Սեմինարիա
Մատթեոս 26․36-46, Ղուկաս 22.39-46, Մաս 1


Մատթեոս 26․36-46, Ղուկաս 22.39-46, Մաս 1

Հիսուսը տառապում է Գեթսեմանիի պարտեզում

Նկար
Christ praying in the Garden of Gethsemane Christus im Getsemani-Garten betend

Գեթսեմանիի պարտեզում Հիսուս Քրիստոսը աննկարագրելի տառապանք կրեց՝ որպես Իր Քավության մաս: Սա Գեթսեմանիում Փրկիչի տառապանքի և դրա վարդապետական նշանակության մասին երկու մասերից կազմված դասի առաջին մասն է: Այս դասի նպատակն է օգնել ձեզ ավելի լավ հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել Գեթսեմանիի պարտեզում, և ինչպես է այն մեր հանդեպ սիրո դրսևորում հանդիսանում: Հաջորդ դասին դուք կուսումնասիրեք Հիսուս Քրիստոսի Քավության վարդապետությունը և կսովորեք, թե ինչպես կարող եք Փրկիչից ուժ և օգնություն ստանալ:

Ակնածանք դրսևորեք սրբազան թեմաների հանդեպ Փորձեք ակնածանքի, հարգանքի և նպատակասլացության մթնոլորտ ստեղծել յուրաքանչյուր դասարանի համար: Երբ շոշափվում է որևէ սրբազան թեմա, ձգտեք օգնել ուսանողներին ակնածանքով վերաբերվել դրան: Կարող եք այնպիսի երաժշտություն միացնել և այնպիսի նկարներ ցուցադրել, որոնք կօգնեն ուսանողների մոտ ակնածանքի զգացում առաջացնել: Օգտակար կլինի ողջունել ուսանողներին, երբ նրանք մտնում են դասարան և հիշեցնել նրանց, որ քննարկման թեման սրբազան է:

Ուսանողի պատրաստում. Ուսանողներին առաջարկեք անել մի բան, որը կօգնի նրանց մտածել Հիսուս Քրիստոսի և Նրա Քավության մասին: Օրինակ՝ նրանք կարող են օրհներգ կրկնել, խորհել Հիսուս Քրիստոսի պատկերի շուրջ, կարդալ սուրբգրային որևէ հատված:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Սա Գեթսեմանիում Փրկիչի տառապանքի և դրա վարդապետական նշանակության մասին երկու մասերից կազմված դասի առաջին մասն է: Եթե ժամանակ ունենաք ուսուցանել այս բովանդակությունը մի դասի ընթացքում, կարող եք անդրադառնալ հաջորդ դասի («Մատթեոս 26.36-46, Ղուկաս 22.39-46, Մաս 2») գաղափարներին՝ այս դասի ժամանակն օգտագործելու համար:

Հիսուս Քրիստոսն ի՞նչ է արել մեզ համար

Առաջին Նախագահությունից նախագահ Դալլին Հ․ Օուքսը կիսվել է Եկեղեցու անդամի հետ ունեցած իր զրույցի մի մասով: Դիտեք «Մեր Փրկիչն ի՞նչ է արել մեզ համար» տեսանյութով 0:00-0:34-ը: Այս տեսանյութը կարող եք գտնել ChurchofJesusChrist.org կայքում:

Նկար
Official Portrait of President Dallin H. Oaks taken March 2018.

Շատ տարիներ առաջ ես հանդիպեցի մի կնոջ, որն ասաց, որ իր ընկերները իրեն խնդրել են վերադառնալ եկեղեցի՝ երկար տարիներ հեռու լինելուց հետո, բայց չէր կարողանում գտնել որևէ պատճառ, թե ինչու պետք է աներ դա: Նրան խրախուսելու համար ես ասացի. «Երբ մտածեք այն բոլոր բաների մասին, որ Փրկիչն արել է ձեզ համար, միթե՞ դուք եկեղեցի վերադառնալու և Նրան երկրպագելու ու ծառայելու ոչ մի պատճառ չեք ունենա»: Ես ապշեցի նրա պատասխանից. «Իսկ ի՞նչ է արել Նա ինձ համար»:

(Դալլին Հ. Օուքս, «Մեր Փրկիչն ի՞նչ է արել մեզ համար», Լիահոնա, մայիս 2021, 75)

  • Ինչպե՞ս կպատասխանեիք այդ կնոջ հարցին:

Հիսուս Քրիստոսը տառապում է Գեթսեմանիի պարտեզում

Նկար
A twisted olive tree in the Garden of Gethsamane in Israel. the eastern wall of the old city of Jerusalem is in the background. Biblical/Historical info: The present site identified as the Garden of Gethsamane is maintained by Franciscans. Ancient Olive tress grow in the garden. Gethsamane was across the Kidron valley from Jerusalem. (See John 18:1) Jesus atoned in the Garden of Gethsamane. (See Matthew 26:36-56 ; Mark 14:32-39 ; Luke 22:39-53 ; D&C 19:15-19 ; 3 Nephi 11:11) Jesus was betrayed and arrested at the Garden just after the Atonement. (See Matthew 26:47-56 ; John 18:1-13)

Երբ Փրկիչն ավարտեց Զատիկի ճաշը, սահմանեց հաղորդությունը և գնաց Ձիթենյաց սարը՝ Իր առաքյալների հետ վերջին ուսմունքներով կիսվելու համար, Նա, Պետրոսի, Հակոբոսի և Հովհաննեսի հետ գնաց Գեթսեմանիի պարտեզ: Գեթսեմանի բառը նշանակում է «ձեթի մամլիչ»: Հիսուս Քրիստոսի Քավության որոշ կարևորագույն տարրերը տեղի են ունեցել Գեթսեմանիում: Այս իրադարձություններն ուսումնասիրելիս մտածեք, թե Հիսուս Քրիստոսի Քավության ըմբռնումն ինչպես կարող է օգնել մեզ ճանաչել և զգալ Աստծո սերը մեր հանդեպ:

Սուրբ գրությունների հետևյալ հատվածները նկարագրում են Փրկիչի՝ Գեթսեմանիի պարտեզում կրած տառապանքների հետ կապված իրադարձություններից մի քանիսը: Կարող եք պատճենել հետևյալ աղյուսակը ձեր օրագրում և լրացնել այն՝ հատվածների ուսումնասիրության ընթացքում: Կարող եք ձեր օրագրում ընդգծել այս հատվածների կարևոր բառերն ու արտահայտությունները:

Բացի հետևյալ հատվածները կարդալուց՝ կարող եք նաև դիտել «Փրկիչը տառապում է Գեթսեմանիում» տեսանյութը 0:00-5:52-ը (ChurchofJesusChrist.org կայքում) և պատկերացնել, որ վկա եք այդ սրբազան իրադարձությանը:

Նկար
A twisted olive tree in the Garden of Gethsamane in Israel. the eastern wall of the old city of Jerusalem is in the background. Biblical/Historical info: The present site identified as the Garden of Gethsamane is maintained by Franciscans. Ancient Olive tress grow in the garden. Gethsamane was across the Kidron valley from Jerusalem. (See John 18:1) Jesus atoned in the Garden of Gethsamane. (See Matthew 26:36-56 ; Mark 14:32-39 ; Luke 22:39-53 ; D&C 19:15-19 ; 3 Nephi 11:11) Jesus was betrayed and arrested at the Garden just after the Atonement. (See Matthew 26:47-56 ; John 18:1-13)

Գրատախտակին ցուցադրեք հետևյալ աղյուսակը և խնդրեք ուսանողներին այն արտագրել իրենց օրագրերում: Կախված ուսանողների կարիքներից և կարողություններից, որոշեք՝ արդյոք նրանց համար օգտակար կլինի աղյուսակը լրացնել անհատապես, դասարանով, զուգընկերոջ հետ միասին թե փոքր խմբով:

Օգտակար կլինի նաև ուսումնասիրության ժամանակ հնչեցնել ակնածալից երաժշտություն և ցուցադրել Հիսուս Քրիստոսի պատկերները:

Կարդացեք սուրբ գրությունների հետևյալ հատվածները:

Ի՞նչ սովորեցիք կամ զգացիք Հիսուս Քրիստոսի հանդեպ այս հատվածները կարդալիս

Մատթեոս 26.36-39

Մատթեոս 26․40-46

Ղուկաս 22․39–44

Մոսիա 3․7

Վարդապետություն և Ուխտեր 18.10-11

Երբ ուսանողներն ուսումնասիրեն հատվածները և լրացնեն աղյուսակը, խնդրեք նրանց կիվսել իրենց սովորածով կամ զգացածով: Որքան հնարավոր է շատ ուսանողների հնարավորություն տվեք կիսվել իրենց մտքերով, զգացմունքներով և տպավորություններով: Հետևյալ հարցերը կարող են օգտակար լինել քննարկման ժամանակ:

  • Ի՞նչ գաղափարներ, զգացմունքներ կամ տպավորություններ ունեցաք, երբ հետազոտում էիք այդ հատվածները:

  • Այս հատվածներում ո՞ր բառերը կամ արտահայտություններն էին առանձնահատուկ ձեզ համար: Ինչո՞ւ:

  • Ի՞նչ օգնեցին ձեզ զգալ այս հատվածները ձեր հանդեպ ունեցած Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի սիրո մասին:

Աստծո թանկարժեք սիրո գինը

Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դ. Դ. Թոդ Քրիստոֆերսոնը պատմել է, թե Փրկիչի տառապանքները Գեթսեմանիում ինչպես են ցուցադրում Նրա անսահման սերը մեր հանդեպ: Դիտեք «Իմ սիրո մեջ հաստատուն մնացեք» տեսանյութը 11:33-14:02-ը: Այս տեսանյութը մատչելի է ChurchofJesusChrist.org կայքում:

Նկար
A twisted olive tree in the Garden of Gethsamane in Israel. the eastern wall of the old city of Jerusalem is in the background. Biblical/Historical info: The present site identified as the Garden of Gethsamane is maintained by Franciscans. Ancient Olive tress grow in the garden. Gethsamane was across the Kidron valley from Jerusalem. (See John 18:1) Jesus atoned in the Garden of Gethsamane. (See Matthew 26:36-56 ; Mark 14:32-39 ; Luke 22:39-53 ; D&C 19:15-19 ; 3 Nephi 11:11) Jesus was betrayed and arrested at the Garden just after the Atonement. (See Matthew 26:47-56 ; John 18:1-13)
Նկար
Portrait of Elder D. Todd Christofferson. Photographed in March 2020.

Եկեք դիտարկենք Աստծո անգին սիրո գինը: Հիսուսը ցույց տվեց, որ որպեսզի հատուցի մեր մեղքերի համար և փրկագնի մեզ հոգևոր ու ֆիզիկական մահից, Նրա տառապանքը ստիպեց, «նույնիսկ Աստծուս, բոլորից մեծագույնիս, ցավից դողալ և արյունահոսել ամեն մի ծակոտիից և տառապել՝ թե՛ մարմնով, թե՛ ոգով, — և ես ցանկացա, որ գուցե չխմեմ դառը բաժակը և ընկրկեմ» [ Վարդապետություն և Ուխտեր 19.18] : Նրա հոգեվարքը Գեթսեմանիում և ապա խաչի վրա ավելի մեծ էր, քան ցանկացած մահկանացու կարող էր տանել: Այնուամենայնիվ, Իր Հոր և մեր հանդեպ ունեցած Իր սիրո շնորհիվ Նա տոկաց և, որպես արդյունք, Նա կարող է մեզ առաջարկել անմահություն և հավերժական կյանք:

«Շատ խորհրդանշական է, որ «արյուն եկավ յուրաքանչյուր ծակոտիից» [ Մոսիա 3.7 ], երբ Հիսուսը տառապում էր Գեթսեմանում. մի վայր, որտեղ ձիթապտղի մամլիչներն էին: Փրկիչի ժամանակ ձիթայուղ արտադրելու համար ձիթապտուղները նախ փշրում էին` դրանց վրա մեծ քար գլորելով: Ստացված տրորվածքը լցնում էին փափուկ, լայն գործվածքով զամբյուղների մեջ, որոնք կիտվում էին մեկը մյուսի վրա: Դրանց ծանրությունից քամվում էր առաջին ու ամենալավ ձեթը: Ապա ճնշումը մեծացնելու համար դեզի վրա տեղադրում էին մեծ հեծան կամ գերան, որպեսզի ավելի շատ ձեթ ստանան: Ի վերջո, վերջին կաթիլները քամելու համար հեծանը ծանրացնում էին քարերով, որպեսզի ստեղծեին առավելագույն ջախջախիչ ճնշումը: Եվ այո, ձեթն այնպես էր հորդում, ինչպես սկզբում էր հոսում:

Ես հիշում եմ Մատթեոսի նկարագրությունը, երբ Փրկիչը մտավ Գեթսեմանիի այն ճակատագրական գիշերը, որ Նա «սկսեց տրտմիլ և վշտանալ: …

Եվ մի քիչ առաջ գնալով իր երեսի վերայ ընկավ, աղոթք էր անում և ասում. Իմ Հայր, եթէ կարելի է, Թող այս բաժակն ինձանից անցնի. Սակայն ոչ թե ինչպէս ես եմ կամենում, այլ ինչպէս դու» [ Մատթեոս 26.37, 39 ]:

Հետո ես պատկերացրի, թե վիշտն ինչպես էր ուժեղանում, Նա երկրորդ անգամ թեթևացում խնդրեց և, ի վերջո, հավանաբար Իր տառապանքի գագաթնակետին, խնդրեց երրորդ անգամ: Նա տարավ հոգեվարքը, մինչև արդարությունն իրականացավ արյան վերջին կաթիլով: Նա արեց այդ, որպեսզի փրկագնի ինձ և ձեզ:

Ի՜նչ թանկագին պարգև է աստվածային սերը:

(Դ. Թոդ Քրիստոֆերսոն, «Իմ սիրո մեջ հաստատուն մնացեք», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2016, 51)

  • Երեց Քրիստոֆերսոնի հայտարարությունից ո՞ր բառերը կամ արտահայտություններն են առանձնանում ձեզ համար:

  • Փրկիչի տառապանքները Գեթսեմանիում ինչպե՞ս են ցուցադրում Նրա մեծ սերը ձեր հանդեպ:

Նախագահ Եզրա Թաֆտ Բենսոնը (1899–1994) վկայել է, որ Փրկիչի տառապանքները Գեթսեմանիի պարտեզում և ավելի ուշ` Գողգոթայի վրա «պատմության մեջ սիրո ամենամեծ դրսևորումն էր» (Եկեղեցու նախագահների ուսմունքներ. Եզրա Թաֆտ Բենսոն[2014] , 94):

Ուսանողներին առաջարկեք կիսվել հետևյալ հարցի իրենց պատասխաններով և Հիսուս Քրիստոսի մասին ցանկացած այլ մտքերով կամ զգացմունքներով: Տեղեկացրեք ուսանողներին, որ նրանք հնարավորություն կունենան լրացնել իրենց պատասխանները առաջիկա շաբաթների ընթացքում, երբ ուսումնասիրեն Հիսուս Քրիստոսի Քավության հետ կապված այլ իրադարձությունները: Վկայեք այս դասին քննարկված ճշմարտությունների մասին:

  • Հիսուս Քրիստոսն ի՞նչ է արել ինձ համար։

Բացատրական և պատմական տեղեկություններ

Ո՞րն է Գեթսեմանիի կարևորությունը

Նկար
lever type olive press close up_0184

Նախագահ Ռասսել Մ. Նելսոնն ուսուցանել է.

Նկար
Official portrait of President Russell M. Nelson taken January 2018

Գեթսեմանի բառը առաջացել է եբրայերենի երկու արմատներից՝ գաթ, որը նշանակում է «մամլիչ» և շեմեն, որը նշանակում է «ձեթ»:

Հին ժամանակներում մարդիկ ձիթապտուղները դնում էին հսկա քարե անիվների ծանրության տակ՝ դրանցից թանկարժեք ձեթ ստանալու համար: Նմանապես, Գեթսեմանիի պարտեզում Քրիստոսը բառացիորեն դրվեց աշխարհի մեղքերի ամբողջ ծանրության տակ: Նա քրտնեց արյունի կաթիլներով՝ Իր կյանքի «ձիթայուղով», որը հոսեց ամեն մի ծակոտիից: …

… Հիշեք՝ ինչպես ձիթապտուղը մամլվեց, որպեսզի յուղ և լույս տա, այնպես էլ Փրկիչը մամլվեց: Ամեն մի ծակոտիից հոսեց մեր Քավիչի արյունը: Ձեր առաքելության ուրախ օրերին, երբ ձեր ուրախության գավաթը լցվի, հիշեք Նրա դառնության գավաթը, որը դա հնարավոր դարձրեց: Եվ երբ դառը փորձությունների հանդիպեք, հիշեք Գեթսեմանին:

(Ռասսել Մ․ Նելսոն, «Ինչու այս սուրբ հողը», Ensign, դեկտեմբեր 1989, 17-18)

Մեր Փրկիչն ի՞նչ է արել մեզ համար

Առաջին Նախագահությունից Նախագահ Դալլին Հ. Օուքսը ասել է.

Նկար
lever type olive press close up_0184
Նկար
Official Portrait of President Dallin H. Oaks taken March 2018.

Մեր Երկնային Հոր ծրագրի համաձայն՝ [Հիսուս Քրիստոսը] «ստեղծեց երկինքն ու երկիրը» ( Վարդապետություն և Ուխտեր 14․9), որպեսզի մեզանից յուրաքանչյուրն ունենա մահկանացու փորձառություն, որն անհրաժեշտ է մեր աստվածային ճակատագիրը փնտրելու համար։ Որպես Հոր ծրագրի մաս, Հիսուս Քրիստոսի հարությամբ հաղթահարվեց մահը` ապահովելով յուրաքանչյուրիս անմահությունը։ Հիսուս Քրիստոսի քավիչ զոհաբերությունը մեզանից յուրաքանչյուրին հնարավորություն է տալիս ապաշխարել մեր մեղքերի համար և մաքուր վերադառնալ մեր երկնային տուն։ Նրա պատվիրաններն ու ուխտերը մեզ ցույց են տալիս ճանապարհը, իսկ Նրա քահանայությունը իշխանություն է տալիս՝ կատարելու արարողությունները, որոնք էական են այդ ճակատագրին հասնելու համար։ Եվ մեր Փրկիչը պատրաստակամորեն տարավ բոլոր մահկանացու ցավերն ու թուլությունները, որպեսզի իմանա, թե ինչպես սատարի և զորացնի մեզ մեր տառապանքներում։

Հիսուս Քրիստոսն արեց այդ ամենը, քանի որ Նա սիրում է Աստծո բոլոր զավակներին։ Այդ ամենի շարժառիթը սերն է, և այդպես է եղել ի սկզբանե։

(Dallin H. Oaks, “What Has Our Savior Done for Us?,” Liahona, May 2021, 77)

Օժանդակ ուսումնական վարժություն

Տեսանյութեր Փրկիչի Քավության մասին

Հետևյալ տեսանյութերը կարող են ավելի բազմազան դարձնել Հիսուս Քրիստոսի Քավության մասին այս դասի ուսուցանումը: Այս տեսանյութերը հասանելի են ChurchofJesusChrist.org. կայքում։

«Գեթսեմանի» (0:45): Սա մեկն է 16 կարճամետրաժ տեսանյութերից, որոնք մեզ օգնում են հասկանալ Նոր Կտակարանի սովորույթները:

Նկար
lever type olive press close up_0184

«Գեթսեմանի» (3:22): Երաժշտական մոնտաժը և երգիր միասին տեսանյութը՝ Մելանի Հոֆֆմանի:

Նկար
lever type olive press close up_0184

Գլուխ 51. «Հիսուսը տառապում է Գեթսեմանիի այգում» (1:46) Գեթսեմանիում տեղի ունեցած իրադարձությունների պարզ ամփոփում:

Նկար
lever type olive press close up_0184