Սեմինարիա
Մատթեոս 11-12, Ղուկաս 11


Մատթեոս 11-12, Ղուկաս 11

Ակնարկ

Փրկիչը վկայեց, որ մենք ավելի լավ կճանաչենք Երկնային Հորը, եթե ուսումնասիրենք Նրա Որդու օրինակը: Իր սպասավորության ընթացքում Նա ուսուցանում էր բարձր օրենքը և հրապարակավ բժշկում էր: Նա ուսուցանեց, որ եթե մենք գանք Իր մոտ, ապա Նա կթեթևացնի մեր բեռները և հանգիստ կտա մեզ: Նա առաջարկեց խորաթափանց ուսմունքներ Հանգստության օրվա և աղոթքի մասին:

Պատրաստվեք ուսուցանել

Հետևյալ տեղեկությունները ուսուցիչներին հուշում են, թե ինչ պետք է նախապատրաստեն յուրաքանչյուր դասի համար:

Մատթեոս 11.27, Հովհաննես 5.19, 30, Հովհաննես 8.18-28

Դասի նպատակը. Այս դասը կարող է օգնել ուսանողներին ավելի լավ հասկանալ, թե ով է Երկնային Հայրը, և Նա ինչ է զգում իրենց նկատմամբ:

  • Ուսանողի պատրաստում. Առաջարկեք ուսանողներին մտածել Երկնային Հոր հետ իրենց հարաբերությունների մասին և թե ինչպես կարող են ամրապնդել դրանք:

  • Նյութեր ուսանողների համար. Օրագրեր կամ թերթիկներ յուրաքանչյուր ուսանողի համար

  • Առցանց ուսուցման առաջարկ. Դասի վերջում ուսանողներին առաջարկեք օգտագործել զրուցարանի գործառույթը՝ Երկնային Հոր մասին իրենց գրածով կիսվելու համար: Ընտրեք զրուցարանում մեկնաբանություն տեղադրած ուսանողներից մեկին և խնդրեք նրան լրացուցիչ տեղեկություններ տրամադրել: Երբ այդ ուսանողը կիսվի, խնդրեք նրան ընտրել մեկ այլ ուսանողի մեկնաբանությունը և խնդրեք այդ ուսանողին կիսվել:

Մատթեոս 11.28–30

Դասի նպատակը. Այս դասը կարող է մեծացնել ուսանողների վստահությունը, որ Տերը կօգնի նրանց դիմակայել իրենց մարտահրավերներին և կրել իրենց բեռները:

  • Ուսանողի պատրաստում. Ուսանողներին առաջարկեք հարցնել իրենց ընտանիքի անդամին կամ ընկերոջը, թե Փրկիչն ինչպես է նրանց խաղաղություն կամ մխիթարություն տվել:

  • Առցանց ուսուցման առաջարկ. Կարող եք ցուցադրել մարդուկի նկար և օգտագործել վիրտուալ գրատախտակի գործիքը, որպեսզի ուսանողները կարողանան գրել կամ նկարել մարդուկի շուրջը՝ նրանց բեռներն ու մարտահրավերները ներկայացնելու համար:

Վարդապետության սերտում. Մատթեոս 11.28-30

Դասի նպատակը. Այս դասը ուսանողներին հնարավորություն կտա բացատրել այս վարդապետության իրենց ընկալումը՝ կիրառելով հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները մի սցենարի համար, որը նման է իրենց կյանքում ունեցած փորձառությանը:

  • Ուսանողի պատրաստում. Ուսանողներին առաջարկեք փորձել հիշել վարդապետության սերտման հղումը և սուրբ գրությունների հիմնական արտահայտությունը Մատթեոս 11.28-30 հատվածների համար (կամ հնարավորության դեպքում ամբողջ հատվածը): Խնդրեք նրանց մտածել, թե ինչպես կարող են կիրառել իրենց սովորածն այն մասին, որ Հիսուս Քրիստոսը կարող է թեթևացնել իրենց բեռները, եթե գան Նրա մոտ:

  • Բովանդակություն ցուցադրելու համար. Կարճ համապատասխանեցման վարժություն

  • Նյութեր ուսանողների համար. Թերթիկներ գրելու և փոխանակելու համար

  • Առցանց ուսուցման առաջարկ. Կարող եք օգտագործել էկրանով կիսվելու գործառույթը՝ ցույց տալով, թե ինչ է Վարդապետության սերտման հավելվածը և ինչպես օգտվել դրանից: Դասարանով կատարեք մտապահելու հետ կապված որևէ վարժություն:

Մարկոս 2.23- 3.6

Դասի նպատակը. Այս դասը կօգնի ուսանողներին ավելի լավ հասկանալ Հանգստության օրվա նպատակը և ինչպես լիարժեք իրենց կյանք հրավիրեն Տիրոջ օրհնությունները:

  • Ուսանողի պատրաստում. Ուսանողներին առաջարկեք մտածել, թե նրանք ինչպես են ավելի շատ մոտենում Փրկիչին Հանգստության օրը՝ անհատապես կամ իրենց ընտանիքների հետ:

  • Առցանց բովանդակության հարմարեցման առաջարկ. Կարող եք օգտագործել զրուցարանի գործառույթը, որպեսզի ուսանողները կարողանան Հանգստության օրվա մասին հարցեր տալ: Միմյանց հարցերը տեսնելը կխրախուսի նրանց պատասխանել այդ հարցերին և լրացուցիչ հարցեր տալ:

Ղուկաս 11․1-13

Դասի նպատակը. Այս դասը կարող է օգնել ուսանողներին իրենց աղոթքն ավելի իմաստալի դարձնել:

  • Ուսանողի պատրաստում. Ուսանողներին առաջարկեք մտածել, թե նրանք ինչ են արել՝ իրենց աղոթքներն ավելի իմաստալի դարձնելու համար:

  • Բովանդակություն ցուցադրելու համար. Գրատախտակին նկարված հորիզոնական գիծ, որի մի կողմում գրված է՝ Աղոթքը հեշտ է, իսկ մյուս կողմում՝ Աղոթքը դժվար է:

  • Առցանց ուսուցման առաջարկ. Որպես վարժության մաս՝ դասի սկզբում հարցում անցկացրեք, որպեսզի իմանաք՝ ուսանողների համար աղոթքը հե՞շտ է, թե՞ դժվար: