39․13-20
Հովսեփն առանձնացավ իր ընտանիքից։ Նա ստրուկ էր դարձել, ապա՝ բանտարկյալ։ Սակայն Տերը շարունակում էր օգնել Հովսեփին։ Հովսեփը չէր հանձնվում։ Տերն օրհնեց բանտապետին, որպեսզի նա տեսներ, թե ինչ շնորհալի մարդ էր Հովսեփը։ Բանտապետը սկսեց վստահել Հովսեփին և նրան հանձնեց մյուս բանտարկյալների վերահսկողությունը։
Ծննդոց 39․21
Հովսեփը հանդիպեց երկու բանտարկյալների՝ մի հացթուխի և մի սեղանապետի, ովքեր աշխատել էին փարավոնի մոտ: Նրանք երկուսն էլ տարօրինակ երազներ էին տեսնում: Տիրոջ զորությամբ Հովսեփը բացատրեց, թե ինչ էին նշանակում նրանց երազները: Սեղանապետի երազը նշանակում էր, որ նա պիտի ազատություն ստանար: Երեք օր անց նա ազատ արձակվեց՝ կրկին աշխատելու փարավոնի մոտ:
Ծննդոց 39․22-23, 40․1-21
Մի օր փարավոնը տխրեց իր երազների պատճառով։ Ոչ ոք չէր կարող ասել, թե նրա երազներն ինչ էին նշանակում։
Ծննդոց 41․1-8
Այնուհետև սեղանապետը հիշեց, որ Հովսեփը կարողանում էր երազներ մեկնաբանել։
Ծննդոց 41․9-13
Հովսեփը դուրս բերվեց բանտից, որ բացատրի փարավոնի երազները: Հովսեփն ասաց, որ երազները նշանակում են հետևյալը՝ որ յոթ տարի Եգիպտոսում առատ ուտելիք է լինելու, որից հետո՝ յոթ տարի սով, շատ քիչ ուտելիք: Հովսեփն ասաց փարավոնին, որ լավ տարիներին Եգիպտոսը պետք է լրացուցիչ սնունդ պահեստավորի:
Ծննդոց 41․14-36
Փարավոնը գիտեր, որ այն, ինչ Հովսեփն ասել էր իր երազների մասին, ճիշտ էր: Նա ազատեց Հովսեփին բանտից և դարձրեց նրան մեծ առաջնորդ Եգիպտոսում։ Յոթ տարի Հովսեփն օգնեց Եգիպտոսում սնունդ պահեստավորել։
Ծննդոց 41․37-53
Այնուհետև սով սկսվեց։ Այդ ընթացքում ոչ ոք չէր կարող որևէ մթերք աճեցնել: Մարդիկ գալիս էին Եգիպտոս՝ Հովսեփի պահեստավորած մթերքը գնելու: Հովսեփի շնորհիվ եգիպտացիները սննդի բավականաչափ պաշար ունեին, և գոյատևեցին սովի տարիներին, ինչպես նաև օգնեցին ուրիշներին՝ գոյատևել։
Ծննդոց 41․54-57