Սեմինարիա
Վարդապետության սերտում. Մատթեոս 11.28-30


Վարդապետության սերտում. Մատթեոս 11.28-30

«Ինձ մոտ եկեք ... եւ ես հանգիստ կտամ ձեզ»

Նկար
A teen girl dealing with the loss of her father and finding faith again.

Հիսուս Քրիստոսն ուսուցանել է, որ եթե մենք գանք Իր մոտ, Նա կթեթևացնի մեր բեռները և հանգիստ կտա մեզ:Այս դասը ձեզ հնարավորություն կտա բացատրել այս վարդապետության ձեր ընկալումը՝ կիրառելով հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները մի սցենարի համար, որը նման է ձեր կյանքում տեղի ունեցած փորձառություններին:

Վարդապետության սերտում հայտնության միջոցով Երեց Քիմ Բ. Քլարկը Յոթանասունի Քվորումից վարդապետության սերտման վերաբերյալ կիսվել է հետևյալ մտքերով. «Ես ցանկանում եմ, որ դուք իմանաք և ձեր սրտում զգաք, որ այն հայտնությամբ տրվել է Տիրոջից. այն հրաշք է: Ես հաճախ եմ անդրադարձել այն հարցին, թե այն որտեղից է եկել, երբ է եկել և ինչու է եկել: Վարդապետության սերտման հետ ես ծանոթացել եմ Եկեղեցու կրթության և երկրի վրա Տիրոջ աշխատանքի ավելի ընդարձակ համատեքստում» (Քիմ Բ. Քլարկ, «Վարդապետության սերտում և խորը ուսումնասիրում» [երեկո Բարձրագույն Իշխանության հետ, փետրվարի 17, 2017], broadcasts.ChurchofJesusChrist.org):

Ուսանողի պատրաստում. Ուսանողներին առաջարկեք փորձել հիշել վարդապետության սերտման հղումը և սուրբ գրության հիմնական արտահայտությունը Մատթեոս 11.28-30 հատվածների համար (կամ հնարավորության դեպքում՝ ամբողջ հատվածը): Խնդրեք նրանց մտածել, թե ինչպես կարող են կիրառել իրենց սովորածն այն մասին, որ Հիսուս Քրիստոսը կարող է թեթևացնել իրենց բեռները, եթե գան Իր մոտ:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Վարդապետության սերտման այս դասը նախատեսված է անցկացնել Մատթեոս 11.28-30-ի ուսումնասիրման համար նախատեսված դասից հետո, որը հանդիսանում է համատեքստային դաս վարդապետության սերտման Մատթեոս 11.28-30-ի ուսումնասիրման համար: Եթե վարդապետության սերտման այս հատվածն անհրաժեշտ է տեղափոխել մեկ այլ շաբաթ, համոզվեք, որ այդ շաբաթ կուսուցանվի նաև համապատասխան համատեքստային դասը:

Մտապահեք և բացատրեք

Ուսանողներին հնարավորություն տվեք մտապահել հղումը և սուրբ գրության հիմնական արտահայտությունը Մատթեոս 11.28-30-ի համար (ուսանողները կարող են փորձել մտապահել ամբողջ հատվածը):

Տարբերակներից մեկն է՝ գրել հետևյալը գրատախտակին և խնդրել ուսանողներին կարդալ հայտարարությունը կա՛մ դասարանով, կա՛մ անհատապես:

«Մատթեոս __.28-__. Ինձ մօտ ե__, ա__ վ__ և բ__, և ես հ__ կ__ ձեզ»:

Վարդապետության սերտման հավելվածը նույնպես կարող է ձեզ օգնել հիշել սուրբ գրության այս հիմնական արտահայտությունը:

Բացատրեք ճշմարտությունը

Ուսանողներին հնարավորություն տվեք բացատրել նախորդ դասին ուսուցանված վարդապետությունը. Եթե մենք գանք Հիսուս Քրիստոսի մոտ, Նա կթեթևացնի մեր բեռները և հանգիստ կտա մեզ:

Այդ տարբերակներից մեկն է՝ ցուցադրել հետևյալ նկարը և խնդրել ուսանողներին հիշել, թե ինչ է լուծը կամ բացատրել՝ ինչպես են այն օգտագործում:

Հիշեք, թե ինչ է լուծը (տես հետևյալ նկարը): Կրկնեք Մատթեոս 11.28-30-ը՝ փնտրելով Փրկիչի ուսուցանած ճշմարտությունները:

Նկար
Harvest time, Gujarat, India

Օգտվելով լուծի նկարից՝ բացատրեք, թե Փրկիչն ինչպես կարող է մեզ օգնել կրել մեր բեռները: Անպայման նշեք, թե որն է մեր դերը՝ որպես Քրիստոսի գործընկեր:

Գործնական կիրառում

Եթե ուսանողները կարիք ունեն կրկնելու հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները, առաջարկեք նրանց աշխատել երեք հոգանոց խմբերով: Խմբի անդամները կարող են փնտրել տարբեր սկզբունքներ: Այնուհետև յուրաքանչյուրը կարող է իր խոսքերով խմբին բացատրել այդ սկզբունքը: Ապա ցուցադրեք կամ բաժանեք հետևյալ առաջադրանքը և խնդրեք ուսանողներին համապատասխանեցնել սկզբունքը դրա բացատրության հետ: (Ճիշտ պատասխաններն են. 1: Գ, 2. Ա, 3 Բ:)

Անհրաժեշտության դեպքում կրկնեք հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները՝ ուսումնասիրելով «Ձեռք բերել հոգևոր գիտելիքներ» բաժնի 5-12-րդ պարբերությունները Վարդապետության սերտման հիմնարար փաստաթղթից (2020): Ապա համապատասխանեցրեք հետևյալ նախադասությունները հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու համապատասխան սկզբունքի հետ:

1. Ճանաչելով անհուսալի աղբյուրները և խուսափելով դրանցից՝ կարող ենք պաշտպանել մեզ ապատեղեկատվությունից և այն մարդկանցից, ովքեր փորձում են ոչնչացնել հավատքը։

2. Մինչ մենք ձգտում ենք զարգացնել մեր հասկացողությունը և լուծել խնդիրները, կարևոր է ապավինել այն վկայությանը, որն արդեն իսկ ունենք՝ Հիսուս Քրիստոսի, Նրա ավետարանի Վերականգնման և Նրա կարգված մարգարեների ուսմունքների վերաբերյալ։

3. Մենք փնտրում ենք Սուրբ Հոգու օգնությունը, որպեսզի ամեն ինչ տեսնենք այնպես, ինչպես Տերն է տեսնում։

Ա. Գործենք հավատքով

Բ. Քննենք հասկացությունները և հարցերը հավերժության հեռանկարով

Գ. Ձգտենք մեծացնել հասկացողությունը աստվածային աղբյուրների միջոցով

Սցենար

Ուսանողներին խնդրեք հիշել, թե ինչ բեռների մասին են մտածել անցյալ դասին:

Երկու կամ երեք նախադասությամբ ստեղծեք մի ենթադրական սցենար, որտեղ ձեր տարիքի մի անձ այժմ որևէ բեռ է կրում: Նշեք նրա անունը, ինչ բեռ է նա կրում և ինչ է զգում:

Ուսանողներին առաջարկեք փոխանակել իրենց սցենարները: Ուսանողները կարող են գրավոր պատասխանել ստացած սցենարին՝ օգտագործելով հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները: Կամ ուսանողները կարող են պատասխանել՝ օգտագործելով միայն մեկ սկզբունք, ուրիշ ուսանողի հետ սցենարով փոխանակվելուց առաջ: Այդ ուսանողը կարող է օգտագործել մի այլ սկզբունք՝ սցենարով փոխանակվելուց առաջ: Ուսանողները կարող են փոխանակել իրենց սցենարները երրորդ անգամ՝ բոլոր երեք սկզբունքներն օգտագործելու համար: Այնուհետև ուսանողներին առաջարկեք հետ վերցնել իրենց սցենարները և համադասարանցիների հետ կրկնել գրավոր պատասխանները:

Ձեռք բերել հոգևոր գիտելիքներ

Մտածեք, թե ինչպես կարող եք օգտագործել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները՝ սցենարում նկարագրված անձին օգնելու համար: Հետևյալ հարցերին պատասխանելով՝ կարող եք օգնել ձեզ:

Գործեք հավատքով

  • Մարտահրավերի հանդիպելիս ի՞նչ եք արել՝ Աստծուն վստահելու և Նրան դիմելու համար:

  • Ի՞նչ դասեր եք սովորել անցյալում Հիսուս Քրիստոսի հանդեպ ձեր հավատքը գործադրելիս, որոնք կարող են ձեզ օգնել այս իրավիճակում: Ինչպե՞ս։

Քննեք հասկացություններն ու հարցերը հավերժության հեռանկարով

  • Ի՞նչ գիտեք Հիսուս Քրիստոսի մասին, որը Նրան ի զորու է դարձնում թեթևացնել բեռները:

  • Մեր կյանքում բեռներին և մարտահրավերներին դիմակայելը ինչպե՞ս է հանդիսանում Երկնային Հոր ծրագրի կարևոր մասը:

Ձգտեք մեծացնել հասկացողությունը աստվածային աղբյուրների միջոցով

  • Իմանալով Մատթեոս 11.28-30-ում տրված վարդապետությունը, ինչպե՞ս եք կրում այս բեռը կամ դիմակայում այս մարտահրավերին:

  • Սուրբգրային կամ մարգարեական ի՞նչ այլ հայտարարություն կարող է օգնել: Ինչպե՞ս։

Թեթևացնելով բեռները

Օգտվելով ձեր բացահայտածից՝ նամակ գրեք ձեր սցենարի գործող անձին: Ներառեք Մատթեոս 11.28-30-ի ճշմարտությունները և այլ աղբյուրներ, որոնք կարող են սփոփել և քաջալերել:

Եթե ուսանողները փոխանակել են իրենց սցենարները, առաջարկեք նրանց կիսվել իրենց նամակներով այն դասընկերոջ հետ, ով գրել է այն սցենարը, որին նրանք պատասխանել են:

  • Ձեր կարծիքով, հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքներից ո՞րն է եղել ամենից օգտակարը՝ այդ սցենարին պատասխանելիս: Ինչո՞ւ:

Կրկնեք

Օգնեք ուսանողներին կրկնել Մատթեոս 11.28-30-ի հղումը և հիմնական արտահայտությունը:

Դրա համար գրեք հետևյալը գրատախտակին: Առկայության դեպքում կարող եք օգտվել Վարդապետության սերտման հավելվածից: Օգտակար կլինի, եթե ուսանողներն աշխատեն դասընկերոջ հետ՝ հերթով կրկնելով հղումը և հիմնական արտահայտությունը:

«Մատթեոս __.28-__. Ինձ մօտ ե__, ա__ վ__ և բ__, և ես հ__ կ__ ձեզ»:

Օժանդակ ուսումնական վարժություն

Հնարավոր սցենար

Կարող եք կիսվել հետևյալ սցենարով, եթե ուսանողները չկարողանան հնարել իրենց սցենարները համապատասխան վարժության ժամանակ:

«Ես չափազանց ճնշված եմ այս պահին: Ես փորձում եմ մոտ լինել Տիրոջը, բայց ոչինչ չի ստացվում: Դպրոցը դժվար է, ընտանիքիս հետ իմ հարաբերությունները հարթ չեն, և ես չգիտեմ, թե ինչպես լուծել այս բոլոր խնդիրները: Եվ ես կասկածում եմ, որ ինչ-որ բան կարող է դեպի լավը փոխվել: Ես մտահոգված եմ այս ամենի համար և չգիտեմ, թե ինչ անել»: