Սեմինարիա
Մատթեոս 26․1-25


Մատթեոս 26․1-25

«Միթէ ե՞ս եմ, Տէր»

Նկար
Jesus giving the sop to Judas Iscariot. Outtakes include just Jesus, all the disciples seated, Jesus passing the cup of wine, Jesus holding the bread, a servant woman bring a jar, Judas Iscariot eating the sop, Jesus taking a piece of bread wrapped in cloth, and Jesus raising a glass of wine.

Զատիկի խնջույքից առաջ Մարիամը օծեց Փրկիչին թանկարժեք յուղով, իսկ Հուդան քահանայապետերի և դպիրների հետ դավադրություն կազմակերպեց՝ սպանելու Հիսուսին: Զատիկի ճաշի ժամանակ Հիսուսը հայտարարեց, որ Իրեն մատնելու են: Առաքյալները հարցրին, թե ով է մատնելու Փրկիչին. «Միթէ ե՞ս եմ, Տէր»: Այս դասը կարող է օգնել ձեզ օգտագործել Փրկիչի խոսքերը՝ քննելու ձեր կյանքը և որոշելու ոլորտները, որտեղ դուք դեռևս բարելավման կարիք ունեք:

Պատրաստվելիս մտածեք ուսանողների մասին Երբ պատրաստվում եք ուսուցանել, մտածեք, թե ինչ արդյունքներ եք ակնկալում, որ ուսանողներն ունենան՝ դասընթացն ուսումնասիրելիս: Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնն (1927–2018) ասել է. «Ավետարանն ուսուցանելու նպատակը … Աստծո զավակների ուղեղների մեջ տեղեկություն լցնելը չէ… [Ուսուցման նպատակն է]՝ զարգացնել հավատք առ Տեր Հիսուս Քրիստոսը և… դառնալ դարձի եկած դեպի Նրա ավետարանը» («Ինձանից սովորեցէք», Ensign, մարտ 2016, 4): Յուրաքանչյուր դասին ոգեշնչում փնտրեք՝ իմանալով, թե ինչպես օգնել ուսանողներին մեծացնել իրենց հավատքը և ավելի մեծ սեր զգալ Հիսուս Քրիստոսի հանդեպ և նրա կողմից:

Ուսանողի պատրաստում. Ուսանողներին առաջարկեք հիշել, թե նրանք երբ են իրենց կյանքում կիրառել սուրբ գրությունների, Եկեղեցու ղեկավարների կամ Սուրբ Հոգու խորհուրդները կամ ուսմունքները: Ինչո՞վ կտարբերվեր նրանց կյանքը, եթե նրանք չկիրառեին այդ խորհուրդը:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Ինչպես ենք վերաբերվում այն ամենին, ինչը շատ ենք արժևորում

Կարող եք անձնական օրինակով կիսվել հետևյալ քննարկման շրջանակներում:

Մտածեք մի մարդու մասին, ով շատ կարևոր է ձեզ համար:

  • Ինչո՞ւ է այդ մարդն այդքան կարևոր ձեզ համար:

  • Ձեր գործողություններն ինչպե՞ս են ցուցադրում այդ մարդու կարևորությունը ձեզ համար:

Դասի այս մասում դուք կուսումնասիրեք, թե որոշ անձինք իրենց գործողություններով ինչպես են ցուցադրել, թե որքան են սիրում և գնահատում Փրկիչին: Ուսումնասիրելիս մտածեք, թե որքան կարևոր կամ նույնիսկ կենսական է Փրկիչը ձեզ համար, և ինչ կարող եք անել՝ ձեր սերը Նրա հանդեպ ցուցադրելու համար: Իր առաքյալներին վերջին Զատիկի ճաշին հրավիրելուց մի քանի օր առաջ Հիսուսը գնաց Բեթանիա՝ Իր հետևորդներից մի քանիսին հանդիպելու համար (տես Մատթեոս 26.6 , Հովհաննես 12.1):

Կարդացեք Հովհաննես 12.3-8-ը և իմացեք, թե Մարիամն ինչ արեց Փրկիչի համար, երբ Նա Բեթանիայում էր:

  • Մարիամի գործողություններն ինչպե՞ս ցուցադրեցին նրա սերը Փրկիչի հանդեպ:

  • Ի՞նչ կարող ենք իմանալ Տիրոջ մասին այս պատմությունից:

