Սեմինարիա
Ղուկաս 22, Հովհաննես 18


Ղուկաս 22, Հովհաննես 18

Ակնարկ

Որպես Իր Քավության մաս, Հիսուս Քրիստոսը գնաց Գեթսեմանիի պարտեզ և աննկարագրելի տառապանքներ կրեց՝ Իր վրա վերցնելով ողջ մարդկության մեղքերը և չարչարանքները: Այնուհետև նրան մատնեցին, ձերբակալեցին և բերեցին Սահնեդրին (հրեական դատարան), որտեղ նրան կեղծ մեղադրանքներ ներկայացրին, ծաղրեցին և ծեծեցին:

Պատրաստվեք ուսուցանել

Հետևյալ տեղեկությունները ուսուցիչներին հուշում են, թե ինչ պետք է նախապատրաստեն յուրաքանչյուր դասի համար:

Ղուկաս 22.28-34, 54-61

Դասի նպատակը. Այս դասի նպատակն է օգնել ուսանողներին ճանաչել Հիսուս Քրիստոսին ապավինելու և Նրա հանդեպ հավատքը շարունակաբար ամրապնդելու իրենց կարիքը:

  • Ուսանողի պատրաստում. Ուսանողներին առաջարկեք մտածել այն փորձառությունների մասին, որոնք ամրապնդել են Հիսուս Քրիստոսի հանդեպ նրանց հավատքը:

  • Պատկեր. Ցուցադրեք մի նկար, որտեղ ՊԵտրոսը ուրանում է Քրիստոսին:

  • Առցանց ուսուցման առաջարկ. Կարող եք ուսանողներին առաջարկել դասի ընթացքում օգտագործել զրուցարանի գործառույթը այն հարցերի համար, որոնց կարելի է պատասխանել մեկ բառով կամ արտահայտությամբ: Օրինակ՝ ուսանողները կարող են նշել մեկ հմտություն կամ ունակություն, որը կարելի է կորցնել, եթե այն շարունակաբար չօգտագործվի կամ չամրապնդվի: Զրուցարանի գործառույթը լավ միջոց է՝ ընդգրկելու բոլոր ուսանողներին: Դա նաև կրճատում է խոսելու վրա ծախսվող ժամանակը և ավելի շատ ժամանակ է թողնում հարցերի, պատմությունների և վկայությունների համար:

Մատթեոս 26․36-46, Ղուկաս 22.39-46, Մաս 1

Դասի նպատակը. Այս դասը կօգնի ուսանողներին հասկանալ մանրամասներ այն մասին, թե Փրկիչն ինչ տառապանքներ է կրել Գեթսեմանիի Պարտեզում, և ինչպես էր դա իրենց հանդեպ սիրո դրսևորում հանդիսանում:

  • Ուսանողի պատրաստում. Ուսանողներին առաջարկեք անել մի բան, որը կօգնի նրանց մտածել Հիսուս Քրիստոսի և Նրա Քավության մասին: Օրինակ՝ նրանք կարող են օրհներգ կրկնել, խորհել Հիսուս Քրիստոսի պատկերի շուրջ, կարդալ սուրբ գրությունների որևէ հատված:

  • Աղյուսակ. Ցուցադրեք դասում ներառված աղյուսակի օրինակը:

  • Առցանց ուսուցման առաջարկ. Հնչեցրեք Հիսուս Քրիստոսի Քավության մասին մի օրհներգ, օրինակ՝ «Ես հրճվում եմ» կամ « Քո կամքը կատարվի» (Օրհներգեր, հ. 193, 188): Մինչ հնչում է օրհներգը, ուսանողներին խնդրեք օգտագործել իրենց հեռախոսները` երգի տեքստը կարդալու համար կամ ցուցադրեք տեքստը էկրանի վրա:

Մատթեոս 26․36-46, Ղուկաս 22.39-46, Մաս 2

Դասի նպատակը. Այս դասի նպատակն է օգնել ուսանողներին Հիսուս Քրիստոսի քավիչ ուժի և օգնության ավելի մեծ կարիք զգալ:

  • Ուսանողի պատրաստում. Ուսանողներին առաջարկեք մտածել, թե Հիսուս Քրիստոսն ինչպես կարող է օրհնել նրանց Իր Քավության շնորհիվ:

Ղուկաս 22.47-71, Հովհաննես 18.1-27

Դասի նպատակը. Այս դասը կօգնի ուսանողներին հետևել Հիսուս Քրիստոսի օրինակին և ընտրել Երկնային Հոր կամքը իրենց կյանքում:

  • Ուսանողի պատրաստում. Ուսանողներին առաջարկեք հիշել, թե երբ են որոշել վարվել այնպես, ինչպես Երկնային Հայրն էր ցանկանում, այլ ոչ թե այն, ինչ իրենք էին նախընտրում: Խնդրեք ուսանողներին մտածել, թե ինչն էր դժվար, և նրանք ինչու ընդունեցին հենց այդ որոշումը:

  • Առցանց ուսուցման առաջարկ. Դասից առաջ ուսանողներին խնդրեք փնտրել օրինակներ Փրկիչի կյանքից, որոնք ցուցադրում են Երկնային Հոր կամքը կատարելու Նրա ցանկությունը: Դասի խոշոր ընդգծված տառերով ճշմարտությունը բացահայտելուց հետո խնդրեք այդ ուսանողներին կիսվել իրենց գտածով:

Վարդապետության սերտման կրկնություն 10

Դասի նպատակը. Այս դասը ուսանողներին հնարավորություն կտա կիրառել այս տարի ուսումնասիրած վարդապետության սերտման հատվածներից մի քանիսը:

Նշում. Վարդապետության սերտման սուրբ գրությունների հատվածներին վերաբերող դասը կարող է ուսուցանվել այս դասի փոխարեն: Վերանայեք տարածաշրջանի, շրջանի տնօրենի կամ համակարգողի կողմից տրամադրված դասացուցակը՝ համոզվելով, որ սուրբ գրությունների վարդապետության սերտման հատվածներին վերաբերող յուրաքանչյուր դաս կուսուցանվի սեմինարիայի ընթացքում:

  • Ուսանողի պատրաստում. Ուսանողներին առաջարկեք կրկնել դասում ներառված և աղյուսակում ցուցադրված վարդապետության սերտման չորս հատվածները: Խնդրեք նրանց պատրաստվել և կիսվել, թե ինչպես կարելի է կիրառել այս հատվածներում ներկայացված ճշմարտությունները:

  • Աղյուսակ. Ցուցադրել վարդապետության սերտման հատվածների աղյուսակ և դրանց հիմնական արտահայտությունները:

  • Առցանց ուսուցման առաջարկ. Կարող եք հրավիրեք ծխի կամ ձեր տարածաշրջանի լիաժամկետ միսիոներներին միանալ առցանց հանդիպմանը և կիսվել մի քանի իրական փորձառություններով, որոնք ուսանողները կարող են կիրառել դասով նախատեսված սցենարների փոխարեն: