Սեմինարիա
Հակոբոս 2


Հակոբոս 2

«Հավատը. եթե գործեր չունենա, ինքնին մեռած է»

Նկար
Երիտասարդները ծառայության ծրագիր են իրականացնում Ավստրալիայում:

Արդյոք կա՞ տարբերություն այն մարդու միջև, որն ասում է, որ հավատում է Հիսուս Քրիստոսին, և այն մարդու միջև, որը հավատք է գործադրում Հիսուս Քրիստոսի հանդեպ: Հակոբոսը առաջարկեց կարևոր տարբերակում, որ ճշմարիտ հավատքը Հիսուս Քրիստոսի հանդեպ արտահայտվում է ոչ թե մտքերով կամ բառերով, այլ գործերով: Այս դասը ձեզ թույլ կտա քննել, թե դուք ինչպես կարող եք լիարժեք գործադրել ձեր հավատքը Հիսուս Քրիստոսի հանդեպ արդար գործերի միջոցով:

Օրհնություններ ստանալը նման է կրակ վառելուն

Արդյոք դուք ցանականո՞ւմ եք օրհնություն կամ պատասխան ստանալ, երբ աղոթում եք Երկնային Հորը: Օգտակար կլինի այդ օրհնությունները փնտրելու գործընթացը համեմատել ջերմություն ստանալու նպատակով կրակ վառելու հետ:

  • Ի՞նչ քայլեր կձեռնարկեք կրակ վառելու համար:

  • Որքանո՞վ է կարևոր լուցկի վառելու գործողությունը:

Կարդացեք Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դեյլ Գ. Ռենլանդի հետևյալ հայտարարությունը և սովորեք, թե օրհնություններ ստանալը որքանով է նման կրակ վառելուն: Կարող եք նաև դիտել «Օրհնություններով լի» տեսանյութը ChurchofJesusChrist.org կայքում՝ 1:02-3:27:

Նկար
Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դեյլ Գ. Ռենլանդի պաշտոնական դիմանկարը, 2016 թ. հունվար։

Երկնային օրհնությունները նմանեցնենք փայտի մի մեծ կույտի։ … [Այն] պարունակում է հսկայական քանակությամբ վառելիք, որն օրեր շարունակ ունակ է լույս և ջերմություն արտադրել: …

Որպեսզի այդ փայտե կույտը էներգիա արտադրի, լուցկու հատիկով պետք է վառել այդ փոքր տաշեղները։ Այդ տաշեղներն արագ կվառվեն և կստիպեն ավելի մեծ կտոր փայտերին վառվել։

Լուցկին ու տաշեղները վառելը փոքր գործողություններ են, որոնք թույլ տվեցին, որ փայտի հնարավոր էներգիան արտադրվի։ Մինչև լուցկին չվառվի, ոչինչ տեղի չի ունենա՝ անկախ փայտե կույտի չափսից։

Նմանապես, օրհնություններից շատերը, որոնք Աստված ցանկանում է մեզ տալ, պահանջում է գործողություն մեր կողմից, որը հիմնված է Հիսուս Քրիստոսի հանդեպ մեր հավատքի վրա: Պահանջված գործողությունը միշտ շատ փոքր է, եթե համեմատենք այն օրհնությունների հետ, որոնք մենք, ի վերջո, ստանում ենք։

(Դեյլ Գ. Ռենլանդ, «Օրհնություններով լի», Ensign կամ Լիահոնա, մայիս, 2019, 70)

  • Ի՞նչ գաղափարներ եք ձեռք բերում երեց Ռենլանդի համեմատությունից:

  • Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում գործել «Հիսուս Քրիստոսի հանդեպ մեր հավատքի հիման վրա»:

Խորհեք հետևյալ հարցերի շուրջ.

  • Ինչպե՞ս է արտահայտվում ձեզ հավատքը Հիսուս Քրիստոսի հանդեպ: Ի՞նչ գործողությունների եք դիմում այդ հավատքի շնորհիվ:

  • Ի՞նչ պատասխաններ և այլ օրհնություններ եք ստացել Աստծուց՝ Հիսուս Քրիստոսի հանդեպ ձեր հավատքը գործադրելու արդյունքում: Ձեր կարծիքով, ի՞նչ հավելյալ ուղիներով է Տերը ցանկանում, որ դուք հավատքով գործեք: Ինչո՞ւ։

Աղոթեք Երկնային Հորը, որ նա ձեզ ուղղորդի ուսումնասիրության ժամանակ այս հարցերին պատասխաններ փնտրելու գործում:

Հավատք առ Հիսուս Քրիստոս

Հակոբոսն օգտագործեց մեկ այլ համեմատություն, որպեսզի մեզ ուսուցանի Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքով գործելու կարևորությունը:

Կարդացեք Հակոբոս 2.14-16 հատվածները և փորձեք պատկերացնել, թե դուք ինչ կմտածեիք, եթե վկա լինեիք այս իրադարձությանը: («Մերկ» բառը հատված 15 նշանակում է աղքատ հագնված):

  • Ի՞նչ եք սովորում Հակոբոսի համեմատությունից:

Կարդացեք Հակոբոս 2.17-18, 26 հատվածները (տես նաև Հակոբոս 1.22 հատվածը) և փնտրեք մի ճշմարտություն, որը Հակոբոսը ցուցադրեց այս համեմատության միջոցով:

Հակոբոս 2.17-18 վարդապետության սերտման հատված է: Վարդապետության սերտման հատվածները կարող եք նշել առանձնահատուկ ձևով, որպեսզի հեշտ գտնեք դրանք:

  • Ինչպե՞ս կամփոփեիք Հակոբոսի ուսուցանածը:

Հակոբոսի ուսուցանած ճշմարտությունը հետևյալն է՝ Հիսուս Քրիստոսի հանդեպ իսկական հավատքն արդար գործեր է պահանջում:

1. Ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.

  • Ձեր կարծիքով, Հիսուս Քրիստոսն ինչո՞ւ է ցանկանում, որ մենք գործի դնենք մեր հավատքը:

  • Փրկիչ Հիսուս Քրիստոսի և Նրա բարության մասին հիշելով՝ ինչպես կարող ենք ոգեշնչվել և գործել մեր համոզմունքների համաձայն:

Հավատքով գործելու օրինակներ

Գուցե ոգեշնչող լինի մտածել այն մարդկանց մասին, որոնք գործում են Հիսուս Քրիստոսի հանդեպ իրենց հավատքի համաձայն: Կարդացեք Հակոբոս 2.21-25 հատվածները և բացահայտեք այդպիսի օրինակներ Հին Կտակարանում:

2. Ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.

  • Ձեր կյանքից կամ սուրբ գրություններից կարող եք նաև հիշել, թե ով է Հիսուս Քրիստոսի հանդեպ իր հավատքը գործադրելու օրինակ ցուցադրում: Ի՞նչ եք սովորում այս օրինակից:

  • Հիսուս Քրիստոսն ինչպե՞ս է արդար գործերի օրինակ ծառայում: Մեր արդար գործերը ինչպե՞ս կարող են օգնել մեզ ավելի նմանվել Նրան:

Բացեք օրհնությունները հավատքով ոգեշնչված գործերով

Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը հետևյալ մարտահրավերն է տվել՝ կապված մեր հավատքի և մեր գործողությունների հետ.

Նկար
Նախագահ Ռասսել Մ. Նելսոնի պաշտոնական դիմանկարը, 2018 թ․ հունվար

Որևէ բան լավ անելու համար ջանքեր են պահանջվում։ Հիսուս Քրիստոսի ճշմարիտ աշակերտ դառնալու համար նույնպես ջանքեր են պահանջվում։ Ձեր հավատքը մեծացնելու և Նրան վստահելու համար ջանքեր են պահանջվում: …։

…Ի՞նչ կանեիք, եթե ավելի շատ հավատք ունենայիք։ Մտածեք այդ մասին: Գրեք այդ մասին: Ապա ձեռք բերեք ավելի մեծ հավատք՝ անելով որևէ բան, որը ավելի մեծ հավատք է պահանջում:

Խորհեք հետևյալ հարցերի շուրջ.

  • Ի՞նչ կանեիք, եթե ավելի շատ հավատք ունենայիք:

  • Ինչ քայլեր կձեռնարկեիք՝ ձեր տպավորությունների համաձայն գործելու համար:

Սկսեք գործել ձեր տպավորությունների համաձայն: Օրինակ՝ կախված գործողության ձեր ընտրությունից, կարող եք հաղորդագրություն ուղարկել, աղոթք կարդալ, ձեր օրացույցում նշում անել կամ ծրագրել, թե ինչ եք անելու հաջորդ անգամ:

Ընտրովի. ցանկանո՞ւմ եք ավելին իմանալ

Արդյոք Հակոբոսի՝ հավատքի և գործերի մասին ուսմունքները հակասո՞ւմ էին Պողոսի ուսմունքներին

Հակոբոս 2.14 հատվածի համատեքստում Հակոբոսը գործեր եզրույթն այլ կերպ է օգտագործել, քան Պողոս առաքյալը: Երբ Պողոսն օգտագործեց գործեր եզրույթը, նա հիմնականում նկատի ուներ Մովսեսի օրենքի հետ առնչվող գործերը (տես Հռովմեացիներին 3.27–31 և Գաղատացիներին 2.15–16): Երբ Հակոբոսն օգտագործեց գործեր եզրույթը, նա նկատի ուներ բարեպաշտության կամ արդարակեցության գործերը:

Հավատքն առանց գործերի մեռած է, բայց ինչ կասեք առանց հավատքի գործերի մասին

Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դեյվիդ Ա. Բեդնարն ուսուցանել է․

Նկար
Երեց Դեյվիդ Ա. Բեդնար, Տասներկու Առաքյալների Քվորում, պաշտոնական դիմանկար, 2020թ.:

Ճշմարիտ հավատքը կենտրոնացած է Տեր Հիսուս Քրիստոսի վրա ու միշտ հանգեցնում է արդար գործողության: … Գործն ինքնին չի հանդիսանում հավատք Փրկիչի հանդեպ, սակայն ճշմարիտ սկզբունքների համաձայն գործելը հավատքի կենտրոնական բաղադրիչն է:

(Տես Դեյվիդ Ա․ Բեդնար, «Խնդրեք հավատքով», Լիահոնա, մայիս 2008, 95)