Սեմինարիա
Գնահատեք ձեր գիտելիքները 7


Գնահատեք ձեր գիտելիքները 7

Գործք Առաքելոց 1-28

Նկար
Young women enjoying themselves in Ghana.

Այս դասի նպատակն է օգնել ձեզ գնահատել ձեր սահմանած նպատակները, ձեր գիտելիքները, ինչպես նաև ձեր անհատական աճը՝ Նոր Կտակարանի ուսումնասիրման ընթացքում:

Արդյոք մարդիկ կարո՞ղ են փոխվել

Պատկերացրեք, որ ձեր ընկերը պատմում է ձեզ, որ կան բաներ, որոնք ինքը ցանկանում է փոխել, բայց կասկածում է, որ ի վիճակի է դա անել:

  • Ինչպե՞ս կպատասխանեիք:

  • Այն փաստը, որ դուք կարող եք փոխվել Հիսուս Քրիստոսի Քավության շնորհիվ, ի՞նչ ազդեցություն է թողնում ձեր կյանքի վրա:

Մտածեք Գործք Առաքելոց գրքի այն պատմությունների մասին, որոնք ցուցադրում են, թե մարդիկ ինչպես կարող են ավելի լավը դառնալ՝ Քրիստոսի մոտ գալով և Նրա աշակերտը դառնալով:

Անհրաժեշտության դեպքում կարող եք կրկնել հետևյալ օրինակներից մեկը կամ մի քանիսը:

  1. Մարդիկ, ովքեր միացան Եկեղեցուն. Գործք Առաքելոց 2.14, 36-47

  2. Եթովպացի ներքինին. Գործք Առաքելոց 8.26-40

  3. Սավուղը (ով Պողոս դարձավ). Գործք Առաքելոց 9.1-22

  4. Կոռնելիոսը. Գործք Առաքելոց 10․1-8, 44-48

  5. Պողոսին և Շիղային հսկող բանտապետը. Գործք Առաքելոց 16.25-36

1. Ձեր օրագրում կատարեք հետևյալը.

Օգտագործելով այս օրինակները կամ Գործք Առաքելոց գրքից այլ օրինակներ պատասխանեք ձեր ընկերոջը, ով չի հավատում, որ կարող է փոխվել: Ներառեք հետևյալը.

  • Փրկիչի օգնությամբ փոխված մարդու կամ մարդկանց մասին մի փաստ:

  • Փրկիչը և Նրա կողմից ուղարկված ծառաներն ինչպես են աջակցել այդ մարդկանց դարձին:

  • Այդ մարդիկ ի՞նչ են արել Տիրոջը և Նրա ծառաներին վստահելու համար:

Ձեր դարձը դեպի Հիսուս Քրիստոսը

Մտածեք դեպի Հիսուս Քրիստոսը ձեր դարձի մասին: Մտածեք, թե փոխվելու կամ ավելի լավը դառնալու ինչ հրավերներ եք ստացել Տիրոջ կողմից՝ Գործք Առաքելոց գիրքը կարդալիս: Ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին:

  • Ի՞նչ գիտեք Հիսուս Քրիստոսի մասին, որը ձեզ մղում է սիրել և հետևել Նրան:

  • Վերջին ամսվա ընթացքում Սուրբ Հոգին ի՞նչ փոփոխություններ է ոգեշնչել ձեզ կատարել: Դուք ինչպե՞ս արձագանքեցիք:

  • Ինչպե՞ս է Երկնային Հայրը օրհնել ձեզ ձեր ջանքերի համար: Ո՞րն էր ամենամեծ փոփոխությունը:

  • Ի՞նչն էր դժվարացնում փոխվելու կամ ավելի լավը դառնալու հրավերների ընդունումը: Ինչպե՞ս եք լրացուցիչ օգնություն փնտրել Երկնային Հորից:

Այս դասն ավարտելիս շարունակեք ոգեշնչում փնտրել Սուրբ Հոգուց: Փորձեք բացահայտել, թե Նա ինչ է ցանկանում, որ դուք անեք՝ փոխվելու և դեպի Հիսուս Քրիստոսը դարձի գալու համար:Քրիստոսին ավելի մոտենալու մասին խորհելիս ընտրեք հետևյալ վարժություններից մեկը:

2. Ձեր օրագրում կատարեք Ա կամ Բ վարժությունը:

Վարժություն Ա. Հիսուս Քրիստոսի ավետարանի առաջին սկզբունքները և արարողությունները

Գործք Առաքելոց գրքում ավետարանի առաջին սկզբունքները և արարողությունները բազմաթիվ մարդկանց օգնեցին փոխվել և դարձի գալ դեպի Հիսուս Քրիստոսը:

Սուրբ գրքերի ուղեցույցը բացատրում է, թե այդ սկզբունքներն ու արարողությունները ինչպես են օգնում մեզ դարձի գալ դեպի Հիսուս Քրիստոսը:

Ապաշխարությունը, մկրտությունը և մեղքերի թողությունը, Սուրբ Հոգու ընդունումը ձեռնադրման միջոցով և շարունակական հավատքն առ Տեր Հիսուս Քրիստոսը դարձը կատարյալ են դարձնում: Արդյունքում բնական մարդը կփոխվի մի անձի, ով սրբագործված է և մաքուր և վերածնված Հիսուս Քրիստոսում ( Բ Կորնթացիս 5.17 , Մոսիա 3.19):

(Սուրբ գրքերի ուղեցույց, « Դարձ, դարձի եկած մարդ », scriptures.ChurchofJesusChrist.org)

Մտածեք ընտրված պատմության մասին, որը ներկայացնում է Տիրոջ օգնությամբ փոխված մի մարդու:

Մտածեք հետևյալ հարցերի ձեր պատասխանների մասին.

  • Ավետարանի առաջին սկզբունքները և արարողություները ի՞նչ դեր են խաղացել այդ մարդկանց դարձի գործում:

  • Ավետարանի առաջին սկզբունքներն ու արարողություները ինչպե՞ս են օգնել ձեզ կամ ուրիշներին դարձի գալ դեպի Փրկիչը:

Պատկերացրեք, որ տեղական միսիոներները ձեզ խնդրում են օգնել իրենց՝ որևէ մեկի ուսուցման գործում: Նրանք ցանկանում են, որ դուք կիսվեք, թե ավետարանի առաջին սկզբունքներն ու արարողություները ինչպես կարող են օգնել ամրապնդել դարձը դեպի Հիսուս Քրիստոսը և հրավիրել Նրա օգնությունը՝ մեր կյանքը փոխելու համար: Բացատրություն գրեք այդ մարդու համար, կարծես դուք ուղղակիորեն խոսում եք նրա հետ: Օգտագործեք առնվազն մեկ օրինակ Գործք Առաքելոց գրքից և որևէ անձնական փորձառությունից:

Վարժություն Բ. Սուրբ գրությունների ուսումնասիրություն և դարձ

Դեպի Հիսուս Քրիստոսը մեր դարձը ամրապնդելու համար մենք պետք է հետևողական կերպով սուսումնասիրենք սուրբ գրությունները: Մտածեք, թե Գործք Առաքելոց գրքից հետևյալ պատմություններն ինչպես են ցուցադրում սուրբ գրությունների ուսումնասիրության կարևորությունը դարձի համար:

Փիլիպպոսը և եթովպացի մարդը. Գործք Առաքելոց 8.26-40

Պողոսը և սրբերը Սալոնիկից ու Բերիայից. Գործք Առաքելոց 17.1-14

Մտածեք, թե սուրբ գրությունների ուսումնասիրությունն ինչպես է օգնել ձեզ դարձի գալ դեպի Փրկիչը:

Պատկերացրեք, որ ձեր Երիտասարդ տղամարդկանց կամ Երիտասրարդ կանանց ղեկավարը խնդրել է ձեզ օգնել ձեր ծխի երիտասարդներին ուսումնասիրել սուրբ գրությունները և ամրապնդել իրենց դարձը դեպի Հիսուս Քրիստոսը: Ի՞նչ նյութեր կստեղծեիք՝ նրանց դարձը խթանելու համար: Մի քանի րոպեում փորձեք նկարագրել ձեր նյութը ձեր օրագրում: Դա կարող է լինել տեսանյութ, հոդված, ելույթ, կայք կամ մեկ այլ նյութ:

Ձեր նյութը կարող է ներառել հետևյալը.

  • Օրինակ Գործք Առաքելոց կամ այլ գրքից, որը ցուցադրում է սուրբ գրությունների ուսումնասիրության կարևորությունը:

  • Սուրբ գրությունների ուսումնասիրման հմտության օրինակ կամ մոդել, որն օգնում է ձեզ, կամ նկարագրություն, թե ինչպես եք ուսումնասիրում:

  • Մի փորձառություն, որը օգնել է ձեզ կամ ծանոթ մեկին դարձի գալ դեպի Փրկիչը:

  • Սուրբ գրությունների ուսումնասիրության զորության ձեր անձնական վկայությունը:

Օգնություն փնտրեք Երկնային Հորից Սուրբ Հոգու միջոցով, երբ գրանցեք այն գործողությունները, որոնք, ձեր կարծիքով, անհրաժեշտ են՝ դեպի Հիսուս Քրիստոսը դարձի գալու համար: Փրկիչը կօգնի ձեզ, եթե ձգտեք հետևել այդ տպավորություններին: Կարող եք կիսվել ձեր տպավորություններով զուգընկերոջ կամ Եկեղեցու վստահելի ղեկավարի հետ: Խնդրեք նրանց օգնել ձեզ հետևել այդ տպավորություններին: