Սեմինարիա
Հովհաննես 13


Հովհաննես 13

«Իրար սիրէք»

Նկար
Jesus washing Peter’s feet. Outtakes show similar scenes.

Զատիկի ճաշից հետո Հիսուսը լվաց Իր աշակերտների ոտքերը: Նա նրանց ուսուցանեց միմյանց ծառայելու և սիրելու մասին: Այս դասը կքաջալերի ձեզ երջանկություն փնտրել՝ Հիսուսի օրինակով ուրիշներին ծառայելով և սիրելով:

Հորդորեք ուսանողներին հարցերին տարբեր պատասխաններ տալ Խուսափեք հարցին միայն մեկ պատասխան ընդունելու և դասը շարունակելու միտումից: Ուսանողներին առաջարկեք արձագանքել նախորդ պատասխանին կամ մեկնաբանել այն: Փնտրեք Սուրբ Հոգու առաջնորդությունը՝ ուսանողներին քննարկման հրավիրելիս:

Ուսանողի պատրաստում. Ուսանողներին առաջարկեք հնարավորություն գտնել ծառայել որևէ մեկին կամ նրա հանդեպ Քրիստոսանման սեր ցուցաբերել:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Փորձենք նմանվել Հիսուսին

Երգեք «Փորձում եմ լինել Հիսուսի նման» երգը կամ կարդացեք դրա տեքստը (Children’s Songbookւ, 78-79): Կամ կարող եք դիտել «Երաժշտական տեսանյութ. Փորձում եմ լինել Հիսուսի նման - Էմիլի Բրաուն» տեսանյութը (3:18) ChurchofJesusChrist.org կայքում: Երգելիս, կարդալիս կամ դիտելիս մտածեք, թե ինչու եք ցանկանում փորձել Հիսուսին նմանվել:

Music Video: I’m Trying to Be Like Jesus – Emily Brown

Առաջարկեք ուսանողներին կիսվել երգի կատարման կամ տեսանյութի դիտման ժամանակ առաջացած մտքերով կամ զգացումներով: Տվեք հետևյալ հարցերը՝ օգտագործելով առաջին հարցը՝ ոչ այնքան քննարկում, որքան ինքնավերլուծություն առաջ բերելու համար:

  • Ինչպե՞ս եք փորձում նմանվել Հիսուսին:

  • Ի՞նչ փոփոխություններ եք նկատել այն մարդկանց մոտ, ովքեր փորձել են նմանվել Հիսուսին: Ի՞նչ կասեք ձեր կյանքի մասին:

Այս դասին մասնակցելիս ուշադրություն դարձրեք Սուրբ Հոգու հուշումներին, որոնք կարող են ձեզ ոգեշնչել ավելի լավ հետևել Փրկիչի օրինակին և ուսմունքներին:

«Ես ձեզ օրինակ տուի»

Կարող եք ցուցադրել դասի սկզբում ցուցադրված նկարը, որպեսզի օգնեք ուսանողնեևին պատկերացնել, թե ինչ է տեղի ունենում այս պատմության մեջ:

Իր մահկանացու կյանքի վերջում Փրկիչն Իր առաքյալներին հրավիրեց Իր վերջին Զատիկի ճաշին: Այդ երեկոյի իրադարձությունները հաճախ կոչում են Վերջին Ընթրիք:

Կարդացեք Հովհաննես 13.1-11-ը՝ ուշադրություն դարձնելով, թե ինչ արեց Քրիստոսը հաջորդիվ, երբ Նա և Իր առաքյալները ավարտեցին Զատիկի ընթրիքը։

Այս շաբաթվա մնացած դասերի ընթացքում հնարավորություններ կլինեն նաև անդրադառնալ Զատիկի ճաշի այլ իրադարձություններին:

Օգտակար կլինի իմանալ, որ Նոր Կտակարանի ժամանակներում մարդկանց ոտքերը սովորաբար շատ կեղտոտ են եղել, քանի որ նրանք սանդալ էին հագնում և հիմնականում քայլում էին ցեխոտ ճանապարհներով: Մարդու ոտքերը սովորաբար լվանում էր ծառաների ամենաստորին խավը:

  • Ի՞նչ եք սովորում Հիսուսի բնավորության մասին առաքյալների ոտքերը լվանալու Նրա գործողությունից:

  • Ի՞նչ կզգայիք կամ ինչպե՞ս կարձագանքեիք, եթե Հիսուսը ձեզ առաջարկեր այս տեսակի խոնարհ ծառայություն:

Լվանալով Իր Առաքյալների ոտքերը՝ Փրկիչը ոչ միայն մի գեղեցիկ ծառայություն կատարեց, այլև հիմնադրեց մի սուրբ արարողություն (տես Բրյուս Ռ. ՄակՔոնկի, Նոր Կտակարանի վարդապետական մեկնաբանությունը [1965], 1.708–9): Այս արարողությունը վերականգնվել է մեր տնտեսությունում՝ մարգարե Ջոզեֆ Սմիթի միջոցով (տես Վարդապետություն և Ուխտեր 88.74–75, 137–41 , Սրբեր, 1.166): Քանի որ դա սրբազան արարողություն է, որի մասին մարգարեներն ու առաքյալները հազվադեպ են խոսում, ուսուցիչները չպետք է քննարկեն, թե այս արարողությունն ինչպես է կատարվում մեր օրերում: Ուսուցիչները և ուսանողները չպետք է մասնակցեն միմյանց ոտքերը լվանալու որևէ գործողության: Փոխարենը շեշտեք, որ այս կերպ Իր աշակերտներին ծառայելով, Փրկիչը մեծ սիրո օրինակ է հանդիսանում:

Կարդացեք Հովհաննես 13.12-17-ը՝ ուշադրություն դարձնելով, թե ինչ կարող եք սովորել Փրկիչի խոսքերից:

  • Ի՞նչ եք սովորում այս հատվածներում ներկայացված Փրկիչի ուսմունքներից:

  • Ե՞րբ եք երջանկություն զգացել Հիսուսի ծառայության օրինակին հետևելիս:

Ուրիշներին ծառայելու երջանկությունը ցուցադրելու համար կարող եք դիտել «Երբ դու ծառայում ես - ԵԿ» (3:07) և/կամ «Երբ դու ծառայում ես - ԵՏ» (3:02) տեսանյութերը ChurchofJesusChrist.org կայքում:

«Իրար սիրէք»

Իր Առաքյալների ոտքերը լվանալուց հետո Փրկիչն ուսուցանեց նրանց: Կարդացեք Հովհաննես 13.34-35-ը և գտեք Նրա ուսուցանած կարևոր վարդապետությունը:

Օգնեք ուսանողներին բացահայտել նմանատիպ մի ճշմարտություն. Հիսուս Քրիստոսի ճշմարիտ աշակերտներ լինելու համար մենք պետք է սիրենք միմյանց այնպես, ինչպես Նա է մեզ սիրում:

Որոշ ուսանողներ, գուցե, դժվարանան սիրել նրան, ով վիրավորել է իրենց: Հետևեք Սուրբ Հոգուն ուղղորդումներին, երբ որոշեք, թե ինչ հարմարեցումներ պետք է կատարվեն, որպեսզի ուսանողները զգան Հիսուս Քրիստոսի սերը իրենց և ուրիշների հանդեպ:

  • Ի՞նչ մտքեր, զգացումներ կամ հարցեր եք ունենում՝ այս հատվածների մասին կարդալիս կամ մտածելիս:

Առաջարկեք ուսանողներին զույգերով կամ փոքր խմբերով կատարել հետևյալ վարժությունը: Ուսանողները կարող են իրենց օրինակներն ավելացնել գրատախտակի ցուցակին:

Հիշեք, թե որ սուրբգրային հատվածներում է Փրկիչն ուրիշների հանդեպ սեր ցուցաբերում:

  • Հիսուս Քրիստոսն ինչպե՞ս է տարբեր ձևերով ցուցադրել Իր սերը տարբեր մարդկանց հանդեպ:

Մտածեք և գրեք, թե երբ կամ ինչպես եք զգացել Հիսուսի սերը ձեր հանդեպ: Լուռ մնացեք և խնդրեք Երկնային Հորը ձեզ օգնել ճանաչել այդ պահերը:

  • Ճանաչելով և զգալով Փրկիչի սերը ձեր հանդեպ՝ ինչպե՞ս է փոխվում ուրիշներին սիրելու ձեր ցանկությունը:

Որոշ ուսանողներ կարող են դժվարանալ հիշել, թե Փրկիչը երբ է անհատապես սեր ցուցաբերել իրենց հանդեպ: Կարող եք կիսվել օրինակներով, թե Նա ինչպես է սեր դրսևորում, օրինակ՝ ներում է նրանց, օգնում է նրանց տեսնել իրենց արժեքը կամ թույլ է տալիս նրանց իմանալ, որ հասկանում է, թե ինչերի միջով են նրանց անցնում: Կարող եք կիսվել անձնական օրինակներով, որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ, որ Նա մեր հանդեպ շարունակում է ցուցաբերել նույն սիրառատ բարությունը, որը Նա ցուցաբերել է սուրբ գրությունների պատմություններում: Օգտակար կլինի նաև ցուցադրել երեց Դիտեր Ֆ. Ուխդորֆի ուղերձը «Ես լսում եմ Նրան՝ զգալով Նրա սերն իմ հանդեպ» տեսանյութը (2:01) ChurchofJesusChrist.org կայքում:

Տեղյակ եղեք, որ հաջորդ «Գնահատեք ձեր գիտելիքները» դասը այս ծրագրի շարունակությունն է: Եթե այստեղ ճշգրտումներ են կատարվում, համոզվեք, որ համապատասխանաբար հարմարեցրել եք «Գնահատեք ձեր գիտելիքները» դասը:

Ծրագրեք, թե ինչպես եք հետևելու Փրկիչի՝ ուրիշներին սիրելու և ծառայելու օրինակին, և երբ եք պատրաստվում դա անել: Հետևյալ գաղափարները կարող են օգտակար լինել այդ ծրագիրը մշակելիս:

  • Այսօր որևէ բան արեք ընտանիքի անդամի, ընկերոջ կամ համայնքից մեկի համար:

  • Որևէ բան արեք, որպեսզի սեր և բարություն ցուցադրեք ձեզանից տարբերվող որևէ մեկի հանդեպ կամ նույնիսկ մեկի հանդեպ, ում հետ անցյալում դժվար էիք հարմարվում:

  • Բացահայտեք մեկին, ում հանդեպ կցանկանայիք ավելի մեծ սեր կամ հարգանք ցուցաբերել:

  • Մտածեք, թե ինչպես կարող եք ձեր ջանքերի մեջ ներդնել Փրկիչի սերը:

Բացատրական և պատմական տեղեկություններ

Հովհաննես 13.26 : Ի՞նչ է պատառը

Հովհաննես 13.26 հատվածում նկարագրված «պատառը» հացի փոքր կտոր էր, որը ճաշողներն օգտագործում էին՝ ամանից մսաջուր կամ միս վերցնելու համար: Քանի որ տան տիրոջ կողմից պատառը ճաշի մեջ թաթախելը և հյուրին հրամցնելը բարության և հարգանքի նշան էր, դա անելով Փրկիչը Հուդային ընկերություն առաջարկեց, ինչը, հավանաբար, մատնության ծրագրից հրաժարվելու նրա վերջին հնարավորրությունն էր:

Ինչպե՞ս կարող ենք ուրիշներին ծառայելով՝ օգնել նրանց զգալ Հիսուս Քրիստոսի սերը

Նախագահ Հենրի Բ. Այրինգը կիսվել է հետևյալ պատմությունով.

Նկար
Official Portrait of President Henry B. Eyring taken March 2018.

Ինձ հանձնարարեցին այցելել մի խնամքի կենտրոնի հաղորդության ժողովի: Ինձ խնդրեցին բաժանել հաղորդությունը։ Փոխանակ խորհելու հաղորդությունը բաժանելու ընթացքի կամ ճշգրտության մասին՝ ես նայեցի տարեց մարդկանց դեմքերին: Ես տեսա, որ նրանցից շատերը լաց են լինում: Մի տիկին բռնեց հագուստիս թևքը, նայեց վեր և բարձրաձայն ասաց. «Օ՜, շնորհակալություն, շնորհակալություն»:

Տերն օրհնել էր Նրա անունով կատարած իմ ծառայությունը: Այդ օրը ես աղոթում էի, որ նման հրաշք տեսնեմ, այլ ոչ թե, որ լավ կատարեմ իմ դերը: Ես աղոթում էի, որ մարդիկ զգան Տիրոջ սերը՝ իմ սիրառատ ծառայության միջոցով: Ես հասկացել եմ, որ դա է Նրա անունով ուրիշներին ծառայելու և օրհնելու բանալին:

(Հենրի Բ. Այրինգ, «Օրհնեք Նրա անունը», Լիահոնա, մայիս 2021, 68-69)

Օժանդակ ուսումնական վարժություններ

Դասը սկսելու այլընտրանքային եղանակ

Գրատախտակին ցուցադրեք հետևյալ գծապատկերը.

Նկար
A line with arrows marked with the words “How Happy am I?”

Բարձրաձայն կարդացեք հետևյալ հարցերը և խնդրեք ուսանողներին խորհել, թե ինչպես կպատասխանեին (բացատրեք, որ նրանք բարձրաձայն չեն պատասխանելու).

Որտե՞ղ կտեղադրեիք ձեզ այս գծապատկերում:

Դուք կցանկանա՞ք ավելի երջանիկ լինել, քան այժմ եք:

Ո՞ւմ կցանկանայիք օգնել ավելի երջանիկ դառնալ:

Երբ ուսանողները ուսումնասիրեն Հովհաննես 13 գլուխը, կարող եք նրանց առաջարկել որոնել այն սկզբունքները, որոնք կօգնեն նրանց հասկանալ, թե ինչ պետք է անեն՝ ավելի երջանիկ դառնալու համար:

Ինչպե՞ս կարող եք ցուցադրել, որ դուք քրիստոնյա եք

«Իրար սիրէք» բաժնի սկզբում ներկայացված հետևյալ վարժությունը կարող է ուսանողներին օգնել ավելի ակտիվ ընդգրկվել դասի մեջ.

Հարցրեք ուսանողներին՝ արդյո՞ք նրանց երբևէ մեղադրել են, որ նրանք քրիստոնյա չեն, կամ Հիսուս Քրիստոսի ճշմարիտ աշակերտներ չեն, այն պատճառով, որ իրենք Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամ են: Եթե այո, հարցրեք, թե նրանք ինչպես են արձագանքել այդ իրավիճակին: Դասարանի անդամներին առաջարկեք քննարկել հետևյալ հարցերը.

Ինչպե՞ս կարձագանքեք, եթե մեկն ասի ձեզ, որ դուք քրիստոնյա չեք:

Ինչպե՞ս կարող եք ցուցադրել, որ դուք Հիսուս Քրիստոսի հետևորդն եք:

Հովհաննես 13.35 «Սորանով կգիտենան ամենքը, թե իմ աշակերտներն եք»

Կարող եք շեշտել Հովհաննես 13.34-ում ներկայացված ճշմարտությունը, որ եթե սիրենք միմյանց, ինչպես Հիսուս Քրիստոսն է սիրում մեզ, մարդիկ կիմանան, որ մենք Նրա աշակերտներն ենք:

Այս ճշմարտությունը ցուցադրելու համար կիսվեք հետևյալ պատմությունով, որը Երեց Փաուլ Է. Քյոլլիկերը պատմել է Յոթանասունում ծառայելիս.

Նկար
Final official portrait of Elder Paul E. Koelliker of the First Quorum of the Seventy, 2005. Granted emeritus status at the October 2013 general conference.

Երկու երիտասարդ միսիոներներ թակեցին մի դուռ, հուսալով գտնել մեկին, ով կընդուներ իրենց ուղերձը: Դուռը բացվեց և բավականին խոշոր մի տղամարդ բարևեց նրանց ոչ ընկերական ձայնով. «Կարծում եմ ասել եմ ձեզ, որ իմ դուռը կրկին չթակեք: Ես զգուշացրել էի ձեզ, որ եթե դուք երբևէ վերադառնաք, դա հաճելի փորձառություն չի լինի: Այժմ ինձ հանգիստ թողեք»: Նա արագ փակեց դուռը:

Մինչ երեցները հեռանում էին, ավելի փորձառու ավագ միսիոները իր ձեռքը դրեց կրտսեր միսիոների ուսին, որ մխիթարեր և քաջալերեր նրան: Տղամարդը պատուհանից աննկատելիորեն նայում էր նրանց՝ համոզվելու համար, որ նրանք հասկացել էին իր ասածը: Նա միանգամայն ակնկալում էր, որ կտեսնի նրանց ծիծաղը, որը կթեթևացներ իր կտրուկ արձագանքը նրանց այցելության փորձին: Ինչևիցե, երբ նա տեսավ բարության արտահայտությունը երկու միսիոներների միջև, նրա սիրտը անմիջապես փափկեց: Նա կրկին բացեց դուռը և խնդրեց միսիոներներին վերադառնալ և կիսել իրենց ուղերձը իր հետ:

… Իրար հանդեպ սեր ունենալու այս սկզբունքը և Քրիստոսակենտրոն ունակության զարգացումը մեր մտածողության, խոսքի և վարքի մեջ հիմնարար դեր ունի Քրիստոսի աշակերտ դառնալու գործում:

(Փոլ Է. Քյոլլիկեր, «Նա իսկապես սիրում է մեզ», Ensign կամ Լիահոնա, մայիս 2012, 17)

Ուսանողներին առաջարկեք մտածել, թե միսիոներների միջև այս շփումն ինչու այդպիսի ազդեցություն թողեց այդ մարդու վրա: