«Աննան», Հին Կտակարանի պատմություններ (2022)
«Աննան», Հին Կտակարանի պատմություններ
Ա Թագավորաց 1-2
Աննան
Տիրոջ պատասխանը մի հավատարիմ կնոջ
Ամեն տարի Աննան և իր ամուսինը գնում էին Տիրոջ տուն՝ տաճար: Աննան երեխաներ չուներ, ուստի շատ տխուր էր։ Նա ծոմ էր պահում ու աղոթում որդի ունենալու համար: Աննան խոստացավ, որ եթե որդի ունենա, ապա որդին մեծանալով՝ կծառայի Տիրոջը:
Ա Թագավորաց 1․1-11
Հեղի անունով քահանան տեսավ, որ Աննան լաց է լինում։ Նա ասաց Աննային, որ Տերը կպատասխանի իր աղոթքին։ Աննան վստահում էր Տիրոջը և հույս ուներ։
Ա Թագավորաց 1․12, 17-18
Այդ տարի Աննան տղա երեխա ունեցավ: Նա նրան կոչեց Սամուել:
Ա Թագավորաց 1.20-23
Աննան պահեց Տիրոջը տված իր խոստումը։ Երբ Սամուելն արդեն մեծ էր, նրան տարավ ծառայելու Տիրոջ տանը: Նա ծառայում էր Հեղի քահանայի հետ։ Աննան շարունակում էր այցելել Սամուելին։ Նա իր պատրաստած հագուստն էր տանում Սամուելին։ Տերն օրհնեց Աննային ևս հինգ երեխաներով:
Ա Թագավորաց 1.24-28, 2․21