Սեմինարիա
Վարդապետության սերտում. Ղուկաս 22.19-20


Վարդապետության սերտում. Ղուկաս 22.19-20

«Այս արեք իմ հիշատակի համար»

Նկար
Sacrament trays with bread and water.

Մատթեոս 26.26-30 հատվածները ուսումնասիրելիս դուք իմացաք, որ Վերջին Ընթրիքի ժամանակ Փրկիչն Իր աշակերտներին ներկայացրել է հաղորդության արարողությունը: Այս դասը ձեզ հնարավորություն կտա ավելի լավ սերտել հաղորդության վարդապետությունը: Դուք դա անելու եք Ղուկաս 22.16-20 վարդապետության սերտման հատվածների հղումը և հիմնական արտահայտությունը մտապահելով, վարդապետությունը բացատրելով և հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները կիրառելով:

Ուսանողներին օգնեք կրկնել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները Կանոնավոր կերպով ուսանողներին հնարավորություն տվեք կրկնել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները. գործեք հավատքով, քննեք հասկացություններն ու հարցերը հավերժության հեռանկարով և ձգտեք մեծացնել հասկացողությունը աստվածայնորեն նշանակված աղբյուրների միջոցով (Վարդապետության սերտման հիմնարար փաստաթուղթ [2022], «Ձեռք բերել հոգևոր գիտելիքներ») Ուսանողները կփորձեն կիրառել այդ սկզբունքները յուրաքանչյուր գործնական վարժության ժամանակ։ Բավարար ժամանակ տրամադրեք սկզբունքների կրկնությանը, որպեսզի ուսանողները կարողանան հիշել և օգտագործել դրանք իրենց կյանքում:

Ուսանողի պատրաստում. Ուսանողներին առաջարկեք մտածել, թե ինչն է նրանց օգնում հիշել Փրկիչին հաղորդությանը մասնակցելիս և պատրաստ լինեն օգտագործել այդ փորձառությունը կամ կիսվեն դրանով դասի ժամանակ:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Մտապահեք և բացատրեք

Վարդապետության սերտման այս դասը նախատեսված է անցկացնել «Մատթեոս 11.28-30-ի, Ղուկաս 22.19-20» դասից հետո, որը համատեքստային դաս է վարդապետության սերտման հատված Ղուկաս 22.19-20-ի համար: Եթե վարդապետության սերտման այս դասը անհրաժեշտ է տեղափոխել մեկ այլ շաբաթ, համոզվեք, որ այդ շաբաթ կուսուցանվի նաև համապատասխան համատեքստային դասը:

Կարող եք ուսանողներին առաջարկել բեմադրել հետևյալ իրավիճակը զույգերով կամ խնդրել երկու ուսանողների ցուցադրել սցենարը ամբողջ դասարանի համար:

Պատկերացրեք, որ եկեղեցի եք բերել ձեր ընկերուհուն, ով ոչինչ չգիտի կազմակերպված կրոնի կամ Հիսուս Քրիստոսի մասին: Հաղորդության ժողովից հետո նա հարցնում է. «Ո՞րն էր հացն ու ջուրը բոլորին փոխանցելու նպատակը»:

  • Ինչպե՞ս կբացատրեիք հաղորդության արարողությունը ձեր ընկերոջը:

Ուսանողներին հնարավորություն տվեք մտապահել վարդապետության սերտման սուրբ գրությունների Ղուկաս 22.19-20 հատվածի հղումը և դրա հիմնական արտահայտությունը: Հետևյալ վարժությունը կօգնի նրանց: Կարող եք հարմարեցնել այս վարժությունը՝ թույլ տալով ուսանողներին աշխատել զույգերով կամ փոքր խմբերով կամ՝ ներգրավելով ամբողջ դասարանը և գրելով հղումն ու հիմնական արտահայտությունը գրատախտակին:

Ձեր օրագրում մատիտով գրեք հետևյալ հղումը և հիմնական արտահայտությունը. « Ղուկաս 22.19-20 Հիսուս Քրիստոսը պատվիրեց` ճաշակեք հաղորդությունը «իմ յիշատակի համար»:

Բարձրաձայն կրկնեք այս հղումը և հիմնական արտահայտությունը: Այնուհետև ջնջեք երկու բառ կամ թիվ և փորձեք կրկնել հղումը և արտահայտությունը: Ջնջեք ևս մի քանի բառ և թիվ և նորից կրկնեք հղումն ու հիմնական արտահայտությունը, մինչև որ բոլոր բառերն ու թվերը ջնջված լինեն: Այնուհետև գրեք այն, ինչ հիշում եք այդ հղումից և հիմնական արտահայտությունից:

Գործնական կիրառում

Եթե անհրաժեշտ է, օգնեք ուսանողներին կրկնել հոգևոր գիտելիք ձեռք բերելու սկզբունքները: Դա անելու միջոցներից մեկն է խնդրել ուսանողներին կատարել հետևյալ վարժությունը: Այս կրկնությունը պետք է տևի 3-5 րոպեից ոչ ավել:

Համառոտ կրկնեք հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները (տես Վարդապետության սերտման հիմնարար փաստաթուղթ, [2022], «Հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները»): Ընտրեք հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու երեք սկզբունքներից մեկը և նկարեք հասարակ խորհրդանիշ կամ պատկեր, որը, ձեր կարծիքով, ներկայացնում է այն:

Այժմ փորձեք օգտագործել այս սկզբունքը և Ղուկաս 22.19-20 հատվածներում ուսուցանված վարդապետությունը՝ կարդալով հետևյալ սցենարը և պատասխանելով հաջորդող հարցերին:

Հետևյալ սցենարի նպատակն է օգնել ուսանողներին ոչ միայն ուղղակի կազմել հաղորդության ժամանակ կատարվող գործողությունների ցուցակ, այլև ավելի խորը մտածել՝ հաղորդությունը իմաստալի փորձառություն դարձնելու համար:

Կարող եք հարմարեցնել սցենարը՝ այն ուսանողներին ավելի համապատասխանեցնելու համար:

Ջուդին 15 տարեկան է, իր ողջ կյանքում եղել է Եկեղեցու անդամ և միշտ կանոնավոր հաճախել է եկեղեցու ժողովների: Նա ապրում է մոր և տատիկի հետ, ովքեր վառ օրինակ են ծառայում նրա համար: Անցած կիրակի Ջուդին հատկապես հետաքրքրված էր հաղորդության ժողովի խոսնակների թեմաներով: Խոսնակներից յուրաքանչյուրը կիսվեց հաղորդությանը մասնակցելու մասին ազդեցիկ և անկեղծ անձնական փորձառությամբ և այն մասին, թե դա ինչպես մեծացրեց Փրկիչի ազդեցությունը նրա կյանքի վրա: Դա նրան ստիպեց մտածել, թե նա ինչու կյանքում չի ունեցել բազում նմանատիպ փորձառություններ: Նա ընդունում է, որ հաղորդության ժամանակ իրեն հաճախ շեղում է իր հեռախոսը կամ ուրիշների գործողությունները կամ նա մտածում է շուտ տուն հասնելու և քնելու մասին:

  • Դուք երբևէ ունեցե՞լ եք այդպիսի զգացում:

  • Ձեր կարծիքով, մարդիկ ինչո՞ւ են երբեմն այդպիսի զգացումներ ունենում:

Ուսանողներին հնարավորություն տվեք փորձել օգտագործել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները՝ Ջուդիին օգնելու համար: Հետևյալը կօգնի նրանց:

Եթե ուսանողները օգնության կարիք ունեն, կարող եք օգտագործել խոշոր ընդգծված վերնագրի ներքևում ներկայացված հարցերը՝ քննարկում սկսելու համար:

Ձեր օրագրում ստեղծեք մեկական վերնագիր հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու երեք սկզբունքներից յուրաքանչյուրի համար. (1) գործել հավատքով, (2) քննել հասկացությունները և հարցերը հավերժության հեռանկարով և (3) ձգտել մեծացնել հասկացողությունը աստվածային աղբյուրների միջոցով:

Յուրաքանչյուր վերնագրի տակ գրեք, թե հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու այդ սկզբունքն ինչպես կարող է օգնել Ջուդիին: Օրինակ՝ կարող եք տարբերակներ առաջարկել, թե նա ինչպես կարող է հավատքով գործել, կիսվել, թե հավերժության հեռանկարի պահպանումն ինչպես կարող է օգնել նրան, և առաջարկել մի քանի աստվածայնորեն նշանակված աղբյուրներ, որոնցով նա կարող է առաջնորդվել:

  • Ջուդիին ի՞նչ կառաջարկեիք անել՝ իր մտահոգությունները ցրելու համար:

  • Ինչպե՞ս կարող եք օգտագործել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու երեք սկզբունքներից յուրաքանչյուրը՝ Ջուդիին օգնելու համար:

Ուսանողներին օգնեք մտածել, թե հաղորդության արարողության ժամանակ ինչպես կապ հաստատել Հիսուս Քրիստոսի հետ և հիշել նրան: Երբ ուսանողները պատասխանեն, կարող եք նմանատիպ հարցեր տալ. Դա ինչպե՞ս կօգնի ձեզ հիշել Փրկիչին: Ինչպե՞ս կարող եք կապ հաստատել Փրկիչի հետ և հիշել Նրան՝ կյանքի անցուդարձի միջով ուղղակի անցնելու փոխարեն:

Գործեք հավատքով

  • Ի՞նչ խորհուրդ կտայիք Ջուդիին, որը կօգներ նրան հաղորդությանը մասնակցելու ավելի լավ փորձառություն ունենալ:

  • Ի՞նչը կարող էր խանգարել նրան կատարել այդ փոփոխությունները: Նա ինչպե՞ս կարող է հաղթահարել այդ խոչընդոտները:

Քննեք հասկացություններն ու հարցերը հավերժության հեռանկարով

  • Ի՞նչ հարցեր կտայիք Ջուդիին, որ օգնեիք նրան քննել իր իրավիճակը հավերժության հեռանկարով: Ինչո՞ւ կընտրեիք հենց այդ հարցերը:

Ձգտեք մեծացնել հասկացողությունը աստվածային աղբյուրների միջոցով

  • Ի՞նչ է ուսուցանվում Ղուկաս 22 գլխում և այլ սուրբ գրություններում կամ Եկեղեցու ղեկավարների կողմից, որ կարող է օգնել Ջուդիին:

  • Ուրիշ ում կարող է Ջուդին դիմել՝ հաղորդությանը մասնակցելու իր փորձառությունը բարելավելու համար:

Կրկնեք

Հետևյալ կրկնության վարժությունը պետք է օգտագործվի մոտակա դասերից մեկի համար:

Յուրաքանչյուր ուսանողի տվեք նշումների քարտ կամ կպչուն թերթիկ։ Առաջարկեք նրանց իրենց նշումների քարտերի կամ կպչուն թերթիկների վրա գրել « Ղուկաս 22.19-20 Հիսուս Քրիստոսը պատվիրեց` ճաշակեք հաղորդությունը «իմ յիշատակի համար» և այնուհետև ջնջել հղման և հիմնական արտահայտության բառերից ու թվերից մի քանիսը: Ուսանողներին առաջարկեք փոխանակել քարտերը կամ թերթերը և տեսնել, թե արդյոք նրանք կարող են լրացնել ջնջված բառերը կամ թվերը: Այնուհետև ուսանողներին առաջարկեք փորձել անգիր ասել հղումը և հիմնական արտահայտությունը:

Օժանդակ ուսումնական վարժություն

Այլընտրանքային սցենար

Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ հաղորդության կենտրոնական դերը եկեղեցու հաճախելիության մեջ, կարող եք օգտագործել հետևյալ այլընտրանքային սցենարը.

Էլդոնը վերջերս աշխատանք ստացավ, որը նրանից պահանջում է աշխատել նաև կիրակի օրերին: Սկզբում նրան թվում էր, որ մեծ բացթողում չի լինի, եթե ինքը ամիսը մեկ կամ երկու կիրակի եկեղեցուց բացակայի: Բայց հիմա նա հասկանում է, որ նույնիսկ այն կիրակի օրերը, երբ նա չի աշխատում, դժվար է շարժառիթ գտնել եկեղեցի գնալու համար: Նա ձանձրանում է եկեղեցում և այնտեղ ոչ մեկի հետ շփման եզրեր չի գտնում:

Այս սցենարով կիսվելուց հետո քննարկեք, թե հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքներն ինչպես կարող են օգնել Էլդոնին: Ձեր քննարկման ընթացքում ուսանողներին առաջարկեք մտածել, թե Էլդոնն ինչ օրհնությունններից է զրկվում հաղորդությանը կանոնավոր չմասնակցելով: