Սեմինարիա
Հակոբոս 3


Հակոբոս 3

Բառերը, որոնք մենք ասում ենք

Նկար
Երեք դեռահաս երիտասարդ կանայք միասին ժպտում և ծիծաղում են:

Բառերը, որոնք մենք ասում ենք, զորություն ունեն: Կարո՞ղ եք հիշել փորձառություններ ձեր կյանքից, երբ զգացել եք բառերի զորությունը՝ լավ կամ վատ: Իր նամակում Հակոբոսն ուսուցանել է մեր խոսքը վերահսկելու կարևորության մասին: Այս դասի նպատակն է օգնել ձեզ գնահատել ձեր ասած խոսքերը, նաև, թե ինչպես են ձեր խոսքերն ազդում Փրկչին ավելի նմանվելու ձեր ջանքերի վրա:

Բառերի զորությունը

Նայեք ստորև բերված նկարներին և պատկերացրեք, թե այդ մարդիկ ինչի մասին են խոսում: Մտածեք, թե ինչ ազդեցություն կարող են ունենալ այն բառերը, որոնք մենք լսում և գործածում ենք:

Նկար
Մայրը վիճում է իր դեռահաս որդու հետ, երբ նրանք կանգնած են իրենց խոհանոցում:
Նկար
Մի երիտասարդ կին և նրա մայրը, օգտագործելով պլանշետ և սուրբ գրություններ, հավանաբար ուսումնասիրում և զրուցում են:
  • Ո՞րն է եղել վերջին դեպքը, երբ ինչ-որ մեկը այնպիսի խոսքեր է ասել ձեզ, որոնք կամ օգնել են ձեզ, կամ վիրավորել:

  • Ո՞րն է եղել վերջին դեպքը, երբ դուք այնպիսի խոսքեր եք ասել մեկին, որոնք զորացրել կամ քաջալերել են նրան։

Հիշեք՝ արդյոք վերջերս որևէ բան ասել եք, որը կարող է բացասական ազդեցություն ունենալ ինչ-որ մեկի վրա: Հակոբոսի ուսմունքներն ուսումնասիրելիս փնտրեք ճշմարտություններ, որոնք կարող են օգնել ձեզ ավելի լավ հասկանալ բառերի զորությունը: Ուշադրություն դարձրեք զգացմունքներին, մտքերին և տպավորություններին, որոնք ոգեշնչում են ձեզ Փրկչին ավելի նման խոսել։

Լեզուն նման է …

Հակոբոսը շեշտել է այն բառերի զորությունը, որոնք մենք լսում և ասում ենք, նաև լեզուն համեմատել է շատ տարբեր բաների հետ: Կարդացեք Հակոբոս 3.7–12 հատվածները՝ ուշադրություն դարձնելով, թե ինչի հետ է Հակոբոսը համեմատել այն։ Ձեր ուսումնասիրության օրագրում նկարեք Հակոբոսի համեմատություններից մեկի կամ երկուսի պարզ պատկերը՝ խորհելով, թե ինչպես կարող են մեր բառերը նմանվել ձեր նկարածին:

Կարդացեք հետևյալ ցանկը և տեսեք՝ արդյոք նույն համեմատություններն եք գտել:

1. Ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.

  • Այս համեմատություններն ինչպե՞ս կարող են օգնել մեզ ավելի լավ հասկանալ մեր լսած և ասած բառերի զորությունը:

  • Ուրիշ ի՞նչ համեմատություններ կարող եք ավելացնել՝ նկարագրելու մեր ասած բառերի ազդեցությունը:

Անդրադառնալով Հակոբոսի հզոր ուսմունքներին՝ Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդը կիսվել է հետևյալով․

Նկար
Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդի պաշտոնական դիմանկարը: Լուսանկարված է 2018թ. հունվարին:

«Ակնհայտորեն Հակոբոսը նկատի չունի, որ մեր լեզուն միշտ չար է, ոչ էլ այն, որ մեր բոլոր խոսքերը «մահաբեր թույնով [են] լցված»: Բայց նա հստակորեն նկատի ունի, որ առնվազն որոշ բաներ, որ մենք ասում ենք, կարող են կործանարար լինել, նույնիսկ՝ թունավոր, և դա Վերջին Օրերի Սրբի համար հանդիսանում է սարսափելի մեղադրանք: Ձայնը, որը խորիմաստ վկայություն է բերում, արտասանում է ջերմեռանդ աղոթք, և երգում Սիոնի հիմները, կարող է լինել նույն ձայնը, որը նախատում է և քննադատում, վիրավորում է և նվաստացնում է, ցավ է պատճառում և կործանում իր սեփական հոգին և միևնույն ժամանակ՝ ուրիշներինը։ …

… Թող որ մենք փորձենք լինել «կատարյալ» տղամարդիկ ու կանայք՝ թերևս այժմ այս մի ձևով․ խոսքերով չվիրավորենք, կամ ավելի լավ կլինի ասել, խոսենք նոր լեզվով՝ հրեշտակների լեզվով։ Մեր խոսքերը մեր գործերի նման պետք է լցված լինեն հավատքով, հույսով և գթասիրությամբ, որոնք այնքան անհրաժեշտ են այսօրվա աշխարհում: Հոգու ազդեցությամբ այսպիսի խոսքեր ասելուց արցունքներ կարող են չորանալ, սրտեր կարող են բուժվել, կյանքեր կարող են բարձրացվել, հույսը կարող է վերադառնալ, վստահությունը կարող է գերիշխել։

(Ջեֆրի Ռ. Հոլլանդ «Հրեշտակների լեզուն», Լիահոնա, նոյեմբեր 2007 թ․, 16, 18)

  • Ի՞նչ սովորեցիք Հակոբոսի համեմատություններից և երեց Հոլլանդի հայտարարությունից:

Ճշմարտությունը, որը մենք կարող ենք սովորել, հետևյալն է. Աստծո հետևորդները ջանում են կիրառել իրենց խոսքերը արդար նպատակների, այլ ոչ թե չարիք տարածելու համար։

Մի պահ մտածեք, թե ինչպես է լեզուն օգտագործվում և բարու, և չարի համար հետևյալ իրավիճակներում.

  • հաղորդագրություններում կամ սոցիալական ցանցերում

  • եկեղեցում՝ կիրակի օրերին

  • դպրոցում՝ ընկերներիդ հետ

  • թիմում կամ ակումբում

  • տանը՝ ընտանիքիդ հետ

  • Ի՞նչ փորձառություններ եք ունեցել, որոնք ցույց են տալիս այն հզոր ազդեցությունը, որ բառերը կարող են ունենալ մարդկանց վրա՝ բարու կամ չարի համար:

Հիսուս Քրիստոսը «կատարյալ մարդ» էր ( Հակոբոս 3.2) և մեզ համար օրինակ ամեն ինչով, այդ թվում՝ Իր ասած բառերով: Հիշելով այն, ինչ գիտեք Նրա մասին, պատկերացրեք, թե Փրկիչը ինչպես կարող էր օգտագործել Իր բառերը, եթե Նա լիներ վերևում թվարկված իրավիճակներում:

2. Ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցին.

  • Ի՞նչ տարբերություններ կարող եք նկատել. ձեր կարծիքով, հետևյալ միջավայրերում ի՞նչ բառեր կօգտագործեր Փրկիչը, և ինչ եք դուք սովորաբար տեսնում և լսում այնտեղ:

Լեզուն, որը մենք լսում և գործածում ենք

Իր մարգարեների միջոցով Տերը մեզ սովորեցրել է, թե ինչ պետք է ասենք և ինչ չպետք է ասենք:

Մտածեք ձեր շփումների մասին (ցանկացած տեսակի՝ հաղորդագրության, սոցիալական ցանցերի, զրույցի միջոցով), երբ կարդաք հետևյալ 10 հայտարարությունները, որոնք վերցված են Երիտասարդներին զորացնելու համար գրքույկից ([2011], 20-21): Գնահատեք ձեր լեզուն ըստ 1-5 սանդղակի, որտեղ 1-ը նշանակում է «Ես մեծ օգնության կարիք ունեմ», իսկ 5-ը՝ «Ես շատ լավ արդյունքներ եմ ունեմ»:

  1. Ես փորձում եմ խոսել մաքուր և կիրթ լեզվով:

  2. Ես օգտագործում եմ ոգևորող, խրախուսող և գովաբանող արտահայտություններ:

  3. Ես բարի և դրական միտումով եմ խոսում ուրիշների մասին:

  4. Ես չեմ վիրավորում կամ նվաստացնում ուրիշներին, նույնիսկ՝ կատակով:

  5. Ես փորձում եմ խուսափել բամբասելուց կամ բարկանալուց:

  6. Երբ կոպիտ կամ վիրավորական բառեր ասելու ցանկություն եմ ունենում, ես լռում եմ:

  7. Ես ակնածանքով ու հարգանքով եմ օգտագործում Աստծո և Հիսուս Քրիստոսի անունները:

  8. Ես ակնածանքով ու հարգանքով եմ դիմում Երկնային Հորը:

  9. Ես չեմ օգտագործում հայհոյանքներ, գռեհիկ, կոպիտ բառեր կամ շարժումներ:

  10. Ես կատակներ ու զվարճալի պատմություներ չեմ պատմում անբարոյական գործողությունների մասին:

Մտածեք ձեր ընտրած լեզվի մասին և խորհեք, թե ինչպես կարող եք բարելավել այն:

3. Ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.

  • Նշեք մեկ կամ երկու գործողություն, որոնք կօգնեն ձեզ ավելի ուշադիր ընտրել բառերը, որոնք դուք ասում կամ լսում եք:

  • Հատկապես ո՞ր իրավիճակներում կցանկանայիք բարելավել դրանք:

  • Ինչպիսի՞ մարտավարությունը կարող է օգնել։

  • Ինչպե՞ս կարող են ձեր ջանքերն օգնել ձեզ ավելի նմանվել Փրկչին:

Ընտրովի. Ցանկանո՞ւմ եք ավելին իմանալ

Ինչպե՞ս են մեր բառերն արտացոլում, թե ով ենք մենք՝ որպես անհատներ

Յոթանասունից երեց Ռոբերտ Ս. Վուդն ուսուցանել է հետևյալը.

Նկար
Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Ռոբերտ Ս. Վուդի վերջին պաշտոնական դիմանկարը, 1999 թ.։ Կանչվել է որպես Բոստոնի (Մասաչուսեթս) տաճարի նախագահ, 2009 թ. Ազատվել է Յոթանասունի Երկրորդ Քվորումից 2009 թվականի հոկտեմբերի 3-ին գերագույն համաժողովում:

Մեր բառերն ու արտահայտությունները չեզոք չեն, քանի որ դրանք և արտացոլում են, թե ով ենք մենք, և ձևավորում են, թե ով ենք դառնում:

Թե ինչ ենք ասում և ինչպես ենք ներկայացնում ինքներս մեզ, ոչ միայն դավաճանում է մեր ներքին եսին, այլ նաև կերտում է այդ եսը, մեզ շրջապատող մարդկանց և, ի վերջո, ողջ հասարակությանը: Ամեն օր մեզանից յուրաքանչյուրը ներգրավված է լույսը խավարեցնելու կամ խավարը հեռացնելու մեջ: Մենք կանչված ենք լույսը հրավիրելու և լույս լինելու համար, որպեսզի սրբագործենք մեզ ու շենացնենք ուրիշներին:

Երբ մենք խոսում ու գործում ենք, պետք է հարցնենք` արդյոք մեր բառերն ու արտահայտություններն այնպես են հաշվարկված, որ հրավիրեն երկնքի զորությունները դեպի մեր կյանք և հրավիրեն բոլորին գալ դեպի Քրիստոսը: Մենք պետք է ակնածանքով վերաբերվենք սրբազան բաներին: Մենք պետք է մեր խոսակցականից հեռացնենք այն, ինչն անհամեստ է ու անպարկեշտ, բռնի ու սպառնալից, նվաստացնող ու կեղծ: Ինչպես գրել է Պետրոս առաքյալը, «Այլ ձեզ կանչող Սրբի պես դուք էլ ամբողջ վարքով սուրբ եղեք» (Ա Պետրոս 1.15): «Վարքով» բառն այստեղ վերաբերում է ոչ միայն խոսքին, այլև մեր ողջ վարքագծին։

(Ռոբերտ Ս. Վուդ, «Հրեշտակների լեզուն», Ensign, նոյեմբեր 1999, 83–84)

Ինչպե՞ս կարող ենք դեպի լավը փոխել լեզուն, որը մենք գործածում ենք և լսում

«Ակումբ առանց հայհոյախոսության» (4.56) տեսանյութը, որը հասանելի է ChurchofJesusChrist.org կայքում, ցույց է տալիս մի երիտասարդի գործադրած ջանքերը, որպեսզի օգնի ուրիշներին խուսափել վատ խոսքերից: