Սեմինարիա
Գնահատեք ձեր գիտելիքները 5


Գնահատեք ձեր գիտելիքները 5

Մատթեոս 21-26, Մարկոս 11-14, Ղուկաս 19-21, Հովհաննես 12-13

Նկար
Young woman sitting on a bed reading scriptures.

Այս դասի նպատակն է օգնել ձեզ գնահատել ձեր նպատակները, ինչպես նաև ձեր անձնական աճը, որն ունեցել եք Նոր Կտակարանի այս տարվա ուսումնասիրության ընթացքում:

Ուսանողի պատրաստում. Ուսանողներին առաջարկեք մտածել վերջին մի քանի դասերի և այդ դասերի արդյունքում ունեցած փորձառությունների մասին:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Այս դասի նպատակն է օգնել ուսանողներին գնահատել իրենց նպատակները, Նոր Կտակարանի ուսմունքները բացատրելու իրենց կարողությունը, և թե ինչպես են փոխվում իրենց մոտեցումները, ցանկությունները և ավետարանով ապրելու կարողությունը: Մատթեոս 14-26, Մարկոս 11-14, Ղուկաս, 19-21, Հովհաննես 12-13 գլուխների ուսումնասիրությունը դասարանով, հնարավոր է, ընդգծել է ճշմարտություններ, որոնք տարբերվում են հետևյալ վարժություններում ներկայացված ճշմարտություններից: Այդ դեպքում վարժությունները կարող են հարմարեցվել և ընդգրկել այդ ճշմարտությունները:

Ի՞նչ սովորեցիք

Մի պահ մտածեք, թե ինչ եք վերջերս սովորել Նոր Կտակարանի ձեր ուսումնասիրությունից: Հետևյալ նկարները կարող են օգնել ձեզ: Օգտակար կլինի նաև անդրադառնալ ձեր օրագրում վերջերս կատարած նշումներին: Հետևյալ վարժությունը կարող է օգնել ձեզ գնահատել սովորածի արդյունքում տեղի ունեցած անձնական աճը:

Նկար
Jesus turning over a table of a money changer in the temple. Outtakes include images of Christ alone and with the crowd of merchants and buyers fleeing, people buying goods, and people looking.
Նկար
Jesus washing Peter’s feet. Outtakes show similar scenes.
Նկար
The resurrected Jesus Christ (wearing white robes with a magenta sash) standing above a large gathering of clouds. Christ has His arms partially extended. The wounds in the hands of Christ are visible. Numerous angels (each blowing a trumpet) are gathered on both sides of Christ. A desert landscape is visible below the clouds. The painting depicts the Second coming of Christ. (Acts 1:11)

Եթե նախընտրելի է, կարող եք ուսանողներին թույլ տալ պատասխանել հետևյալ հարցերին զույգերով կամ փոքր խմբերով:

  • Ի՞նչ իմաստալի բան եք վերջերս սովորել Հիսուս Քրիստոսի մասին: Սուրբ գրությունների ո՞ր պատմություններն են օգնել ձեզ հասկանալ դա Նրա մասին:

  • Ի՞նչ գործողություններ եք կատարել՝ Հիսուս Քրիստոսի ավելի նվիրված աշակերտը դառնալու համար:

  • Որո՞նք կլինեն ձեր հաջորդ քայլ(եր)ը՝ որպես Փրկիչի հետևորդ ավելի լավը դառնալու համար:

Սիրեք Աստծուն և սիրեք ձեր ընկերոջը

Վերջերս դուք ուսումնասիրել եք Հիսուսի ուսմունքը, որ երկու ամենամեծ պատվիրաններն են՝ սիրել Աստծուն ողջ սրտով, հոգով և մտքով և սիրել մեր ընկերոջը, ինչպես ինքներս մեզ (տես Մատթեոս 22.36-39):

Հրավիրեք ուսանողներին քննարկել հետևյալ հարցը իրենց զուգընկերոջ հետ:

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ են այդ երկու պատվիրանները համարվում ամենամեծը։

Դուք նաև վերջերս սովորել եք այն մասին, որ Հիսուսը լվացել է Իր աշակերտների ոտքերը և պատվիրել նրանց սիրել միմյանց այնպես, ինչպես Ինքն էր նրանց սիրում (տես Հովհաննես 13):

Որքան հնարավոր է շատ ուսանողների թույլ տվեք պատասխանել հետևյալ հարցերին․ Կարող եք լրացուցիչ հարցեր տալ, որպեսզի ուսանողները կարողանան կիսվել, թե ինչ փորձառություններ են ունեցել՝ իրենց ծրագիրն իրականացնելիս:

  • Ի՞նչ փորձառություն եք ունեցել՝ Փրկիչի ուսմուքներին հետևելիս:

  • Ի՞նչ եք զգացել Հիսուս Քրիստոսի՝ ձեր և ուրիշների հանդեպ սիրո վերաբերյալ, երբ պատասխանում էիք դասարանին ուղղված հրավերներին:

  • Ի՞նչ կուզեիք անել կամ շարունակել անել Փրկիչի ուսմունքների արդյունքում:

Օգտակար կլինի հետևել, թե ինչպես են ուսանողները կրկին իրականացնելու իրենց ծրագրերը մոտ ապագայում: Վկայեք այն օրհնությունների մասին, որոնք գալիս են, երբ մենք ձգտում ենք սիրել Աստծուն և սիրել ուրիշներին այնպես, ինչպես Փրկիչն է սիրում:

Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստը

Դասի այս մասում կարող եք ցուցադրել Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստի դասի սկզբում ներկայացված նկարագրությունը:

Ավետարանական ուսմունքները հեշտացնելու ամենալավ ձևերից մեկն է բացատրել դրանք երեխայի մակարդակով: Որպեսզի կարողանաք ձեր խոսքերով բացատրել Փրկիչի Երկրորդ Գալուստի կարևոր կետերը, գրեք մի ամփոփում՝ կարծես դուք այն ուղղում եք երեխային:

Ուսանողները կարող են գրել ամփոփումը անհատապես կամ զույգերով:

Հիշեք, որ նախորդ դասի ժամանակ ուսանողները սովորել են, թե ինչպես կարելի է խուսափել Երկրորդ Գալուստի հետ կապված շփոթմունքից, կասկածից և վախից: Ամփոփումները գրելուց առաջ օգտակար կլինի ուսանողներին հիշեցնել, թե նրանք ինչ են սովորել Ջոզեֆ Սմիթ—Մատթեոս բաժինն ուսումնասիրելիս:

Ձեր ամփոփման նպատակն է պատասխանել երկու հարցերի.

  • Ի՞նչ կարող ենք անել, որ պատրաստ լինենք Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստին:

  • Փրկիչի Երկրորդ Գալուստն ինչո՞ւ է փառահեղ լինելու: (Հիշեք, որ նախորդ դասին դուք կարդացել եք Երեց Նիլ Լ. Անդերսենի հրավերը՝ պատկերացնել և պատրաստվել Երկրորդ Գալուստի փառահեղ իրադարձություններին [տես «Քո արքայությունը գայ», Ensign կամ Լիահոնա, մայիս 2015, 122]:)

Հետևյալ աղբյուրները կարող են օգնել ձեզ կրկնել ձեր սովորածը:

Ուսանողները կարող են իրենց ամփոփումներով կիսվել զուգընկերոջ հետ, կամ մեկ կամ երկու ուսանող կարող են կարդալ իրենց ամփոփումները դասարանի առջև: