Սեմինարիա
Գործք Առաքելոց 22-26


Գործք Առաքելոց 22-26

Պողոսի վկայությունը

Նկար
Paul speaking to King Agrippa.

Չնայած կեղծ մեղադրանքներին և ֆիզիկական հալածանքին՝ Պողոսը չլռեց: Նույնիսկ շղթայակապ վիճակում և ղեկավարների ու թագավորների առջև Պողոսը հավատարմորեն կիսվում է Հիսուս Քրիստոսի և Նրա ավետարանի մասին իր զորեղ վկայությամբ: Այս դասի նպատակն է օգնել ձեզ ավելի մեծ ցանկություն ունենալ՝ հետևելու Պողոսի օրինակին ձեր առօրյա կյանքում Հիսուս Քրիստոսի և Նրա ավետարանի մասին վկայելու հարցում: 

Կիսվեք վկայությամբ

Կրոնական կամ հոգևոր իմաստով վկայելը կամ վկայություն բերելը սովորաբար նշանակում է Սուրբ Հոգու կողմից տրված հոգևոր գիտելիքների վերաբերյալ անձնական համոզմունքներով կիսվելը (տես Սուրբ գրքերի ուղեցույց, « Վկայել » և « Վկայություն »):

  • Ե՞րբ եք զգացել ձեր սեփական վկայությունով կիսվելու կամ ուրիշի կողմից կիսված վկայությունը լսելու զորությունը: Այն ի՞նչ ազդեցություն է ունեցել ձեզ վրա:

  • Որքանո՞վ եք պատրաստակամ ձեր վկայություններով կիսվել ուրիշների հետ: Ինչո՞ւ որևէ մեկը կարող է երկմտել՝ վկայությունով կիսվելու գործում:

  • Ի՞նչ հարցեր և մտահոգություններ ունեք ուրիշներին ձեր համոզմունքների մասին վկայելու վերաբերյալ:

Այս դասի ժամանակ դուք կուսումնասիրեք Պողոսի վկայությունը Փրկիչի մասին և այն մասին, թե Փրկիչն ինչ ազդեցություն է թողել Պողոսի կյանքի վրա: Դուք նաև կսովորեք, թե ուրիշներն ինչպես արձագանքեցին Պողոսի վկայությանը: Այս դասն ուսումնասիրելիս մտածեք, թե Փրկիչն ինչպես կարող է օրհնել ձեր կյանքը, եթե դուք պատրաստ եք կիսվելու Նրա և Նրա ավետարանի մասին ձեր վկայությամբ՝ անկախ նրանից, թե, ձեր կարծիքով, ձեր վկայությունը հզոր է, թե ոչ:

Պողոս Առաքյալի վկայությունը

Չնայած Պողոսին ծեծեցին, քարկոծեցին և բանտարկեցին կեղծ մեղադրանքների հիման վրա, նա շարունակեց կիսվել Հիսուս Քրիստոսի և Նրա ավետարանի մասին իր վկայությամբ: Պողոսի պատմությունը կարդալիս փորձեք պատկերացնել, թե ինչ է տեղի ունենում այդ պատմության մեջ:

Սովորեք պատկերացնել Պատկերացնելը սուրբ գրությունների ուսումնասիրման կարևոր հմտություն է, որը կարող է ձեզ օգնել կապ հաստատել պատմության մեջ տեղի ունեցող իրադարձությունների հետ: Պատկերացրեք, որ դուք ներկա էիք պատմությանը: Կարդալիս պատկերացրեք, թե ինչ տեսարաններ կտեսնեիք, ինչ ձայներ կլսեիք կամ ինչ զգացմունքներ կունենայիք:

Հետևյալ հատվածները ներկայացնում են Պողոսի վկայությունը և նրան լսողների արձագանքը: Ընտրեք հատվածներից մեկը կարդալու համար և մտածեք, թե նրա վկայությունն ինչ ազդեցություն կունենար ձեզ վրա, եթե դուք այնտեղ լինեիք:

Պողոսի վկայությունը

Մարդկանց արձագանքը

Պողոսը շղթայվեց Երուսաղեմում ձերբակալվելուց հետո: Նրանց թույլ տվեցին մարդկանց հետ խոսել Անտոնիայի ամրոցից դուրս:

Կարդացեք Գործք Առաքելոց 22․6-16-ը

Գործք Առաքելոց 22․22-24

Պողոսը ձերբակալվեց Երուսաղեմի տաճարից դուրս և բերվեց հրեա ղեկավարների մոտ: Նրան հարցաքննեցին և բանտարկեցին: Պողոսին ձերբակալած հռոմեացի հրամանատարը իմացավ հրեա հրոսակախմբի՝ Պողոսին սպանելու գաղտնի ծրագրի մասին և Պողոսին ուղարկեց Կեսարիա: Կեսարիայում Պողոսին թույլ տվեցին պաշտպանել իրեն հռոմեացի կուսակալ Ֆելիքսի առաջ:

Կարդացեք Գործք 24.10-16

Գործք Առաքելոց 24․22-27

Երկու տարի բանտում անցկացնելուց հետո Պողոսը հայտնվեց նոր կուսակալի առջև և պահանջեց, որ իրեն հնարավորություն տան խոսել Կեսարի հետ: Ագրիպպաս թագավորը լսեց Պողոսի վկայությունը Հռոմ գնալուց առաջ:

Գործք Առաքելոց 26․1-3, 13-23

Գործք Առաքելոց 26․24-31

1. Լրացրեք հետևյալը.

Ձեր օրագրում գրեք այն, ինչ սովորել եք: Չմոռանաք ներառել հետևյալ կետերը.

