Սեմինարիա
Վարդապետության սերտում. Եբրայեցիներին 12․9


Վարդապետության սերտում. Եբրայեցիներին 12.9

Երկնային Հայրը «հոգիների Հայրն է»

Նկար
պատանին կարդում է սուրբ գրությունները

Եբրայեցիներին 12.9 հատվածն ուսումնասիրելիս դուք իմացաք, թե ինչ փոխհարաբերությունների մեջ եք Աստծո հետ, որը «հոգիների Հայրն» է, և դա ինչպես կարող է ազդել ձեր կյանքի վրա: Այս դասը կարող է ձեզ օգնել մտապահել վարդապետության սերտման այս Եբրայեցիներին 12.9 հատվածի հղումն ու հիմնական արտահայտությունը, բացատրել վարդապետությունը և կիրառել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները իրական կյանքի իրավիճակներում:

Բացատրեք և մտապահեք

Նախորդ դասին դուք իմացաք, որ Աստված մեր հոգիների Հայրն է։ Պատկերացրեք, որ դուք խոսում եք ձեր ընկերների հետ, որոնք հարցնում են, թե ովքեր են իրենք։ Օգտագործեք Եբրայեցիս 12.9 հատվածը՝ նրանց օգնելու համար։ Երբ պատասխանում եք նրանց հարցերին կամ անդրադառնում նրանց մտահոգություններին, ներառեք հետևյալը.

  • Ի՞նչ է նշանակում, որ մենք Աստծո զավակներ ենք, և ինչու է կարևոր դա իմանալ

  • Այս ճշմարտությունը հասկանալը կամ չհասկանալը ինչպե՞ս կարող է ազդել մեր ինքնության և ինքնագնահատականի վրա

  • Ինչպե՞ս է աշխարհը փորձում ազդել մեր գիտելիքների վրա այն մասին, թե ով ենք մենք, և ինչպիսին են մեր հարաբերությունները Աստծո հետ, նաև ինչու ենք մենք ցանկանում դիմակայել այդ ազդեցությանը

Ձեր ուսումնասիրության օրագրում գրեք սուրբ գրությունների Եբրայեցիս 12.9 հատվածի յուրաքանչյուր բառի առաջին տառը և սուրբ գրության հիմնական արտահայտությունը՝ «Երկնային Հայրը «hոգիների Հայրն է»: Կրկնեք հատվածը և արտահայտությունը՝ որպես հուշում օգտագործելով յուրաքանչյուր բառի միայն առաջին տառերը: Հաշվեք, թե քանի անգամ է պահանջվում ձեզանից կրկնել հատվածը, մինչև կզգաք, որ մտապահել եք այն:

Գործնական կիրառում

Հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու երեք սկզբունքները ավելի հեշտ հիշելու համար ուշադրություն դարձրեք հետևյալ հիմնաբառերին.

  • Հավատք

  • Հեռանկար

  • Սկզբնաղբյուրներ

1. Կատարեք հետևյալը սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում.

Պատասխանեք հետևյալ հարցերին: Անհրաժեշտության դեպքում կարող եք վերընթերցել «Ձեռք բերել հոգևոր գիտելիքներ բաժնի» պարբերություններ 5-12 Վարդապետության սերտման հիմնարար փաստաթղթում (2022):

  • Ինչպե՞ս են այս բառերից յուրաքանչյուրը առնչվում հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու երեք սկզբունքներին:

  • Ինչո՞ւ է կարևոր հասկանալ և կիրառել այս սկզբունքները:

2. Ստեղծեք սցենար, որպեսզի կիրառեք հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները՝ լրացնելով հետևյալ հուշումը ուսումնասիրության ձեր օրագրում։

(Անուն)-ը երիտասարդ անձ է, որը (իրավիճակ կամ հակասություն): Այդ պատճառով նա իրեն զգում է ։ Աստծո հետ իր հարաբերությունների վերաբերյալ նա կարծում է ։

Օրինակ, ավարտված սցենարը կարող է այսպիսի տեսք ունենալ.

Լեսլին երիտասարդ աղջիկ է, որը գերազանց է դրսևորում իրեն հանրային միջացառումներում և առաջատար է իր հասակակիցների շրջանում: Այդ պատճառով նա իրեն երջանիկ է զգում։ Ինչ վերաբերում է Աստծո հետ իր հարաբերություններին, նա կարծում է, որ իր կյանքն արդեն այնքան լավ է ընթանում, որ իրականում կարիք չի տեսնում այդքան կենտրոնանալու Նրա վրա:

3. Օգտագործելով ձեր ստեղծած սցենարը՝ ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք առնվազն մեկ հարցի հետևյալ բաժիններից յուրաքանչյուրում:

Քննեք հասկացություններն ու հարցերը հավերժության հեռանկարով

  • Ի՞նչ եք կարծում, Երկնային Հայրն ինչպե՞ս կտեսներ այս անձին: Այդ անձի համար ինչո՞ւ կարևոր կլինի իմանալ, թե ինչպես է Երկնային Հայրը տեսնում իրեն:

  • Ինչպե՞ս կարող է նրա՝ որպես Աստծո զավակի աստվածային ինքնության ավելի լավ ըմբռնումը ազդել այս իրավիճակում հայտնված անձի վրա:

Ձգտեք մեծացնել հասկացողությունը աստվածային աղբյուրների միջոցով

  • Ի՞նչ եք սովորել Եբրայեցիներին 12.9 հատվածի ուսումնասիրությունից, որը կարող է օգնել այս իրավիճակում:

  • Ձեր սցենարի գործող անձը ի՞նչ այլ աղբյուրներ կարող է ինքնուրույն ուսումնասիրել՝ լրացուցիչ գաղափարներ գտնելու համար:

Գործեք հավատքով

  • Ի՞նչ անձնական կամ այլ տիպի փորձառություններ են գալիս ձեր միտքը, երբ մտածում եք հավատքով գործելու մասին: Ինչպե՞ս կարող եք դրանք օգտագործել ձեր սցենարի գործող անձին օգնելու համար:

  • Ի՞նչ խորհուրդներ կարող եք տալ ձեր սցենարի գործող անձին, որպեսզի օգնեք նրան գործել հավատքով: