Սեմինարիա
Վարդապետության սերտման կրկնություն 16


Վարդապետության սերտման կրկնություն 16

Անգիր սովորեք հղումները և սուրբ գրությունների հիմնական արտահայտությունները

Նկար
Mother and young woman in New Zealand are sitting together reading scriptures. Also shots of woman along pondering.

Սուրբ գրությունների հատվածները և դրանց ուսուցանած ճշմարտությունները անգիր սովորելը կարող է շատ օգտակար լինել ձեզ համար: Այս դասի նպատակն է օգնել ձեզ անգիր սովորել Նոր Կտակարանի վարդապետության սերտման որոշ հատվածներ և հիմնական արտահայտություններ:

  • Ինչո՞ւ եք անգիր հիշում հետևյալը. երգի տեքստը, դասացուցակը կամ մարզիկի և արտիստի մասին փաստերը:

  • Ի՞նչ այլ բաներ եք մտապահում: Ինչո՞ւ եք մտապահում դրանք:

  • Ինչո՞ւ պետք է անգիր սովորել սուրբ գրությունները:

Կարդացեք Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ռիչարդ Գ. Սքոթի (1928–2015) հետևյալ հայտարարությունը կամ դիտեք «Նա ապրում է» տեսանյութը ChurchofJesusChrist.org կայքում 5:27-6:05-ը: Փնտրեք առնվազն երեք օրհնություններ, որոնք կարող են մեզ առաջարկել անգիր սովորած սուրբ գրությունները:

Նկար
Final official portrait of Elder Richard G. Scott of the Quorum of the Twelve Apostles, 2004. Passed away 22 September 2015.

Ես առաջարկում եմ, որ դուք անգիր սովորեք այն սուրբ գրությունները, որոնք հուզել են ձեր սիրտը կամ հասկացողությամբ լցրել ձեր հոգին: Երբ սուրբ գրություններն օգտագործվում են այնպես, ինչպես Տերն է ցանկացել, որ դրանք գրվեն, դրանց ունեն հատուկ զորություն, որը չի կարող փոխանցվել բառափոխման դեպքում: Երբեմն, երբ ես մեծ կարիք եմ զգում, ես մտովի կրկնում եմ այն սուրբ գրությունները, որոնք ինձ ուժ են տվել: Սուրբ գրությունները, հատկապես Տիրոջ խոսքերը, մեզ կարող են տալ մեծ սփոփանք, ուղղություն և զորություն:

(Ռիչարդ Գ. Սքոթ, «Նա ապրում է», Ensign, նոյեմբեր 1999, 87-88)

  • Ի՞նչ օրհնություններ եք ստացել սուրբ գրությունները կամ հիմնական արտահայտությունները անգիր սովորելով:

  • Տիրոջ խոսքերը անգիր սովորելով՝ ինչպե՞ս եք ավելի մոտեցել Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին:

Պատկերներով քարտեր

Պատկերներով քարտեր օգտագործելը սուրբ գրությունների հղումները անգիր անելու միջոցներից մեկն է: Պատկերներով քարտ պատրաստելու համար վերցրեք թղթի մի կտոր և այն ծալեք սկզբից երկու տակ, այնուհետև՝ չորս: Բացեք այն և բաժանեք չորս քարտի:

Քարտի մի կողմի վրա գրեք հետևյալ հղումներից յուրաքանչյուրը: Իսկ մյուս կողմի վրա գրեք հիմնական արտահայտությունը:

Հղում

Սուրբ գրության հիմնական արտահայտությունը

Եփեսացիս 1․10

«ժամանակների լրութեան տնտեսութեան համար, որ [ամեն բան ի մի հավաքի] բովանդակուի Քրիստոսումը»:

Եփեսացիս 2.19-20

Եկեղեցին «առաքեալների և մարգարէների հիմքի վերայ է շինուած. որի անկիւնի գլուխը Յիսուս Քրիստոսն է»:

Բ Թեսաղոնիկեցիս 2.1–3

«Քրիստոսի Երկրորդ գալուստը չի գա, եթէ առաջ չգայ ապստամբությունը»:

Բ Տիմոթեոս 3.15–17

«Սուրբ գրությունները … կարող են քեզ իմաստուն անել փրկության համար»։

Ստեղծագործաբար մոտեցեք սուրբ գրությունները մտապահելու գործին: Ընտրեք հետևյալ գաղափարներից մեկը կամ ձերն առաջարկեք:

  • Ստուգեք ինքներդ ձեզ. Այնպես պահեք պատկերներով քարտը, որ տեսնեք միայն հղումը կամ հիմնական արտահայտությունը: Փորձեք հիշել համապատասխան հղումը կամ հիմնական արտահայտությունը: Կրկնեք այն մի քանի անգամ:

  • Կրկնություն հաղորդագրության միջոցով. Ուղարկեք հղումը սեմինարիայի ընկերներին և տեսեք, թե ով ձեզ հետ կուղարկի ճիշտ հիմնական արտահայտությունը:

  • Համապատասխանեցման վարժություն. Աշխատեք զույգերով դասընկերոջ կամ ընտանիքի անդամի հետ: Խնդրեք, որ զույգից մեկը դնի իր քարտերն այնպես, որ երևան հղումները, իսկ մյուսն՝ այնպես, որ երևան հիմնական արտահայտությունները: Համապատասխանեցրեք հղումը հիմնական արտահայտության հետ՝ հիմնական արտահայտությամբ քարտը դնելով հղումով քարտի վրա:

  • Օգտագործեք հավելվածը. Օգտագործեք Վարդապետության սերտում հավելվածը:

1. Բերեք ձեր պատկերներով քարտերը ամենշաբաթյա դեմառդեմ դասին և դրանցով կիսվեք ձեր ուսուցչի հետ: Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.

Ընտրեք վարդապետության սերտման մեկ հատված:

  • Ինչո՞ւ եք ցանկանում անգիր անել այս հատվածը կամ հիմնական արտահայտությունը:

  • Այն ինչպե՞ս կարող է ձեզ օգնել ավելի լավ հասկանալ Հիսուս Քրիստոսին և Նրա ավետարանը: