Սեմինարիա
Գործք Առաքելոց 22-23, 26-28


Գործք Առաքելոց 22-23, 26-28

Տերը Պողոսի հետ է

Նկար
The resurrected Christ appears to Paul while he is in prison.

Չնայած Պողոսը շղթայված էր և շրջապատված էր հրեաներով, ովքեր ցանկանում էին սպանել նրան, նա կանգնեց Անտոնիայի ամրոցի աստիճաններին և քաջաբար վկայեց Հիսուս Քրիստոսի հետ իր զրույցի մասին: Երբ Պողոսը բանտարկվեց, Փրկիչն այցելեց նրան և խոստացավ, որ Պողոսը Իր մասին կվկայի Հռոմում: Դրանից հետո Պողոսը այնքան փորձառություններով անցավ, որ թվում էր՝ այդ խոստումը չի կատարվելու: Այս դասը Գործք Առաքելոց 22-23, 26-28 գլուխների մասին ակնարկ է և նպատակաուղղված է ամրապնդելու ձեր վստահությունը առ այն, որ Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը կկատարեն Իրենց խոստումները, եթե դուք ձգտեք ծառայել Նրանց:  

Ո՞ւմ եք դուք վստահում

Ո՞ւմ կվստահեիք անել հետևյալը և ինչո՞ւ:

  • Ընտրել, թե դուք ինչ պետք է հագնեք

  • Ընտրել, թե դուք որտեղ պետք է ապրեք

  • Միշտ կատարել իրենց խոստումները

  • Մնալ ձեզ հետ դժվար պահերին

Պատասխանեք հետևյալ հարցերին.

  • Սրանցից ո՞րն է առավել կարևոր ձեզ համար: Ինչո՞ւ:

  • Դա ինչպե՞ս է ձեզ օգնում կյանքում ընկերանալ վստահելի մարդկանց հետ:

Մի պահ մտածեք, թե որքանով եք վստահում Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին: Դուք հավատո՞ւմ եք, որ Նրանք կպահեն ձեզ տված Իրենց խոստումները: Դուք հավատո՞ւմ եք, որ Նրանք ձեզ հետ կլինեն դժվար պահերին: Արդյո՞ք դուք Նրանց այնքան եք վստահում, որ թույլ կտաք Նրանց ուղղորդել ձեզ ամեն օր: Ինչո՞ւ այո, կամ ինչո՞ւ ոչ։Այս դասն ուսումնասիրելիս փնտրեք պատմություններ, որոնք կարող են ձեզ օգնել ամրապնդել ձեր վստահությունը առ այն, որ Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը կկատարեն Իրենց խոստումները, եթե դուք ձգտեք ծառայել Նրանց:

Պողոսը վերադառնում է Երուսաղեմ

Իր երրորդ միսիոներական ճամփորդությունից հետո Պողոսը վերադարձավ Երուսաղեմ՝ Քրիստոսի մասին վկայելու համար: Հրեաների մի խումբ նրան դուրս քաշեց տաճարից սպանելու նպատակով, սակայն հռոմեացի զինվորները փրկեցին նրան: Նրան տարան Անտոնիայի ամրոցի աստիճանների մոտ և թույլ տվեցին խոսել (տես Գործք Առաքելոց 21): Պողոսը վկայեց Հիսուս Քրիստոսի հետ իր զրույցի մասին և Փրկիչի՝ հեթանոսներին քարոզելու հրահանգի մասին: Հրեաները կրկին սաստիկ զայրացան և Պողոսին հետ ուղարկեցին ամրոց՝ անվտանգության նկատառումներից ելնելով (տես Գործք Առաքելոց 22 , 23.1-10):

Կարդացեք Գործք Առաքելոց 23.11 հատվածը՝ փնտրելով, թե Փրկիչն ինչ է ասել Պողոսին և ինչ է արել նրա համար: Կարող եք դիտել նաև «Քաջացեք» տեսանյութը (1:32) ChurchofJesusChrist.org կայքում:

  • Փրկիչի մասին ի՞նչ կարող ենք սովորել այս հատվածում Նրա ասածից և արածից:

  • Փրկիչը ե՞րբ է ցուցադրել հետևյալ ճշմարտություններից մեկը ձեր կյանքում կամ մեկի կյանքում, ում ճանաչում եք:

Փրկիչի խոստումները

Պողոսի փորձառությունը օրինակ է, թե Փրկիչն ինչպես է կատարել առաքյալների հետ լինելու Իր խոստումը, երբ նրանք քարոզում էին ավետարանը (տես Մատթեոս 28.19-20):

1. Կատարեք հետևյալը.

Ձեր օրագրում ստեղծեք նմանատիպ մի աղյուսակ: Դասի ընթացքում թվարկեք Տիրոջ խոստումները ձախ կողմում և այդ խոստումների կատարումը աջ կողմում:

Խոստումներ

Խոստումների իրականացում

Հիսուսը Առաքյալների հետ էր, երբ նրանք քարոզում էին ավետարանը (տես Մատթեոս 28.19-20):

Պողոսը վկայեց Հռոմում ( Գործք Առաքելոց 23.11):

Հիսուսը եկավ Պողոսի մոտ՝ ամրոց, նրա քարոզից հետո (տես Գործք Առաքելոց 23.11):

Փրկիչը լրացուցիչ խոստումներ տվեց առաքյալներին:

Կարդացեք Մատթեոս 10.18-20 և Մարկոս 16.17-18 հատվածները:Բացահայտեք Փրկիչի խոստումները և գրեք դրանք աղյուսակի ձախ կողմում:

  • Ի՞նչ են այդ խոստումները ուսուցանում ձեզ Հիսուս Քրիստոսի մասին:

Պողոսը շարունակում է վկայել Քրիստոսի մասին

Կարդացեք հետևյալ ամփոփ պատմությունները և մտածեք, թե ինչ կզգայիք, եթե լինեիք Պողոսի իրավիճակում: Այնուհետև կարդացեք յուրաքանչյուր իրավիճակից հետո նշված հատվածները՝ տեսնելով, թե Պողոսն ինչպես է գործել, և Տիրոջ խոստումներն ինչպես են կատարվել: Կատարված խոստումները ավելացրեք աղյուսակի աջ կողմում:

  1. Հռոմեացի կուսակալներն ու թագավորները դատեցին Պողոսին, Գործք Առաքելոց 26.1-2, 22-23 :

  2. Պողոսին նավով ուղարկեցին Հռոմ, որը սաստիկ փոթորիկի հանդիպեց ( Գործք Առաքելոց 27.22, 25, 41, 44):

  3. Պողոսը մի կղզում հայտնվեց, որտեղ նրան մի օձ կծեց, Գործք Առաքելոց 28.4-6 :

  4. Պողոսը ի վերջո հասավ Հռոմ, Գործք Առաքելոց 28.16, 30-31 :

Հաջորդ դասերին դուք ավելին կսովորեք այս պատմությունների մասին:

  • Ի՞նչ խոստումներ եք տեսել, որ կատարվել են:

  • Ինչո՞ւ է կարևոր ձեզ համար, որ Հիսուս Քրիստոսը կատարում է Իր խոստումները:

  • Իմացությունը, որ Փրկիչը կատարում է Իր խոստումները, ինչպե՞ս է ազդում Նրա հանդեպ ձեր զգացմունքների և Նրան լսելու և հետևելու ձեր ցանկության վրա:

Չնայած Աստված հրավիրում է մեզ ձգտել ծառայել Իրեն, Նա չի սպասում, որ մենք կատարյալ դառնանք, որպեսզի կատարի մեզ տված Իր խոստումները: Չնայած Պողոսը բազմաթիվ փորձություններով անցավ (տես Բ Կորնթացիս 11.23-27) և կատարյալ չէր (տես Ա Տիմոթեոս 1.15 ), Աստված, միևնույն է, կատարեց Պողոսին տրված Իր խոստումները:

Ձեր կյանքում կատարված խոստումները

Մտածեք, թե Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսն ինչ խոստումներ են տվել ձեզ:

Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դեյվիդ Ա. Բեդնարն ուսուցանել է․

Նկար
Elder David A. Bednar, Quorum of the Twelve Apostles official portrait. 2020.

Ամենամեծ ու պատվական խոստումները, որ Երկնային Հայրն առաջարկում է Իր զավակներին, հնարավոր չէ հաշվել կամ ամբողջությամբ նկարագրել: Սակայն խոստացված օրհնությունների անգամ մասնակի ցուցակը, որը ես ներկայացրի, պիտի ստիպի մեզանից յուրաքանչյուրին «մնալ զարմացած» և «վայր ընկնե[լ] ու երկրպագե[լ] Հորը» Հիսուս Քրիստոսի անունով:

(Դեյվիդ Ա. Բեդնար, «Ամենամեծ ու պատվական խոստումները», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2017, 91)

Հետևյալ նյութերը պարունակում են Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի՝ մեզ տված խոստումները:

Ընտրեք այս նյութերից մի քանիսը ուսումնասիրելու համար: Երբ բացահայտեք խոստումները, ավելացրեք դրանք ձեր օրագրում կազմված աղյուսակի ձախ կողմում:

  • Այս խոստումներն ի՞նչ են ձեզ սովորեցնում այն մասին, թե Փրկիչն ինչ է ցանկանում ձեզ համար:

Նայեք բացահայտված խոստումների ցանկին: Փնտրեք Սուրբ Հոգու ազդեցությունը, երբ մտածում եք այն մասին, թե Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը ինչպես կարող էին կատարել այդ խոստումները ձեր կյանքում: Աջ սյունակում ավելացրեք մի կարճ նկարագիր, թե Նրանք ինչպես են կատարել այդ խոստումներից մեկը կամ մի քանիսը կամ այլ լրացուցիչ խոստումներ: Օրինակ՝ Սուրբ Հոգու ազդեցությունը զգալը կարող է հաղորդության աղոթքներում տված խոստումների իրականացում նշանակել ( Մորոնի 4.3 , 5.2): Կարող եք գրել, թե Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսն ինչպես են կատարել ձեր ծանոթներից մեկին տված Իրենց խոստումները:

Խորհեք, թե այս օրինակներն ինչպես կարող են ամրապնդել ձեր վստահությունը, որ Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը կկատարեն Իրենց խոստումները ապագայում:

Ընտրովի. Ցանկանո՞ւմ եք ավելին իմանալ

Մենք ինչո՞ւ պետք է վստահենք Տիրոջը

Յոթանասունից Երեց Ստենլի Ջ. Էլիսը բացատրել է.

Նկար
Official Portrait of Elder Stanley G. Ellis. Photographed in March 2017.

Եղբայրնե՛ր և քույրե՛ր, մենք կարող ենք ունենալ Նրան վստահելու հավատք։ Նա ցանկանում է լավագույնը մեզ համար (տես Մովսես 1․39)։ Նա կպատասխանի մեր աղոթքներին (տես Վարդապետություն և Ուխտեր 112․10)։ Նա կպահի Իր խոստումները (տես Վարդապետություն և Ուխտեր 1․38)։ Նա ունի այդ խոստումները պահելու զորությունը (տես Ալմա 37․16)։ Նա գիտե ամեն ինչ: Եվ ամենակարևորը՝ Նա գիտե, թե որն է լավագույնը (տես Եսայիա 55․8–9

(Ստենլի Ջ. Էլիս, «Արդյո՞ք մենք վստահում ենք Նրան) Որքան դժվար, այնքան լավ», Ensign կամ Լիահոնա նոյեմբեր 2017, 114)

Ինչո՞ւ պետք է ձգտեմ ծառայել Աստծուն

Քույր Իլեյն Լ. Ջեքը՝ Սփոփող Միության նախկին գերագույն նախագահը, ուսուցանել է.

Նկար
Portrait of Elaine L. Jack, Relief Society general president from 1990-1997.

Հիշում եմ՝ երիտասարդ մայր էի, երբ տեսնելով, թե ինչպես կրտսեր որդիս՝ Գորդընը, ընկնելով հեծանիվից ոչ միայն վնասեց իր ծունկը, այլ նաև կորցրեց իր վստահությունը, ասացի. «Ես քեզ հետ եմ»: Ես գրկեցի նրան և հանգստացնելով, ասացի. «Ես քեզ հետ եմ»: Արդյո՞ք դա չի հիշեցնում մեզ Տիրոջ մասին, ով միշտ մեզ հետ է (տես Մատթեոս 28.20): Նա ոչ միայն եկեղեցում է, տաճարում է կամ, երբ մենք ծնկի ենք իջնում մեր մահճակալի մոտ: Նա «հենց մեզ հետ է», երբ մենք ապրում ենք Նրա ուսմունքներով:

(Իլեյն Լ. Ջեք, «Մտածիր, թե ուր ես գնում», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 1993, 100)

Գործք Առաքելոց 23.11 : Տերը գիտեր Պողոսի զոհաբերությունների և փորձությունների մասին և նրա հետ էր Արդյո՞ք Նա նույնը կանի ինձ համար

Քույր Շերոն Յուբենկը՝ Սփոփող Միության գերագույն նախագահության առաջին խորհրդականը, ուսուցանել է.

Նկար
Official Portrait of Sister Sharon Eubank. Photographed in 2017.

Ես վկայում եմ, որ դուք սիրված եք: Տերը գիտի, թե որքան եք չարչարվում: Դուք առաջադիմում եք: Շարունակեք առաջ գնալ: Նա տեսնում է ձեր բոլոր թաքուն զոհաբերությունները և հաշվում է դրանք՝ ի օգուտ ձեզ և ի օգուտ նրանց, ում դուք սիրում եք: Ձեր աշխատանքը զուր չէ։ Դուք մենակ չեք: Հենց Նրա անունը նշանակում է «Աստված մեզ հետ»: Նա անկասկած ձեզ հետ է:

(Տես նաև Շերոն Յուբանկ, «Քրիստոս. Լույս, որը փայլում է խավարի մեջ», Ensign կամ Լիահոնա, մայիս 2019, 75–76)

Ինչպե՞ս կարող եմ ավելի լավ հասկանալ Գործք Առաքելոց 22-23, 26-28 հատվածներում նկարագրված իրադարձությունները

Դիտեք «Գլուխ 63. Պողոսն ավարտում է իր առաքելությունը» տեսանյութը (2:32) ChurchofJesusChrist.org կայքում:

//media.ldscdn.org/webvtt/scripture-and-lesson-support/new-testament-stories/2010-11-67-chapter-63-paul-finishes-his-mission-eng.vtt