Սեմինարիա
Վարդապետության սերտում․ Հակոբոս 1․5-6


Վարդապետության սերտում․ Հակոբոս 1.5–6

«Թող խնդրի Աստծուն»

Նկար
Մարգարե Ջոզեֆ Սմիթ Կրտսերը Սրբազան պուրակում (Մանչեսթերում, Նյու Յորք), երբ նա ստացավ Առաջին Տեսիլքը: Հովսեփը պատկերված է ծնկաչոք Հայր Աստծո և Հիսուս Քրիստոսի առաջ: Եվ Հայր Աստվածը, և Քրիստոսը պատկերված են սպիտակ զգեստներով։ Հայրը Քրիստոսին ներկայացնում է Ջոզեֆին: Հետին պլանում ծառեր են։ (Ջոզեֆ Սմիթ - Պատմություն 1:15-20)

Նախորդ «Հակոբոս 1» դասի ժամանակ դուք իմացաք, որ Աստված օրհնում է մեզ իմաստությամբ, եթե մենք հավատքով խնդրում ենք Նրան: Այս դասը կարող է օգնել ձեզ մտապահել վարդապետության սերտման այս հղումը և Հակոբոս 1.5–6 հատվածների հիմնական արտահայտությունը, բացատրել վարդապետությունը և կիրառել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները իրական իրավիճակներում:

Մտապահեք և բացատրեք

Պատկերացրեք, որ ձեր ընկերը դժվարանում է կարևոր որոշում կայացնել: Դուք գիտեք, որ այս ընկերը չի մեծացել այն համոզմունքով, որ կարող է աղոթքի միջոցով անմիջապես դիմել Աստծուն:

Հիշեք, որ նախորդ դասին դուք ուսումնասիրել եք հետևյալ ճշմարտությունը Հակոբոս 1.5-6 հատվածներից. Աստված կօրհնի մեզ իմաստությամբ, եթե մենք հավատքով խնդրենք Նրան:

1. Ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցին.

  • Ինչպե՞ս կօգտագործեիք Հակոբոս 1.5-6 հատվածները՝ բացատրելու այն հարաբերությունները, որոնք Երկնային Հայրը հրավիրում է մեզ ունենալ Իր հետ: (Օգտակար կլինի ներառել օրինակներ, երբ որևէ մեկը հարցեր է տալիս Աստծուն կամ իմաստություն է խնդրում Նրանից աղոթքի միջոցով, ինչպես նաև անձնական փորձառություններ կամ սուրբ գրությունների օրինակներ:)

Վարդապետության սերտման այս հատվածը գտնելու և բացատրելու ձեր ունակությունը կօգնի ձեզ ձեր ողջ կյանքում՝ ավետարանով կիսվելիս: Որպեսզի կարողանաք անգիր սովորել այս հատվածը, դասի սկզբում նայեք Ջոզեֆ Սմիթի Առաջին տեսիլքի նկարին՝ մեկ րոպեի ընթացքում կրկնելով սուրբ գրության հետևյալ հիմնական արտահայտությունը և հղումը այնքան անգամ, որքան կարող եք. «Եթե ձեզանից մեկն իմաստության պակասություն ունի, թող խնդրի Աստծուն, որ բոլորին առանց նախատելու պարզապես տալիս է» (Հակոբոս 1.5-6):

Գործնական կիրառում

Նկար
Երիտասարդ Ջոզեֆ Սմիթը նստած է աթոռին և կարդում է Աստվածաշունչը:

Ջոզեֆ Սմիթը սուրբ գրություններում ներկայացված բազմաթիվ մարդկանցից մեկն է, որն օրհնվել է՝ հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքներին հետևելու համար: Հետևյալ կիրառման վարժության համար դուք կուսումնասիրեք մի օրինակ, թե նա ինչպես է կյանքում կիրառել այդ սկզբունքները: Սկսելուց առաջ մի քանի րոպե տրամադրեք և կրկնեք Ձեռք բերել հոգևոր գիտելիքներ բաժնի 5-12 պարբերությունները Վարդապետության սերտման հիմնարար փաստաթղթում (2022):

