Եգիպտոսի պատուհասները, Հին Կտակարանի պատմություններ (2022)
Եգիպտոսի պատուհասները, Հին Կտակարանի պատմություններ
Ելից 4-5, 7-12
Եգիպտոսի պատուհասները
Փարավոնի ընտրությունները Տիրոջ դեմ
Մովսեսը ապավինեց Տիրոջը և վերադարձավ Եգիպտոս: Մովսեսը և նրա եղբայր Ահարոնը գնացին Փարավոնի մոտ և խնդրեցին նրան, որ ազատ արձակի իսրայելացիներին և թույլ տա նրանց հեռանալ Եգիպտոսից: Փարավոնը զայրացավ և մերժեց: Նա ստիպեց իսրայելացիներին ավելի ծանր աշխատանք կատարել:
Ելից 4․10-16, 5.1–18
Քանի որ Փարավոնը չլսեց Տիրոջը, եգիպտացիները տառապեցին ահավոր պատուհասներից: Նախ՝ Եգիպտոսի բոլոր ջրերը վերածվեցին արյան: Մովսեսը կրկին խնդրեց Փարավոնին թույլ տալ, որ իսրայելացիները գնան, սակայն Փարավոնը մերժեց:
Ելից 7․14-25
Այնուհետև Տերը գորտեր ուղարկեց Եգիպտոսի վրա: Գորտերն ամենուրեք էին: Փարավոնը ասաց, որ թույլ կտա իսրայելացիներին հեռանալ, եթե գորտերը հեռացվեն: Տերը հեռացրեց գորտերին, սակայն Փարավոնը թույլ չտվեց, որ իսրայելացիները գնան։ Դրանից հետո Տերը մժեղներ և շնաճանճեր ուղարկեց Եգիպտոսի վրա:
Ելից 8․1-32
Այնուհետև եգիպտացիներին պատկանող բոլոր անասունները սատկեցին, իսկ իսրայելացիների անասունները չսատկեցին: Դրանից հետո եգիպտացիների մարմնի վրա ցավոտ խոցեր առաջացան:
Ելից 9․3 -12
Եգիպտոսի վրա թափվեց նաև հրեղեն կարկուտ և փոթորիկ: Դա ահավոր ավերածություններ առաջացրեց:
Ելից 9.22–35
Փարավոնը կրկին թույլ չտվեց, որ իսրայելացիները հեռանան: Այս անգամ Տերը մորեխներ ուղարկեց, որոնք ոչնչացրին եգիպտացիների ամբողջ սնունդը:
Ելից 10․12–20
Այնուհետև երեք օր խավար եղավ: Պատուհասների ընթացքում Փարավոնը խոստանում էր, որ թույլ կտա իսրայելացիներին հեռանալ, եթե պատուհասները դադարեն, բայց ամեն անգամ ստում էր:
Ելից 10․21–23, 27
Ինը պատուհասից հետո Փարավոնը կրկին թույլ չտվեց, որ իսրայելացիները հեռանան: Տերն ասաց Մովսեսին, որ մի նոր սարսափելի պատուհաս կուղարկի: Տերն առաջնորդեց և պաշտպանեց իսրայելացիներին, երբ նրանք իրենց ազատությանն էին սպասում:
Ելից 11.4-7, 12.1–13