«Մովսեսը Սինայ լեռան վրա», Հին Կտակարանի պատմություններ (2022)
«Մովսեսը Սինայ լեռան վրա», Հին Կտակարանի պատմություններ
Ելից 19-20, 24, 31-34, Երկրորդ Օրինաց 4-7
Մովսեսը Սինայ լեռան վրա
Օգնելով մարդկանց հիշել Տիրոջը
Մովսեսը և իսրայելացիները ճանապարհորդում էին անապատով: Նրանք եկան մի սարի մոտ, որը կոչվում էր Սինայ լեռ:
Ելից 19․1
Մովսեսը բարձրացավ լեռը՝ Տիրոջ հետ խոսելու համար: Տերը Մովսեսին ասաց, որ ցանկանում էր դեմ առ դեմ խոսել իսրայելացիների հետ:
Ելից 19․3, 9-11
Իսրայելացիները եկան Սինայ լեռան ստորոտը, և Տերը թանձր ամպով շրջապատեց լեռը: Տերը ապմի մեջ էր։ Նա խոսեց իսրայելացիների հետ և նրանց պատվիրաններ տվեց: Լեռը դողում էր Նրա խոսելու ժամանակ:
Ելից 19․16-19, 20․1-17, Երկրորդ Օրինաց 4․12-13, 33, 5․4-5
Իսրայելացիները վախեցել էին: Նրանք խնդրեցին Մովսեսին խոսել Տիրոջ հետ, որպեսզի Մովսեսը կարողանար նրանց ասել, թե ինչ էր ցանկանում Տերը:
Ելից 20.18-19
Մովսեսը Ահարոնին և 70 իսրայելացի երեցներին տարավ լեռ՝ Տիրոջ ուսմունքներից ավելի շատ ստանալու համար: Տերը հայտնվեց նրանց։
Ելից 24․1, 9-11
Հետո Տերը Մովսեսին ասաց, որ թողնի երեցներին այդտեղ, ինքն ավելի վեր բարձրանա սարը: Մովսեսը հնազանդվեց։ Տերն Իր մատով գրեց Իր օրենքը և պատվիրանները քարե տախտակների վրա: Տերը Մովսեսին շատ բաներ սովորեցրեց 40 օրվա ընթացքում։
Ելից 24․12-18, 31․18
Մինչ Մովսեսը Սինայ լեռան վրա էր, Իսրայելի ժողովուրդը հոգնեց նրան սպասելուց: Նրանք Ահարոնին ասացին, որ արձաններ պատրաստի նրանց համար, որպեսզի երկրպագեն, ինչպես Եգիպտոսում էին անում: Ահարոնը հավաքեց նրանց ամբողջ ոսկին և հորթի արձան պատրաստեց:
Ելից 32․1-4
Իսրայելացիները երկրպագում էին ոսկե հորթին և զոհեր էին մատուցում: Նրանք ասացին, որ ոչ թե Տերը, այլ ոսկե հորթն ազատեց նրանց Եգիպտոսից:
Ելից 32․4-6, 21-24
Տերը գիտեր, որ իսրայելացիները պաշտում էին կուռքին և Իրեն մոռանում էին: Նա պատվիրեց Մովսեսին վերադառնալ և ասել ժողովրդին, որ ապաշխարեն:
Ելից 32․7-10
Մովսեսն իջավ Սինայ լեռից և տեսավ, որ իսրայելացիները երկրպագում են ոսկե հորթին: Նա շատ վշտացավ։ Մարդիկ պատրաստ չէին հնազանդվելու այն օրենքին և պատվիրաններին, որոնք գրել էր Տերը: Մովսեսը կոտրեց տախտակները և ոչնչացրեց ոսկե հորթին։ Նա օգնեց իսրայելացիներին ապաշխարել և հիշել իրենց ճշմարիտ Աստծուն:
Ելից 32․15-20, 25-29
Մովսեսը խնդրեց Տիրոջը ներել իսրայելացիներին և կրկին խոստումներ կապել նրանց հետ: Մովսեսը խոստացավ առաջնորդել և սովորեցնել նրանց:
Ելից 32․30-34
Տերը խնդրեց Մովսեսին ստեղծել նոր քարե տախտակներ և վերադառնալ Սինայ լեռ։ Տերը նոր խոստում տվեց իսրայելացիներին և տվեց նրանց Իր Տասը Պատվիրանները:
Ելից 20․2-17, 34․1-17, 28, Երկրորդ Օրինաց 6․24-25, 7․12-13