Սեմինարիա
Հովհաննես 14–16


Հովհաննես 14–16

Սուրբ Հոգու առաքելությունը

Նկար
Oil on paper on board painting depicting Christ and eleven apostles seated on the floor around a low table. They participate in the Sacrament of the Last Supper while the shadow of Judas is seen leaving the table. Signed by artist. Done in gold and brown tones.

Փրկիչի ծառայության ժամանակ առաքյալները վայելում էին Սուրբ Հոգու զորությունը, սակայն նրանք դեռ չէին ստացել Սուրբ Հոգու պարգևը, որը նրանց թույլ կտար Սուրբ Հոգու հետ մշտական ընկերակցություն ունենալ իրենց արդարակեցության շնորհիվ (տես Աստվածաշնչի բառարանը, «Սուրբ Հոգի»): Հիսուս Քրիստոսը խոստացավ Իր համբարձումից հետո օրհնել նրանց Սուրբ Հոգու պարգևով: Այս դասը կարող է օգնել ձեզ բացահայտել, թե Սուրբ Հոգին ինչպես է կատարում իր տարբեր դերերը ձեր կյանքում:

Ուսանողների հետ մեկ առ մեկ աշխատեք Փրկիչը այնպիսի փորձառություններ էր փնտրում, որոնք Նրան թույլ կտային մեկ առ մեկ աշխատել մարդկանց հետ (օրինակ՝ տես 3 Նեփի 11.13-15): Ուսանողներն օրհնված են, երբ ուսուցիչը հետևում է Քրիստոսի անհատական սպասավորության օրինակին: Ձգտեք բացահայտել ուսանողների կարիքները և օգնեք նրանց տեսնել, թե իրենք ինչպես կարող են փնտրել և ստանալ Տիրոջ օգնությունը՝ այդ կարիքները հոգալու համար:

Ուսանողի պատրաստում. Ուսանողներին առաջարկեք խորհել սուրբ գրությունների կամ անձնական փորձառությունների օրինակների շուրջ, որոնք օգնում են նրանց պատասխանել «Ինչպե՞ս է Սուրբ Հոգին օգնում ձեզ» հարցին:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Ինչպե՞ս կարող է Սուրբ Հոգին օգնել ձեզ

Յուրաքանչյուր ուսանողի տվեք մեկական թերթիկ և խնդրեք նրանց առանց անունը նշելու պատասխանել թերթիկի դարձերեսին գտնվող հետևյալ հարցերին:

  • Ըստ ձեր ընկալման՝ Սուրբ Հոգին ինչպե՞ս կարող է օգնել ձեզ:

  • Ի՞նչ հարցեր ունեք մեր կյանքում Սուրբ Հոգու դերերի մասին:

Հավաքեք թերթիկները և դասարանի հետ կիսվեք առաջին հարցին տրված պատասխաններով: Հետաքրքրեք ուսանողներին իրենց համադասարանցիների պատասխաններով՝ հարցնելով նրանց՝ «Ո՞վ է ունեցել նմանատիպ փորձառություն» կամ «Ի՞նչը ձեզ դուր եկավ ձեր համադասանցիների պատմածից»: Թերթեք թերթիկները և կիսվեք պատասխաններից մի քանիսով: Օգտակար կլինի գրատախտակին գրել նրանց մի քանի պատասխանները:

Ուսումնասիրելիս պատասխաններ փնտրեք Սուրբ Հոգու մասին ունեցած ձեր հարցերի և այն մասին, թե Սուրբ Հոգին ինչպես կարող է օգնել ձեզ հոգալ ձեր անձնական կարիքները:

Օգնեք ուսանողներին դասի ընթացքում ճանաչել իրենց հարցերին տրված պատասխանները: Դուք կարող եք դա անել նմանատիպ հարց տալով. «Այսօրվա ուսումնասիրության ժամանակ ի՞նչ պատասխաններ գտաք այն հարցերին, որոնք մենք կարդացինք դասի սկզբում»:

Հիսուսն Իր առաքյալներին ուսուցանում է Սուրբ Հոգու մասին

Հաղորդությունը մատուցելուց հետո և իմանալով, որ Ինքը շուտով տառապելու է մեր ցավերի, գայթակղությունների և մեղքերի համար, ապա խաչվելու է, Նա շարունակեց ուսուցանել Իր առաքյալներին:

Կարդացեք Հովհաննես 14.16–17-ը և պարզեք, թե Փրկիչն ինչ խոստում է տվել Իր առաքյալներին:

  • Ձեր կարծիքով, Հիսուս Քրիստոսն ինչու խոստացավ Իր առաքյալներին, որ նրանք կստանան Սուրբ Հոգու պարգևը Իր հեռանալուց անմիջապես հետո:

Գրատախտակին գրեք հետևյալ անավարտ նախադասությունը.

Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը մեզ ուղարկեցին Սուրբ Հոգուն, որպեսզի…

Ուսանողները կավարտեն այս նախադասությունը՝ հետևյալ աղյուսակը լրացնելիս:

Ցուցադրեք կամ նկարեք աղյուսակը, որպեսզի ուսանողները տեսնեն երկու սյունակները, այդ թվում՝ առաջին սյունակի հղումները: Ուսանողներին զգուշացրեք, որ տեղ թողնեն երրորդ սյունակի համար, որն ավելի ուշ կավելացվի: Եթե ուսանողներն այս վարժությունը կատարելու են անհատապես կամ փոքր խմբերով, կարող եք դասարանին օրինակ ցուցադրել՝ մի քանի շարք լրացնելով միասին:

Հատված(ներ)

Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը մեզ ուղարկել են Սուրբ Հոգուն, որպեսզի …

Հովհաննես 14.16-17

Հովհաննես 14.26

Հովհաննես 14.27

Հովհաննես 15.26

Հովհաննես 16․7-8

Հովհաննես 16.13-14

Ուշադիր եղեք, երբ ուսանողները լրացնեն աղյուսակը: Ուշադիր եղեք դանդաղ կարդացող ուսանողների և նրանց հանդեպ, ովքեր, գուցե, դժվար են ընկալում կարդացածը: Անհրաժեշտության դեպքում օգնեք նրանց:

Երբ ուսանողները լրացնեն երկրորդ աղյուսակը, հրավիրեք մի քանի ուսանողի գրատախտակին գրել յուրաքանչյուր հատվածն ամփոփող նախադասություն կամ այնտեղ գտած որևէ ճշմարտության սկզբունք:

Վկայություն Սուրբ Հոգու կողմից

Փրկիչն ուսուցանել է, որ Սուրբ Հոգին կվկայի Իր մասին և կփառաբանի Իրեն (տես Հովհաննես 15.26 , 16.13-14):

Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը նկատել է.

Նկար
Official portrait of President Russell M. Nelson taken January 2018

Ամենակարևոր ճշմարտությունը, որ Սուրբ Հոգին երբևէ կվկայի ձեզ, այն է, որ Հիսուսը Քրիստոսն է՝ Կենդանի Աստծո Որդին:

(Ռասսել Մ. Նելսոն,«Հայտնություն Եկեղեցու համար, հայտնություն մեր կյանքի համար»,Ensign կամ Լիահոնա,մայիս 2018, 96)

  • Ե՞րբ եք զգացել, որ Սուրբ Հոգին ուսուցանում և վկայում է ձեզ Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մասին: Սուրբ Հոգին ինչպե՞ս է ուսուցանել և վկայել ձեզ:

  • Ի՞նչ կարող է մարդը անել, որպեսզի հրավիրի Սուրբ Հոգուն՝ Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մասին իրեն ուսուցանելու համար (տես Հովհաննես 7.17 ,14.13):

Վկայեք Հիսուս Քրիստոսի, Նրա Աստվածության և Նրա սիրո մասին, ապա կիսվեք անձնական փորձառությամբ, թե այդ վկայությունն ինչպես է ստացվել Սուրբ Հոգու միջնորդությամբ: Ուսանողներին հորդորեք շարունակել ճանաչել, թե Սուրբ Հոգին ինչպես է վկայում այս բաների մասին իրենց կյանքում:

Սուրբ Հոգու հետ կապված անձնական փորձառություններ

Ձեր աղյուսակին ավելացրեք երրորդ սյունակը և կոչեք այն «Ինչպես է Սուրբ Հոգին արել դա ինձ համար և այն մարդու համար, ում ես ճանաչում եմ»: Աղյուսակում գտնվող յուրաքանչյուր հատվածի համար մտածեք և գրեք որևէ փորձառություն, երբ դուք, ձեր ընտանիքի անդամներից մեկը կամ որևէ մեկը սուրբ գրություններից տեսել եք, թե Սուրբ Հոգին ինչպես է կատարում այդ դերը: Եթե դուք չեք կարող ճանաչել կամ հիշել Սուրբ Հոգու դերերի հետ կապված և Փրկիչի կողմից այս հատվածներում լուսաբանված որևէ անձնական փորձառություն, հոգ չէ: Եթե դուք փորձում եք հավատարիմ լինել և փնտրել այդ փորձառությունները ձեր կյանքում, Երկնային Հայրը կօգնի ձեզ ճանաչել դրանք:

Ուսանողներին բավարար ժամանակ տվեք՝ իրենց փորձառությունների մասին գրելու համար: Երբ նրանք դա անեն, ուշադիր եղեք այն ուսանողների նկատմամբ, ովքեր կդժվարանան ճանաչել Սուրբ Հոգու հետ կապված իրենց փորձառությունները և օգնեք նրանց անհրաժեշտության դեպքում: Ուսուցչի կյանքից անձնական փորձառություն լսելը կարող է օգնել ուսանողներին հիշել իրենց փորձառություններից մեկը:

Երբ ուսանողները ավարտեն գրել, առաջարկեք մի քանի կամավորների կիսվել իրենց փորձառություններով: Քանի որ հոգևոր փորձառությունը խիստ անձնական է, կարող է անհարմար լինել հրավիրել որևէ ուսանողի կիսվել դրանով: Հիշեցրեք ուսանողներին չկիսվել այն փորձառություններով, որոնք խիստ անձնական են կամ գաղտնի:

Եթե ուսանողները չեն ցանկանում կիսվել իրենց փորձառություններով, կարող եք նրանց քաջալերելու համար ցուցադրել «Ինչպե՞ս է Սուրբ Հոգին օգնում ձեզ» տեսանյութը այս դասի «Լրացուցիչ ուսումնական վարժություններ» բաժնից:

Բացատրական և պատմական տեղեկություններ

Ի՞նչ է անում Սուրբ Հոգին

Առաջին Նախագահությունից նախագահ Դալլին Հ․ Օուքսն ուսուցանել է.

Նկար
Official Portrait of President Dallin H. Oaks taken March 2018.

Աստվածագլխի երրորդ անդամը Սուրբ Հոգին է, ում նաև կոչում են Հոգի, Աստծո Հոգի, Տիրոջ Հոգի և Մխիթարիչ: Նա Աստվածագլխի այն անդամն է, ով հանդիսանում է որպես անձնական հայտնության միջնորդ: Որպես հոգեղեն էակ (տես ՎևՈւ 130.22)՝ Նա կարող է լինել մեզ հետ և կատարել միջնորդի կարևոր դերը Հոր և Որդու և Աստծո երկրային զավակների միջև: Բազմաթիվ սուրբ գրություններ ուսուցանում են, որ Նրա առաքելությունը Հոր և Որդու մասին վկայելն է (տես Հովհաննես 15.26 , 3 Նեփի 28.11 , ՎևՈւ 42.17): Փրկիչը խոստացել է, որ Մխիթարիչը ամեն բան կուսուցանի մեզ, կհիշեցնի մեզ ամեն ինչ և կառաջնորդի մեզ ամեն ճշմարտության մեջ (տես Հովհաննես 14.26 , 16.13): Այսպիսով, Սուրբ Հոգին օգնում է մեզ տարբերել ճշմարտությունը կեղծիքից, առաջնորդում է մեզ մեր կարևորագույն որոշումներում և օգնում է մեզ դիմակայել մահկանացու կյանքի մարտահրավերներին: Նա նաև մեզ սրբացնելու, այսինքն՝ մեղքից մաքրելու, միջոց է (տես 2 Նեփի 31.17 , 3 Նեփի 27.20 , Մորոնի 6.4):

(Դալլին Հ. Օուքս, «Աստվածագլուխը և Փրկության ծրագիրը», Ensign կամ Լիահոնա, մայիս 2017, 102)

Ինչո՞ւ է կարևոր, որ մենք ճանաչենք մեզ հետ խոսող Սուրբ Հոգուն

Առաջին Նախագահությունից նախագահ Դալլին Հ․ Առաջին Նախագահությունից Օուքսն ուսուցանել է.

Նկար
Official Portrait of President Dallin H. Oaks taken March 2018.

Երկնային Հոր հետ Նրա Սուրբ Հոգու միջոցով հաղորդակցման անձնական այս ուղին մեր վկայության աղբյուրն է՝ ճշմարտության, մեր գիտելիքի և սիրող Երկնային Հոր կողմից մեր անձնական առաջնորդության մասին: Դա Նրա զարմանահրաշ ավետարանի ծրագրի կարևոր առանձնահատկությունն է, որը թույլ է տալիս Նրա զավակներից յուրաքանչյուրին անձնական վկայություն ստանալ դրա ճշմարտության մասին:

(Դալլին Հ. Օուքս, «Հաղորդակցման երկու ուղիները», Ensign կամ Լիահոնա, նոյեմբերի 2010, 83)

Հովհաննես 14.27 Ինչպես կարող եմ խաղաղություն ստանալ Սուրբ Հոգուց, եթե ես մտավոր առողջության հետ կապված խնդիրներ ունեմ

Եթե դուք մտավոր առողջության հետ կապված խնդիրներ ունեք, օրինակ՝ տագնապ կամ ընկճվածություն, ձեզ կարող է թվալ, որ շատ դժվար է զգալ Սուրբ Հոգուն: Դա ձեր մեղքը չէ: Մեր Երկնային Հայրը և Նրա Որդին՝ Հիսուս Քրիստոսը տեղյակ են այս դժվարությունների մասին, և Նրանք ցանկանում են օգնել ձեզ: Կարող եք ուսումնասիրել հետևյալ նյութերից մեկը կամ մի քանիսը, որպեսզի ավելի շատ տեղեկություն ստանաք այն մասին, թե ինչպես խաղաղություն ստանալ Սուրբ Հոգուց, երբ դուք ունեք մտավոր առողջության խնդիրներ:

  • Տեսանյութ. «Ինչպես կոտրված անոթը» (11:36, ChurchofJesusChrist.org կայքում)

Հովհաննես 16․7 Փրկիչն ի՞նչ է նկատի ունեցել, երբ ասել է. «Եթէ չ’գնամ, Մխիթարիչը չի գալ ձեզ մօտ»

Ինչ-որ պատճառով, որը լիովին բացատրված չէ սուրբ գրություններում, Սուրբ Հոգին լիարժեք չէր գործում հրեաների մեջ՝ Հիսուսի մահկանացու կյանքի տարիների ընթացքում» ( Հովհաննես 7.39 , 16.7): Հայտարարություններն այն մասին, որ Սուրբ Հոգին չեկավ, մինչև Հիսուսը հարություն չառավ, պետք է որ առանձնապես վերաբերի միայն այդ ժամանակաշրջանին, քանի որ բացարձակապես ակնհայտ է, որ Սուրբ Հոգին գործում էր ավելի վաղ տնտեսություններում: Բացի այդ, դա վերաբերում էր միայն Սուրբ Հոգու պարգևի առկա չլինելուն, քանի որ Սուրբ Հոգու զորությունը գործել է Հովհաննես Մկրտիչի և Հիսուսի ծառայությունների ժամանակ, այլապես, ոչ մեկը վկայություն չէր ստանա այդ մարդկանց կողմից ուսուցանված ճշմարտությունների մասին ( Մատթեոս 16.16–17 ; տես նաև 1 Կորնթացիս 12.3):

(Տես Աստվածաշնչի բառարան, « Սուրբ Հոգի »)

Օժանդակ ուսումնական վարժություններ

Հովհաննես 14.16, 26-27 , 15.26 Սուրբ Հոգին Մխիթարիչն է

Կարող եք ցուցադրել «Ինչպե՞ս է Սուրբ Հոգին օգնում ձեզ» տեսանյութը ChurchofJesusChrist.org կայքում 7:45-10:51-ը Երբ ուսանողները դիտեն տեսանյութը, խնդրեք նրանց մտածել, թե ինչպես կարող են մխիթարություն ստանալ Սուրբ Հոգուց:

Ինչպես ճանաչել Սուրբ Հոգու կողմից տրված անձնական հայտնությունը

Երիտասարդները հաճախ հարցնում են, թե ինչպես կարող են իրենց կյանքում զարգացնել Սուրբ Հոգուն ճանաչելու իրենց կարողությունը: Այս արդար ցանկությունը կարևոր քայլ է դեպի հոգևոր աճ և զարգացում: Կարող եք օգտագործել հետևյալ նյութերից մեկ կամ մի քանիսը, որպեսզի օգնեք ուսանողներին ավելի շատ բան սովորել այս կարևոր հոգևոր ունակության մասին:

  • «Սովորեք հասկանալ Հոգու հուշումները:», Քարոզիր իմ ավետարանը. Միսիոներական ծառայության ուղեցույց (2018), 102-3:

  • Մարկ Լ․ Փեյս, « Սովորել ճանաչել Սուրբ Հոգուն», Երիտասարդներին զորացնելու համար, փետրվար 2021, 6-7:

  • «Երեց և Քույր Բեդնարներ. Ինչպես ճանաչել Սուրբ Հոգուն» (տեսանյութ, 8:12) ChurchofJesusChrist.org կայքում: