Սեմինարիա
Հովհաննես 14․15-31, 15․10–14


Հովհաննես 14․15-31, 15․10–14

«Եթե սիրում եք ինձ, պահեք իմ պատվիրանները»

Նկար
Jesus teaches about forgiveness to Peter.

Իր առաքյալների հետ վերնատանը Զատիկը տոնելիս Փրկիչը նրանց կարևոր ճշմարտություններ ուսուցանեց: Գեթսեմանիի և Գողգոթայի իրադարձություններից առաջ Հիսուսը հրահանգել է այդ մարդկանց, ում քնքշորեն սիրում էր. «Եթե դուք սիրում եք ինձ, պահեք իմ պատվիրանները» (Հովհաննես 14.15): Այս դասը կօգնի ձեզ ցուցադրել Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հանդեպ ձեր սերը՝ Նրանց պատվիրաններին հնազանդվելով:

Հետևեք և հասկացեք Հետևեք ուսանողներին և փնտրեք Սուրբ Հոգու օգնությունը՝ նրանց կարիքները հասկանալու և դասը ըստ դրանց հարմարացնելու համար: Մի կենտոնացեք նյութը ամբողջովին ներկայացնելու կամ արագ առաջ անցնելու վրա, քանի որ դա կարող է ստվերում թողնել ուսանողների կարիքները և Սուրբ Հոգու հուշումները:

Ուսանողի պատրաստում. Ուսանողներին առաջարկեք դիտել «Տատիկի մոտ գնալիս» տեսանյութը (4:02) ChurchofJesusChrist.org կայքում և մտածեք, թե այս պատմությունն ինչ կարող է ուսուցանել մեզ այն մասին, թե Տերն ինչու է մեզ պատվիրաններ տալիս:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Կարող եք դասը սկսել՝ պատմելով, թե ձեր ընտանիքի անդամները որքանով են սիրում միմյանց: Կարող եք նաև ուսանողներին առաջարկել քննարկել հետևյալ հարցերը:

Ինչպե՞ս եք ցույց տալիս ձեր սերը

  • Ինչպե՞ս եք հասկանում, որ ինչ-որ մեկը սիրում է ձեզ: Ո՞ր խոսքերը, գործողությունները կամ վերաբերմունքն են ցուցադրում նրանց սերը:

  • Ինչպե՞ս եք ցույց տալիս ձեր սերն ուրիշների հանդեպ:

  • Ի՞նչ, եթե սիրում եք որևէ մեկին, բայց ձեր վերաբերմունքը կամ գործողությունները չեն ցուցադրում այդ սերը: Ի՞նչ կանեիք դուք:

Երբ Վերջին Ընթրիքի ժամանակ Հիսուսը հրահանգներ էր տալիս Իր առաքյալներին, Նա ուսուցանեց մեր հանդեպ Իր սիրո մասին, և մենք ինչպես կարող ենք ցուցադրել մեր սերը Նրա հանդեպ:

Կախված ուսանողների կարիքներից և կարողություններից, յուրաքանչյուր ուսանող կարող է կարդալ հետևյալ հատվածները կամ կարող եք դասարանը կիսել և յուրաքանչյուր կեսին մեկական հատված հանձնարարել:

Ուսումնասիրեք Հովհաննես 14.15, 21, 23-24-ը և Հովհաննես 15.10-14-ը՝ ուշադրություն դարձնելով, թե ըստ Փրկիչի, մենք ինչպես կարող ենք ցուցադրել մեր սերը Նրա և Երկնային Հոր հանդեպ:

Երբ ուսանողներն ավարտեն ընթերցումը, հորդորեք նրանց հարցեր տալ կամ մեկնաբանություններ անել կարդացածի վերաբերյալ: Երբ նրանք դա անեն, օգնեն նրանց բացահայտել, թե մենք ինչպես կարող ենք ցուցադրել մեր սերը Աստծո հանդեպ և նաև օգնեք նրանց նշել մեր հանդեպ Աստծո սերն արտահայտող բառերը կամ արտահայտությունները:

  • Այս հատվածներում Փրկիչն ինչ է ասում նրա մասին, թե մենք ինչպես կարող ենք ցուցադրել մեր սերը Իր հանդեպ:

Կարող եք գրատախտակին գրել հետևյալը կամ ուսանողների կողմից բացահայտված նմանատիպ ճշմարտություն. Մենք ցուցադրում ենք Աստծո հանդեպ մեր սերը՝ պահելով Նրա պատվիրանները:

  • Այս հատվածներն ի՞նչ են սովորեցնում մեր հանդեպ Փրկիչի սիրո մասին:

  • Ո՞ր իրավիճակներում կարող են օգտակար լինել այս հատվածներում Փրկիչի ուսուցանած ճշմարտությունները:

Եթե ուսանողներին առաջարկել եք դիտել տեսանյութը դասին պատրաստվելիս, կարող եք տեսանյութը նորից դիտելու փոխարեն նրանց խնդրել քննարկել, թե ինչ են սովորել այն մասին, թե Աստված ինչու է մեզ պատվիրաններ տալիս: Ուսանողները կարող են նաև դիտել «Տատիկի մոտ գնալիս» տեսանյութը (4:02) ChurchofJesusChrist.org կայքում կամ կարդալ հետևյալ հայտարարությունը:

Քույր Քերոլ Մ. Սթիվենսը՝ նախկինում Սփոփող Միության Գերագույն Նախագահությունից, ուսուցանել է, թե Աստված ինչու է մեզ պատվիրաններ տալիս, և մենք ինչու պետք է հնազանդվենք դրանց:

Դիտեք «Տատիկի մոտ գնալիս» տեսանյութը (4:02) ChurchofJesusChrist.org կայքում:

Նկար
Official portrait of Carole M. Stephens, sustained at the April 2012 general conference as first counselor in the Relief Society general presidency, October 2012. Released April 2017 General Conference.

Ժամանակ առ ժամանակ մեզ կարող է թվալ, որ աստվածային օրենքները սահմանափակում են մեր անձնական ազատությունը, զարգացումը և զրկում ազատ ընտրության իրավունքից: Բայց երբ մենք ձգտենք ստանալ ավելի շատ գիտելիք և թույլ տանք մեր Հորը ուսուցանել մեզ, կսկսենք տեսնել, որ Նրա օրենքները մեր նկատմամբ տածած սիրո դրսևորումներն են, իսկ հնազանդությունը Նրա օրենքներին՝ մեր սիրո արտահայտումն է Նրա նկատմամբ:

(Քերոլ Մ. Սթիվենս, «Եթէ ինձ սիրում էք, իմ պատուիրանքները պահեցէք», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2015, 119)

Կարող եք մի քանի ուսանողի խնդրել, որ օգնեն կազմել հետևյալ ցուցակը՝ գրատախտակին գրելով իրենց համադասարանցիների պատասխանները:

Թվարկեք այն օրենքները և պատվիրանները, որոնք, ձեր կարծիքով, ցուցադրում են Երկնային Հոր սերը ձեր հանդեպ: Որպեսզի կարողանաք մտածել որոշ պատվիրանների մասին, կարող եք կրկնել Տասը պատվիրանները (տես Ելից 20.3-17) կամ Երիտասարդներին զորացնելու համար[գրքույկ, 2011]:

  • Ձեր նշած պատվիրաններն ինչպե՞ս են արտահայտում Աստծո սերը մեր հանդեպ:

  • Ձեր հնազանդությունը այդ պատվիրաններին ինչպե՞ս է արտահայտում ձեր սերը Նրա հանդեպ:

Ընտրեք պատվիրաններից մեկը: Դա կարող է լինել այն պատվիրանը, որը դուք ձգտում եք պահել կամ այն պատվիրանը, որը դուք ցանկանում էիք խախտել, բայց որին որոշեցիք հնազանդվել:

Արժևորեք ուսանողների հնազանդ լինելու ջանքերը՝ բացահայտելով այն պատվիրանները, որոնք նրանք պահում են, ինչպես նաև գնահատեք այդ պատվիրանները պահելու նրանց շարժառիթները:

Կարող եք ցուցադրել հետևյալ հարցերը և ուսանողներին բավարար ժամանակ տալ՝ դրանց շուրջը լավ մտածելու և իրենց օրագրում պատասխաններ գրելու համար: Հաշվի առեք այդ հարցերի զգայուն բնույթը:

Հետևյալ հարցերը կօգնեն ձեզ գնահատել Աստծո պատվիրանները պահելու ձեր շարժառիթները: Ձեր պատասխանների մասին մտածելիս կարևոր է իմանալ, որ դուք կարող եք ունենալ պատվիրանները պահելու տարբեր պատճառներ: Անկախ ձեր ներկա շարժառիթներից՝ շարունակեք հնազանդ լինել, և ժամանակի ընթացքում հնազանդվելու ձեր ցանկությունը կմեծանա:

  • Ի՞նչն է ձեզ մղում պահել պատվիրանները:

  • Ի՞նչ եք մտածում պատվիրաններ պահելու ձեր պատճառների մասին` համեմատած սիրուց մղված հնազանդվելու Տիրոջ օրինակի հետ:

  • Ինչո՞ւ են կարևոր ձեր հնազանդության պատճառները (ձեր շարժառիթները):

  • Ի՞նչ խորհուրդ կտայիք մեկին, ով ցանկանում է սիրով հնազանդվել Աստծո պատվիրաններին:

Մեր Փրկիչի սիրո օրինակը

Հիսուս Քրիստոսը մեզ կատարյալ օրինակ տվեց, թե ինչպես հնազանդվել Աստծո օրենքներին և պատվիրաններին՝ մաքուր սիրուց դրդված: Վերջին Ընթրիքից հետո Նա ասաց. «Այլ որպէս զի աշխարհքը իմանայ, թէ ես սիրում եմ Հօրը. եւ ինչպէս Հայրը պատուիրեց ինձ, այնպէս եմ անում» ( Հովհաննես 14.31): Այնուհետև Հիսուսը գնաց տառապելու մեր մեղքերի համար և մեր «ցավերի և չարչարանքների, և փորձությունների ամեն տեսակի» ( Ալմա 7.11)՝ Գեթսեմանիի պարտեզում և խաչի վրա:

Երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոնը՝ Տասներկու Առաքյալների Քվորումից, մեզ առաջարկել է խորը մտածել, թե Հիսուս Քրիստոսի սերը մեզ ինչ քայլերի կարող է մղել: Կարող եք դիտել «Իմ սիրո մեջ հաստատուն մնացեք» տեսանյութը ChurchofJesusChrist.org-ում՝ 14:27-14:50-ը, կամ կարդալ հետևյալ պատմությունը.

Նկար
Official portrait of Carole M. Stephens, sustained at the April 2012 general conference as first counselor in the Relief Society general presidency, October 2012. Released April 2017 General Conference.

Մի՞թե դուք չեք սիրի Նրան, ով առաջինն է ձեզ սիրել [տես 1 Հովհաննես 4.19 ]: Ուրեմն պահեք Նրա պատվիրանները [տես Հովհաննես 14.15 ]: Մի՞թե դուք բարեկամ չեք լինի Նրան, ով Իր կյանքն է դրել Իր բարեկամների համար [տես Հովհաննես 15.13 ]: Ուրեմն պահեք Նրա պատվիրանները [տես Հովհաննես 15.14 ]: Մի՞թե դուք չեք ապրի Նրա սիրո մեջ և ստանաք այն ամենը, ինչ Նա շռայլորեն առաջարկում է ձեզ: Ապա պահեք պատվիրանները [տես Հովհաննես 15․10

(Դ. Թոդ Քրիստոֆերսոն, «Իմ սիրո մեջ հաստատուն մնացեք», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2016, 51)

  • Սիրով հնազանդվելու ձեր պատրաստակամությունն ինչպե՞ս կարող է ազդել Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հետ ձեր հարաբերությունների վրա: (տես Մոսիա 5.13):

Եթե ձգտեք Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին սիրելով պահել պատվիրանները, դուք կզգաք, թե Նրանց սերն ինչպես է աճում ձեր կյանքում (տես Հովհաննես 14.21): Եթե մենք դժվարանում ենք հնազանդվել կամ նույնիսկ ցանկանալ հնազանդվել, Երկնային Հայրը կարող է օգնել մեզ, եթե մենք խոնարհաբար խնդրենք Նրան սրտի փոփոխության մասին: Հիշեք նաև, որ պատվիրաններից մեկը ապաշխարելն է, և մենք կարող ենք պահել այս պատվիրանը, երբ փորձում ենք հաղթահարել մեր թուլությունները:

Բացատրական և պատմական տեղեկություններ

Աստված ինչո՞ւ է պահանջում, որ մենք հնազանդվենք Իր պատվիրաններին

Առաջին Նախագահությունից նախագահ Դալլին Հ․ Օուքսն ուսուցանել է.

Նկար
Official Portrait of President Dallin H. Oaks taken March 2018.

Աստված պահանջում է, որ մենք հնազանդվենք Իր պատվիրաններին, քանի որ միայն այդ հնազանդության և ապաշխարության միջոցով մենք կարող ենք վերադառնալ և ապրել Նրա ներկայության մեջ ու դառնալ Նրա նման կատարյալ։

(Դալլին Հ. Օուքս, «Երկումեծ պատվիրանները», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2019, 74)

Արդյո՞ք նշանակություն ունի, թե ես ինչու եմ հնազանդվում պատվիրաններին

Մեզանից յուրաքանչյուրը պետք է ինքն իրեն հարցի, թե ինչու է հնազանդվում Աստծո պատվիրաններին: Որովհետև պատժի՞ց է վախենում: Որովհետև ցանկանում է լավ կյանքի դիմաց պարգևնե՞ր ստանալ: Որովհետև սիրո՞ւմ է Աստծուն և Հիսուս Քրիստոսին և ցանկանում է ծառայե՞լ Նրանց:

Արդյո՞ք ավելի լավ է հնազանդվել պատվիրաններին պատժից վախենալու պատճառով, քան դրանց ընդհանրապես չհնազանդվել: Բայց մենք ավելի երջանիկ կլինենք, եթե մենք հնազանդվենք Աստծուն, որովհետև մենք սիրում ենք Նրան, և ցանկանում ենք հնազանդվել Նրան: Եթե մենք Նրան ազատ կամքով հնազանդվենք, Նա մեզ ազատ կամքով կօրհնի: Նա ասել է. «Ես՝ Տերս… բերկրանքով պատվում եմ նրանց, ովքեր արդարությամբ և ճշմարտությամբ ծառայում են ինձ մինչև վերջ» [ Վարդապետություն և Ուխտեր 76․5 ]: Հնազանդությունը նաև օգնում է մեզ աճել և ավելի շատ նմանվել մեր Երկնային Հորը: Բայց ով ոչինչ չի անում, մինչև նրան չեն պատվիրում, և ընդունում է պատվիրանը կասկածամիտ սրտով, և պահում է այն ծուլությամբ, նա նզովված է [ Վարդապետություն և Ուխտեր 58․26-29 ]:

Օժանդակ ուսումնական վարժություններ

Հովհաննես 15.18-25 «Եթէ աշխարհքը ձեզ ատում է»

Եթե ուսանողները դժվարանում են պահել պատվիրանները աշխարհիկ ազդեցությունների կամ հալածանքների պատճառով, այս հատվածները կարող են նրանց օգնել քաջանալ և հեռանկար ձեռք բերել:

Ուսանողներին առաջարկեք մտածել, թե Հիսուս Քրիստոսն ինչպես կընդունվեր, եթե Նրա մահկանացու ծառայությունը մեկ օր տևեր:

Ուսանողները կարող են ուսումնասիրել Հովհաննես 15.18-25 հատվածները՝ ուշադրություն դարձնելով, թե Փրկիչն ինչ է ասել աշխարհի մասին և այն մասին, թե Իր ժողովուրդն ինչու է միշտ աշխարհի կողմից ընդդիմության և հալածանքի ենթարկվում: Ի՞նչ մխիթարություն և հնազանդվելու ուժ կարող ենք գտնել Նրա ուղերձում:

Մենք կարող ենք պահել պատվիրանները, նույնիսկ, եթե մենք չենք հասկանում, թե դրանք ինչու են տրված

Մարգարե Ջոզեֆ Սմիթը (1805–44) ասել է. «Ես դա ինձ համար կանոն եմ դարձրել. Եթե Տերը պատվիրում է ինչ որ մի բան, արա դա» (Եկեղեցու նախագահների ուսմունքները. Ջոզեֆ Սմիթ [2011], 160): Սուրբ գրություններում և Եկեղեցու պատմության մեջ կան բազմաթիվ օրինակներ, երբ մարդիկ որոշել են հնազանդ լինել՝ նույնիսկ լիարժեք չհասկանալով, թե ինչու էր տրվել այդ պատվիրանը կամ խորհուրդը: Հետևյալ հատվածները ներկայացնում են հավատարիմ հնազանդության օրինակներ և որոշ օրհնություններ, որոնք այդ մարդիկ ստացել են հնազանդ լինելու համար:

Ադամն ու Եվան. Մովսես 5.5-12

Սիմօնը և նրա ընկերակիցները. Ղուկաս 5.4-11

Նեփին. 1 Նեփի 9.5-6

Կարող եք ուսանողներին առաջարկել խորհել հետևյալ հարցերի շուրջ. Ո՞ր պատվիրանները լիովին չեք հասկանում: Աստծո հանդեպ ձեր սերը ինչպե՞ս կարող է օգնել ձեզ հավատարիմ և հնազանդ լինել՝ մինչև գա հետագա հասկացողությունը:

Վերանայեք ձեր պարտավորությունները

Ուսանողներին առաջարկեք վերանայել վերջին ծրագրերը կամ պարտավորությունները՝ Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին ավելի հնազանդ լինելու համար: Նրանք դա կարող էին անել նախորդ դասի ժամանակ կամ Երեխաների և երիտասարդների ծրագրի շրջանակներում: Եթե նրանք դեռևս չունեն ավելի հնազանդ լինելու նպատակ կամ ծրագիր, կարող են մտածել այս դասի ժամանակ ներկայացված պատվիրաններից մեկի մասին: