«Դեբորա մարգարեուհին», Հին Կտակարանի պատմություններ (2022)
«Դեբորա մարգարեուհին», Հին Կտակարանի պատմություններ
Դատավորաց 4-5
Դեբորա մարգարեուհին
Ղեկավար՝ ով օգնեց Իսրայելին ապավինել Տիրոջը:
Դեբորան մարգարեուհի էր, Իսրայելի հավատարիմ առաջնորդ, ով ոգեշնչված էր Տիրոջից: Նրա ժողովուրդը դադարել էր պահել Տիրոջ պատվիրանները, և քանանացիները իշխում էին նրանց վրա: Քսան տարի անց իսրայելացիները սկսեցին աղոթել Տիրոջը՝ օգնության համար:
Դատավորաց 4․1-5
Տերը լսեց նրանց աղոթքները: Նա Դեբորային ասաց, որ հավաքի իսրայելացիների զորքը՝ քանանացիների դեմ կռվելու համար:
Դատավորաց 4․6
Քանանացիների բանակն ուներ շատ զինվորներ և կառքեր: Այդ պատճառով իսրայելական բանակը վախենում էր, բայց Դեբորան չէր վախենում: Նա գիտեր, որ Տերը կօգներ նրանց։
Դատավորաց 4․3, 7
Բարակն իսրայելական զորքի առաջնորդն էր: Նա չէր ցանկանում կռվել։ Բայց նա կարծում էր, որ եթե Դեբորան գնար բանակի հետ, Տերը կպաշտպաներ նրանց: Դեբորան համաձայնեց գնալ։ Նա մարգարեացավ, որ մի կին կհաղթի քանանացիների զորքի առաջնորդ Սիսարային:
Դատավորաց 4․8-9
Իսրայելի զորքը հավաքվեց սարի վրա, իսկ քանանացիները՝ հովտում: Դեբորան Բարակին ասաց, որ իջնի սարից: Նա խոստացավ, որ Տերը նրանց հետ կլինի:
Դատավորաց 4.12-14
Տերն անձրև ուղարկեց, և քանանացիների կառքերը ջրի տակ անցան: Շատ քանանացիներ խեղդվեցին գետում, բայց Սիսարան փախավ:
Դատավորաց 4․15, 17, 5․4-5, 19-22
Հայել անունով մի կին ապրում էր մոտակայքում՝ վրանում: Նա, տեսնելով Սիսարային փախչելիս, առաջարկում է թաքնվել իր վրանում: Հայելը գիտեր, որ այդ մարդը քանանացիների զորքի առաջնորդն էր և սպանեց նրան, որպեսզի չկարողանար ավելի շատ մարդկանց վնասել:
Դատավորաց 4.15-21
Դեբորայի մարգարեությունն իրականացավ։ Սիսարային հաղթեց մի հերոս կին։ Դեբորան երգեց մի երգ, որը կօգներ իսրայելացիներին հիշել, թե ինչպես է Տերը փրկել նրանց: Իսրայելացիները պահում էին պատվիրանները և խաղաղ ապրեցին 40 տարի:
Դատավորաց 5․1, 24-27, 31