Սեմինարիա
Վարդապետության սերտում. Հովհաննես 17․3


Վարդապետության սերտում. Հովհաննես 17․3

Սկսենք ճանաչել Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին

Նկար
A young woman sits on her bed and reads her scriptures in her bedroom.

Նախորդ՝ «Հովհաննես 17» դասի ժամանակ դուք սովորեցիք, որ մենք կարող ենք հավերժական կյանք ստանալ՝ ավելի լավ ճանաչելով Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին: Այս դասը ձեզ կարող է օգնել մտապահել վարդապետության սերտման այս հղումն ու Հովհաննես 17.3-ի հիմնական արտահայտությունը, բացատրել վարդապետությունը և կիրառել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները իրական իրավիճակներում:

Ակնածանք Աստվածության անունների հանդեպ Քանի որ Աստծո՝ Հոր և Նրա Որդու՝ Հիսուս Քրիստոսի անունները այսքան կարևոր են, քաջալերեք ուսանողներին ակնածանքով վերաբերվել դրանց (տես Վարդապետություն և Ուխտեր 63․61):

Ուսանողի պատրաստում. Ուսանողներին առաջարկեք պատմել, որևէ մեկի մասին, ով, գուցե, լավ է ճանաչում Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին: Ուսանողներին առաջարկեք հարցնել այդ մարդուն, թե ինչը օգնեց նրան ավելի լավ ճանաչել Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Վարդապետության սերտման հատվածի այս դասը նախատեսված է անցկացնել «Հովհաննես 17» դասից հետո, որը հանդիսանում է համատեքստային դաս վարդապետության սերտման Հովհաննես 17.3 հատվածի ուսումնասիրման համար: Եթե վարդապետության սերտման այս հատվածն անհրաժեշտ է տեղափոխել մեկ այլ շաբաթ, համոզվեք, որ այդ շաբաթ կուսուցանվի նաև համապատասխան համատեքստային դասը:

Մտապահեք և բացատրեք

Օգնեք ուսանողներին անգիր սովորել հղումը և սուրբ գրության հիմնական արտահայտությունը: Հետևյալ վարժությունը կօգնի նրանց:

Մի քանի անգամ բարձրաձայն արտասանեք վարդապետության սերտման Հովհաննես 17.3 հատվածի հղումը և հիմնական արտահայտությունը. «Եվ սա է հավիտենական կյանքը, որ ճանաչեն քեզ միայն ճշմարիտ Աստուած և Հիսուս Քրիստոսին»:Առանձին թերթի վրա գրեք Հովհաննես 17.3 հատվածի հղումը և յուրաքանչյուր բառի առաջին տառը. Ե ս հ կ ո ճ ք մ ճ Ա և Հ Ք: Օգտագործելով միայն առաջին տառերը՝ փորձեք արտասանել հղումը և հիմնական արտահայտությունը: Երբ ավելի վստահ դառնաք, փորձեք անգիր ասել հղումը և հիմնական արտահայտությունը:

Որպեսզի ավելի լավ հասկանաք այս սուրբ գրության իմաստը, ձեր խոսքերով բացատրեք Հովհաննես 17.3 հատվածում ուսուցանված ճշմարտությունները: Ներառեք հետևյալը.

  1. «Հավերժական կյանք» արտահայտության իմաստը:

  2. Ինչ կարող եք անել Երկնային Հորն ու Հիսուս Քրիստոսին ավելի լավ ճանաչելու համար:

Առաջարկեք մի քանի ուսանողների իրենց բացատրություններով կիսվել դասարանի հետ: Եթե ուսանողները օգնության կարիք ունեն այս հատվածը հասկանալու համար, դասին անցնելուց առաջ քննարկեք այն:

Այս դասի և նախորդ «Հովհաննես 17» դասի «Բացատրական և պատմական տեղեկություններ» բաժնում կան բազմաթիվ հայտարարություններ, որոնք կարող եք օգտագործել՝ ուսանողներին օգնելու համար:

Գործնական կիրառում

Մինչ որոշելը, թե որքան ժամանակ է պահանջվելու հետևյալ կրկնության համար, տեսեք, թե ուսանողները որքանով են ծանոթ հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքներին:

Կարդացեք «Ձեռք բերել հոգևոր գիտելիքներ» բաժնի պարբերություններ 5-12-ը Վարդապետության սերտման հիմնարար փաստաթղթում(2022): Մտածեք, թե ինչպես կբացատրեիք այս սկզբունքներից յուրաքանչյուրը մեկին, ով երբևէ չի լսել դրանց մասին:

Եթե օգտակար լինի, ուսանողներին զույգերի բաժանեք և առաջարկեք նրանց փորձել միմյանց հետ բարձրաձայն կիսվել այս սկզբունքների իրենց բացատրություններով:

Կարդացեք հետևյալ պատմությունը.

Ծոմից և վկայության ժողովից հետո դուք նկատում եք, որ ձեր ընկերուհի Ջուլիան տխուր է: Տան ճանապարհին նա ասում է, որ այսօրվա ժողովի ժամանակ ինքը գիտակցեց, որ չի ճանաչում Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին այնքան լավ, որքան կցանկանար: Նա իրեն միայնակ է զգում և կուզեր Նրանց հետ այնպիսի հարաբերություններ ունենալ, ինչպիսին նա տեսավ ժողովի ժամանակ վկայություններով կիսվողներից մի քանիսի մոտ: Դուք որոշում եք մոտակա մի քանի օրը մտածել և աղոթել՝ Ջուլիային օգնելու համար:

Օգտագործեք հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները և հետևյալ հարցերն ու վարժությունները, որպեսզի հասկանաք, թե ինչ կարող եք ասել և անել՝ Ջուլիային օգնելու համար: Կարող եք գրել ձեր սովորածը և բոլոր այն տպավորությունները, որոնք կունենաք պատրաստվելիս:

Կարող եք ուսանողներին առաջարկել պատրաստել իրենց պատասխանները զուգընկերների հետ միասին: Ասեք նրանց, որ նրանք հնարավորություն կունենան իրենց սովորածով կիսվել ուրիշ ուսանողների հետ:

Քննեք հասկացություններն ու հարցերը հավերժության հեռանկարով

  • Ձեր կարծիքով, Երկնային Հայրն ինչո՞ւ է ցանկանում, որ մենք ճանաչենք Իրեն և Իր Որդուն՝ Հիսուս Քրիստոսին:

  • Ինչո՞ւ եք ցանկանում որքան կարելի է լավ ճանաչել Նրանց ձեր կյանքում:

Ձգտեք մեծացնել հասկացողությունը աստվածային աղբյուրների միջոցով

  • Փրկիչի՝ Հովհաննես 17.3 հատվածում ներկայացված աղոթքի ուսումնասիրությունն ինչպե՞ս կարող էր օգնել Ջուլիային իր ցանկություններում:

Կազմեք աղբյուրների ցուցակ, որը կարող է օգնել Ջուլիային ավելի լավ ճանաչել Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին:

Մի քանի րոպե ուսումնասիրեք աստվածայնորեն նշանակված աղբյուրներ, որպեսզի ավելի շատ բան սովորեք Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի և այն մասին, թե ինչպես ավելի լավ ճանաչել նրանց:

Ուսանողներին առաջարկեք կիսվել իրենց սովորածով և աղբյուրներով: Դա կարող է օգնել մնացած ուսանողներին ավելի լավ օգտագործել մատչելի նյութերը:

Գործեք հավատքով

Դասին նախապատրաստված ուսանողներին առաջարկեք կիսվել իրենց սովորածով՝ հետևյալ հարցերին պատասխանելիս:

  • Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին ճանաչելու համար ջանք գործադրելն ինչո՞ւ է հավատքի դրսևորում համարվում:

  • Դուք կամ ձեր ծանոթն ի՞նչ եք արել՝ Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին ավելի լավ ճանաչելու համար, որը կարող եք առաջարկել Ջուլիային:

  • Ի՞նչ արտահայտություններ եք գտնում Ձեռք բերել հոգևոր գիտելիքներ բաժնի 5-7-րդ պարբերություններում Վարդապետության սերտման հիմնարար փաստաթղթում (2022), որոնք կարող են օգնել մեկին, ով ճիշտ քայլեր է կատարում, բայց դեռևս Աստծուն այնքան մոտ չի զգում, որքան կցանկանար:

Հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները կիրառելիս յուրաքանչյուր զույգի առաջարկեք միանալ մի քանի այլ զույգերի և կիսվել իրենց գտածով:

Վարդապետության սերտման կրկնություն

Հաջորդ դասի սկզբում կամ վերջում հատկացրեք 3-5 րոպե՝ վարդապետության սերտման հատվածը կրկնելու համար: Գրատախտակի վրա բառերի սխալ դասավորվածությամբ գրեք Հովհաննես 17.3-ի հղումը և հիմնական արտահայտությունը: Այնուհետև առաջարկեք ուսանողներին ճիշտ դասավորել բառերը:

Բացատրական և պատմական տեղեկություններ

Ի՞նչ է հավերժական կյանքը

Հավերժական կյանք արտահայտությունն օգտագործվում է սուրբ գրություններում՝ սահմանելու այն կյանքի որակը, որով ապրում է մեր Հավիտենական Հայրը: … Հավերժական կյանքը կամ վեհացումը ընտանիքներով Աստծո ներկայության մեջ ապրելն է (տես Վարդապետություն և Ուխտեր 131․1-4):

(Ավետարանական թեմաներ, «Հավերժական կյանք», topics.ChurchofJesusChrist.org):

Ինչպե՞ս կարող ենք ինքնուրույն ճանաչել Հորը և Որդուն

Երեց Ռոբերտ Դ. Հեյլսը՝ (1932–2017) Տասներկու Առաքյալների Քվորումից, պատասխանել է այս հարցին:

Նկար
Official portrait of Elder Robert D. Hales of the Quorum of the Twelve Apostles, 2003

Անձնական հայտնության միջոցով: Անձնական հայտնությունը այն ճանապարհն է, որի միջոցով Երկնային Հայրը օգնում է մեզ ճանաչել Իրեն և Իր Որդուն, սովորել և ապրել ավետարանով, մինչև վերջ արդար մնալ և որակավորվել հավերժական կյանքի համար՝ վերադառնալ Նրանց ներկայություն:

(Ռոբերտ Դ. Հեյլս, «Անձնական հայտնություն. Մարգարեների ուսմունքները և օրինակները», Ensign կամ Լիահոնա, նոյեմբերի 2007, 87)

Ի՞նչ պիտի անեմ, եթե նույնիսկ համոզված չեմ, որ հավատում եմ Աստծուն

Երեց Ռոբերտ Դ. Հեյլսը՝ (1932–2017) Տասներկու Առաքյալների Քվորումից, ասել է.

Նկար
Official portrait of Elder Robert D. Hales of the Quorum of the Twelve Apostles, 2003

Եթե չեք հիշում, որ երբևիցե հավատացել եք Աստծուն, կամ եթե դուք դադարել եք հավատալ Աստծուն, և եթե դուք հավատում եք, բայց առանց իրական համոզմունքի, ես ձեզ առաջարկում եմ հենց հիմա Աստծո մասին վկայություն փնտրել: …

… Աստծո մասին սեփական վկայությամբ դուք կկարողանաք օրհնել ձեր ընտանիքը, ձեր զավակներին, ձեր ընկերներին, ձեր սեփական կյանքը՝ ամենն, ինչ սիրում եք: Աստծո մասին ձեր անձնական գիտելիքները կդառնան ոչ միայն այն մեծագույն պարգևը, որը դուք երբևէ կշնորհեք: Դրանք ձեզ նաև մեծագույն ուրախություն կպարգևեն:

… Ես խոստանում եմ, որ եթե դուք և ձեր սիրելի մարդիկ փնտրեք Նրան ամենայն խոնարհությամբ, անկեղծությամբ և ջանասիրությամբ, դուք նույնպես կիմանաք վստահորեն: Ձեր վկան կգա:

(Ռոբերտ Դ․ Հեյլս, «Ձգտել ճանաչել Աստծուն՝ մեր Երկնային Հորը և Նրա որդուն՝ Հիսուս Քրիստոսին», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2009, 32)