Ուսանողները կարող են տարբեր պատասխաններ տալ նախորդ հարցին, օրինակ՝ Նրա հետևորդները արժևորեցին Նրան, Նա հասկացավ, որ Իր մահկանացու կյանքը շուտով կավարտվի, Նա Հուդային սիրով և բարությամբ վերաբերվեց, չնայած գիտեր, որ Հուդան մատնելու է Իրեն:

  • Ի՞նչ մտքեր ու զգացումներ ունեք՝ Փրկիչի մասին այս ճշմարտությունների շուրջ խորհելուց հետո:

Մատթեոս 26.3-5-ից մենք իմանում ենք, որ քահանայապետերը խորհրդակցեցին այն մասին, թե ինչպես սպանեն Հիսուսին: Կարդացեք Մատթեոս 26.14-16-ը՝ ուշադրություն դարձնելով, թե ինչ պատահեց այն բանից հետո, երբ Բեթանիայում Մարիամը օծեց Հիսուսին:

Գուցե հետաքրքիր լինի իմանալ, որ Հուդայի կողմից 30 արծաթի դիմաց Հիսուսի մատնությունով կատարվեց Հին Կտակարանի Զաքարիա մարգարեի մարգարեությունը (տես Զաքարիա 11.12): Համաձայն Մովսեսի օրենքի, երեսուն արծաթը նաև փոխհատուցում էր տիրոջը՝ ստրուկի մահվան համար (տես Ելից 21.32):

  • Ի՞նչ եք սովորում, երբ համեմատում եք Մարիամի գործողությունները Հուդայի գործողությունների հետ:

Ուսանողները կարող են իրենց օրագրերում անհատապես պատասխանել հետևյալ հարցերին:

Մի պահ վերհիշեք ձեր շաբաթը:

  • Ի՞նչ հնարավորություններ եք ունեցել ցուցադրել ձեր սերը Փրկիչի հանդեպ:

  • Կան պահեր, երբ դուք կցանկանայիք ավելի լավ վարվել:

  • Ապագայում ինչը այլ կերպ կանեիք՝ Փրկիչի հանդեպ ձեր սերը լիարժեք ցուցադրելու համար:

Մտածեք, թե Հիսուսի խոսքերը որքանով են վերաբերում ձեզ

Մարիամի կողմից օծվելուց մի քանի օր անց Հիսուսը Իր առաքյալների հետ մասնակցեց Զատիկի ճաշին, որը նաև կոչվում է Վերջին Ընթրիք: Կարդացեք Մատթեոս 26.20-21-ը՝ ուշադրություն դարձնելով ճաշի ժամանակ Փրկիչի կողմից արված հայտարարությանը:

  • Եթե դուք լինեիք առաքյալներից մեկը, ի՞նչ կմտածեիք այդ պահին։

Կարդացեք Մատթեոս 26.22-ը՝ տեսնելով, թե ինչ պատասխանեցին առաքյալները:

Նախագահ Դիտեր Ֆ․ Ուխդորֆը՝ այդ պահին Առաջին Նախագահության անդամ, կիսվել է մի դասով, որը մենք կարող ենք սովորել առաքյալների պատասխանից: Կարող եք դիտել «Միթէ ե՞ս եմ, Տէր» տեսանյութը ChurchofJesusChrist.org կայքում, 1:09-2:30-ը կամ կարդալ հետևյալ տեքստը:

Նկար
Official portrait of Elder Dieter F. Uchtdorf of the Quorum of the Twelve Apostles, 2006. Called as Second Counselor in the First Presidency, 3 February 2008. Made official portrait in 2008 replacing portrait taken in 2004.

Աշակերտները կասկածի տակ չառան [Հիսուսի] ասած ճշմարտությունը: Ոչ էլ նայեցին շուրջը, մեկ ուրիշին ցույց տալով ու հարցնելով. «Մի՞թե նա է»:

Փոխարենը, նրանք ամեն մեկը «շատ տրտմած՝ սկսեցին նորան ասել. Միթէ ե՞ս եմ Տէր» [ Մատթեոս 26.22 , շեշտադրումն ավելացված է]:

Ես մտածում եմ, թե մեզանից յուրաքանչյուրն ինչ կաներ: … Մի՞թե մենք կնայեինք մեր շուրջը և մեր սրտում կասեինք «Նա, հավանաբար, խոսում է եղբայր Ջոնսոնի մասին: Ես միշտ զարմացած եմ նրա վրա», կամ «Ուրախ եմ, որ եղբայր Բրաունն այստեղ է: Նա, իրոք, պետք է լսի այս ուղերձը»: Թե՞ մենք, հին աշակերտների նման, կնայեինք մեր ներսը և կտայինք այդ խորաթափանց հարցը. «Մի՞թե ես եմ»:

«Այս պարզ խոսքերում` «Միթէ ե՞ս եմ, Տէր», թաքնված է իմաստության սկիզբը և անձնական դարձի ու հարատև փոփոխության ուղին:

(Դիտեր Ֆ. Ուխդորֆ, «Մի՞թե ես եմ», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2014, 56)

Այս հայտարարությունից և առաքյալների օրինակից մեր սովորած ճշմարտությունը հետևյալն է. Տիրոջ խոսքերի համաձայն մեր սեփական կյանքը քննել սովորելը օգնում է մեզ անձնական դարձի և հարատև փոփոխության ճանապարհին:

  • Ինչո՞ւ է մեզ համար կարևոր հարցնել ինքներս մեզ, թե Տիրոջ խոսքերը որքանով են վերաբերում մեզ, քան թե մտածել, որ Նրա խոսքերն ուրիշին են ուղղված:

  • Որո՞նք են ձեր կյանքի այն իրավիճակները, երբ դուք կարող եք հարցնել. «Միթէ ե՞ս եմ, Տէր»:

  • Ի՞նչ գիտեք Հիսուս Քրիստոսի մասին, որ կարող է ձեզ քաջալերել հարցնել. «Միթէ ե՞ս եմ, Տէր»:

Նախագահ Ուխդորֆը կիսվել է երկու աղբյուրների օրինակով, որոնք մենք կարող ենք օգտագործել՝ ինքներս մեզ հոգևորապես քննելու համար.

Նկար
Official portrait of Elder Dieter F. Uchtdorf of the Quorum of the Twelve Apostles, 2006. Called as Second Counselor in the First Presidency, 3 February 2008. Made official portrait in 2008 replacing portrait taken in 2004.

Թույլ տվեք ասել, որ սուրբ գրությունները և գերագույն համաժողովի ելույթները արդյունավետ հայելի են, որոնց օգնությամբ կարող ենք քննել մեզ:

Երբ լսում կամ կարդում եք հին և ժամանակակից մարգարեների խոսքերը, մի մտածեք, թե այդ խոսքերը որքանով են վերաբերում մեկ ուրիշին, այլ տվեք այս պարզ հարցը. «Միթէ ե՞ս եմ, Տէր»

(Դիտեր Ֆ. Ուխդորֆ, «Միթէ ե՞ս եմ, Տէր», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2014, 58)

Մի պահ մտածեք, թե որքան հաճախ եք փորձում կիրառել սուրբ գրությունները կամ գերագույն համաժողովի ուսմունքները ձեր կյանքում: Մտածեք այն օրհնությունների մասին, որոնք դուք ստացել եք ձեր կյանքում Տիրոջ խոսքերը կիրառելու ձեր ջանքերի համար:

Կարող եք ուսանողներին առաջարկել կիսվել փորձառություններով, թե նրանք երբ են իրենց կյանքում կիրառել սուրբ գրությունների կամ գերագույն համաժողովի ելույթների խորհուրդներն ու ուսմունքները: Խնդրեք նրանց մտածել, թե որքանով կտարբերվեր նրանց կյանքը, եթե նրանք չհետևեին այդ խորհուրդներին: Այդպիսի փորձառությունների մասին ուսանողները գուցե մտածել են ուսանողի պատրաստման վարժության շրջանակներում:

Փորձեք կիրառել Տիրոջ խոսքերը ձեր կյանքում

Ուսումնասիրեք վարդապետության սերտման հետևյալ հատվածներից առնվազն երեքը: Ուսումնասիրելիս փնտրեք Սուրբ Հոգու առաջնորդությունը և որոշեք, թե այս հատվածներում ներկայացված Տիրոջ խոսքերն ինչպես կարող են կիրառվել ձեր կյանքում: Այս վարժության շրջանակներում կարող եք ուսումնասիրել նաև վերջին գերագույն համաժողովի որևէ ելույթ:

Երբ ուսանողներն ավարտեն ուսումնասիրությունը, խնդրեք մի քանի կամավորների կիսվել, թե իրենց սովորած հատվածները կամ ելույթներն ինչպես կարող են կիրառվել իրենց կյանքում: Կարող եք օգտագործել հետևյալ հարցերը այս քննարկման շրջանակներում:

  • Ի՞նչ ուսմունքներ եք գտել, որոնք կարող են կիրառվել ձեր կյանքի ներկա հանգամանքներում:

  • Ձեր կարծիքով, ի՞նչ օրհնություններ կարող եք ստանալ, եթե կիրառեք այս ուսմունքները ձեր կյանքում:

Վկայություն բերեք այսօր քննարկված ճշմարտությունների մասին։ Ուսանողներին առաջարկեք շարունակել հնարավորություններ փնտրել՝ տեսնելու, թե Տիրոջ խոսքերն ինչպես են կարող են կիրառվել իրենց կյանքւոմ:

Բացատրական և պատմական տեղեկություններ

Մարիամն ինչո՞ւ օծեց Հիսուսին

Երեց Ջեյմս Ի. Թալմիջը (1862-1933)՝ Տասներկու Առաքյալների Քվորումից, հայտարարել է.

Նկար
Portrait of James E. Talmage.

Հյուրի գլուխը սովորական յուղով օծելը նշանակում էր հարգանք մատուցել նրան, օծել նրա ոտքերը նույնպես հարգանք էր ցույց էր տալիս անսովոր և ականավոր մարդու նկատմամբ, բայց գլխի և ոտքերի օծումը ազնիվ նարդոսից պատրաստված անուշահոտ յուղով և այդպիսի առատությամբ համարվում էր ակնածալից մեծարանքի մի գործողություն, որը նույնիսկ թագավորներին էր հազվադեպ մատուցվում: Մարիամի գործողությունը երկրպագության արտահայտություն էր, դա սիրով ու երկրպագությամբ լեցուն սրտի բուրավետ արտահոսքն էր»:

(Ջեյմս Ի. Թալմիջ, Հիսուս Քրիստոսը [1916], 512)

Ինչպե՞ս կարող ենք խուսափել չափազանց ինքնաքննադատ լինելուց՝ միևնույն ժամանակ ընդունելով ինքնաբարելավման անհրաժեշտությունը

Քույր Միշել Դ․ Քրեյգը՝ Երիտասարդ կանանց գերագույն նախագահության առաջին խորհրդականը, կիսվել է հետևյալ գաղափարով.

Նկար
Sister Michelle D. Craig, first counselor, Young Women general presidency. Official Portrait as of October 2018.

Մենք պետք է ողջունենք սուրբ դժգոհության զգացումները, որոնք մեզ կանչում են դեպի ավելի բարձր ուղի, միևնույն ժամանակ ճանաչելով և խուսափելով սատանայի կեղծիքից՝ որն է կաթվածահար անող հուսահատությունը: Սա թանկագին տարածք է, որի մեջ սատանան ձգտում է ցատկել: Մենք կարող ենք ընտրել ավելի բարձր արահետը, որը տանում է մեզ փնտրելու Աստծուն, Նրա խաղաղությունն ու շնորհը, կամ կարող ենք լսել սատանային, ով ռմբակոծում է մեզ ուղերձներով այն մասին, որ մենք երբեք հաջողակ չենք լինի, հարուստ չենք լինի, խելացի չենք լինի, գեղեցիկ չենք լինի և այլն: Մեր դժգոհությունը կարող է լինել կա՛մ սուրբ, կա՛մ կործանող:

(Միշել Դ․ Քրեյգ, «Սուրբ դժգոհություն», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2018, 53)

Օժանդակ ուսումնական վարժություն

Երբ մենք խնդիրներ ենք նկատում, նախ պետք է նայենք ինքներս մեզ՝ ուրիշներին դատելու փոխարեն

Կարող եք դասարան բերել հայելի և մաքուր ապակու մի կտոր կամ փոքր պատուհան:

Առաքյալների «Միթէ ե՞ս եմ, Տէր» հարցը քննարկելուց հետո ցույց տվեք հայելին և ապակու կտորը: Ուղղեք նմանատիպ հարցեր.

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ է կարևոր հարցնել. «Միթէ ե՞ս եմ, Տէր» [ցույց տվեք հայելին]՝ «Միթէ նա՞ է, Տէր» հարցի փոխարեն [ցույց տվեք ապակին]:

  • Ի՞նչ խնդիրներից կխուսափեինք մեր հարաբերությունների մեջ, եթե նայեինք ինքներս մեզ [ցույց տվեք հայելին]՝ ուրիշներին դատելուփոխարեն [ցույց տվեք ապակին]:

Կարող եք ցուցադրել «Լուսամուտի միջով նայելիս» տեսանյութը (2:19), որպեսզի ուսանողներն ավելի լավ հասկանան այս սկզբունքը: (Այս տեսանյութը կարող էր օգտագործվել, երբ ուսանողները ուսումնասիրում էին Մատթեոս 7 գլուխը):