Սեմինարիա
Վարդապետության սերտման կրկնություն 15

Վարդապետության սերտման կրկնություն 15

Կիրառեք վարդապետության սերտման սուրբ գրությունների հատվածները

Նկար
Տարբեր երիտասարդներ հավաքվում են միասին: Նրանք կարծես եկեղեցում են՝ կիրակնօրյա դպրոցի դասարանում: Նրանք սուրբ գրություններ ունեն և ժպտում են: Սա Սամոայում է։

Վարդապետության սերտման նպատակներից է օգնել ձեզ սովորել, թե ինչպես ճիշտ կիրառել վարդապետության սերտման հատվածները՝ Հիսուս Քրիստոսի ավետարանն ուրիշներին ուսուցանելիս: Այս դասը ձեզ հնարավորություններ կտա փորձել կիրառել վարդապետության սերտման որոշ հատվածներ տարբեր ուսումնական իրավիճակներում:  

Կանոնիկ գրքերը պարունակում են բազմաթիվ պատմություններ, թե մարդիկ ինչպես են օգտագործել սուրբ գրությունները՝ ուրիշներին ուսուցանելիս: Օրինակ՝ Հիսուս Քրիստոսը ուսուցանել է Իր երկու աշակերտներին Էմմաուսի ճանապարհին (Ղուկաս 24.27), Նեփին հորդորել է իր եղբայրներին ստանալ արույրե թիթեղները (տես 1 Նեփի 4.2), իսկ Մորոնին հրահանգներ է տվել երիտասարդ Ջոզեֆ Սմիթին (Ջոզեֆ Սմիթ - Պատմություն 1.36–41):

  • Ե՞րբ եք դուք կամ ձեր ծանոթը օգտագործել սուրբ գրությունները՝ ուրիշներին ուսուցանելու համար:

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ է կարևոր ուրիշներին ուսուցանելիս մեր սեփական բացատրություններից բացի օգտագործել սուրբ գրությունները:

Կրկնեք վարդապետության սերտման հղումների և հիմնական արտահայտությունների հետևյալ ցանկը: Մտածեք, թե ինչ իրավիճակներում կարող էիք օգտագործել այդ հատվածները՝ որևէ մեկին ուսուցանելու համար:

Նոր Կտակարանի վարդապետության սերտում. Ա Կորնթացիս-Հայտնություն

Ա Կորնթացիս 6.19–20

«Ձեր մարմինները Սուրբ Հոգու տաճար են»:

Ա Կորնթացիս 11․11

«Բայց դարձեալ ոչ կինն առանց մարդի, եւ ոչ մարդն առանց կնկայ, Տէրումը»:

Ա Կորնթացիս 15.20–22

«Քանզի ինչպես Ադամով ամենը մեռնում են, այնպես էլ Քրիստոսով ամենը կենդանանում են»:

Ա Կորնթացիս 15.40–42

Հարության ժամանակ կան փառքի երեք աստիճաններ։

Եփեսացիս 1․10

«Ժամանակների լրութեան տնտեսութեան համար, որ ամեն բան բովանդակուի Քրիստոսումը»:

Եփեսացիս 2.19-20

Եկեղեցին «առաքեալների և մարգարէների հիմքի վերայ է շինուած. որի անկիւնի գլուխը Յիսուս Քրիստոսն է»:

Բ Թեսաղոնիկեցիս 2.1–3

«Քրիստոսի օրը չի գայ …եթէ առաջ չգայ ապստամբությունը»:

Բ Տիմոթեոս 3.15–17

«Սուրբ գրությունները … կարող են քեզ իմաստուն անել փրկության համար»։

Եբրայեցիս 12.9

Երկնային Հայրը «հոգիների Հայրն է»։

Հակոբոս 1.5–6

«Եթե մեկը ձեզանից իմաստութեան պակասություն ունի, թող խնդրէ Աստուածանից»:

Հակոբոս 2.17–18

«Հաւատքը, եթէ գործ չ’ունենայ, ըստ ինքեան մեռած է»։

Ա Պետրոս 4.6

«Ավետարանը մեռելներին էլ [քարոզվեց]»։

Հայտնություն 20.12

«Մեռելները դատվեցան … իրանց գործերի համեմատ»:

1. Ընտրեք հետևյալ վարժություններից երկուսը և ձեր օրագրում պատասխանեք համապատասխան հարցերին.

Թաղում

Պատկերացրեք, որ ձեզ խնդրել են խոսել սիրած մարդու հուղարկավորության ժամանակ:

  • Վարդապետության սերտման ո՞ր երեք հատվածներով կկիսվեիք:

  • Ձեր կարծիքով, այդ հատվածներն ինչո՞վ կարող էին օգտակար լինել:

Ընտրեք այս սցենարի համար ընտրված սուրբ գրությունը և կարդացեք ամբողջ հատվածը:

  • Ուրիշ ի՞նչ եք սովորել հիմնական արտահայտությունից բացի:

Միսիա

Պատկերացրեք, որ դուք և ձեր զուգընկերը ուսուցանում եք մեկին, ով չի հասկանում, թե մեզ ինչու է անհրաժեշտ վերականգնված եկեղեցին:

  • Վարդապետության սերտման ո՞ր երեք հատվածներով կկիսվեիք:

  • Ձեր կարծիքով, այդ հատվածներն ինչո՞վ կարող էին օգտակար լինել:

Ընտրեք այս սցենարի համար ընտրված սուրբ գրությունը և կարդացեք ամբողջ հատվածը:

  • Ուրիշ ի՞նչ եք սովորել հիմնական արտահայտությունից բացի:

Երիտասարդների հոգևոր հավաք

Պատկերացրեք, որ դուք ընգրկված եք երիտասարդական հանձնաժողովում, որին հանձնարարված է թեմաներ ընտրել ձեր ցցում կամ շրջանում կայանալիք երիտասարդների հոգևոր հավաքի համար:

  • Վարդապետության սերտման ո՞ր երեք հատվածներով կկիսվեիք:

  • Ձեր կարծիքով, այդ հատվածներն ինչո՞վ կարող էին օգտակար լինել:

Ընտրեք այս սցենարի համար ընտրված սուրբ գրությունը և կարդացեք ամբողջ հատվածը:

  • Ուրիշ ի՞նչ եք սովորել հիմնական արտահայտությունից բացի:

Ընկեր

Պատկերացրեք, որ դուք ունեք մի ընկեր, ով դժվարանում է իրեն Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին մոտ զգալ: Նա ձեզանից խորհուրդ է հարցնում: