Հակոբն ու իր ընտանիքը, Հին Կտակարանի պատմություններ (2022)
Հակոբն ու իր ընտանիքը, Հին Կտակարանի պատմություններ
Ծննդոց 27-33
Հակոբն ու իր ընտանիքը
Տերն ինչպե՞ս է պահում Իր խոստումները
Հակոբը լքեց իր տունը՝ իր զայրացած եղբայր Եսավից խուսափելու համար: Հակոբի հայրը նրան օրհնեց, որպեսզի նա գտնի և ամուսնանա մի կնոջ հետ, ով սիրում է Տիրոջն ու պահում է Նրա պատվիրանները:
Ծննդոց 27.42-46, 28.1-5
Հակոբը ճամփորդում էր, երբ Տերը այցելեց նրան տեսիլքում: Նա խոստացավ միշտ լինել Հակոբի կողքին: Հակոբը խոստացավ, որ Տիրոջը կտա իր ողջ ստացածի տասներորդ մասը:
Ծննդոց 28․10-16, 20-22
Տերը խոստացավ Հակոբին, որ նա բազմաթիվ երեխաներ կունենա։ Հակոբի երեխաների միջոցով երկրի ընտանիքները Տիրոջը ճանաչելու օրհնությանը կարժանանան: Վերջին օրերում Հակոբի ընտանիքը կոչվում է Իսրայելի տուն:
Ծննդոց 28․3-4, 14, 1 Նեփի 10.14
Հակոբը ճամփորդեց դեպի Խառան կոչվող երկիրը: Այնտեղ նա սիրահարվեց մի արդար կնոջ, ում անունն էր Ռաքել:
Ծննդոց 27.43, 29.9-20
Հակոբը համաձայնեց Ռաքելի հոր՝ Լաբանի համար աշխատել յոթ տարի, որպեսզի կարողանա ամուսնանալ Ռաքելի հետ: Լաբանը համաձայնեց։ Հակոբն աշխատեց յոթ տարի:
Ծննդոց 29․21-27
Բայց Լաբանն ուզում էր, որ իր ավագ դուստրը՝ Լիան առաջինն ամուսնանա։ Հարսանիքի ժամանակ Լաբանը խաբեց Հակոբին և ամուսնացրեց նրան Լիայի հետ: Սակայն Հակոբը սիրում էր Ռաքելին: Նա խոստացավ աշխատել ևս յոթ տարի, որպեսզի կարողանա նրա հետ էլ ամուսնանալ: Լաբանը համաձայնեց և Հակոբի ընտանիքը սկսեց աճել:
Ծննդոց 29.28-35, 30.3–13, 17–24, Հակոբ 2.27-30
Լաբանը չվճարեց Հակոբին այն, ինչ պետք է վճարեր: Սակայն Տերը օրհնեց Հակոբին բազմաթիվ անասուններով և ասաց, որ նա տուն վերադառնա:
Ծննդոց 30.31, 43, 31.1-7, 17-18
Տուն վերադառնալիս Հակոբն իմացավ, որ իր եղբայրը՝ Եսավը 400 մարդկանց հետ գալիս է իրեն դիմավորելու:
Ծննդոց 32․3-6
Հակոբը կարծում էր, որ Եսավը դեռևս զայրացած է իր վրա: Հակոբը մտահոգված էր իր ընտանիքի ապահովության համար, ուստի նա նրանց ապահով տեղ տարավ և աղոթեց:
Ծննդոց 32․7-24
Հակոբն աղոթեց ամբողջ գիշեր՝ մինչև առավոտ: Տերն այցելեց Հակոբին և օրհնեց նրան։ Տերը խոստացավ Հակոբին, որ նա շատերի համար մեծ ղեկավար կդառնա։ Տերը փոխեց Հակոբի անունը և այն դարձրեց Իսրայել։
Ծննդոց 32․24-30
Շուտով Եսավը և նրա մարդիկ գտան Հակոբին ու նրա ընտանիքին: Եսավն այլևս բարկացած չէր Հակոբի վրա: Նա վազեց Հակոբին ընդառաջ և գրկեց նրան: Նա ուրախ էր Հակոբին տեսնելու և նրա ընտանիքին հանդիպելու համար: Հակոբը նույնպես ուրախ էր Եսավին նորից տեսնելու համար։
Ծննդոց 33․1-7
Տերը պահեց Հակոբին տված Իր խոստումները նրա կյանքի ողջ ընթացքում: Հակոբն իր ընտանիքի հետ տուն վերադարձավ: Այդ օրվանից նրան կոչում էին Իսրայել և նրա ընտանիքին կոչում էին իսրայելացիներ: Նա շարունակեց պահել պատվիրանները և երկրպագել Աստծուն:
Ծննդոց 33․17-20