  • Մտածեք, թե արդեն ինչ գիտեք Ջոզեֆ Սմիթի փորձառության մասին: Ի՞նչ հարցեր ուներ Ջոզեֆը: (Տես Ջոզեֆ Սմիթ—Պատմություն 1.8–10:)

  • Ինչո՞ւ է մեզ համար կարևոր Աստծուց մեր հարցերի պատասխանները փնտրել այնպես, ինչպես Ջոզեֆ Սմիթը:

Մտածեք, թե ինչ հարցեր ունեք կամ այն իմաստության մասին, որը փնտրում եք: Երբ ավարտեք հետևյալ վարժությունը, մտածեք, թե Ջոզեֆի՝ հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները կիրառելու օրինակն ինչպես կարող է օգնել ձեզ Աստծո իմաստությունը պահանջող իրավիճակներում:

Ուսումնասիրեք Ջոզեֆ Սմիթ— Պատմություն 1․8, 11-17 հատվածները և նշեք յուրաքանչյուր արտահայտություն, որը ցույց է տալիս, թե պատանի Ջոզեֆն ինչպես է հետևել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքներին: Չնայած հնարավոր է, որ դուք արդեն ծանոթ եք նրա պատմությանը, փնտրեք մանրամասներ, որոնք բացահայտում են Ջոզեֆի ցանկությունները, վերաբերմունքն ու հավատքը:

  • Ի՞նչ օրինակներ եք հայտնաբերել, որոնք ցուցադրում են, թե Ջոզեֆն ինչպես էր հավատքով գործում, հավերժական հեռանկար պահում և օգտագործում աստվածայնորեն նշանակված աղբյուրներ:

2. Սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրում պատասխանեք հետևյալ հարցերից առնվազն չորսին.

Ձգտեք մեծացնել հասկացողությունը աստվածային աղբյուրների միջոցով

  • Ձեր կարծիքով, Ջոզեֆ Սմիթի համար ինչո՞ւ էր կարևոր իր հարցերի պատասխանները փնտրել անմիջապես Աստծուց:

  • Ջոզեֆի կարծիքով, ի՞նչ կպատահեր, եթե նա չդիմեր Աստծուն: (Տես Ջոզեֆ Սմիթ —Պատմություն 1.13)

  • Բացի աղոթքից, ուրիշ ինչպե՞ս կարող եք պատասխաններ ստանալ Աստծուց:

Քննեք հասկացություններն ու հարցերը հավերժության հեռանկարով

  • Ձեր կարծիքով, Ջոզեֆն ինչ գիտեր Աստծո մասին, որը նրան վստահություն ներշնչեց ուղղակիորեն պատասխաններ խնդրել Նրանից:

  • Երբ ձեր հարցերի պատասխանները արագ չեն գալիս, որքանո՞վ է օգտակար հասկանալ, թե Երկնային Հայրն ինչպես է հայտնում ճշմարտությունը Իր զավակներին:

  • Ինչո՞ւ էր սատանան ցանկանում խանգարել Ջոզեֆին, նաև ձեզ՝ Աստծուց աղոթքի միջոցով պատասխաններ ստանալ:

Գործեք հավատքով

  • Ջոզեֆ Սմիթն ինչպես է ցուցադրել «հավատով խնդրի, առանց երկմտելու» սկզբունքը (Հակոբոս 1.6) նույնիսկ այն ժամանակ, երբ սատանան փորձում էր խանգարել նրան աղոթել: (Տես Ջոզեֆ Սմիթ—Պատմություն 1.15-16)

  • Ջոզեֆի օրինակն ինչպե՞ս է օգնում ձեզ գտնել ձեր սեփական հարցերի և մտահոգությունների պատասխանները: Կարող եք հստակ ծրագիր կազմել, թե ինչպես եք գործելու հավատքով: