Սեմինարիա
Հովհաննես 17


Հովհաննես 17

Փրկիչի մեծ Միջնորդական Աղոթքը

Նկար
Jesus has his eyes closed in prayer, the back of the disciples heads are in the foreground. Outtakes include a view of just the disciples in prayer and just Jesus in a green field with his head bowed in prayer.

Մեր մեղքերի համար տառապելուց առաջ Հիսուս Քրիստոսն ասաց Իր մեծ Միջնորդական Աղոթքը (ինչը նշանակում է, որ Նա դիմեց Երկնային Հորը Իր ռաքյալների և բոլոր նրանց անունից, ովքեր հավատում են Իրեն): Աղոթքի ժամանակ Հիսուսը հայտարարեց, որ Հորը և Որդուն ճանաչելը նշանակում է հավերժական կյանք ունենալ (տես Հովհաննես 17.3): Այս դասը կքաջալերի ձեզ անհատապես ճանաչել Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին ձեր կյանքում:

Օգտագործեք գրատախտակը Դասի ժամանակ գրատախտակի արդյունավետ օգտագործումը կարող է նախապատրաստել ուսանողներին սովորել։ Այն կարող է նաև հրավիրել ուսանողներին իմաստալի մասնակցության, հատկապես նրանց, ովքեր հակված են տեսողական ընկալման։ Գրատախտակի վրա դուք կարող գրել դասի հիմնական նպատակները կամ սկզբունքները, տալ վարդապետության կամ իրադարձության գծապատկերը, քարտեզներ ցուցադրել, նկարել սուրբ գրություններում նկարագրվող առարկաներ, մշակել գործողությունների զարգացման հաջորդականության ուրվագիծը կամ կատարել բազմաթիվ այլ վարժություններ, որոնք կնպաստեն ուսումնառությանը:

Ուսանողի պատրաստում. Ուսանողներին առաջարկեք կարդալ 3 Նեփի 19.16, 26-33 հատվածները և խորհել այն մասին, թե նրանք ինչ կզգային, թե լսեին, որ Փրկիչն աղոթում է Երկնային Հորը իրենց համար:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Անհատապես ճանաչեք Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին

Դասարանը միավորելու համար կարող եք հարմարացնել հետևյալ վարժությունը: Պատմական անձի մասին առաջին երկու հարցը տալու փոխարեն, յուրաքանչյուր ուսանողի նշանակեք զուգընկեր այն ուսանողներից, որոնց նա լավ չի ճանաչում: Առաջարկեք նրանց մտածել, թե ինչ գիտեն այդ մարդու մասին: Այնուհետև տվեք նրանց երկու րոպե, որպեսզի խոսեն իրենց զուգընկերների հետ՝ «նրանց ավելի լավ ճանաչելու համար»: Երկու րոպե անց խնդրեք ուսանողներին քննարկել, թե որն է տարբերությունը որևէ մեկի մասին որոշ բաներ իմանալու և նրան իրականում ճանաչելու միջև:

Հիշեք ձեր ազգային պատմության հերոսներից մեկին:

  • Ի՞նչ գիտեք նրա մասին:

  • Ինչպե՞ս կնկարագրեիք տարբերությունը այդ հերոսին ճանաչելու և ձեր ընտանիքի անդամներից մեկին ճանաչելու միջև:

Այժմ ձեր օրագրում գրեք, թե ինչ եք զգում Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մասին ձեր գիտելիքների վերաբերյալ: Դրանք հիմնված են միայն փաստերի՞ վրա, թե՞ դառնում են ավելի անձնական: Ձեր կարծիքով, ինչպե՞ս կօրհնվի ձեր կյանքը, եթե դուք անհատապես ճանաչեք Նրանց:

Հիսուսի աղոթքը իր աշակերտների համար

Գեթսեմանիում Իր տառապանքներին, մատնությանը և Խաչելությանը նախորդող գիշերվա ընթացքում Փրկիչն ասել է մի սրբազան աղոթք, որը հայտնի է որպես մեծ Միջնորդական Աղոթք: Նա աղոթեց Երկնային Հորը Իր Առաքյալների համար, այդ թվում նրանց համար, ովքեր հետևում են Նրան մեր օրերում (տես Հովհաննես 17.20): Փորձեք պատկերացնել, թե ինչ էին զգում առաքյալները, երբ լսում էին Հիսուսին՝ այդ սրբազան գիշերը իրենց համար աղոթելիս:

Եթե դուք խնդրել եք ուսանողներին պատրաստվել դասին, կարող եք առաջարկել նրանց կիսվել իրենց գաղափարներով:

  • Ի՞նչ կարող ենք սովորել Փրկիչի մասին Իր օրինակից, երբ Նա աղոթում էր Իր աշակերտների և հետևորդների համար, մինչև Գեթսեմանում իր տառապանքն ու ձերբակալությունը:

Կարդացեք Հովհաննես 17.1-3-ը՝ փնտրելով, թե ինչ օրհնություններ էր ցանկանում Հիսուս Քրիստոսը Իր աշակերտների համար Իր աղոթքում:

  • Ի՞նչ է Հիսուս Քրիստոսը ցանկանում Իր աշակերտների համար:

«Հավերժական կյանք» արտահայտությունը ( հատվածներ 2-3) հաճախ սխալ է ընկալվում, որպես «ապրել ընդմիշտ»: Փրկիչն աղոթում էր, որ մենք դրանից ավելի շատ ստանանք: «Հավերժական կյանքն» այն կյանքն է, որով ապրում է Աստված՝ մեր Հավերժական Հայրը։ Հավերժական կյանք կամ վեհացում նշանակում է ապրել ընտանիքներով Աստծո ներկայության մեջ (տես Վարդապետություն և Ուխտեր 131․1-4)» (Ավետարանական թեմաներ, «Հավերժական կյանք», topics.ChurchofJesusChrist.org): Կարող եք գրանցել այս սահմանումը ձեր սուրբ գրություններում՝ հատված 3-ի կողքին:

  • Հատված 3-ի համաձայն, մենք ինչ պետք է անենք հավերժական կյանք ստանալու համար:

Փրկիչի աղոթքից սովորում ենք հետևյալ ճշմարտությունը. հավերժական կյանք ստանալու համար մենք պետք է ճանաչենք Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին:

  • Ձեր կարծիքով, մենք ինչո՞ւ պետք է իսկապես ճանաչենք Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին՝ հավերժական կյանք ստանալու համար:

Երեց Մայքլ Ջոն Ու. Թեհը Յոթանասունից բացատրել է Փրկիչին ճանաչելու կարևորությունը.

Նկար
Official Portrait of Elder Michael John U. Teh. Photographed in 2015. Background replaced in March 2017.

Մենք պետք է ընդունենք, որ Փրկիչին ճանաչելը մեր կյանքի ամենակարևոր գործն է: Այն պետք է առաջնահերթություն լինի բոլոր բաների համեմատ:

(Մայքլ Ջոն Ու. Թեհ, «Մեր անձնական Փրկիչը», Լիահոնա, մայիս 2021, 99)

  • Ի՞նչու եք կարծում, որ Փրկիչին ճանաչելը մեր կյանքի ամենակարևոր գործն է:

  • Ի՞նչը կարող է խանգարել, որ այս գործը կյանքում ուրիշ գործերից ավելի կարևոր համարենք:

Մի պահ հիշեք, թե ինչպես են զարգացել մոտ հարաբերությունները ընտանիքի անդամի կամ ընկերոջ հետ: Ի՞նչ եք արել՝ նրանց ավելի լավ ճանաչելու համար: Արդյոք կայի՞ն որոշիչ փորձառություններ, որոնք ձեզ օգնեցին նրանց ավելի լավ ճանաչել: Որքա՞ն ժամանակ պահանջվեց, որպեսզի այդ հարաբերությունները զարգանան:

  • Ինչպե՞ս կարող եք կիրառել այն գործողությունները, որոնք ձեզ օգնեցին մոտ հարաբերություններ զարգացնել ընտանիքի անդամի կամ ընկերոջ հետ՝ Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին ճանաչելու գործում:

Լրացուցիչ գաղափարների համար կարող եք կիսվել «Բացատրական և պատմական տեղեկություններ» բաժնի հայտարարություններով:

Կարող եք ուսանողներին առաջարկել պատասխանել հետևյալ հարցերին փոքր խմբերով, որպեսզի ավելի շատ ուսանողներ կարողանան կիսվել:

  • Ի՞նչ փորձառություններ եք ունեցել, որ օգնել են ձեզ ավելի լավ ճանաչել Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին: Ի՞նչ եք սովորել այդ փորձառություններից:

Ճանաչեք Փրկիչին Իր աղոթքի միջոցով

Որպեսզի ուսանողներն ուսումնասիրեն ամբողջ գլուխը, այլ ոչ թե միայն տվյալ հատվածները, կարող եք տարբեր ուսանողների հանձնարարել գլխի տարբեր մասերը և խնդրել նրանց դասարանի հետ կիսվել սովորածով:

Փրկիչին ճանաչելու միջոցներից մեկը Նրա աղոթքներն են: Փորձեք ավելի լավ ճանաչել Փրկիչին՝ ուսումնասիրելով, թե ինչի համար էր Նա աղոթում Հովհաննես 17 գլխում: Կարող եք նաև կենտրոնանալ Հովհաննես 17.4-11, 20-26 հատվածների վրա:

  • Այս աղոթքից ի՞նչ եք սովորում Իր Հոր հետ Հիսուս Քրիստոսի հարաբերությունների մասին:

  • Ի՞նչ օրհնություններ է Հիսուս Քրիստոսը ցանկանում մեզ համար:

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ է Նա աղոթում, որ դուք ստանաք այդ հատուկ օրհնությունները:

  • Ի՞նչ եք սովորել Հիսուս Քրիստոսի և Երկնային Հոր մասին, որը ձեզ ոգեշնչում է ավելի լավ ճանաչել Նրանց:

Պատկերացրեք, թե որքան մոտ պետք է լինեք Երկնային Հոր և Փրկիչի հետ, որպեսզի ձեր հարաբերությունները կարելի լինի նկարագրել որպես՝ նրանց հետ մեկ լինել: Ինչպե՞ս կզգայիք ձեզ այդ դեպքում: Ինչպե՞ս կփոխվեր ձեր կյանքը: Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը սիրում են ձեզ և ցանկանում են մեկ լինել ձեզ հետ: Հիսուս Քրիստոսը աղոթել է Երկնային Հորը, որ Նա օգնի ձեզ ավելի մոտ հարաբերություններ զարգացնել Իրենց հետ: Նկատի ունեցեք, որ այդպիսի հարաբերությունների զարգացումը ժամանակ և ջանք է պահանջելու այս և մյուս կյանքում:

Գրեք ձեր օրագրում, թե ինչ եք ցանկանում անել Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին ավելի լավ ճանաչելու համար: Գրեք, թե ինչպես եք իմանալու, որ Նրանց հետ ձեր հարաբերությունները ամրապնդվում են և, ձեր կարծիքով, այդ հարաբերություններն ինչպես կօրհնեն ձեր կյանքը:

Բացատրական և պատմական տեղեկություններ

Ի՞նչ կարող եք անել՝ Երկնային Հորն ու Հիսուս Քրիստոսին ավելի լավ ճանաչելու համար

Առաջին նախագահությունից նախագահ Հենրի Բ. Այրինգն ուսուցանել է.

Նկար
Official Portrait of President Henry B. Eyring taken March 2018.

Եթե ցանկանում եք մտերիմ լինել մեկի հետ, ով թանկ է ձեզ համար, բայց ումից հեռացել եք, դուք գիտեք, թե ինչպես անել դա։ Դուք եղանակ կգտնեք նրա հետ խոսելու, կլսեք նրան և ճանապարհներ կգտնեք միմյանց համար ինչ-որ բաներ անելու։ Որքան հաճախ դա պատահի, որքան երկար դա տևի, այդքան խորը կլինի կապը։ Եթե ժամանակի մեծ մասն անցնի առանց խոսելու, լսելու և գործեր անելու, կապը կթուլանա:

Աստված կատարյալ է և ամենազոր, իսկ ես և դուք մահկանացու ենք։ Բայց նա մեր Հայրն է, Նա սիրում է մեզ և առաջարկում է Իրեն մոտենալու նույն հնարավորությունը, ինչը կաներ սիրող ընկերը: Իսկ դուք կանեք դա համարյա նույն ձևով` խոսելով, լսելով և գործելով:

(Հենրի Բ. Այրինգը, «Ավելի մոտենալ Աստծուն», Ensign, մայիս 1991, 66)

Յոթանասունից Երեց Ս. Սքոթը բացատրել է.

Նկար
Official Portrait of Elder C. Scott Grow. Photographed March 2017.

Իմ երիտասարդ ընկերներ, մենք կարող ենք սկսել ճանաչել Աստծուն աղոթքի միջոցով: …

… Եթե դուք ամեն օր ուսումնասիրեք սուրբ գրությունները՝ մենակ և ընտանիքով, դուք կսովորեք ճանաչել Սուրբ Հոգու ձայնը և ավելի լավ կճանաչեք Աստծուն: …

Երբ մենք փորձում ենք կատարել Աստծո կամքը՝ հավատարմորեն ծառայելով Նրան և մեր մերձավորներին, մենք զգում ենք Նրա հավանությունը և սկսում ենք իսկապես ճանաչել Նրան:

Փրկիչը մեզ ասում է, որ Աստծուն ճանաչելու ամենալավ ձևը Նրա նման դառնալն է: Նա ուսուցանել է. «Հետևաբար, ինչպիսի՞ մարդ եք դուք պարտավոր լինել: Ճշմարիտ եմ ասում ձեզ` ճիշտ ինչպես ես եմ» [ 3 Նեփի 27.27 ]:

Արժանավորությունը կարևոր է Նրան նմանվելու գործում: …

Աստված ճանաչում է ձեզ և առաջարկում է ձեզ ճանաչել Իրեն: Աղոթեք Հորը, ուսումնասիրեք սուրբ գրությունները, փորձեք կատարել Աստծո կամքը, ձգտեք դառնալ Փրկիչի նման և հետևել արդար ուսուցիչներին: Եթե այդպես վարվեք, դուք կճանաչեք Աստծուն և Հիսուս Քրիստոսին և կժառանգեք հավերժական կյանքը:

(Ս. Սքոթ Գրոու, «Եվ սա է հավերժական կյանքը», Ensign կամ Լիահոնա, մայիս 2017, 121-24)

Օժանդակ ուսումնական վարժություններ

Տեսանյութ՝ միասնական դառնալու համար

Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ, թե Հիսուս Քրիստոսի աշակերտներն ինչպես կարող են միասնական դառնալ Նրա շնորհիվ՝ չնայած իրենց տարբերություններին, կարող եք ցուցադրել «Միասնական Քրիստոսում» տեսանյութը (4:48) ChurchofJesusChrist.org կայքում:

Մոտեցման վարժություն՝ Միասնական դառնալու համար

Կարող եք մեկ ուսանողի խնդրել ցուցադրել հետևյալ վարժությունը գրատախտակին, մինչ մնացած ուսանողները կատարեն այն իրենց օրագրերում:

Ուսանողներին առաջարկեք դատարկ թերթիկի վրա ստեղծել սխեմա՝ ներքևի ձախ կողմում գրելով իրենց անունը, ներքևի կենտրոնում՝ ընկերոջ անունը, ներքևի աջ կողմում՝ ընտանիքի անդամի անունը և վերևի կենտրոնում Երկնային Հայր և Հիսուս Քրիստոս:

Դրանից հետո ուսանողները պետք է նկարեն ուղիղ գիծ՝ իրենց անունից դեպի Հիսոուս Քրիստոսը, այնուհետև մնացած անուններից դեպի Հիսուս Քրիստոսը:

Խնդրեք նրանց պատկերացնել, որ էջի վրա պատկերված անձերից յուրաքանչյուրը շարժվում է դեպի Հիսուս Քրիստոսը նկարած գծերով: Ի՞նչ է կատարվում այդ մարդկանց միջև ընկած տարածության հետ, երբ նրանք բոլորը մոտենում են Փրկիչին:

Խնդրեք ուսանողներին կարդալ Հովհաննես 17.18-26-ը՝ փորձելով հասկանալ, թե ինչ է կատարվում Հիսուս Քրիստոսի աշակերտների հարաբերությունների հետ, երբ նրանք բոլորը նմանվում են Փրկիչին:

Օգտագործեք գերագույն համաժողովը՝ սուրբ գրությունների ընկալումը խորացնելու համար

Յուրաքանչյուր ուսանողի տվեք Երեց Դեյվիդ Ա. Բեդնարի «Եթե ինձ գիտենայիք» ելույթի պատճեն, (Ensign or Լիահոնա, նոյեմբեր 2016, 102–5): Ուսանողներին ժամանակ տվեք, որպեսզի նրանք կարողանան գտնել լրացուցիչ պատճառներ, թե մենք ինչու պետք է ճանաչենք Փրկիչին, ինչպես նաև, թե մենք ինչ պետք է անենք, որպեսզի Նրան ավելի լավ ճանաչենք: