Սեմինարիա
Մատթեոս 11.28–30


Մատթեոս 11.28–30

«Ես հանգիստ կտամ ձեզ»

Նկար
Depiction of Jesus embracing Mary and Martha.

Իր ծառայության ընթացքում Փրկիչն ուսուցանեց ավետարանի բարձր օրենքը և բժշկեց հիվանդներին: Մինչ Փրկիչի և Նրա ուսմունքների վրա ճնշումներ էին գործադրվում, Նա դատապարտեց ամբարշտությունը և հանգստություն խոստացավ նրանց, ովքեր կգան Իր մոտ: Այս դասը կարող է մեծացնել ձեր վստահությունը, որ Տերը կօգնի ձեզ դիմակայել ձեր մարտահրավերներին և կրել ձեր բեռները:

Ուսանողի պատրաստում. Ուսանողներին առաջարկեք հարցնել իրենց ընտանիքի անդամին կամ ընկերոջը, թե Փրկիչն ինչպես է խաղաղություն կամ մխիթարություն տվել նրանց:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Ձեր բեռները և մարտահրավերները

Հետևյալ վարժությունը կարող է կատարվել գրատախտակին՝ ամբողջ դասարանով կամ կարող եք ուսանողներին առաջարկել ներկայանալ անհատական նկարներով:

Նկարեք պատանի ներկայացնող մի մարդուկ: Մարդուկի մեջքին նկարեք մի ուսապարկ, որը կխորհրդանշի այն բեռներն ու ճնշումները, որոնց պատանիները հանդիպում են այսօր: Ուսապարկի շուրջը գրեք այդ բեռներից կամ ճնշումներից առնվազն հինգը:

Խնդրեք մի քանի ուսանողների կիսվել իրենց նկարներով:

Նկար
Stick man carrying a backpack.

Ուսանողներին խնդրեք փակել իրենց աչքերը և մտածել, թե ինչպես կպատասխանեին հետևյալ հարցերին:

  • Ըստ մեկից հինգ սանդղակի, որտեղ հինգը շատ լավ է, իսկ մեկը՝ շատ վատ, ինչպե՞ս կգնահատեք բեռներին և ճնշումներին դիմակայելու ձեր ունակությունը:

Եթե դուք դա դեռևս չեք արել, ապա խնդրեք ձեր Երկնային Հորը, որպեսզի Նա օգնի ձեզ գտնել այն սկզբունքները, որոնք կարող են օգնել ձեզ կրել ձեր ներկայիս բեռները:Կարդացեք Մատթեոս 11.28-30-ը՝ փնտրելով Փրկիչի ուսուցանած ճշմարտությունները, որոնք կարող են օգնել մեկին, ով կքած է բեռների ծանրության տակ:

Հետևյալ հարցերին տված ուսանողների պատասխանները կարող եք գրել գրատախտանկին՝ մարդուկի կողքին:

  • Ի՞նչ ճշմարտություններ գտաք։

  • Այդ ճշմարտություններն ինչպե՞ս կարող են օգնել դժվար կացության մեջ գտնվող մարդուն:

Նույնիսկ եթե ուսանողները տարբեր խոսքեր օգտագործեն, համոզվեք, որ նրանք հասկանում են, որ եթե մենք գանք Հիսուս Քրիստոսի մոտ, Նա կթեթևացնի մեր բեռները և հանգիստ կտա մեզ:: Ուսանողներին հարցրեք՝ արդյոք նրանք սովորածի վերաբերյալ հարցեր ունեն:

«Օժանդակ ուսումնական վարժություններ» բաժնում կարող եք գտնել այլընտրանքային միջոց՝ ուսանողներին Մատթեոս 11.28-30 հատվածները ուսուցանելու համար:

«Ձեզ վերայ առէք իմ լուծը»

Երբեմն դժվար է հասկանալ սուրբ գրությունների որոշ բառեր կամ արտահայտություններ: Սովորելով, թե ինչ են նշանակում բառերն ու արտահայտությունները, կարող ենք հասկանալ, թե Փրկիչն ինչ է ցանկանում, որ մենք իմանանք: Փորձեք դա «Ձեզ վերայ առէք իմ լուծը» արտահայտության հետ ( Մատթեոս 11.29):

Ուսանողներին հորդորեք կիսվել այս արտահայտության մասին իրենց իմացածով՝ նրանց տալով հետևյալ հարցերը. Ի՞նչ է լուծը: Ո՞րն է Հիսուս Քրիստոսի լուծը: Ինչպե՞ս ենք մենք վերցնում Հիսուս Քրիստոսի լուծը մեզ վրա:

Օգտագործեք հետևյալ տեղեկության մի մասը կամ ամբողջը՝ ուսանողների գիտելիքները լրացնելու համար:

Ցուցադրեք հետևյալ պատկերը:

Նկար
Harvest time, Gujarat, India

Լուծը «սարք է, որը դրվում է կենդանիների կամ մարդկանց վզի շուրջը՝ նրանց լծելու համար» (Սուրբ գրքերի ուղեցույց, « Լուծ », scriptures.ChurchofJesusChrist.org): Այս նկարում պատկերված կենդանիները լուծ են կրում:

Երեց Էդվարդ Դյուբը Յոթանասունից կիսվել է իր հետևյալ փորձառությամբ:

Նկար
Official Portrait of Elder Edward Dube. Photographed March 2017.

2015 թ. դեկտեմբերին Մադզիվայում (Զիմբաբվե) ես և Նաոմին [իմ կինը] տեսանք մի մարդու, ով իր արտն էր վարում երկու եզների օգնությամբ: Ես զարմացա, երբ տեսա, որ կենդանիներից մեկը հսկա ցուլ էր, իսկ մյուսը՝ փոքր ցլիկ: Ես շփոթված էի և բարձրաձայն հարցրի. «Ինչպե՞ս կարող է գյուղացին իր արտը վարել՝ երկու ոչ հավասար կենդանիներ լծելով»:

Նաոմիի մայրը, ով կանգնած էր ինձնից ոչ հեռու, ցույց տվեց լուծը: Եվ երբ ես ավելի մոտիկից զննեցի այն, տեսա, ձգափոկեր, որոնք միացնում էին լուծը ցլիկին: Մեծ ցուլը քաշում էր ամբողջ բեռը, այնինչ փոքր ցլիկը ուղղակի կցված էր նրան և սովորում էր, թե ինչպես վարել արտը:

(Էդվարդ Դյուբ, «Ինձանից սովորեցեք», Լիահոնա, հոկտեմբեր 2020, Հարավարևելյան Աֆրիկայի տեղական էջերը, ChurchofJesusChrist.org):

  • Փրկիչի հետ մեր հարաբերություններն ինչպե՞ս կարող են նմանվել մեծ և փոքր ցլերի հարաբերություններին:

  • Լուծ բառի իմաստի իմացությունն ինչպե՞ս է խորացնում ձեր հանդեպ Քրիստոսի վերաբերմունքի ձեր ընկալումը:

Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դեյվիդ Ա. Բեդնարն ասել է.

Նկար
Official Portrait of Elder Edward Dube. Photographed March 2017.

Սրբազան ուխտեր կապելն ու պահելը մեզ լծակից է դարձնում Տեր Հիսուս Քրիստոսի հետ:

(Դեյվիդ Ա․ Բեդնար, «Իրենց բեռները հեշտությամբ տանեին», Ensign կամ Լիահոնա, մայիս 2014, 88):

  • Ձեր կարծիքով, ուխտեր կապելով ու պահելով՝ ինչպե՞ս ենք լծակից դառնումՓրկիչի հետ:

Երեց Դյուբը բացատրել է.

Նկար
Official Portrait of Elder Edward Dube. Photographed March 2017.

Երբ մենք լծված ենք Հիսուս Քրիստոսի հետ, Նա կրում է բեռը, իսկ մենք կիսում ենք աշխատանքի ուրախությունը: Իր մասին սովորելու Տիրոջ հրավերը, որն ուղղված է յուրաքանչյուրիս, միակ վստահելի աղբյուրն է, որը բերում է խաղաղություն և ուրախություն և պատասխաններ է տալիս խռոված մտքին:

(Էդվարդ Դյուբ, «Ինձանից սովորեցեք», Լիահոնա, հոկտեմբեր 2020, Հարավարևելյան Աֆրիկայի տեղական էջերը, ChurchofJesusChrist.org):

  • Այս տարի Քրիստոսի մասին սովորելով՝ ինչպե՞ս եք օգնել ձեզ կրել ձեր բեռը և ձեռք բերել խաղաղություն և ուրախություն:

Գրատախտակին ցուցադրեք հետևյալ վարժությունների վերնագրերը: Ուսանողներին խնդրեք ընտրել հետևյալ հայտարարություններից մեկը՝ դասարանով ուսումնասիրելու համար: Կամ ուսանողներին առաջարկեք ընտրել մի վարժություն և ինքնուրույն սովորել դասընկերոջ հետ կամ փոքր խմբով: Ցուցադրեք վարժությունների հրահանգները, որպեսզի ուսանողները կարողանան օգտվել դրանցից ուսումնասիրության ժամանակ:

Եկեք Քրիստոսի մոտ և ստացեք Նրա հանգիստը

Վարժություն Ա. «Ինձ մոտ եկեք» ( Մատթեոս 11.28) Ինչպե՞ս կարող եմ գալ Քրիստոսի մոտ

Փրկիչի օգնությունն ու հանգիստը ստանալու համար մենք պետք է գանք Նրա մոտ:

  • Եթե որևէ մեկը հարցնի, թե ինչ է նշանակում գալ Քրիստոսի մոտ, ի՞նչ կպատասխանեք:

Երեց Ռիչարդ Գ. Սքոթը (1928-2015)՝ Տասներկու Առաքյալների Քվորումից, բացահայտել է Քրիստոսի մոտ գալու մի քանի ճանապարհ:

Նկար
Official Portrait of Elder Edward Dube. Photographed March 2017.

Երբ մենք մշտապես աղոթում ենք գիշեր ու ցերեկ, ուսումնասիրում մեր սուրբ գրություններն ամեն օր, անցկացնում ընտանեկան երեկոներ և կանոնավոր հաճախում տաճար, մենք ջանասիրաբար պատասխանում ենք Նրա հրավերին՝ «Ինձ մոտ եկեք»։

(Ռիչարդ Գ. Սքոթ, «Հավատքի գործադրումը դարձրեք ձեր առաջնահերթությունը», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2014, 94):

Կարող եք դիտել «Եկեք Քրիստոսի մոտ. 2014 թ.,Թեմատիկ երգ» տեսանյութը (4:48), որպեսզի տեսնեք, թե ինչպես է ինչ-որ մեկը գալիս Փրկիչի մոտ: Այս տեսանյութը մատչելի է ChurchofJesusChrist.org կայքում:

  • Ի՞նչ եք արել՝ Հիսուս Քրիստոսին ավելի շատ մոտենալու համար: (Դա կարող է ընդգրկել ձեր կապած և պահած ուխտերը):

  • Ձեր կարծիքով, ի՞նչ կարող եք անել՝ Քրիստոսին ավելի շատ մոտենալու և Նրա աստվածային օգնությունը ստանալու համար:

Վարժություն Բ. «Ես հանգիստ կտամ ձեզ» ( Մատթեոս 11.28) Քրիստոսն ինչպե՞ս կարող է թեթևացնել իմ բեռները

Մորմոնի Գրքում կա մի զորեղ օրինակ, թե Փրկիչն ինչպես կարող է թեթևացնել բեռները: Ալմային ու նրա ժողովրդին գերի էին վերցրել, ստիպում էին աշխատել և հալածում էին:

Կարդացեք Մոսիա 24.12-16-ը : Կարող եք նաև դիտել «Գլուխ 17. Ալման և նրա ժողովրդի փախուստը»՝ 0:01-1:29-ը: Այս տեսանյութը մատչելի է ChurchofJesusChrist.org կայքում:

  • Ի՞նչ իմացաք այն եղանակների մասին, որոնցով Փրկիչը կարող է կրել ձեր բեռները:

  • Ալմայի ժողովուրդն ի՞նչ արեց՝ Փրկիչի օգնությանը հասնելու համար:

  • Փրկիչի օգնությանը հասնելու կարևորության մեր ընկալումն ինչպե՞ս կարող է օգնել որևէ մեկին դիմակայել մարտահրավերներին:

Մտածեք ձեր և ուրիշների փորձառությունների մասին և գրանցեք մի դեպք, երբ Փրկիչը թեթևացրել է ինչ-որ մեկի բեռը: Անպայման նշեք, թե դուք կամ այդ մարդն ինչ եք արել՝ Փրկիչին հասնելու համար, և ինչպես Նա օգնեց:

Երբ ուսանողներն ավարտեն իրենց ընտրած վարժությունը, առաջարկեք նրանց կիսվել, թե ինչը կցանկանային հիշել: Կարող եք կիսվել անձնական վկայությամբ կամ ուսանողներին առաջարկել վկայել, թե Փրկիչն ինչպես է օգնել իրենց, երբ կարիքի մեջ էին:

Բացատրական և պատմական տեղեկություններ

Ինչպե՞ս է Հիսուս Քրիստոսն օգնում մեզ գալ Իր մոտ

Յոթանասունից Երեց Ջոն Ա․ Մակքյունը բացատրել է, թե ինչ օրհնություններ կարող ենք ստանալ, երբ գալիս ենք Հիսուս Քրիստոսի մոտ:

Նկար
Official portrait of John A. McCune. Sustained April 6, 2019 as a General Authority Seventy.

Երբ մենք ընդունում ենք Փրկիչի «ինձ մոտ եկեք» հրավերը, Նա մեզ տալիս է անհրաժեշտ աջակցությունը, մխիթարությունը և խաղաղությունը: … Նույնիսկ մեր ամենածանր փորձությունների մեջ մենք կարող ենք զգալ Նրա ջերմ սիրո գրկախառնումը, երբ վստահում ենք Նրան և ընդունում Նրա կամքը:

(Ջոն Ա. Մակքյուն, «Եկեք Քրիստոսի մոտ. Ինչպես ապրել Վերջին Օրերի Սրբերի նման», Ensign կամ Լիահոնա, մայիս 2020, 36):

«Ապրելով ընկճախտի հետ» տեսանյութը (3:13) ցույց է տալիս, թե Հիսուս Քրիստոսն ինչպես կարող է օգնել մեզ, նույնիսկ եթե դա նշանակում է, որ մենք չենք ազատվում դժվար փորձություններից:

Օժանդակ ուսումնական վարժություններ

Այլընտրանքային վարժություն

Կարող եք կատարել այս վարժությունը դասի սկզբում: Դասարան բերեք դատարկ արկղ կամ ուսապարկ և ծանր առարկաներ՝ մեծ քարեր կամ գրքեր: Առաջարկեք մի ուսանողի կանգնել դասարանի առաջ և խնդրեք նրան պահել դատարկ արկղը կամ կրել ուսապարկը։ Ուսանողներին խնդրեք պատասխանել դասի սկզբի համար նախատեսված հարցերին: Մեկ այլ ուսանող կարող է գրատախտակին գրանցել ուսանողների պատասխանները: Յուրաքանչյուր պատասխանից հետո արկղի կամ ուսապարկի մեջ տեղադրեք որևէ ծանր առարկա, մինչև այն լցվի։

Հասկանալ Մատթեոս 11.28-30 հատվածների արտահայտությունները

Ուսանողները կարող են կարդալ Մատթեոս 11.28-30 հատվածները՝ փնտրելով և նշելով իրենց համար կարևորություն ունեցող կարճ արտահայտությունները: Օրինակ՝ «Ինձ մոտ եկեք», «Ես հանգիստ կտամ ձեզ», «Ձեր անձերի համար հանգստութիւն կգտնէք», «Ինձանից սովորեցէք» և «Հեզ և սրտով խոնարհ»:

Ուսանողներին խնդրեք ընտրել արտահայտություններից մեկը և գրել այն իրենց խոսքերով: Առաջարկեք նրանց խաչաձև հղում գտնել, որը կօգնի նրանց հասկանալ, թե ինչ է նշանակում այդ արտահայտությունը: Օրինակ՝ նրանք կարող են փնտրել եկեք, հանգիստ, սովորեցեք կամ հեզ բառերը Սուրբ գրքերի ուղեցույցում կամ Թեմաների ուղեցույցում: Ուսանողներին խնդրեք կիսվել իրենց գտածով և ասել, թե դա ինչպես կարող է օգնել բեռ կրող որևէ մեկին: