Սեմինարիա
Հակոբոս 1


Հակոբոս 1

«Թող խնդրի Աստծուն»

Նկար
Երիտասարդ աղջիկը աղոթում է իր մահճակալի մոտ։

Ձեր կարծիքով, դուք կարո՞ղ եք Աստծուց օգնություն խնդրել, երբ ունեք անպատասխան հարցեր կամ կարևոր որոշումներ կայացնելիս Նրա իմաստության կարիքն ունեք: Հակոբոսը հայտարարել է. «Եթե ձեզանից մեկն իմաստության պակասություն ունի, թող խնդրի Աստծուն, որ բոլորին առանց նախատելու պարզապես տալիս է, և նրան կտրվի» (Հակոբոս 1.5): Այս դասի նպատակն է օգնել ձեզ ամրապնդել ձեր վկայությունը, որ Երկնային Հայրը ձեզ իմաստություն է տալիս՝ ի պատասխան ձեր աղոթքների:

Կարևոր պատասխաններ

Նայեք հետևյալ հարցերից յուրաքանչյուրին և խորհեք հետևյալի շուրջ. (1) Արդյո՞ք ես պատասխան եմ ստացել Աստծուց: (2) Արդյո՞ք ես ցանկանում եմ Աստծուց ստանալ այն պատասխանը, որը դեռ չեմ ստացել: (3) Արդյո՞ք ես դեռ չեմ ցանկանում պատասխան ստանալ:

  • Արդյո՞ք Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին ճշմարիտ Եկեղեցի է:

  • Իսկապե՞ս Հիսուս Քրիստոսն իմ Փրկիչն է:

  • Ինչի՞ վրա ես պետք է կենտրոնանամ՝ Հիսուս Քրիստոսի ավելի լավ հետևորդ դառնալու համար:

Հակոբոս 1 գլխում ներկայացված Հակոբոս առաքյալի խոսքերն ուսումնասիրելիս փնտրեք սկզբունքներ, որոնք կարող են օգնել ձեզ պատասխաններ գտնել ձեր կյանքի կարևոր հարցերին:

Կարդացեք Հակոբոսի մասին հետևյալ տեղեկությունները: Մտածեք, թե որ հարցերի պատասխաններն էր նա փնտրում իր կյանքի ընթացքում:

  1. Հնարավոր է, որ նա Հիսուս Քրիստոսի խորթ եղբայրն է եղել (տես Սուրբ գրքերի ուղեցույց, «Հակոբոս, Տիրոջ եղբայրը», ChurchofJesusChrist.org):

  2. Տիրոջ մյուս խորթ եղբայրների նման նա նույնպես սկզբում չդարձավ Հիսուսի աշակերտներից մեկը (տես Հովհաննես 7.3-5):

  3. Հետագայում նա դարձավ Առաքյալ, իսկ համաձայն վաղ քրիստոնյա գրողների՝ Եկեղեցու առաջին եպիսկոպոսը Երուսաղեմում (տես Գործք 12.16-17, 21.17-18, Գաղատացիներին 1.18–19, 2.9):

Կարդացեք Հակոբոս 1.1-ը՝ բացահայտելու համար, թե Հակաբոսն ում էր գրում:

Երեց Բրյուս Ռ. Մակքոնքին (1915–85) Տասներկու Առաքյալների Քվորումից բացատրել է, որ «Հակոբոսը դիմել էր … մարդկանց, որոնք դեռևս պետք է հավաքվեին, ստանային ավետարանը և գային Քրիստոսի մոտ» (Նոր Կտակարանի վարդապետական մեկնաբանությունը [1973], 3.243):

  • Որո՞նք են այն հարցերը, որոնք ավետարան չստացած մարդիկ կարող են ունենալ:

Կարդացեք Հակոբոս 1.5-6 հատվածները՝ փնտրելով Հակոբոսի կողմից ուսուցանված ճշմարտությունները, որոնք կարող են մեզ օգնել, երբ մենք կարևոր հարցեր ենք ունենում և նրանց, ովքեր ավետարանական ճշմարտություններ են փնտրում: (Օգտակար կլինի իմանալ, որ նախատել նշանակում է սխալներ գտնել կամ հանդիմանել):

Հակոբոս 1.5–6 հատվածները վարդապետության սերտման սուրբ գրության հատված է: Կարող եք նշել վարդապետության սերտման հատվածները տարբերակիչ ձևով, որպեսզի հեշտությամբ գտնեք դրանք:

  • Ի՞նչ գտաք:

  • Այս հատվածից ի՞նչ եք սովորում Երկնային Հոր մասին:

Այս հատվածում ներկայացված ճշմարտություններից մեկն այն է, որ Աստված կօրհնի մեզ իմաստությամբ, եթե մենք հավատքով խնդրենք Նրան:

  • Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում «հավատով խնդրի, առանց երկմտելու»: (Հակոբոս 1․6)

  • Ձեր կարծիքով, Երկնային Հայրն ինչո՞ւ է ցանկանում, որ դուք դիմեք Իրեն պատասխաններ ստանալու համար:

Այս հատվածն ուսումնասիրելիս մտածեք այն մտքերի, զգացմունքների և փորձառությունների մասին, որոնք դուք ունեցել եք՝ Աստծուց իմաստություն կամ հարցերի պատասխաններ փնտրելիս:

Ջոզեֆ Սմիթի օրինակը

Նկար
Ջոզեֆ Սմիթ Կրտսերը ծնկի է իջել Սրբազան Պուրակում՝ Առաջին Տեսիլքի ժամանակ: Երկնքից լույսի շող է երևում, որը ծառերի միջով ուղղված է դեպի Ջոզեֆը:

Օգտակար կլինի խորհել այն սկզբունքի օրինակի շուրջ, որ Աստված կօրհնի մեզ իմաստությամբ, եթե մենք հավատքով խնդրենք Նրան: Աստծուց իմաստություն փնտրելը շատ խորը ազդեցություն թողեց Ջոզեֆ Սմիթի վրա:

Դիտեք «Ջոզեֆ Սմիթ. Վերականգնման մարգարե» տեսանյութը 5:07-8:42 ChurchofJesusChrist.org կայքում և տեսեք, թե այս ճշմարտությունն ինչ ազդեցություն է թողել Ջոզեֆի կյանքի վրա:

1. Պատասխանեք հետևյալ հարցերին.

  • Ի՞նչն է մասնավորապես հուզել ձեզ Ջոզեֆ Սմիթի այս փորձառության մեջ:

  • Առաջին տեսիլքում տված Աստծո պատասխանն ինչպե՞ս է ազդել Ջոզեֆի կյանքի վրա: Դա ինչպե՞ս ազդեց աշխարհի վրա: Դա ինչպե՞ս է ազդել ձեզ վրա:

Ձեր փորձառությունը

2. Ձեր օրագրում կատարեք հետևյալը.

Գրեք այն մտքերը, զգացմունքներն ու փորձառությունները, որոնք դուք ունեցել եք Աստծուց իմաստություն փնտրելիս: Կարող եք ներառել հետևյալը.

  • Ձեր մտքերն ու զգացմունքները՝ ձեր հարցերին պատասխանելու Աստծո պատրաստակամության վերաբերյալ (տես Հակոբոս 1.5–6):

  • Ձեր մտքերն ու զգացմունքները Ջոզեֆ Սմիթի՝ Աստծուց իմաստություն խնդրելու փորձառության վերաբերյալ:

  • Այն փորձառությունները, որոնք դուք ունեցել կամ այժմ ունենում եք, երբ Աստծուց իմաստություն եք փնտրում կամ պատասխաններ ստանում: (Այդ փորձառությունները կարող են ներառել դասի սկզբում ներկայացված հարցերի պատասխանների որոնումը):

  • Ի՞նչ ուղիներով եք Աստծուց իմաստություն փնտրելու այժմ կամ ապագայում:

  • Ինչ օգտակար տպավորություններ եք ստացել Սուրբ Հոգուց այս դասի ժամանակ:

Մտածեք ձեր սեփական սովորությունների մասին, երբ աղոթում եք և Աստծուց իմաստություն ու պատասխաններ խնդրում: Ե՞րբ եք վերջին անգամ ձեր Երկնային Հորից իմաստություն կամ պատասխաններ խնդրել: Ի՞նչ կարող եք այսօր անել՝ ավելի անկեղծորեն և հաճախակի խնդրելու համար: Գրեք ձեր օրագրում, թե ձեր կարծիքով, Երկնային Հայրը ինչ կցանկանար, որ դուք անեիք այսօրվա սովորածի արդյունքում:

Ընտրովի. ցանկանո՞ւմ եք ավելին իմանալ

Ինչո՞ւ է կարևոր Աստծուց իմաստություն ստանալ և Նրանից սեփական վկայություն ձեռք բերել

«Ծագում» տեսանյութը (4:57) ChurchofJesusChrist.org կայքում դիտելիս մտածեք նախորդ հարցի շուրջ:

Նախագահ Ռասսել Մ. Նելսոնն ուսուցանել է․

Նկար
Նախագահ Ռասսել Մ. Նելսոնի պաշտոնական դիմանկարը, 2018 թ․ հունվար

Միթե՞ Աստված իսկապես կամենում է խոսել ձեզ հետ: Այո: …

Դուք չպետք է կասկածեք նրա վերաբերյալ, ինչը ճշմարիտ է [տես Մորոնի 10.5]: Դուք չպետք է կասկածեք նրան, ում կարող եք ապահովությամբ վստահել: Անձնական հայտնության միջոցով դուք կարող եք ստանալ ձեր վկայությունը, որ Մորմոնի Գիրքն Աստծո խոսքն է, որ Ջոզեֆ Սմիթը մարգարե է, և սա Տիրոջ Եկեղեցին է: Անկախ նրանից, թե ինչ կարող են ասել կամ անել մյուսները, ոչ ոք չի կարող երբևէ հեռացնել վկայությունը, որը տրվել է ձեր սրտին և մտքին այն մասին, ինչը ճշմարիտ է: …

Մենք Հիսուս Քրիստոսի հետևորդներն ենք: Ամենակարևոր ճշմարտությունը, որ Սուրբ Հոգին երբևէ կվկայի ձեզ, այն է, որ Հիսուսը Քրիստոսն է՝ Կենդանի Աստծո Որդին: Նա ապրում է:

(Ռասսել Մ․ Նելսոն, «Հայտնություն Եկեղեցու համար, հայտնություն մեր կյանքի համար», Լիահոնա, մայիս 2018, 95–96)

Հակոբոս 1.6 Ի՞նչ է նշանակում՝ « թող հավատով խնդրի»

Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դեյվիդ Ա․ Բեդնարը անդրադարձել է Հակոբոս 1.5-6 հատվածներին և բացատրել է.

Նկար
Երեց Դեյվիդ Ա. Բեդնար, Տասներկու Առաքյալների Քվորում, պաշտոնական դիմանկար, 2020թ.:

Ուշադրություն դարձրեք, որ հավատքով հարցնելու պահանջը, որը, ինչպես ես եմ հասկանում, ոչ միայն արտահայտվելու, այլ նաև գործելու անհրաժեշտություն է` խնդրելու և կատարելու երկակի պարտականություն, հաղորդակցվելու և գործելու պահանջ:

Ջոզեֆի հարցը կենտրոնացած չէր նրա վրա, թե նա ինչ է ցանկանում իմանալ, այլ թե նա ինչ պետք է անի: Նրա աղոթքը պարզապես այն մասին չէր. «Ո՞ր եկեղեցին է ճշմարիտ»: Նրա հարցն էր. «Ո՞ր եկեղեցուն պետք է միանամ»: Ջոզեֆը գնաց պուրակ՝ հավատքով խնդրելու համար և գործելու վճռականությամբ:

Ճշմարիտ հավատքը կենտրոնացած է Տեր Հիսուս Քրիստոսի վրա ու միշտ առաջնորդում է դեպի արդար գործողություն: Մենք առաջ ենք շարժվում և պարտավորվում նվիրված աշխատանք կատարել, երբ աղոթքի վերջում ասում ենք «ամեն»՝ գործելով համաձայն նրա, ինչ ասացինք Երկնային Հորը:

Հավատքով խնդրելը պահանջում է՝ ազնվություն, ջանք, պատրաստակամություն և համառություն:

(Դեյվիդ Ա․ Բեդնար, «Խնդրեք հավատքով», Լիահոնա, մայիս 2008, 94)