  • Ի՞նչն է առավել նշանակալից ձեզ համար Հիսուս Քրիստոսի և Նրա ավետարանի մասին Պողոսի վկայության մեջ:

  • Ինչո՞վ է Պողոսը տպավորել ձեզ այս հատվածներում:

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ էր Պողոսը այնքան քաջ և ուժեղ՝ այսպիսի դժվարին իրավիճակներում Քրիստոսի մասին վկայելիս:

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ է կարևոր կիսվել վկայությամբ, նույնիսկ, եթե ուրիշները մերժեն այն:

Կարդացեք հետևյալ հայտարարությունը և խորհեք, թե այն ինչպես կարող է ձեզ օգնել քաջություն ունենալ՝ Պողոսի նման վկայելու համար:

Շեշտելով, որ վկայությամբ ուրիշների հետ կիսվելը չպետք է կատարյալ լինի և փորձ է պահանջում, Երեց Դիտեր Ֆ. Ուխդորֆը Տասներկու Առաքյալների Քվորումից կիսվել է հետևյալով.

Նկար
Official portrait of Elder Dieter F. Uchtdorf of the Quorum of the Twelve Apostles, 2006. Called as Second Counselor in the First Presidency, 3 February 2008. Made official portrait in 2008 replacing portrait taken in 2004.

Ձեզ համար սովորական և բնական ձևով մարդկանց հետ կիսվեք, թե Հիսուս Քրիստոսն ու Նրա Եկեղեցին ինչու են կարևոր ձեզ համար

Հասկացեք, որ մարդկանց դարձի բերելը ձեր աշխատանքը չէ։ Դա Սուրբ Հոգու դերն է։ Ձեր դերն այն է, որ կիսվեք նրանով, ինչ կա ձեր սրտում և կայուն ապրեք ձեր հավատքում։

(Դիտեր Ֆ. Ուխդորֆ, «Միսիոներական աշխատանք. կիսելով այն, ինչ կա ձեր սրտում», Ensign կամ Լիահոնա, ապրիլ 2019, 17)

2. Կատարեք հետևյալ վարժությունը և ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին:

Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գծեք երկու սյունակ: Առաջին սյունակում գրանցեք ձեր վկայությունները, այդ թվում անձնական փորձառությունները, որոնք ամրապնդել են և կառուցել են Երկնային Հոր, Հիսուս Քրիստոսի և Նրանց ավետարանի մասին ձեր վկայությունը: Երկրորդ սյունակում գրանցեք մտքեր և տպավորություններ այն մասին, թե առօրյա կյանքում ինչպես եք ուրիշների հետ կիսվում այդ վկայությամբ Պողոսի օրինակով:

  • Փրկիչն ինչպե՞ս է վկայությամբ կիսվելու օրինակ ծառայում՝ անկախ ստացած արձագանքից (տես Վարդապետություն և Ուխտեր 138․25-26):

  • Դուք կարող եք երկմտել կամ նյարդայնանալ Փրկիչի մասին վկայելիս: Ձեզ ինչպե՞ս կարող է օգնել միտքը այն մասին, թե Փրկիչն ինչպես է վերաբերվում Իր մասին վկայելու ձեր ջանքերին:

Ընտրովի. Ցանկանո՞ւմ եք ավելին իմանալ

Որտե՞ղ կարող եմ ավելի շատ բան սովորել այն մասին, թե ինչ է վկայությունը, և ինչպես կարող եմ ամրապնդել իմ վկայությունը

Որպեսզի հասկանաք, թե ինչ է վկայությունը, և ինչպես կարող եք ամրապնդել ձեր վկայությունը, կարդացեք Ավետարանական թեմաների «Վկայություն» հոդվածը (topics.ChurchofJesusChrist.org):

Տեսնելու համար, թե ուրիշներն ինչպես են ամրապնդել իրենց վկայությունը, կարող եք դիտել «Ամրապնդեք ձեր վկայությունը» տեսանյութը (4:59) ChurchofJesusChrist.org կայքում:

Ինչո՞ւ է կարևոր, որ ես անվեհեր լինեմ իմ վկայության մեջ

Երեց Քվենթին Լ. Քուքը Տասներկու Առաքյալների Քվորումից ուսուցանել է.

Նկար
Official portrait of Elder Quentin L. Cook. Called to the Quorum of the Twelve Apostles on 6 October 2007.

«Հիսուսի վկայության մեջ անվեհեր լինելը» [ վարդապետություն և Ուխտեր 76․79 ] պարզ, հիմնական ստուգարք է նրանց միջև, ովքեր կժառանգեն սելեստիալ արքայության օրհնությունները, և նրանց միջև, ովքեր կժառանգեն ավելի ցածր՝ թերեստրիալ արքայության օրհնությունները: …

Հիսուսի վկայության մեջ անվեհեր լինելը ցատկահարթակ է Փրկիչի շնորհին և սելեստիալ արքայությանն արժանանալու համար:

(Քվենթին Լ. Քուք, «Անվեհեր՝ Հիսուսի վկայության մեջ», Ensign կամ Լիահոնա, նոյեմբերի 2016, 43)

Ինչպե՞ս կարող եմ հասարակ և բնական եղանակով կիսվել իմ վկայությամբ

Տեսնելու համար, թե դուք ինչպես կարող եք հասարակ և բնական եղանակով կիսվել ձեր վկայությամբ, դիտեք «Կիսվեք ձեր համոզմունքներով» տեսանյութը (2:02) ChurchofJesusChrist.org կայքում: Կարող եք նաև հետազոտել «Կիսվեք ավետարանով. Կիսվեք առցանց» էջը ChurchofJesusChrist.org կայքում կամ կարդալ «Ծառայելու սկզբունքներ. Թե ինչպես ավելի բնական եղանակով կիսվել վկայությամբ» (Ensign, մարտ 2019, 8-11):