Սեմինարիա
Հովհաննես 14-17


Հովհաննես 14-17

Ակնարկ

Աշակերտների հետ անցկացրած Իր վերջին երեկոյի ժամանակ Հիսուս Քրիստոսն ուսուցանեց և սփոփեց նրանց: Նա ուսուցանեց, որ Ինքն է «ճանապարհը և ճշմարտությունը և կյանքը» (Հովհաննես 14.6), և աշակերտներն ինչպես կարող են ցուցադրել իրենց սերը Իր հանդեպ՝ պահելով Իր պատվիրանները: Փրկիչը հրավիրեց նրանց «կենալ» Իր մեջ և ուսուցանեց նրանց Սուրբ Հոգու առաքելության մասին: Հիսուս Քրիստոսը աղոթեց նրանց համար՝ ասելով Իր մեծ Միջնորդական Աղոթքը:

Պատրաստվեք ուսուցանել

Հետևյալ տվյալները ուսուցիչներին հուշում են, թե ինչ պետք է նախապատրաստեն յուրաքանչյուր դասի համար:

Հովհաննես 14․1-6, 15․1–11

Դասի նպատակը. Այս դասը կարող է օգնել ուսանողներին խորհել Հիսուս Քրիստոսի հետ իրենց հարաբերությունների շուրջ, նաև այն մասին, թե ինչպես կարող են հետևել Նրան և ստանալ Նրա ուժն ու աջակցությունը:

  • Ուսանողի պատրաստում. Ուսանողներին առաջարկեք գտնել ճանապարհի, ճյուղերով որթի կամ ծառի որևէ նկար: Ուսանողներին խնդրեք նախօրոք մտածել, թե այդ նկարն ինչով է իրենց հիշեցնում Հիսուս Քրիստոսին և այն բերել դասարան:

  • Ուսուցման հնարավորություններ. Կարող եք ուսանողներին առաջարկել ուսուցանել այդ դասը: Ուսանողները կարող են նախօրոք պատրաստվել ուսուցանել դասի որոշ մասը կամ նրանք կարող են պատրաստվել և ուսուցանել հենց դասի ընթացքում:

  • Թերթիկ. Հիսուս Քրիստոսն է «ճանապարհը եւ ճշմարտութիւնը եւ կեանքը» (Հովհաննես 14.6)

  • Առարկա. Որթի ճյուղ կամ որևէ մաս

  • Առցանց ուսուցման առաջարկ. Կարող եք ուսանողներին բաժանել փոքր խմբերի, որպեսզի նրանք կարողանան նախօրոք պատրաստած դասը ուսուցանել իրենց դասընկերոջը:

Հովհաննես 14.15–31, 15․10–14

Դասի նպատակը. Այս դասը կօգնի ձեզ ցուցադրել ձեր սերը Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հանդեպ՝ հնազանդվելով Նրանց պատվիրաններին:

  • Ուսանողի պատրաստում. Ուսանողներին առաջարկեք դիտել «Գնում ենք տատիկի տուն» տեսանյութը (4:02) ChurchofJesusChrist.org կայքում և մտածեք, թե այս պատմությունն ինչ կարող է մեզ ուսուցանել այն մասին, թե Տերն ինչու է մեզ պատվիրաններ տալիս:

  • Անձնական օրինակներ. Պատրաստվեք պատմել, թե ձեր ընտանիքի անդամները կամ ուրիշները երբ են ցուցադրել իրենց սերը ձեր հանդեպ:

  • Videos:Going to Grandma’s” (4:02); “Abide in My Love” (15:08; watch from time code 14:27 to 14:50)

  • Առցանց ուսուցման առաջարկ. Ուսանողներին խնդրեք հրավիրել իրենց ծնողներից կամ ընտանիքի անդամներից մեկին, որպեսզի նրանք մասնակցեն դասարանային քննարկմանն այն մասին, թե ինչպես կարելի է իմանալ՝ արդյոք մարդը սիրում ուրիշներին, թե ոչ:

Հովհաննես 14–16

Դասի նպատակը. Այս դասը կարող է օգնել ուսանողներին բացահայտել, թե Սուրբ Հոգին ինչպես է կատարում Իր դերերը նրանց կյանքում:

  • Ուսանողի պատրաստում. Ուսանողներին առաջարկեք պատրաստվել պատասխանել «Սուրբ Հոգին ինչպե՞ս է օգնում ձեզ» հարցին՝ օգտվելով սուրբ գրությունների կամ անձնական փորձառությունների օրինակներից:

  • Նյութեր ուսանողների համար. Թերթիկներ կամ նշումների համար քարտեր, որոնց վրա ուսանողները կարող են գրել:

  • Ցուցադրման համար նախատեսված բովանդակություն. Սուրբ Հոգու դերերը ներկայացնող աղյուսակ

  • Առցանց ուսուցման առաջարկ. Ստեղծեք աղյուսակը պարունակող ընդհանուր փաստաթուղթ: Ուսանողներին առաջարկեք իրենց պատասխանները տպել աղյուսակում: Կարող եք ուսանողների համար հատկացնել առանձին հատվածներ: Ցուցադրեք լրացված աղյուսակն ամբողջ դասարանին:

Հովհաննես 17

Դասի նպատակը. Այս դասը կքաջալերի ուսանողներինանհատապես ճանաչել Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին իրենց կյանքում:

  • Ուսանողի պատրաստում. Ուսանողներին առաջարկեք կարդալ 3 Նեփի 19.16, 26-33 հատվածները և խորհել այն մասին, թե նրանք ինչ կզգային, թե լսեին, որ Փրկիչն աղոթում է Երկնային Հորը իրենց համար:

  • Առցանց ուսուցման առաջարկ. Կարող եք օգտագործել այս դասի «Լրացուցիչ ուսումնական վարժություններ» բաժնի «Մոտեցման վարժություն՝ միասնական դառնալու համար» խորագրով առաջարկը, որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ, որ մենք ավելի միասնական ենք դառնում, երբ մեզանից յուրաքանչյուրն ավելի է մոտենում Հիսուս Քրիստոսին:

Վարդապետության սերտում. Հովհաննես 17․3

Դասի նպատակը. Այս դասը կօգնի ուսանողներին մտապահել Հովհաննես 17.3 հատվածի վարդապետության սերտման այս հղումն ու հիմնական արտահայտությունը, բացատրել վարդապետությունը և կիրառել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները իրական իրավիճակներում:

  • Ուսանողի պատրաստում. Ուսանողներին առաջարկեք պատմել, որևէ մեկի մասին, ով կարող է լավ ճանաչել Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին: Ուսանողներին առաջարկեք հարցնել այդ մարդուն, թե ինչը նրանց օգնեց ավելի լավ ճանաչել Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին:

  • Ցուցադրման համար նախատեսված բովանդակություն. Հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքներին համապատասխանող երեք վերնագրերից յուրաքանչյուրին հաջորդող հրահանգներն ու հարցերը

  • Առցանց ուսուցման առաջարկ. Կարող եք օգտագործել քննարկման հարթակի գործառույթը, որպեսզի հնարավորություն տաք ուսանողներին աշխատել փոքր խմբերով և դասի սցենարում կիրառել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները: Այնուհետև կրկին միացրեք դասարանը և քննարկեք յուրաքանչյուր խմբի սովորածը: