Սեմինարիա
Մատթեոս 11.27, Հովհաննես 5.19, 30, Հովհաննես 8.18-28


Մատթեոս 11.27, Հովհաննես 5.19, 30, Հովհաննես 8.18-28

«Որդին կհայտնի Նրան»

Նկար
Christ is sitting down on the ground in the temple teaching a group of people. Outtakes included some more of Jesus teaching, the other outtakes with this image are from a different title: “Jesus Christ. Light of the World” showing Christ after the event of the Woman taken in Adultery and the Jews questioning his authority.

Փրկիչը վկայեց, որ մենք ավելի լավ կճանաչենք Երկնային Հորը, եթե ուսումնասիրենք Նրա Որդու օրինակը: Այն ամենն, ինչ Հիսուս Քրիստոսն ասաց և արեց հետևում էր Իր Հոր օրինակին և նպատակ ուներ մեզ ավելի մոտեցնել Հորը: Այս դասը կարող է օգնել ձեզ ավելի լավ հասկանալ, թե ով է Երկնային Հայրը և թե ինչ է Նա զգում մեր նկատմամբ:

Օգնեք ուսանողներին սովորել: Ուսանողները սովորում են, երբ ուսումնասիրում են սուրբ գրությունները՝ ավետարանական ճշմարտությունները հասկանալու և բացահայտելու համար: Նրանց պետք է հնարավորություն տրվի սեփական բառերով բացատրել ավետարանը և կիսվել ու վկայել իրենց իմացածի և զգացածի վերաբերյալ: Սա կօգնի, որ ավետարանը նրանց մտքերից տեղափոխվի նրանց սրտերը:

Ուսանողի պատրաստում. Առաջարկեք ուսանողներին մտածել Երկնային Հոր հետ իրենց հարաբերությունների մասին և թե ինչպես նրանք կարող են ամրապնդել դրանք:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Այս դասը անդրադառնում է Ե՛կ, հետևիր ինձ-ի բովանդակությանը, երբ անհատները և ընտանիքները ուսումնասիրում են Մատթեոս 14 , Մարկոս 6 , Հովհաննես 5-6 և Հովհաննես 7-10 հատվածները: Այս դասը նախապատրաստում է գալիք շաբաթների այլ դասերը: Այն կարող է ուսուցանվել այս շաբաթվա կամ հաջորդ շաբաթներից մեկի ընթացքում:

Ճանաչել Երկնային Հորը

Խորհեք հետևյալ իրավիճակի մասին.

Հաղորդության վերջին ժողովի ելույթի ժամանակ Կլաուդիոն լսեց, թե ինչպես է իր ծխի մի անդամ հայտարարում. «Ես գիտեմ, որ Երկնային Հայրը ճանաչում է և սիրում է ինձ: Նա գիտի իմ կարիքների մասին և փորձում է օգնել ինձ»: Կլաուդիոն զարմացավ, թե որտեղից նա գիտի այդ ամենը Երկնային Հոր մասին: Երբ նա մտածեց, թե ինչ նա գիտի Երկնային Հոր մասին, նա զգաց, որ դա այնքան էլ շատ չէ: Նա նույնիսկ փորձեց ուսումնասիրել սուրբ գրությունները, բայց չհասավ հաջողության:

  • Ինչպե՞ս կարող ենք երբեմն զգալ այն, ինչ զգաց Կլաուդիոն:

  • Երկնային Հոր մասին մեր չիմացությունը կամ նույնիսկ իմացությունն ինչպե՞ս կարող է մարտահրավեր հանդիսանալ մեզ համար:

Ուսանողներին ժամանակ տվեք՝ Երկնային Հոր մասին իրենց գիտելիքները գնահատելու համար: Հետևյալ վարժությունը կօգնի նրանց:

«Օժանդակ ուսումնական վարժություններ» բաժնում դուք կարող եք գտնել ևս մեկ գաղափար:

Մտածեք, թե ինչ եք սովորել Երկնային Հոր մասին և թե ինչպես է այդ գիտելիքը փոխել ձեզ: Թղթի կտորի կամ ձեր օրագրի մեջտեղում գրեք «Երկնային Հայր» բառերը: Այդ բառերի շուրջ գրեք այն, ինչ գիտեք Երկնային Հոր մասին:

  • Երկնային Հորը ավելի լավ ճանաչելն ինչպե՞ս կարող է փոխել մարդու կյանքը:

Այս դասն ուսումնասիրելիս փնտրեք Երկնային հոր և Նրա Որդու մասին այն ճշմարտությունները, որոնք կարող են օգնել ձեզ ավելի լավ հասկանալ, թե ով են Նրանք և ինչ են Նրանք զգում մեր նկատմամբ: Կարող եք Երկնային Հոր մասին ձեր սովորածը գրել թղթի վրա:Հիսուս Քրիստոսը կանոնավոր կերպով խոսում էր Իր Հոր մասին և անում էր դա մի կարևոր նպատակով: Կարդացեք հետևյալ հատվածները՝ փնտրելով, թե Հիսուսն ինչ էր ուզում, որ իր հետևորդներն իմանան Իր և Երկնային Հոր մասին:

Գրատախտակին գրեք այս հղումները: Կարող եք ուսանողներին առաջարկել անհատապես ուսումնասիրել այս հատվածները: Ապա նրանք կարող են կիսվել գտածով փոքր խմբերով կամ ամբողջ դասարանով:

Մատթեոս 11.27 (այդ թվում Ջոզեֆ Սմիթի Թարգմանությունում արված փոփոխությունը, որը նշված է ծանոթագրություն գ-ում)

  • Ինչպե՞ս կամփոփեք այս հատվածներում Փրկչի ուսուցանածը:

Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդը բացատրել է, թե ինչպես մենք կարող ենք ճանաչել Երկնային Հորը: Կարող եք դիտել The Grandeur of God տեսաֆիլմը ChurchofJesusChrist.org կայքում, 0:00-ից մինչև 1:07-ը կամ կարդալ հետևյալ տեքստը:

Նկար
Official Portrait of Elder Jeffrey R. Holland. Photographed January 2018.

Իր կյանքի և առաքելություն ընթացքում Տեր Հիսուս Քրիստոսը ծառայեց բազում հիանալի նպատակների, սակայն այդ առաքելության մի կարևոր երևույթներից մեկը հաճախ մնում է աննկատ: Նրա հետևորդները չկարողացան լիովին հասկանալ այն իրենց ժամանակ և ժամանակակից քրիստոնյաներից շատերը նույնպես չենք կարող ընկալել այն, մինչդեռ Փրկիչն անընդհատ խոսում էր դրա մասին և շեշտում դա: Դա մի մեծ ճշմարտություն է, որ այն ամենը, ինչ Հիսուսն արել կամ ասել է` ներառյալ Նրա քավող տառապանքն ու զոհաբերությունը, Նա ցույց էր տալիս մեզ, թե ով և ինչպիսին է մեր Երկնային Հայրը, որքան նվիրված է Նա տարբեր տարիքի և տարբեր ազգերի Իր զավակներին: Խոսքով և գործով Հիսուսը փորձում էր մեզ համար բացահայտել և օգնել, որ մենք անձամբ հասկանանք Իր Հոր` մեր Երկնային Հոր ճշմարիտ էությունը:

(Ջեֆրի Ռ. Հոլլանդ, The Grandeur of God, Ensign կամ Լիահոնա, նոյ. 2003, 70)

  • Ի՞նչ ենք սովորում Երեց Հոլլանդի հայտարարությունից:

Սկզբունքներից մեկն այն է, որ Հիսուս Քրիստոսի խոսքերն ու գործողությունները ցուցադրում են մեզ Երկնային Հոր բնավորությունը:

Կարող եք հետևյալ ճշմարտությունը գրել գրատախտակին:

  • Ի՞նչ եք կարծում Փրկիչի խոսքերից հենց նոր սովորած այդ ճշմարտության մասին:

Երեց Հոլլանդն ավելի շատ բան է բացատրել այս ճշմարտության մասին: Կարող եք դիտել The Grandeur of God տեսաֆիլմը 11:25-ից մինչև 12:49-ը կամ կարդալ հետևյալ հայտարարությունը:

Նկար
Official Portrait of Elder Jeffrey R. Holland. Photographed January 2018.

Այսպիսով, կերակրելով քաղցածներին, բուժելով հիվանդներին, կշտամբելով կեղծավորներին, հավատքի կոչ անելով. սա էր Քրիստոսը` ցույց տալով մեզ Հոր ուղին, Նա, ով «գթասիրտ է և ողորմած, երկայնամիտ և հարուստ քաղցրութիւնով և ճշմարտութիւնով»։ Իր կյանքում և հատկապես Իր մահվան ժամանակ Քրիստոսն ասում էր․ «Դրանով Աստծո գթությունն եմ ցույց տալիս ձեզ, ինչպես նաև իմ գթությունը»: Կատարյալ Որդու՝ կատարյալ Հոր հոգատարության դրսևորման, Նրանց երկկողմանի տառապանքի և մեր մեղքերի և սրտացավերի համար տառապանքի մեջ մենք տեսնում ենք հետևյալ հայտարարության վերջնական իմաստը. «Որովհետեւ Աստուած այնպէս սիրեց աշխարհքը որ իր միածին Որդին տուաւ: Որովհետեւ Աստուած իր Որդին չուղարկեց աշխարհքը, որ աշխարհքին դատէ, այլ որ աշխարհքը նորանով փրկուի» [ Հովհաննես 3.16–17 ]:

(Ջեֆրի Ռ. Հոլլանդ, «Աստծո վեհությունը», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2003, 72)

Օգնեք, որպեսզի ուսանողները փորձեն կիրառել այս սկզբունքը (հետևելով Փրկիչի խոսքերին և գործողություններին) և ավելի շատ բան սովորեն Երկնային Հոր մասին: Ստորև ներկայացված է, թե ինչպես դա կարելի է անել:

Ընտրեք Հիսուս Քրիստոսի մասին ձեր սիրած պատմությունը: Գրեք հղումը և ամփոփեք հատվածը: Ապա պատասխանեք հետևյալ հարցերին.

  • Այս պատմությունում Հիսուս Քրիստոսի ասածներից կամ արածներից ի՞նչ եք դուք սովորում Երկնային Հոր մասին և այն մասին, թե ինչ է Նա զգում մեր հանդեպ։

  • Սովորելով Երկնային Հոր մասին այդ ամենը, ինչպե՞ս է ազդում Նրա հետ ձեր հարաբերությունների վրա:

  • Երկնային Հոր հետ ավելի լավ հարաբերություններ ունենալն ինչպե՞ս կարող է օգնել ձեզ:

Գրատախտակի կենտրոնում գրեք «Երկնային Հայր» բառերը: Խնդրեք մի քանի ուսանողների կիսվել իրենց կարծիքներով: Կախված դասարանի չափսից և ժամանակի առկայությունից կարող եք հնարավորություն տալ յուրաքանչյուր ուսանողի կարդալ և ամփոփել իր պատմությունը: Նրանք կարող են գրատախտակին գրել, թե ինչ են սովորել Երկնային Հոր մասին: Ուսանողները կարող են առկայության դեպքում նաև կիսվել Աստվածաշնչից կամ Մորմոնի Գրքից վերցրած պատմության տեսագրությամբ:

Սուրբ Հոգուց ոգեշնչում փնտրեք՝ Երկնային Հոր հետ ձեր հարաբերություններն ամրապնդելու համար համառոտ ծրագիր ստեղծելիս և այն ձեր օրագրում գրելիս:

Բացատրական և պատմական տեղեկություն

Երկնային Հորը ճանաչելն ինչպե՞ս կարող է ազդել ինձ վրա:

Մարգարե Ջոզեֆ Սմիթն (1805–44) ուսուցանել է.

Նկար
Half-length frontal portrait of the Prophet Joseph Smith, Jr. Joseph’s head is turned to the side in a three-quarter view, right hand on hip and his left hand holds sheets of papers. He is depicted wearing a dark brown suit and a white shirt and tie.

Եթե մարդ չի սովորում ավելին, քան ուտելը, խմելը և քնելը և չի ըմբռնում Աստծո նպատակները, ապա գազանից չի տարբերվում: Նա նույնպես ուտում է, խմում, քնում և ոչինչ չգիտի Աստծո մասին. ուրեմն այն մեր չափ գիտելիք ունի, եթե մենք ըմբռնում ձեռք չբերենք Ամենազոր Աստծո ոգեշնչմամբ: Եթե մարդիկ չեն ըմբռնում Աստծո բնույթը, նրանք չեն հասկանա, թե ովքեր են իրենք:

Կարող եք դիտել Relationship with God—Patrick (0:59) և Relationship with God—Anipha (0:55) տեսաֆիլմերը՝ տեսնելու համար, թե ինչպես Երկնային Հորը ճանաչելը կարող է փոխել որևէ մեկի կյանքը:

Օժանդակ ուսումնական վարժություններ

Այընտրանքային վարժություն՝ դասը սկսելու համար

Կարող եք կիսվել անձնական փորձառությամբ և պատմել, թե ինչպես ավելի լավ ճանաչեցիք ձեր ծնողներին, տատիկ-պապիկներին կամ այլ հարազատներին և թե ինչպես դա ազդեց ձեզ վրա: Ուսանողներին խնդրեք մտածել և կիսվել սեփական պատմություններով:Կարող եք դիտել Courage: I Think I Get It from Him տեսաֆիլմը (1:38) ChurchofJesusChrist.org կայքում՝ տեսնելու համար, թե ինչպես երիտասարդ մի կին ավելի խիզախ դարձավ՝ իր պապիկի մասին ավելի շատ բան իմանալով: Ուսանողներին առաջարկեք մտածել, թե ինչ նրանք գիտեն և թե ինչ են սովորում իրենց Երկնային Հոր մասին:

Հնարավոր ինքնագնահատում

Օգնեք ուսանողներին գնահատել Երկնային Հորն ավելի լավ ճանաչելու իրենց ջանքերը՝ խնդրելով նրանց կատարել հետևյալ հարցումը.

(Ա) Լիովին համաձայն եմ (Բ) համաձայն եմ (Գ) Ոչ համաձայն եմ, ոչ էլ առարկում եմ (Դ) Համաձայն չեմ (Ե) Կտրականապես համաձայն չեմ

1. Ես սկսում եմ ավելի լավ ճանաչել իմ Երկնային Հորը:2. Ես զգում եմ, որ ավելի եմ մոտենում Նրան:3. Երկնային Հոր հետ իմ հարաբերություններն ուզածիս չափ ամուր են:4. Ես գիտեմ, թե ինչպես ամրապնդել Երկնային Հոր հետ իմ հարաբերությունները: