Սեմինարիա
Հռովմայեցիս 1


Հռովմայեցիս 1

«Ես Քրիստոսի աւետարանը ամօթ չեմ համարում»

Նկար
Young man wearing eyeglasses, sitting outside reading scriptures. (horiz)

Երբեմն մենք բոլորս պետք է պաշտպանենք այն, ինչին հավատում ենք: Դիմելով Հռոմի Սրբերին՝ Պողոսը հայտարարեց, որ ինքը «Քրիստոսի աւետարանը ամօթ չի համարում» ( Հռովմայեցիս 1.16): Ավետարանի ուղերձով կիսվելու նրա ձգտումը դրա ապացույցն էր: Այս դասը կարող է ձեզ օգնել չամաչել Հիսուս Քրիստոսի աշակերտը լինելուց:

Ի՞նչ գիտեք արդեն

Պատկերացրեք, որ դուք պատմում եք այլ քրիստոնեական հավատք դավանող ձեր ընկերոջը, որ դուք ուսումնասիրում եք Նոր Կտակարանը սեմինարիայում: Նա ձեզ ասում է, որ սիրում է Նոր Կտակարանը, բայց երբեմն դժվարանում է հասկանալ նամակները: Նա հարցնում է ձեզ, թե դուք ինչ գիտեք դրանց մասին: Հանձնեք հետևյալ ստուգարքը՝ հասկանալով, թե ինչպես կկարողանաք պատասխանել դրան:

Ձեր օրագրում հանձնեք հետևյալ ստուգարքը: Ճիշտ պատասխանները գտնվում են այս դասի վերջում:

  1. Ի՞նչ են իրենցից ներկայացնում Նամակները:

    1. Մարգարեի կողմից արված պաշտոնական հայտարարություններ

    2. Եկեղեցու ղեկավարների կողմից տարիների ընթացքում տրված ելույթները

    3. Եկեղեցու ղեկավարների կողմից Սրբերին գրված տարբեր նամակները

  2. Ո՞վ է գրել Նոր Կտակարանի 21 նամանկներից 14-ը:

    1. Պետրոսը

    2. Պողոսը

    3. Ղուկասը

  3. Ինչպե՞ս էին դասավորված առաջին 13 Նամակները:

    1. Ժամանակագրորեն (ըստ նրա, թե երբ են գրվել)

    2. Ըստ կարևորության

    3. Ըստ երկարության

  4. Ովքե՞ր են մնացած նամակների հեղինակները:

    1. Հակոբոսը, Պետրոսը, Հովհաննեսը և Յուդան

    2. Հակոբոսը, Պետրոսը, Հովհաննեսը և Ստեփանոսը

    3. Հակոբոսը, Պետրոսը, Հովհաննեսը և Տիմոթեոսը

Հռոմեացիներին գրված նամակները

Հռովմայեցիս գիրքը նամակ է, որը Պողոսը գրեց Հռոմի Սրբերին՝ իր միսիոներական ճամփորդությունների ավարտին: Հռոմը` Հռոմեական Կայսրության մայրաքաղաքը, հագեցած էր աշխարհիկ փիլիսոփայություններով և, հավանաբար, այնտեղ դժվար էր քարոզել Հիսուս Քրիստոսի ավետարանը և ապրել դրանով: Հռոմեացի Սրբերի հավատքը ամրապնդելու համար Պողոսը նրանց գրեց, հորդորելով՝ պատրաստվել իր ժամանմանը, պարզաբանել և պաշտպանել իր ուսմունքները և խթանել հրեա ու հեթանոս Եկեղեցու անդամների միասնությունը:

Հռովմայեցիս 1 գլուխն ուսումնասիրելիս փնտրեք ճշմարտություններ, որոնք կարող են քաջալերել ձեզ, մինչ դուք ձգտում եք լինել Հիսուս Քրիստոսի աշակերտը::

Ես չեմ ամաչում

Դիտեք «Preparation of Joseph F. Smith: True Blue, Through and Through» տեսանյութը (1:31) ChurchofJesusChrist.org կայքում: Այս պատմությունը կարող եք գտնել Եկեղեցու նախագահների ուսմունքները․ Ջոզեֆ Ֆ․ Սմիթ [1998], 104:

Կարդացեք Հռովմայեցիս 1.15-17 հատվածները՝ փնտրելով, թե ինչ ընդհանուր բաներ ունեին նախագահ Ջոզեֆ Ֆ․ Սմիթը և Պողոսը: Կարող եք նշել այս հատվածների այն բառերն ու արտահայտությունները, որոնք նշանակալից եք համարում:

Հավանաբար դուք նշել եք «Ես Քրիստոսի աւետարանը ամօթ չեմ համարում» բառերը Հռովմայեցիս 1.16 -ում:

  • Գործք Առաքելոց գրքում Պողոսն ինչպե՞ս ցույց տվեց, որ ինքը չի ամաչում քրիստոնյա լինելուց:

  • Ի՞նչ իրավիճակներում կարող են երիտասարդները այսօր հայտնվել, երբ նրանք ստիպված կլինեն պաշտպանել Քրիստոսի ավետարանը և չամաչել դրանից:

Պողոսը գիտեր, որ Հռոմում դժվար էր ավետարանով ապրել և այն քարոզել: Նրան նաև ընդդիմացան այն մարդիկ, ովքեր սխալ հասկացան կամ մերժեցին նրա ուսմունքները: Այնուամենայնիվ, Պողոսը ձգտում էր Հռոմ գնալ և քարոզել այնտեղ, որպեսզի ավելի շատ մարդ բերի Քրիստոսի մոտ ( Հռովմայեցիս 1.15):

Մտածեք այն փորձառությունների մասին, երբ դուք, Պողոսի նման, հնարավորություն եք ունեցել պաշտպանել Հիսուս Քրիստոսի հանդեպ ձեր հավատքը կամ կիսվել դրանով: Կարճ ցուցակ կազմեք ձեր օրագրում: Ներառեք ձեր մտքերը և զգացմունքները այն մասին, թե որքան մեծ էր այդ իրավիճակներում ձեր հավատքով կիսվելու ցանկությունը:

  • Երիտասարդ տղան ինչո՞ւ կարող է ամաչել քրիստոնյա ճանաչվելուց: Նրանք ի՞նչ կարող են անել այդպիսի մտքեր կամ զգացմունքներ ունենալու պարագայում:

Սուրբգրային և ժամանակակից օրինակներ

Ուսումնասիրեք Տիրոջ հանդեպ իրենց հավատքից չամաչող մարդկանց հետևյալ օրինակներից երկուսը: Մտածեք, թե ինչ իրավիճակներում էին նրանք գտնվում և նմանություններ փնտրեք նրանց ու ձեր կյանքի միջև:

  • Երբ ուրիշները դատում են ձեզ. Այն կինը, ով լվաց Հիսուսի ոտքերը իր արցունքներով ( Ղուկաս 7.36-50)

  • Երբ դուք պետք է պաշտպանեք ձեր ընկերներին. Աբինադին և Ալման ( Մոսիա 13.1-9 , 17.1-4 , 18.1-3)

  • Երբ դուք կիսվում եք ավետարանով. Տերեն Բինգամ և Բրենդոն ՄաքՅուեն («Same Jersey» [5:01], ChurchofJesusChrist.org)

  • Այդ օրինակների մեջ ի՞նչն է տպավորում ձեզ։

  • Այդ անձիք ինչպե՞ս են ցուցադրել այն, որ նրանք չեն ամաչում Քրիստոսի ավետարանի համար:

  • Ձեր կյանքում ո՞վ է եղել Հիսուս Քրիստոսի ավետարանից չամաչող մարդու օրինակը: Նա ինչպե՞ս ցուցադրեց իր հավատքը:

Հռովմայեցիս 1.15-17 հատվածները պատմում եմ մեզ, որ Պողոսի ոգևորությունը Քրիստոսի ավետարանի հանդեպ մասամբ գալիս էր նրա այն հասկացողությունից, որ «[ավետարանը] Աստուծոյ զօրութիւն է փրկելու համար ամեն հաւատացողին»: Այլ կերպ ասած, քանի որ Պողոսը գիտեր, որ ոչ ոք չի կարող փրկվել առանց Հիսուս Քրիստոսի ավետարանի, նա ցանկանում էր դրանով կիսվել բոլորի հետ:

1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերից առնվազն երկուսին.

  • Հիշելով, թե Փրկիչն ինչ է արել ձեզ համար, ինչպե՞ս եք օգնում ձեզ չամաչել Նրա և Նրա ավետարանի համար:

  • Չնայած լինում են պահեր, երբ մեզ կոչ են անում պաշտպանել մեր հավատքը վճռական կամ ցայտուն կերպով, մեծ մասամբ մեր հավատքը լավագույնս դրսևորվում է փոքր և հասարակ ձևերով (տես Ալմա 37.6-7): Ինչպե՞ս է արտահայտվում «Քրիստոսի ավետարանի համար չամաչելը» առօրյա կյանքում:

  • Ավարտեք հետևյալ նախադասությունը. Ես չեմ ամաչում Հիսուս Քրիստոսի ավետարանի համար, որովհետև

Ստուգարքի պատասխանները.

(1) գ, (2) բ, (3) գ, (4) ա

Ընտրովի. Ցանկանո՞ւմ եք ավելին իմանալ

Ինչպե՞ս կարող եմ հասարակ և բնական եղանակներով կիսվել իմ վկայությամբ

Երեց Դիտեր Ֆ. Ուխդորֆը Տասներկու Առաքյալների Քվորումից ուսուցանել է.

Նկար
Official portrait of Elder Dieter F. Uchtdorf of the Quorum of the Twelve Apostles, 2006. Called as Second Counselor in the First Presidency, 3 February 2008. Made official portrait in 2008 replacing portrait taken in 2004.

Ես գիտեմ, որ մեզանից ոմանք ավելի հեշտ են շփվում, քան ուրիշները: Դա խնդիր չէ։ Տերը յուրաքանչյուրիս հնարավորություն է տալիս իր ձևով հրավիրել ուրիշ մարդկանց գալու և տեսնելու և գալու և օգնելու: Այնուհետև Աստված կանի իր փրկարար գործը և նրանք կգան ու կմնան:

Թույլ տվեք ձեզ առաջարկել հինգ քայլեր, որոնք ցանկացած մարդ կարող է կատարել՝ Իսրայելը հավաքելու Փրկիչի մեծ հանձնառությանը մասնակից դառնալու համար:

Առաջին՝ ավելի մոտեցեք Աստծուն:

Երկրորդ՝ ձեր սիրտը լցրեք ուրիշների հանդեպ սիրով:

Երրորդ՝ ձգտեք քայլել աշակերտության ուղիով:

Չորրորդ՝ կիսվեք այն ամենով, ինչ կա ձեր սրտում:

Հինգերորդ՝ վստահեք, որ Տերը կկատարի Իր հրաշքները:

(Դիտեր Ֆ. Ուխդորֆ, «Հասարակ և բնական ձևերով կիսվեք ավետարանով», ChurchofJesusChrist.org)

Այս առաջարկների վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունների համար կարդացեք երեց Ուխդորֆի «Հասարակ և բնական ձևերով կիսվեք ավետարանով» կարճ հոդվածը ChurchofJesusChrist.org կայքում: