Սեմինարիա
Հովհաննես 14․1-6, 15․1–11


Հովհաննես 14․1-6, 15․1–11

«Ես եմ ճանապարհը, եւ ճշմարտությունը եւ կեանքը»

Նկար
Jesus Christ is standing on a hill over looking a river.

Իր աշակերտների հետ Իր վերջին երեկոյի ժամանակ Հիսուս Քրիստոսը նրանց ուսուցանեց Իր բնույթի և առաքելության մասին: Նա ուսուցանեց, որ Ինքը Երկնային Հոր մոտ տանող ճանապարհն է, և Իր ու աշակերտների հարաբերությունները Նա համեմատեց որթի և ճյուղերի հետ: Այս դասը կարող է օգնել ձեզ մտածել Հիսուս Քրիստոսի հետ ձեր հարաբերությունների մասին, թե դուք ինչպես կարող եք հետևել Նրան և ստանալ Նրա ուժն ու աջակցությունը:

Օգնեք ուսանողներին ուսուցանել Երբ ուսանողները հնարավորություն են ստանում ավետարանն ուրիշներին ուսուցանել, նրանց սեփական գիտելիքները և վկայությունները ամրապնդվում են: Հնարավորության դեպքում ուսանողներին առաջարկեք ուսուցանել միմյանց պաշտոնական և ոչ պաշտոնական եղանակներով:

Ուսանողի պատրաստում. Ուսանողներին առաջարկեք գտնել կամ նկարել ճանապարհի և ճյուղերով որթի կամ ծառի նկար: Ուսանողներին խնդրեք նախօրոք մտածել, թե այդ նկարն ինչով է իրենց հիշեցնում Հիսուս Քրիստոսին և բերել այն դասարան:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Կարող եք օգտագործել դասը սկսելու հետևյալ տարբերակները.

  • Ուսանողնրին առաջարկեք կիսվել նախօրոք պատրաստված նկարներով:

  • Դասարանի միջով ճանապարհ ստեղծեք և ուսանողներին առաջարկեք անցնել այն:

  • Ուսանողներին մի ճյուղ ցուցադրեք՝ որպես առարկայական դասի մաս: Քննարկեք ճյուղի կապը իրեն ծնած ծառի կամ որթի հետ և հարցրեք, թե ինչ է լինելու այժմ, երբ ճյուղն այլևս կպած չէ ծառին կամ որթին:

  • Կիսվեք համապատասխան անձնական փորձառությամբ:

  • Ցուցադրեք ճանապարհի կամ որթի մասին պատմող նկարներ:

Քննարկեք, թե որքանով է օգտակար ճանապարհը, և ճյուղն ինչպես է ուժ ստանում որթից: Կարող եք ուսանողներին հարցնել, թե Հիսուս Քրիստոսն ինչով է նման ճանապարհին կամ որթին:

Փրկիչի վերջին ուսմունքներից մի քանիսի նպատակն էր օգնել աշակերտներին հասկանալ իրենց հարաբերությունները Իր հետ և կախվածությունը Իրենից: Փրկիչը համեմատեց Իրեն ճանապարհի հետ, ինչպես նաև ճյուղերով որթի կամ ծառի հետ: Մի պահ մտածեք ձեր կյանքի այն ոլորտների մասին, որտեղ դուք օգնության կարիք ունեք: Գուցե դուք զգում եք, որ օգնության կարիք ունեք, երբ ձգտում եք վերադառնալ Երկնային Հոր մոտ: Գուցե ավելի մեծ ուժի կարիք ունենաք՝ ձեր կյանքում հանդիպող մարտահրավերներին դիմակայելու համար: Փրկիչի ուսմունքներն ուսումնասիրելիս ուշադրություն դարձրեք, թե ինչ եք սովորել Նրա մասին, և Նա ինչպես կարող է օգնել ձեզ:

Դասի բովանդակությունը հարմարեցնելիս մտածեք ուսանողների կարիքների և կարողությունների մասին: Ուսանողներին օգտակար կլինի անձնական ժամանակ ունենալ՝ ուսման հետևյալ տարբերակներից մեկը կամ երկուսը ուսումնասիրելու և դրանց շուրջ խորհելու համար:

Օգտակար կլինի նաև ուսանողներին հնարավորություն տալ միմյանց հետ կիսվել իրենց գաղափարներով և վկայություններով: Սա կարող է իրականացվել բազմազան մոտեցումներով: Կարող եք ուսանողներին խնդրել դասից առաջ պատրաստվել և ուսուցանել դասի մի մասը: Մեկ այլ տարբերակ է ուսանողներին հանձնարարել կամ թույլ տալ ընտրել հետևյալ ուսումնական տարբերակներից մեկը և խնդրել ուսանողներին պատրաստվել ուսուցանել դասընկերոջը կամ ամբողջ դասարանին:

Ուսանողները կարող են օգտագործել հետևյալ թերթիկը՝ նյութն ուսումնասիրելու և դրա ուսուցմանը պատրաստվելու համար:

Նկար
New Testament Seminary Teacher Manaul - 2023

Հիսուս Քրիստոսն է «ճանապարհը եւ ճշմարտութիւնը եւ կեանքը» ( Հովհաննէս 14.6):

Նկար
A dirt road going through an aspen forest.

Կարդացեք Հովհաննես 14.1-6-ը՝ ուշադրություն դարձնելով, թե Փրկիչն ինչպես է խոստացել օգնել նրանց, ովքեր հետևում են Իրեն:

  • Ի՞նչ ճշմարտություններ է Տերն ուսուցանում այս հատվածներում:

  • Փրկիչն ինչպե՞ս է Իրեն անվանել հատված 6 -ում:

  • Այս տիտղոսներից յուրաքանչյուրը ձեզ ի՞նչ է ուսուցանում Հիսուս Քրիստոսի և Նրա հետ ձեր հարաբերությունների մասին:

Եթե նախորդ դասի ժամանակ կազմել եքՀիսուս Քրիստոսի տիտղոսների և դերերի ցուցակը, կարող եք ավելացնել այն, ինչ հայտնաբերել եք Հովհաննես 14 գլխում:

Մորմոնի Գիրքը կարող է օգնել ձեզ ավելի լավ հասկանալ, թե ինչ եք ուսումնասիրում Նոր Կտակարանում: Կարդացեք Մոսիա 3.17-ը և մտածեք, թե այն ինչպես է օգնում մեզ ավելի լավ հասկանալ Հովհաննես 14.6-ը :

Այն ժամանակ Առաջին Նախագահությունից նախագահ Դիտեր Ֆ․ Ուխդորֆը ուսուցանել է.

Նկար
Official portrait of Elder Dieter F. Uchtdorf of the Quorum of the Twelve Apostles, 2006. Called as Second Counselor in the First Presidency, 3 February 2008. Made official portrait in 2008 replacing portrait taken in 2004.

Աստված ուզում է, որ դուք գտնեք ձեր ճանապարհը Իր մոտ վերադառնալու համար, և այդ ճանապարհը Փրկիչն է [տես Հովհաննես 14․6 ].: Աստված ուզում է, որ դուք սովորեք Իր Որդուց` Հիսուս Քրիստոսից, և վայելեք մեծ խաղաղություն ու երջանկություն, որոնք առաջ են գալիս աստվածային աշակերտության ուղուն հետևելու արդյունքում:

(Դիտեր Ֆ. Ուխդորֆ, «Ստանալ վկայություն լույսի և ճշմարտության մասին», Ensign կամ Լիահոնա, նոյեմբերի 2014, 21)

  • Ե՞րբ եք դուք կամ ձեր ծանոթը վայելել մեծ խաղաղություն և երջանկություն, որոնք առաջ են գալիս Հիսուս Քրիստոսին հետևելու արդյունքում:

Փրկիչին գտած և Նրան հետևելու համար օրհնված մարդու օրինակը տեսնելու համար կարող եք դիտել «Հիսուս Քրիստոսն է ճանապարհը» (5:02) ChurchofJesusChrist.org կայքում:

Նկար
A dirt road going through an aspen forest.
  • Մենք ի՞նչ ճանապարհներով կարող ենք հետևել Փրկիչին՝ Երկնային Հոր մոտ վերադառնալու համար:

  • Ինչպե՞ս կարող ենք իմանալ՝ արդյո՞քճիշտ ուղու վրա ենք:

Հիսուս Քրիստոսը «որթն է» ( Հովհաննես 15.5)

Նկար
Red wine grapes on old vine.

Հիսուս Քրիստոսը համեմատություն էր օգտագործում, որպեսզի Իր աշակերտներին ուսուցաներ Իր հետ նրանց հարաբերությունների մասին: Կարդացեք Հովհաննես 15.1-11-ը՝ փնտրելով այս համեմատությունը:

Եթե նախորդ դասի ժամանակ դուք Հիսուս Քրիստոսի տիտղոսների և դերերի ցուցակ եք կազմել, կարող եք ավելացնել այն, ինչ հայտնաբերել եք Հովհաննես 15 գլխում:

  • Ձեր կարծիքով, Հիսուս Քրիստոսն ի՞նչ է ուսուցանում այս համեմատության միջոցով:

  • Այս համեմատությունից ի՞նչ ճշմարտություններ կարող եք սովորել Հիսուս Քրիստոսի հետ մեր հարաբերությունների մասին:

Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդը՝ Տասներկու Առաքյալների Քվորումից, բացատրել է, որ Փրկիչի հրավերը՝ «կացէք ինձանում՝ եւ ես ձեզանում» «հավերժ Իր մեջ մնալու հրավեր է» («Կացեք ինձանում», Ensign կամ Լիահոնա, մայիս 2004, 32): Երեց Հոլլանդը բացատրել է, թե մեզ համար ինչու է այդքան կարևոր ընդունել Փրկիչի՝ Իր մեջ «կենալու» հրավերը:Գուցե կամենաք դիտել «Կացեք ինձանում» տեսանյութը 13:26-14:23-ը կամ կարդալ հետևյալ ելույթը:

Նկար
Red wine grapes on old vine.
Նկար
Official Portrait of Elder Jeffrey R. Holland. Photographed January 2018.

Հիսուսն ասել է. «Առանց ինձ չէք կարող ոչինչ անել» [ Հովհաննես 15.5 ]: Ես վկայում եմ, որ դա է Աստծո ճշմարտությունը: Քրիստոսն ամեն ինչ է մեզ համար, և մենք պետք է «մնանք» Նրանում ընդմիշտ, համառորեն, անսասան, հավերժ: Որպեսզի ավետարանի պտուղը ծաղկի և օրհնի մեր կյանքերը, մենք պետք է ամուր կառչենք Նրան՝ մեր բոլորի Փրկիչին և Նրա այս Եկեղեցուն, որը կրում է Նրա սուրբ անունը: Նա է որթը, որը մեր ուժի ճշմարիտ աղբյուրն է և միակ աղբյուրը հավերժական կյանքի: Նրանում մենք ոչ միայն կդիմանանք, այլ նաև կգերիշխենք և կհաղթենք այս սուրբ գործում, որը երբեք մեզ ձախողում չի բերի»:

(Ջեֆրի Ռ. Հոլլանդ, «Կացեք ինձանում» Ensign կամ Լիահոնա, մայիս 2004, 32)

Մորմոնի Գիրքը կարող է օգնել ձեզ ավելի լավ հասկանալ այն, ինչ ուսումնասիրում եք Նոր Կտակարանում: Կարդացեք Ալմա 26.12-ը և մտածեք, թե այն ինչպես է առնչվում Հովհաննես 15.1-11-ի հետ:

  • Որո՞նք են այն պտուղները (արդյունքները կամ օրհնությունները), որոնք դուք տեսել եք ձեր կյանքում, երբ փորձել եք «կենալ» Հիսուս Քրիստոսում:

  • Ի՞նչ գործողություններ կարող են օգնել ձեզ «կենալ» Հիսուս Քրիստոսում:

Եթե ուսանողները ուսուցանել են միմյանց, խնդրեք նրանց դասարանի հետ կիսվել բացահայտված ճշմարտություններով, իրենց համադասարանցիներից սովորածով և Հիսուս Քրիստոսի մասին իրենց վկայություններով: Գովեք ուսանողներին իրենց ուսուցանածի համար և քաջալերեք նրանց իրենց ուսուցանածով և սովորածով կիսվել իրենց ընտանիքների հետ:

Ուսանողներին ժամանակ տվեք խորհել, թե ինչ են զգացել այն մասին, թե Փրկիչն ինչպես կարող է օգնել՝ կապված իրենց ներկա կարիքների և հանգամանքների հետ: Կարող եք Փրկիչի մասին վկայություն բերել կամ կիսվել անձնական փորձառությամբ:

Բացատրական և պատմական տեղեկություններ

Ի՞նչ է նշանակում, որ Երկնային Հոր տանը շատ բնակարաններ կան:

Մարգարե Ջոզեֆ Սմիթն (1805–44) ուսուցանել է.

Նկար
Half-length frontal portrait of the Prophet Joseph Smith, Jr. Joseph’s head is turned to the side in a three-quarter view, right hand on hip and his left hand holds sheets of papers. He is depicted wearing a dark brown suit and a white shirt and tie.

[Այն արտահայտությունը, որ] «Իմ Հոր տանը շատ բնակարաններ կան» [ Հովհաննես 14.2 ] …Պետք է լինի - «Իմ Հոր թագավորության մեջ շատ թագավորություններ կան», որպեսզի դուք լինեք Աստծո ժառանգները և իմ ժառանգակիցները: … Կան բնակարաններ նրանց համար, ովքեր հնազանդվում են սելեստիալ օրենքին, և կան այլ բնակարաններ նրանց համար, ովքեր չեն համապատասխանում օրենքին՝ ամեն մարդ ըստ իր կարգի» (Եկեղեցու նախագահների ուսմունքները.

Օժանդակ ուսումնական վարժություններ

Նկարեք որևէ նկար

Որոշ ուսանողներ ինքնարտահայտվում են արվեստի միջոցով: Կարող եք ուսանողներին առաջարկել ստեղծել մի նկար, որը կներկայացնի, թե նրանք ինչ են սովորել Հիսուս Քրիստոսի մասին Հովհաննես 14.1-6-ից կամ Հովհաննես 15.1-11-ից : Եթե ուսանողներն ուսուցանեն միմյանց, այս նկարը կարող է իրենց դասի մասը դառնալ:

Տեսանյութ

Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ, թե նրանք ինչպես կարող են նկատել անցյալի կեղծ գաղափարախոսությունները և հասկանալ, որ Հիսուս Քրիստոսն է ճանապարհը, դիտեք Յոթանասունից երեց Լորենս Ի. Քորբրիջի «Ճանապարհը» տեսանյութը 6:46-11:56-ը:

Հովհաննես 14.6 : «Ես եմ ճանապարհը, եւ ճշմարտությունը եւ կեանքը»

Ուսանողներին առաջարկեք սահմանել, թե Հիսուս Քրիստոսն ինչպես է «ճանապարհ», «ճշմարտություն» և «կյանք» հանդիսանում: Նրանք կարող են խաչաձև հղումներ գտնել, որոնք բացատրում են այդ դերերը: Ուսանողնրը կարող են նաև կիսվել, թե երբ է Հիսուս Քրիստոսը կատարել այդ դերերը իրենց կյանքում:

Հաշվեք կենալ բառը

Օգնեք ուսանողներին տեսնել, որ բառի կամ արտահայտության հաճախակի օգտագործումը սուրբ գրությունների հատվածում կարող է կարևոր ուղերձ շեշտել: Կենալ բառը բազմիցս օգտագործվում է Հովհաննես 15.4-10-ում : Ուսանողներին առաջարկեք հաշվել, թե քանի անգամ է բառը կրկնվում, նշել այն իրենց սուրբ գրություններում և մտածել, թե ինչ է հաղորդվում դրա հաճախակի կրկնության միջոցով:

Հովհաննես 15.10 «Եթէ իմ պատուիրանքները պահէք, իմ սէրի մէջը կ’կենաք»

Գրատախտակին որթ նկարեք և ուսանողներին խնդրեք նկարել որթին կպած ճյուղեր, որոնք իրենց են խորհրդանշում: Ուսանողներին առաջարկեք որթի շուրջը պատվիրաններ գրել: Քննարկեք, թե պահելով պատվիրանները ինչպես ենք օգնում մեզ Փրկիչի սիրո մեջ «կենալ» և որթին կպած մնալ: