Սեմինարիա
Հռովմայեցիս 2-3


Հռովմայեցիս 2-3

Արդարացում Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքի միջոցով

Նկար
Screenshot from the 2019 ComeUntoChrist.org Video.

Պողոսը սիրում էր հռոմեացի Սրբերին և ցանկանում էր օգնել նրանց միավորվել Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքի միջոցով: Դարձի եկած հրեաները և հեթանոսները օգնության կարիք ունեին՝ հասկանալու, թե ինչպես կարող են ապավինել Հիսուս Քրիստոսին և ստանալ Նրա Քավության օրհնությունները: Այս դասի նպատակն է օգնել ձեզ ավելի լավ հասկանալ, որ բոլորս կարիք ունենք Հիսուս Քրիստոսի միջոցով ներվելու կամ արդարացվելու:

Բոլորը ունեն Հիսուս Քրիստոսի կարիքը

Կարող եք նկարել հետևյալ տեսարանը ձեր օրագրում.

Պատկերացրեք, որ դուք դեպի ցանկալի նպատակակետ տանող ճանապարհին եք: Սակայն այդ ճանապարհին դուք մի խոչընդոտի կամ պատի եք հանդիպում: Այդ խոչընդոտը անհնար է դարձնում որևէ առաջընթաց, և դուք այն ինքնուրույն չեք կարող անցնել:

Նպատակակետը կոչեք Աստծո ներկայություն:

  • Ինչո՞ւ եք ցանկանում վերադառնալ Աստծո ներկայություն:

Պողոսի ժամանակներում Եկեղեցու անդամները ունեին տարբեր մշակույթներ և ծագում: Միակ բանը, որ նրանց միավորում էր, այն էր, որ նրանք մեղք էին գործել և արժանի չէին մտնել Աստծո ներկայություն: Հռովմայեցիս 2-3 գլուխները ուսումնասիրելիս փորձեք հասկանալ, թե Երկնային Հայրը և Նրա Սիրելի Որդին ինչ են արել, որպեսզի բոլոր մարդկանց օգնեն հաղթահարել դեպի Աստծո ներկայություն տանող ճանապարհին եղած խոչընդոտը:

Հետևյալ սահմանումները կարող են օգնել ավելի լավ հասկանալ Պողոսի՝ Հռովմայեցիս գրքում ներկայացված ուսմունքները:

Արդարացում, արդարացնել, արդարացված. «Ազատվել մեղքի համար տրվող պատժից և ճանաչվել անմեղ։ Անձն արդարացվում է Փրկիչի շնորհով՝ Նրա հանդեպ ունեցած հավատքով։ Այդ հավատքը ցուցադրվում է ապաշխարելով և ավետարանի օրենքներին ու արարողություններին հնազանդվելով։ Հիսուս Քրիստոսի քավությունը մարդկանց հնարավորություն է տալիս ապաշխարել և արդարացվել կամ ներվել պատժից, որը նրանք հակառակ դեպքում կստանային» (Սուրբ Գրքերի Ուղեցույց, « Արդարացում, արդարացնել », scriptures.ChurchofJesusChrist.org):

Հավատք. «Հիսուս Քրիստոսի հանդեպ վստահություն, որը մղում է մարդուն հնազանդվել Նրան» (Սուրբ գրքերի ուղեցույց, « Հավատք », scriptures.ChurchofJesusChrist.org)

Օրենք. Այս եզրույթը վերաբերում է Մովսեսի օրենքին և դրա հետ կապված գործողություններին կամ «գործերին» (տես «Օգոստոս 7–13. Հռովմայեցիս 1-6. «Աստծո զորությունը փրկելու համար» Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար. Նոր Կտակարան 2023-ում, տես նաև Սուրբ գրքերի ուղեցույցը, « Մովսեսի օրենքը », scriptures.ChurchofJesusChrist.org):

Շնորհ. Օրհնությունները, գթությունը, օգնությունը ու զորությունը՝ մեզ համար հասանելի Հիսուս Քրիստոսի Քավության միջոցով (տես Աստվածաշնչի բառարան, « Շնորհ »):

Կարդացեք Հռովմայեցիս 3.10-12, 20-23 հատվածները և փնտրեք, թե Պողոսն ինչպես է նկարագրում մեզ և Աստծուն բաժանող խոչընդոտը:

  • Պողոսի ուսմունքներից ո՞ր արտահայտություններն են մեզ օգնում հասկանալ, թե ինչ է այդ խոչընդոտը:

Գրեք այդ արտահայտությունները ձեր նկարում պատկերված խոչընդոտի վրա:Կարդացեք այն ժամանակ Առաջին Նախագահությունից նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆի հետևյալ հայտարարությունը և փորձեք ավելի լավ հասկանալ, թե ինչ է խոչընդոտը.

Նկար
Official portrait of Elder Dieter F. Uchtdorf of the Quorum of the Twelve Apostles, 2006. Called as Second Counselor in the First Presidency, 3 February 2008. Made official portrait in 2008 replacing portrait taken in 2004.

Քանի որ բոլորը «մեղանչեցին, և Աստծոյ փառքիցը պակասուած են» [Հռովմայեցիս 3.23], և քանի որ «ոչ մի անմաքուր բան չի կարող մտնել Աստծո արքայությունը» [1 ՆԵփի 15.34], մեզանից յուրաքանչյուրն արժանի չէ վերադառնալ Աստծո ներկայություն:

Նույնիսկ, եթե մենք ծառայենք Աստծուն մեր ամբողջ հոգով, բավարար չէ, քանի որ մենք կշարունակենք լինել «անպիտան ծառաներ» [Մոսիա 2.21]: Մենք չենք կարող վաստակել մեր ճանապարհը դեպի երկինք. արդարադատության պահանջները կանգնած են որպես խոչընդոտ, որը մենք անզոր ենք հաղթահարել ինքներս:

(Դիտեր Ֆ. Ուխդորֆ «Շնորհի պարգևը», Ensign կամ Լիահոնա, մայիս 2015, 108)

Մտածեք, թե որտեղ եք սխալվում և որ մեղքերն եք ցանկանում հաղթահարել:

Կարդացեք Հռովմայեցիս 3.24-28 (նկատեք Ջոզեֆ Սմիթի թարգմանությունը հատված 24-ում, ծանոթագրություն ա-ում) և փնտրեք, թե Պողոսն ինչ էր ուսուցանում արդարացվելու և ներվելու միակ միջոցի մասին:

Այս հատվածներից մենք կարող են սովորել հետևյալ ճշմարտությունը. Ընդունելով Հիսուս Քրիստոսին՝ ողջ մարդկությունը կարող է արդարացվել Նրա շնորհի միջոցով:

  • Ի՞նչ եք մտածում կամ զգում՝ այս ճշմարտության շուրջ խորհելիս:

Երեց Դիտեր Ֆ. Ուխդորֆը Տասներկու Առաքյալների Քվորումից ուսուցանել է, թե Հիսուս Քրիստոսի Քավությունն ինչպես կարող է փոխել մեր մեղքերի և անկատարությունների հանդեպ մեր վերաբերմունքը.

Նկար
Official portrait of Elder Dieter F. Uchtdorf of the Quorum of the Twelve Apostles, 2006. Called as Second Counselor in the First Presidency, 3 February 2008. Made official portrait in 2008 replacing portrait taken in 2004.

Փրկիչի անսահման Քավությունը լիովին փոխում է այն, թե մենք ինչպես ենք դիտարկում մեր օրինազանցությունները և անկատարությունները: Դրանց վրա կենտրոնանալու և անհույս զգալու փոխարեն կարող ենք դասեր քաղել և լցվել հույսով: Ապաշխարության մաքրագործող պարգևը մեզ թույլ է տալիս թողնել մեր մեղքերը և նոր արարած դառնալ։

Հիսուս Քրիստոսի շնորհիվ մեր անհաջողությունները ոչ թե մեզ բնորոշելու, այլ մեզ զտելու դեր կարող են կատարել։

(Դիտեր Ֆ. Ուխդորֆ, «Աստված մեզ հետ է», Լիահոնա, մայիս 2021, 8-9)

  • Սեփական սխալների և անկատարությունների վերաբերյալ ձեր կարծիքն ինչո՞վ է նման Երեց Ուխդորֆի նկարագրածին:

Ավելացրեք ձեր նկարը՝ ցուցադրելով, թե Հիսուս Քրիստոսն ինչպես է օգնում մեզ հաղթահարել այդ խոչընդոտը:

1. Ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.

  • Հասկացողությունը, որ մենք բոլորս մեղքեր ենք գործում, ինչպե՞ս է փոխում մեր կարծիքը Հիսուս Քրիստոսի մասին:

  • Ի՞նչ գաղափարներ, զգացմունքներ կամ տպավորություններ ունեք այս դասի ժամանակ սովորածի արդյունքում:

Ընտրովի. Ցանկանո՞ւմ եք ավելին իմանալ

Ինչպե՞ս կարող եմ ավելի լավ հասկանալ արդարացումը

Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոնը ուսուցանել է հետևյալը արդարացում բառի վերաբերյալ.

Նկար
Portrait of Elder D. Todd Christofferson. Photographed in March 2020.

Իր քավիչ զոհաբերության անսահման զորության շնորհիվ Հիսուս Քրիստոսը կարող է բավարարել օրենքի պահանջները մեզ համար: Ներումը տրվում է Նրա շնորհով, ով բավարարել է արդարադատության պահանջները Իր իսկ տառապանքների միջոցով: … Նա հեռացնում է մեր դատապարտությունը՝ առանց հեռացնելու օրենքը: Մենք ներում ենք ստանում և հայտնվում Նրա հետ արդարակեցության վիճակում: Մենք դառնում ենք Նրա նման՝ առանց մեղքի: Մենք սատարվում և պաշտպանվում ենք օրենքով, արդարադատությամբ: Մենք, մի խոսքով, արդարացված ենք:

Այդպիսով, մենք կարող ենք խոսել մեկի մասին, ով արդարացված կամ ներված է, առանց մեղքի, անմեղ:

(Դ. Թոդ Քրիստոֆերսոն, «Արդարացում և սրբացում», Ensign, հունիս 2001, 20)

Աշխարհն ինչո՞ւ Հիսուս Քրիստոսի կարիքն ունի

Դիտեք «Ինչո՞ւ մենք ունենք Փրկիչի կարիք» տեսանյութը (2:15) ChurchofJesusChrist.org կայքում:

Արդյո՞ք մեղքը խանգարում է Երկնային Հոր ծրագրին

Նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆը, այն ժամանակ Առաջին Նախագահությունից, ուսուցանել է.

Նկար
Official portrait of Elder Dieter F. Uchtdorf of the Quorum of the Twelve Apostles, 2006. Called as Second Counselor in the First Presidency, 3 February 2008. Made official portrait in 2008 replacing portrait taken in 2004.

Մեր Երկնային Հայրը մեր մահկանացու կյանքից առաջ գիտեր, որ բացասական ուժերը կփորձեն շեղել մեզ մեր ուղուց «որովհետև ամենքը մեղանչել են, և Աստծո փառքից պակասել» [ Հռովմայեցիս 3.23 ]: Ահա թե ինչու է Նա մեզ ուղղվելու հնարավորություն տվել: Անկեղծ ապաշխարանքի և Հիսուս Քրիստոսի Քավության շնորհիվ մեր մեղքերը կարող են ներվել, և մենք «չ’կորչենք, այլ յաւիտենական կեանքն ունենանք» [ Հովհաննես 3.16 ]:

(Դիտեր Ֆ. Ուխդորֆ, «Մի քանի աստիճանի տարբերությունը,» Ensign կամ Լիահոնա, մայիս 2008, 60)

Պողոսն ի՞նչ նկատի ուներ, երբ ասաց, որ «հեթանոսները… բնութեամբ են օրէնքի գործերն անում» (Հռովմայեցիս 2.14)

«Պողոսը ճանաչեց, որ հեթանոսներից ոմանք ի բնե բարոյական կյանքով էին ապրում… Այդ հեթանոսները հետևում էին Քրիստոսի Լույսին, որը «հավերժական ներգործություն է բոլոր մարդկանց կյանքերում (Հովհաննես 1.9, ՎևՈւ 84.46-47)» [Սուրբ գրքերի ուղեցույցը, « Լույս, Քրիստոսի Լույսը », scriptures.ChurchofJesusChrist.org]: Չնայած նրանք չունեին Մովսեսի օրենքը, ըստ Պողոսի, «օրէնքի գործը նորանց սրտերում էր գրուած» (Հռովմայեցիս 2.15)» («Հռովմայեցիս 1-3» Նոր Կտակարանի ձեռնարկ ուսանողների համար [2018], 337)