Սեմինարիա
Մատթեոս 26․36-46, Ղուկաս 22.39-46, Մաս 2


Մատթեոս 26․36-46, Ղուկաս 22.39-46, Մաս 2

Փրկիչի տառապանքները Գեթսեմանիի պարտեզում ինչպե՞ս կարող են ազդել իմ կյանքի վրա:

Նկար
Painting portraying Jesus Christ lying on the ground in the garden of Gethsemane. A ray of light is coming through the trees.

Սա Գեթսեմանիում Փրկիչի տառապանքների և դրանց վարդապետական նշանակության մասին երկու մասերից բաղկացած դասի երկրորդ մասն է: Որպես Իր Քավության մաս, Հիսուս Քրիստոսը Իր վրա վերցրեց մեր մեղքերը, ցավերը, հիվանդությունները և թուլությունները: Իր քավիչ զոհաբերության շնորհիվ Նա կարող է օգնել մեզ դիմակայել մահկանացու մարտահրավերներին: Այս դասը նախատեսված է օգնելու ձեզ ավելի մեծ կարիք զգալ այն ուժի և օգնության համար, որ Հիսուս Քրիստոսը կարող է առաջարկել ձեզ Իր Քավության միջոցով:

Խոսեք Հիսուս Քրիստոսի Քավության մասին Նախագահ Ռասսել Մ. Նելսոնն ուսուցանել է․ «Վարդապետության տեսանկյունից թերի է, երբ խոսում ենք Տիրոջ քավիչ զոհաբերության մասին համառոտ արտահայտություններով, ինչպիսիք են` «Քավությունը», «Քավության արտոնող զորությունը», «Քավության կիրառումը» կամ «Քավության միջոցով ամրապնդումը»։… Չկա «Քավություն» անունով որևէ անկերպ էակ, որին մենք կարող ենք դիմել բժշկվելու, օգնության, ներողամտության կամ զորության համար: … Փրկիչի քավիչ զոհաբերությունը՝ ողջ մարդկության պատմության առանցքային գործողությունը, լավագույնս հասկանում և գնահատում ենք, երբ բացարձակորեն և հստակորեն այն կապում ենք Նրա հետ» (Ռասսել Մ. Նելսոն, «Մեր կյանք հրավիրել Հիսուս Քրիստոսի զորությունը», Ensign կամ Լիահոնա, մայիս 2017, 40):

Ուսանողի պատրաստում. Ուսանողներին առաջարկեք մտածել, թե Հիսուս Քրիստոսն ինչպես կարող է օրհնել նրանց Իր Քավության շնորհիվ:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Այս դասը Գեթսեմանիում Փրկիչի տառապանքների և դրանց վարդապետական նշանակության մասին երկու մասերից կազմված դասի երկրորդ մասն է: Եթե բավարար ժամանակ ունենաք երկու դասի բովանդակությունը մի դասի ընթացքում ուսուցանելու համար, կարող եք անդրադառնալ նախորդ դասի («Մատթեոս 26.36-46, Ղուկաս 22.39-46, Մաս 1») գաղափարներին՝ այս դասի ժամանակ օգտագործելու համար:

Հիսուս Քրիստոսն ինչո՞ւ պետք է այսքան տառապեր

Պատկերացրեք հետևյալ սցենարը:

Վերջին մի քանի ամիսների ընթացքում Ձեր ընկեր Չանդլերը հետաքրքրությամբ սովորում էր Եկեղեցու մասին: Նա շատ ժամանակ է անցկացրել ձեր տանը՝ ավետարանի մասին սովորելով և մի քանի անգամ ձեր ընտանիքի հետ մասնակցել է սուրբ գրությունների ուսումնասիրությանը: Մի երեկո Գեթսեմանիում Փրկիչի տառապանքների հետ կապված իրադարձություններն ուսումնասիրելուց հետո Չանդլերը հարցնում է. «Հիսուս Քրիստոսն ինչո՞ւ պետք է այսքան տառապեր»:

Դասարանը բաժանեք զույգերի և քննարկեք հետևյալ հարցը։

  • Ինչպե՞ս կպատասխանեիք Չանդլերի հարցին:

Մտածեք Հիսուս Քրիստոսի և Նրա Քավության հանդեպ ձեր զգացմունքերի մասին: Երբ մտածում եք Նրա քավիչ զոհաբերության մասին, ի՞նչ հարցեր եք ունենում: Այն փաստը, որ Նա տառապել է ձեզ համար, ինչպե՞ս է ազդում ձեր զգացմունքների վրա:Նախորդ դասը («Մատթեոս 26.36-46, Ղուկաս 22.39-46, Մաս 1») ներկայացրեց Գեթսեմանիում Փրկիչի տառապանքների բազմաթիվ մանրամասներ: Մի պահ նորից ուսումնասիրեք Մատթեոս 26.36-39 և Ղուկաս 22.41-44 հատվածները: Ուշադիր եղեք, թե ինչ հատուկ բառեր կամ արտահայտություններ կան այնտեղ (այդ թվում արդեն ընդգծվածները), որ կարևոր են ձեզ համար և նկարագրում են, թե Նա ինչերի միջով է անցել Գեթսեմանիում:

Ուսանողներին հնարավորություն տվեք կիսվել իրենց գտածով: Դրա համար կարող եք ուսանողներին հրավիրել գրատախտակի մոտ և խնդրել նրանց գրել իրենց համար կարևոր որևէ խոսք կամ արտահայատություն:

Օգտագործեք ժամանակակից հայտնությունը՝ Փրկիչի տառապանքները ավելի լավ հասկանալու համար

Առանց ժամանակակից հայտնության օրհնության, որը Ջոզեֆ Սմիթը ստացել է Փրկիչի և Նրա Քավության մասին, մենք շատ բաներ չէինք հասկանա Գեթսեմանիում և խաչի վրա Հիսուս Քրիստոսի կրած տառապանքների և այն մասին, թե Նա ինչու էր տառապում:

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 19.16-19-ը՝ հայտնաբերելով, թե ինչ է ասել Հիսուս Քրիստոսն Իր տառապանքների մասին:

  • Այս հատվածների օգնությամբ ի՞նչ հասկացաք այն մասին, թե Փրկիչն ինչու էր այդքան տառապել:

  • Այս հատվածների օգնությամբ ի՞նչ եք հասկանում մեր հանդեպ Փրկիչի սիրո մասին:

Կարդացեք Ալմա 7.11-13-ը և ձեր օրագրում լրացրեք հետևյալ աղյուսակը: Օգտակար կլինի իմանալ, որ սատարել բառը հատված 12-ում նշանակում է «սփոփել կամ օգնել» (Դալլին Հ. Օուքս, «Զորանալով Հիսուս Քրիստոսի Քավությամբ», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2015, 61):

Փրկիչն ի՞նչ տառապանքներ կրեց և ինչե՞ր վերցրեց Իր վրա:

Հիսուս Քրիստոսն ի՞նչ կարող է անել մեզ համար Իր Քավության շնորհիվ:

Օգտակար կլինի կրկնօրինակել նախորդ աղյուսակը գրատախտակի վրա և խնդրել ուսանողներին կիսվել իրենց գտածով, ապա գրել նրանց պատասխաները համապատասխան սյունակներում:

Առաջին սյունակի պատասխաններն են.

  • «ցավեր և չարչարանքներ, և փորձություններ ամեն տեսակի» (Ալմա 7.11)

  • «Իր ժողովրդի ցավերը և հիվանդությունները» (Ալմա 7.11)

  • «մահ» (Ալմա 7.12)

  • «թուլությունները» (Ալմա 7.12)

  • «Իր ժողովրդի մեղքերը» (Ալմա 7.13)

Երկրորդ սյունակի պատասխաններն են.

  • «արձակել մահվան կապանքները» (Ալմա 7.12)

  • «սիրտը լցվի ողորմությամբ» (Ալմա 7.12)

  • «սատարեց Իր ժողովրդին՝ ըստ նրանց թուլությունների» (Ալմա 7.12)

  • «ջնջել նրանց օրինազանցությունները՝ համաձայն իր ազատման զորության» (Ալմա 7.13)

  • Ի՞նչ սովորեցիք այս հատվածներից այն մասին, թե ինչ տառապանքներ է կրել Հիսուս Քրիստոսը և ինչու:

  • Տիրոջ տառապանքները Գեթսեմանիում ինչպե՞ս օրհնեցին մեզանից յուրաքանչյուրին:

Ալմա 7.11-13 հատվածներից սովորած ճշմարտություններից մեկն այն է, որ Հիսուս Քրիստոսը տառապել է, որպեսզի փրկի մեզ մեղքից և մահվից և օգնի մեզ հաղթահարել մահկանացու կյանքի մարտահրավերները: Կարող եք ձեր սուրբ գրություններում գրել այդ ճշմարտությունը: Այս ճշմարտությունը և հետևյալ հարցերի ձեր պատասխանները կարող եք գրել նաև ձեր օրագրում:

  • Ձեր աղյուսակի երկրորդ սյունակում նշված օրհնություններից որո՞նք էն առավել կարևոր ձեզ համար: Ինչո՞ւ:

  • Երբ եք զգացել այն հույսը, խաղաղությունը, սփոփանքը կամ ուժը, որոնք կարող են գալ Հիսուս Քրիստոսի քավիչ տառապանքների շնորհիվ:

Որպեսզի ուսանողներին ցուցադրեք այն աստվածային օգնությունը, որը մենք կարող ենք ստանալ Փրկիչի քավիչ զոհաբերության շնորհիվ, կարող եք դիտել «Քավությունը միանգամյա գործընթաց չէ» (3:00) կամ «Ալեքի պատմությունը» (6:26) տեսանյութերը: Այս տեսանյութը կարելի է գտնել ChurchofJesusChrist.org կայքում:

Այլ գաղափարների կամ տեսանյութերի համար, որոնք կարող են օգտագործվել՝ Փրկիչի քավիչ զոհաբերության շնորհիվ ստացված աստվածային օգնությունը ցուցադրելու նպատակով, տես «Լրացուցիչ ուսումնական վարժություններ» բաժինը դասի վերջին մասում:

Որպեսզի ավելի շատ բան իմանաք այն մասին, թե Փրկիչի Քավությունն ինչպես կարող է օրհնել մեր կյանքը, ուսումնասիրեք Եկեղեցու ղեկավարների ուսմունքները «Ընտրովի. Ցանկանո՞ւմ եք ավելին իմանալ» բաժնում այս դասի վերջին մասում:

  • Ի՞նչ եք սովորել կամ զգացել Հիսուս Քրիստոսի մասին, որը կուզեիք հիշել:

  • Այսուհետև ի՞նչը այլ կերպ կանեք՝ Հիսուս Քրիստոսի մասին սովորածի կամ զգացածի շնորհիվ:

Բացատրական և պատմական տեղեկություններ

Փրկիչի Քավությունն ինչպե՞ս կարող է ազդել մեր կյանքի վրա

Առաջին Նախագահությունից նախագահ Դալլին Հ․ Օուքսն ասել է.

Նկար
Official Portrait of President Dallin H. Oaks taken March 2018.

Մեզանից շատերի համար մեր մեղքերի ներման հնարավորությունը Հիսուս Քրիստոսի Քավության հիմնական իմաստն է: …

Մեր Փրկիչը և Քավիչը տարավ աներևակայելի տառապանք, դառնալով զոհ բոլոր մահկանացուների մեղքերի համար, ովքեր կապաշխարեն։ Այդ քավող զոհաբերությունը մատուցեց մեծագույն բարիքը՝ անբիծ անարատ գառը, մեծագույն աստիճանի չարիքի համար՝ ողջ աշխարհի մեղքերի համար։ Դա մեզանից յուրաքանչյուրի առջև դուռ բացեց՝ մաքրվելու մեր անձնական մեղքերից, որպեսզի կարողանանք կրկին ընդունվել Աստծո՝ մեր Հավերժական Հոր ներկայության մեջ։ Այդ բաց դուռը հասանելի է Աստծո բոլոր զավակների համար։

(Դալլին Հ. Օուքս, «Մեր Փրկիչն ի՞նչ է արել մեզ համար», Լիահոնա, մայիս 2021, 76)

Երեց Դեյլ Գ. Ռենլանդը՝ Տասներկու Առաքյալների Քվորումից, ասել է.

Նկար
Official portrait of Elder Dale G. Renlund of the Quorum of the Twelve Apostles, January 2016.

Անարդար իրավիճակներում մեր խնդիրներից մեկն է՝ հավատալ, որ «այն ամենը, ինչ անարդար է կյանքում, կարող է ճիշտ դարձվել՝ Հիսուս Քրիստոսի Քավության միջոցով» [Քարոզիր իմ ավետարանը. Միսիոներական ծառայության ուղեցույց (2018), 52]: Հիսուս Քրիստոսը հաղթեց աշխարհին և «վերականգնեց» արդարությունը: Նրա շնորհիվ մենք կարող ենք խաղաղություն գտնել այս աշխարհում և ուրախանալ: Եթե մենք թույլ տանք, Հիսուս Քրիստոսը կնվիրագործի անարդարությունը մեր օգտի համար: Նա ոչ միայն կմխիթարի մեզ և կվերականգնի կորցրածը. Նա կօգտագործի այդ անարդարությունը մեր օգտի համար:

(Դեյլ Գ. Ռենլանդ, «Վրդովեցուցիչ անարդարություն», Լիահոնա, մայիս 2021, 43)

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ուլիսես Սոարեսը վկայել է․

Նկար
Elder Ulisses Soares, Quorum of the Twelve Apostles official portrait.

Ես վկայում եմ ձեզ, որ երբ անկեղծորեն ապաշխարենք մեր մեղքերից, մենք թույլ կտանք, որ Քրիստոսի քավիչ զոհաբերությունը լիովին գործի մեր կյանքում։ … Մենք կազատվենք մեղքի ստրկությունից, ուրախություն կգտնենք մեր երկրային ճամփորդության մեջ և իրավասություն կստանանք հավերժական փրկության համար, որը պատրաստվել է աշխարհի հիմնադրումից ի վեր՝ բոլոր նրանց համար, ովքեր հավատում են Հիսուս Քրիստոսին և գալիս են Նրա մոտ:

(Ուլիսես Սոարես, «Հիսուս Քրիստոսը․ մեր հոգու խնամատարը», Լիահոնա, մայիս 2021, 83)

Երեց Մայքլ Ջոն Ու. Թեհը՝ Յոթանասունից, վկայել է.

Նկար
Official Portrait of Elder Michael John U. Teh. Photographed in 2015. Background replaced in March 2017.

Մեծացող ըմբռնումը, որ Հիսուս Քրիստոսի Քավությունը վերաբերում է մեզ անհատապես և անձնապես, կօգնի մեզ ճանաչել Նրան: Հաճախ մեզ համար ավելի հեշտ է մտածել և խոսել Քրիստոսի Քավության մասին ընդհանուր արտահայտություններով, քան ճանաչել դրա անձնական կարևորությունը մեր կյանքում: Հիսուս Քրիստոսի Քավությունն անսահման է, հավերժական և ամեն բան համապարփակող՝ իր լայնությամբ և խորությամբ, բայց ամբողջապես անձնական և անհատական՝ իր ազդեցություններով: Իր քավիչ զոհաբերության շնորհիվ Փրկիչը մեզ մեկ առ մեկ մաքրագործելու, բժշկելու և ամրապնդելու զորություն ունի:

(Մայքլ Ջոն Ու. Թեհ, «Մեր անձնական Փրկիչը», Լիահոնա, մայիս 2021, 99)

Ռեյնա Ի․ Ըբարթո, Սփոփող Միության գերագույն նախագահության երկրորդ խորհրդական.

Նկար
Official Portrait of Sister Reyna Aburto. Photographed in 2017.

Հիսուս Քրիստոսի փրկագնող Քավության և փառահեղ Հարության շնորհիվ կոտրված սրտերը կարող են բուժվել, տառապանքը կարող է վերափոխվել խաղաղության, իսկ նեղությունը՝ հույսի։ Նա կարող է առնել մեզ Իր ողորմության գիրկը՝ մխիթարելով, զորացնելով և բժշկելով մեզանից ուրաքանչյուրին։

(Ռեյնա Ի. Ըբարթո, «Գերեզմանը հաղթանակ չունի», Լիահոնա, մայիս 2021, 86)

Օժանդակ ուսումնական վարժություններ

Միսիոներական դերախաղ

Հետևյալ գաղափարը կարող է օգնել ուսանողներին ուրիշներին ուսուցանել Փրկիչի և Նրա Քավության մասին:

Կարող եք ուսանողներին բաժանել երեք մարդուց բաղկացած խմբերի: Յուրաքանչյուր խմբում երկու ուսանող կարող են գործել որպես լիաժամկետ միսիոներներ, իսկ երրորդը՝ որպես մեկը, ում նրանք ուսուցանում են: Խնդրեք, որ միսիոներները անցկացնեն հինգ րոպեանոց դաս Հիսուս Քրիստոսի Քավության մասին: Նրանք կարող են կարդալ Ալմա 7.11-13 հատվածները և բացատրել դրանք: Սովորող ուսանողը կարող է հարցեր տալ և միսիոներները կարող են ավարտել վկայությամբ այն մասին, թե Փրկիչի զոհաբերությունն ինչպես ազդեց իրենց կյանքի վրա:

«Սրտի փոփոխություն»

Որպեսզի օգնեք ուսանողներին տեսնել, թե ինչպես կարող է մեր կյանքը փոխվել Հիսուս Քրիստոսի շնորհիվ կարող եք ցուցադրել «Սրտի փոփոխություն» տեսանյութը (4:39) ChurchofJesusChrist.org կայքում: