Սեմինարիա
Ղուկաս 22.28-34, 54-61


Ղուկաս 22.28-34, 54-61

«Բայց ես աղաչեցի քեզ համար, որ քո հավատքը չպակասի»

Նկար
Christ’s disciples are resting on a hill, Peter is sitting up and Jesus is walking and looking in his direction. Outtakes include Jesus walking, Peter sitting on the ground, and just Jesus and Peter walking and talking.

Հիսուս Քրիստոսը նոր էր ներկայացրել հաղորդությունը Իր աշակերտներին, երբ նրանք սկսեցին խոսել այն մասին, թե ով է մատնելու Տիրոջը, նաև թե ինչու է ավելի կարևոր ուրիշներին ծառայելը, քան, երբ քեզ են ծառայում: Այդ զրույցների ընթացքում Հիսուսն օգնեց Պետրոսին հասկանալ, թե ինչպիսի ընդդիմության է նա դիմակայելու կյանքի ընթացքում: Փրկիչն ուսուցանեց Պետրոսին, որ նա կկարողանա օգնել ուրիշներին միայն այն ժամանակ, երբ ամրապնդի իր սեփական հավատքը Հիսուս Քրիստոսի հանդեպ: Այս դասի նպատակն է օգնել ձեզ ճանաչել Հիսուս Քրիստոսին ապավինելու և Նրա հանդեպ հավատքը շարունակաբար ամրապնդելու ձեր կարիքը:

Կենտրոնացեք ուսանողներին օգնելու վրա Մինչ նախապատրաստվում եք ուսուցանել, կենտրոնացեք ձեր ուսանողների վրա, այլ ոչ թե այն բանի, թե ինչ եք ասելու կամ անելու: Մինչ կնախապատրաստվեք հաջորդ մի քանի դասերին, հարցրեք ինքներդ ձեզ․ «Այսօր դասի ժամանակ իմ ուսանողներն ի՞նչ են անելու» և «Ինչպե՞ս օգնեմ իմ ուսանողներին պարզել, թե ինչ է իրենց անհրաժեշտ իմանալ»։

Ուսանողի պատրաստում.. Ուսանողներին առաջարկեք մտածել այն փորձառությունների մասին, որոնք ամրապնդել են Հիսուս Քրիստոսի հանդեպ նրանց հավատքը:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Ամրապնդեք ձեր ունակությունները

Դասի սկզբում կիսվեք անձնական փորձառությամբ որևէ հմտության կամ ունակության մասին, որը կարող ենք կորցնել, եթե անտեսենք, բայց կարող ենք ամրապնդել հետևողական ջանքերի միջոցով:

Այս սկզբունքը ֆիզիկական, մտավոր և հոգևոր տեսակետներից ցույց տալու համար ցուցադրեք «Հավատքի հիմքերը» տեսանյութը (4:13) ChurchofJesusChrist.org կայքում 0:00-1:34-ը: Ուսանողներին առաջարկեք սովորել Երեց Քուքից, թե ինչ է պետք անենք՝ մեր ֆիզիկական, մտավոր և հոգևոր ունակությունները մեծացնելու համար:

Թվարկեք այն հմտություններն ու ունակությունները, որոնք մարդը կարող է կորցնել, եթե շարունակաբար չօգտագործի կամ չամրապնդի դրանք (օրինակ՝ մարզական հմտությունները կամ ստեղծագործելու ունակությունները):

  • Դա ի՞նչ առնչություն կարող է ունենալ Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատք ունենալու ձեր կարողության հետ:

Այսօրվա դասի ժամանակ դուք կսովորեք, թե Հիսուս Քրիստոսն ինչպես է ցանկանում ամրապնդել Իրեն հավատալու ձեր կարողությունը:

Եթե դուք խնդրել եք ուսանողներին նախօրոք հիշել որևէ փորձառություն, որը նրանց օգնել է մեծացնել իրենց հավատքը Հիսուս Քրիստոսի հանդեպ, կարող եք առաջարկել մի քանի կամավորների դասարանի հետ կիսվել իրենց փորձառություններով:

Մի պահ մտածեք, թե ինչ եք անում կամ կուզեիք անել՝ Հիսուս Քրիստոսի հանդեպ ձեր հավատքը մեծացնելու համար: Ձեր օրագրում կարող եք գրել, թե ինչ եք անում ամեն օր, ամեն շաբաթ կամ նույնիսկ ամեն ամիս: Այս գործողությունների թվում կարող են լինել ձեր ներկա նպատակները:

Այսօրվա դասի ընթացքում փորձեք հասկանալ, թե ինչ փոփոխություններ կամ բարելավումներ կարող եք կատարել, որպեսզի ամրապնդեք ձեր հավատքը Հիսուս Քրիստոսի հանդեպ և կարողանաք ապավինել Նրան կյանքի ցանկացած հանգամանքներում:

Հիսուս Քրիստոսը հասկանում է մեր կարիքները և կօգնի մեզ

Հիսուս Քրիստոսը Իր աշակերտներին պատմեց ապագա արքայության մասին, որը սպասվում էր նրանց շնորհիվ այն բանի, որ նրանք միշտ «կենում էին» Իր հետ (տես Ղուկաս 22.28-30): Միևնույն ժամանակ, Տերը օգնեց Սիմոն Պետրոսին պատրաստվել իրեն սպասող դժվար հոգևոր ճամփորդությանը:

Կարդացեք Ղուկաս 22.31-34-ը՝ փնտրելով, թե Տերն ինչ էր ցանկանում, որ Պետրոսը հասկանա:

Գրատախտակին գրեք ուսանողների գտածը:

Որպեսզի ավելի լավ հասկանաք, թե ինչ է նշանակում, որ սատանան ցանկանում էր «մաղել [Պետրոսին] ցորենի պես» (հատված 31), կարդացեք դասի վերջում գտնվող «Բացատրական և պատմական տեղեկություններ» բաժնի բացատրությունը:

  • Ձեր կարծիքով, Փրկիչն ինչպես է ընկալում Պետրոսին: Որքանո՞վ է դա տարբերվում այն ձևից, որով Պետրոսը տեսնում էր իրեն:

  • Հիսուս Քրիստոսի հետ Պետրոսի հարաբերությունների մասին սովորածն ինչպե՞ս է առնչվում Փրկիչի հետ ձեր հարաբերությունների հետ:

  • Երբ Պետրոսը հռչակեց իր հավատքը և հավատարմությունը Հիսուս Քրիստոսի հանդեպ, Փրկիչն ի՞նչ բացահայտեց այն մասին, թե Պետրոսն ինչ էր անելու:

Կարող եք ցուցադրել նկար, որը պատկերում է Պետրոսին՝ Հիսուս Քրիստոսին ուրանալուց հետո:

Նկար
The Apostle Peter standing at the base of a stone stairway outside the palace of the high priest (where Christ was taken to be tried by the chief priests, elders and scribes). Peter is turning his head away from Christ as Christ turns to look at him. Three other people are standing/and or sitting near Peter. One of the people, a young woman, is pointing her finger at Peter. Three cocks are on the stone stairs. One of the cocks is crowing.

Ավելի ուշ՝ այդ գիշեր, երբ Հիսուս Քրիստոսին ձերբակալեցին և տարան քահանայապետի տուն՝ հարցաքննության, Պետրոսը ամենին հեռվից էր հետևում (տես Ղուկաս 22.54):

Կարդացեք Ղուկաս 22.55-62-ը ՝ իմանալու համար, թե ինչպես իրականացավ Հիսուսի մարգարեությունը Պետրոսի մասին:

Կարող եք շեշտել Պետրոսի դառը լացը հատված 62 -ում, որպեսզի օգնեք ուսանողներին խուսափել նմանատիպ հետևանքներից: Ցուցադրեք նաև «Հիսուսը հարցաքննվում է Կայիափայի կողմից. Պետրոսը ուրանում է Նրան» (4:25, 1:40-4:25-ը) ChurchofJesusChrist.org կայքում:

  • Ի՞նչ եք սովորել Փրկիչի մասին Պետրոսի հետ Նրա հարաբերություններից, որը ձեզ հավատք է ներշնչում Նրա հանդեպ:

Ամրապնդենք մեր հավատքը Հիսուս Քրիստոսի հանդեպ

Ուսանողներին թույլ տվեք կիսվել Հիսուս Քրիստոսի մասին սովորած ճշմարտություններով: Ճշմարտություններից մեկն է. Հիսուս Քրիստոսը փորձում է ամրապնդել մեր հավատքը Իր հանդեպ, որպեսզի մենք կարողանանք դիմակայել սատանայի հարձակումներին:

Կարող եք ցուցադրեք հետևյալ հայտարարությունները և հարցնել ուսանողներին, թե ինչ նմանություններ կան Նախագահ Նելսոնի խոսքերի և Փրկիչի՝ Պետրոսին ուղղված նախազգուշացման միջև:

Ինչպես որ Փրկիչն օգնեց Պետրոսին հասկանալ սատանայի ցանկությունները (տես Ղուկաս 22.31), այնպես էլ Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը զգուշացրել է մեզ, որ «Հակառակորդը մեծ արագությամբ ավելացնում է հարձակումները հավատքի վրա, մեզ վրա և ընտանիքների վրա» (Ռասսել Մ. Նելսոն, «Ներածական ելույթ», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2018 7): Նա նաև ուսուցանել է, որ «Հակառակորդը քառապատկում է իր ջանքերը, որպեսզի քայքայի վկայությունները և խոչընդոտի Տիրոջ աշխատանքը» (Ռասսել Մ. Նելսոն, «Մենք կարող ենք ավելի լավ գործել և ավելի լավը լինել», Ensign կամ Լիահոնա, մայիս 2019, 68):

  • Ինչպիսի՞ միջոցներով է սատանան այսօր փորձում կործանել մեր հավատքը Հիսուս Քրիստոսի հանդեպ:

Եթե ուսանողները դժվարանում են օրինակներ բերել, կարող եք ներկայացնել հետևյալը.

  • Սիրելի մարդը լքում է Եկեղեցին և ցանկանում է, որ դուք հետևեք իրեն:

  • Դպրոցում մեկը հարձակում է գործում ձեր հավատքի վրա:

  • Դուք առցանց մի նյութ եք կարդում, ինչը չի համապատասխանում ձեր համոզմունքներին:

Հաջորդ հարցի դասարանային քննարկումը խթանելու համար կարող եք կիսվել անձնական պատմությունով կամ սուրբ գրության հատվածով, որը կօգնի ուսանողներին տեսնել, թե որքան կարևոր է հետևողականորեն ամրապնդել իրենց հավատքը Հիսուս Քրիստոսի հանդեպ: Օգտակար օրինակներից կարող է լինել հրամանատար Մորոնին, ով երբեք չի դադարել պատրաստվել պատերազմի կամ պաշտպանել իր ժողովրդին ( Ալմա 50.1):

  • Ձեզ ի՞նչն է օգնել ամրապնդել ձեզ հավատքը Հիսուս Քրիստոսի հանդեպ:

Կարող եք ցուցադրել երեց Անդերսենի հետևյալ հայտարարությունը, մինչ ուսանողները կմտածեն, թե ինչպես կարող են ամրապնդել իրենց հավատքը Հիսուս Քրիստոսի հանդեպ:

Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Նիլ Լ. Անդերսենը կիսվել է, թե մենք ինչպես կարող ենք ամրապնդել մեր հավատքը Հիսուս Քրիստոսի հանդեպ:

Որպեսզի օգնեք ուսանողնեւրին ամրապնդել իրենց հավատքը Հիսուս Քրիստոսի հանդեպ, կարող եք օգտագործել «Բացատրական և պատմականտեղեկություններ» բաժնում գտնվող այլ հայտարարությունները: Այդ պահին կարող եք նաև ցուցադրել «Հավատքի հիմքերը» տեսանյութի (4:14) վերջին մասը:

Նկար
Official portrait of Elder Neil L. Andersen of the Quorum of the Twelve Apostles, 2010, August.

Ձեր հավատքը կաճի ոչ թե պատահականությամբ, այլ ընտրությամբ:

Մեր ապրած կյանքը զորացնում կամ թուլացնում է մեր հավատքը: Աղոթքը, հնազանդությունը, ազնվությունը, մտքերի ու գործերի մաքրությունն ու անշահախնդիր վարմունքը զորացնում են հավատքը: Առանց դրանց հավատքը թուլանում է: Ինչո՞ւ Փրկիչն ասաց Պետրոսին. «Աղոթեցի, որ հավատքդ չնվազի»: ( Ղուկաս 22.32) Պատճառն այն է, որ կա հակառակորդ, որն ուրախանում է, երբ կործանում է մեր հավատքը: Ձեր հավատքը պաշտպանելիս անհողդողդ եղեք:

(Նիլ Լ. Անդերսեն, «Հավատքը պատահականության արդյունք չէ, այլ՝ ընտրության», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2015, 66)

  • Ի՞նչ սովորեցինք այսօր այն մասին, թե Հիսուս Քրիստոսն ինչ է ցանկանում ձեզ համար:

  • Ի՞նչ եք սկսելու կամ շարունակելու անել, որպեսզի ամրապնդեք ձեր հավատքը Հիսուս Քրիստոսի հանդեպ:

  • Ձեր կարծիքով, Հիսուս Քրիստոսի հանդեպ ավելի մեծ հավատքն ինչպե՞ս կօրհնի ձեզ:

Բացատրական և պատմական տեղեկություններ

Ղուկաս 22:31 Փրկիչն ինչ է նկատի ունեցել, երբ ասել է Պետրոսին, որ սատանան ցանկանում է «մաղել [նրան] ցորենի պես»

Երբ մաղում ենք ցորենը արժեքավոր հատիկները առանձնացվում են բույսի չօգտագործվող մասերից: Հիսուսն օգտագործեց այս համանմանությունը, որպեսզի օգնի Պետրոսին (և մեզ բոլորիս) ճանաչել սատանայի ջանքերը՝ կործանել մեր հավատքը և խանգարել մեզ դառնալ Աստծո արքայության կարևոր մասը:

Ի՞նչը կարող է ամրացնել իմ հավատքն առ Հիսուս Քրիստոս

Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Նիլ Լ. Անդերսենը զգուշացնում է.

Նկար
Official portrait of Elder Neil L. Andersen of the Quorum of the Twelve Apostles, 2010, August.

Մեր հավատքը կենտրոնացած է մեր Հայր Աստծո և Նրա Որդի՝ Հիսուս Քրիստոսի, մեր Փրկիչի և Քավիչի շուրջ: Այն ամրապնդվում է մեր գիտելիքով այն մասին, որ ավետարանի լրիվությունը վերականգնվել է երկրի վրա, որ Մորմոնի Գիրքը Աստծո խոսքն է, և մարգարեներն ու առաքյալները այսօր կրում են քահանայության բանալիները: Մենք փայփայում ենք մեր հավատքը, աշխատում ամրացնել այն, աղոթում ենք ավելի մեծ հավատքի համար և մեր ուժերի սահմաններում անում հնարավոր ամեն ինչ, որ պաշտպանենք և պահպանենք մեր հավատքը: …

… Դուք ընկղմվում եք այն ամենի խորքը, ինչն օգնել է ձեզ կառուցել ձեր հավատքի առանցքը. դուք գործադրում եք հավատք Քրիստոսի հանդեպ, դուք աղոթում եք, դուք խորհում եք սուրբ գրությունների շուրջ, դուք ապաշխարում եք, դուք պահում եք պատվիրանները և ծառայում եք ուրիշներին:

(Նիլ Լ. Անդերսեն, «Ձեր հավատքի փորձությունը»,Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2012, 39-40)

Ի՞նչը կարող է ոչնչացնել իմ հավատքն առ Հիսուս Քրիստոս

Ահմադ Ս. Քորբիտը՝ Երիտասարդ տղամարդկանց գերագույն նախագահության առաջին խորհրդականը, ուսուցանել է.

Նկար
The official portrait of Ahmad S. Corbitt.

Իմ ընկերնե՛ր, միտումնավոր պատկերացնելով կամ դիտելով այնպիսի բաներ, որոնք հակասում են ձեր էությանը, հատկապես պոռնոգրաֆիան, թուլացնում է ձեր հավատը Քրիստոսի հանդեպ և առանց ապաշխարելու կարող է այն ոչնչացնել:

(Ահմադ Ս. Քորբիտ, «Դուք կարող եք հավաքել Իսրայելը», Լիահոնա, մայիս 2021, 62)

Ղուկաս 22.32 Ի՞նչ կարող ենք սովորել դարձի մասին՝ հասկանալով Փրկիչի հայտարարությունը, որ Պետրոսը լիովին դարձի չէր եկել

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դեյվիդ Ա. Բեդնարն ուսուցանել է․

Նկար
Elder David A. Bednar, Quorum of the Twelve Apostles official portrait. 2020.

Հետաքրքիրն այն է, որ այդ զորավոր առաքյալը զրուցում և քայլում էր Վարդապետի հետ, ականատեսն էր բազում հրաշքների և Փրկիչի աստվածության մասին ամուր վկայություն ուներ: Սակայն նույնիսկ Պետրոսն ուներ Հիսուսի կողմից լրացուցիչ հրահանգավորման կարիք՝ Սուրբ Հոգու դարձի բերող ու սրբագործող զորության և հավատարիմ ծառայելու իր պարտավորության վերաբերյալ:

Հիսուս Քրիստոսի ավետարանը հիմնարար և հարատև փոփոխություն է առաջացնում մեր բուն էության մեջ, որը հնարավոր է դառնում Փրկիչի Քավությամբ: Ճշմարիտ դարձը փոփոխություն է առաջացնում այն մարդու համոզմունքներում, սրտում և կյանքում, ով ընդունում և ենթարկվում է Աստծո կամքին (տես Գործք 3.19, 3 Նեփի 9.20) և գիտակցաբար պարտավորվում է դառնալ Քրիստոսի աշակերտը:

(Դեյվիդ Ա. Բեդնար, «Դարձ դեպի Տերը», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2012, 106-7)

Օժանդակ ուսումնական վարժություններ

Հավատքով ընդունեք ապագան

New Era-ի 2020 թ. նոյեմբերի համարում դուք կարող եք գտնել հատվածներ նախագահ Ռասսել Մ. Նելսոնի «Հավատքով ընդունենք ապագան» ելույթը: Կարող եք ցուցադրել այդ հոդվածի նկարը՝ հետևյալ արտահայտությամբ. «Եթե պատրաստ լինեք, դուք չեք վախենա» ( Վարդապետություն և Ուխտեր 38․30): Ուսանողներին առաջարկեք փնտրել նախագահ Նելսոնի խորհուրդը, թե ինչպես ամրապնդել Հիսուս Քրիստոսի հանդեպ իրենց հավատքը, որպեսզի նրանք չվախենան ապագայից:

«Բարձունքներ, որ պետք է հաղթահարենք»

Կարող եք ցուցադրել «Բարձունքներ, որ պետք է հաղթահարենք» տեսանյութը (5:05), ապա ուսանողներին առաջարկեք լսել, թե նախագահ Հենրի Բ. Այրինգն ինչ է ուսուցանել Հիսուս Քրիստոսի հանդեպ մեր հավատքի ամրապնդման մասին: Թույլ տվեք ուսանողներին կիսվել Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքի մասին իրենց սովորածով և ասել, թե դա ինչ է մեզ ուժ տալիս անել կյանքում: