Սեմինարիա
Եբրայեցիներին 12


Եբրայեցիներին 12

«Տերն ում սիրում է, խրատում է»

Նկար
Երիտասարդ ընտանիքը Նոր Զելանդիայում խաղում և ծիծաղում է երեխաների հետ իրենց տան բակում: Նրանք բասկետբոլ են խաղում, երեխաներին գրկած, ծիծաղում են և դիտում են փոքրիկ տղային, որը հեծանիվ է քշում:

Վերջին անգամ ե՞րբ է ինչ-որ մեկը խրատել կամ ուղղել ձեզ։ Դուք ինչպե՞ս արձագանքեցիք: Երբևէ երախտապարտ եղե՞լ եք ձեզ ուղղելու համար: Պողոսը գրել է եբրայեցի Սրբերին և բացատրել է նրանց, որ մեր Երկնային Հայրը հաճախ ցույց է տալիս Իր սերը՝ ուղղելով մեզ: Այս դասը կօգնի ձեզ սովորել, թե ինչպես խոնարհաբար ենթարկվել Երկնային Հոր ուղղմանը, որը կօգնի ձեզ խաղաղություն գտնել և ավելի նմանվել Նրան:

Կյանքի մրցավազք

Նկար
վազորդներ
Նկար
Մարզական վազքուղի կամ վազքուղի գեղեցիկ տեսարանով

Ձեր ուսումնասիրության օրագրում գրեք այն իրավիճակների ցանկը, երբ ձեր մահկանացու կյանքը նման է երկար մրցատարածությամբ մրցավազքի։ Օրինակ՝ կարող եք պատասխանել հետևյալ հարցերին.

  • Ինչի՞ հետևանքով եք դուք ձեզ հոգնած կամ ուժասպառ զգում։

  • Ի՞նչ եղանակներով եք դուք ձեզ լավ դրսևորում մրցավազքում, կամ ի՞նչը կօգներ, որ ավելի լավ դրսևորեիք ձեզ:

  • Ո՞րն է այն նպատակակետը, որի ուղղությամբ դուք վազում եք: Ինչո՞ւ է այն ցանկալի։

  • Դուք ինչո՞ւ եք օգնության կարիք զգում կյանքի մրցավազքն ավարտելու համար:

«Համբերությամբ վազենք»

Պողոս Առաքյալը մեր կյանքը համեմատում է մրցավազքի հետ: Կարդացեք Եբրայեցիներին 12.1–2 հատվածները՝ փնտրելով, թե ինչ է ուսուցանել Պողոսը այն մասին, թե մենք ինչպես կարող ենք հաջողությամբ վազել կյանքի մրցավազքը: Նկատի ունեցեք, որ հատված 1-ում նշված «վկաների այսչափ բազմությունը» վերաբերում է Եբրայեցիներին 11 գլխում տրված հավատքի օրինակներին։

  • Ի՞նչն ամենաշատը տպավորեց ձեզ այս հատվածում։

  • Պողոսի խորհրդին հետևելն ինչպե՞ս կօգնի մեզ հաջողությամբ անցնել կյանքի մրցավազքը:

Պողոսը նշել է հատված 2-ում, որ Փրկիչը դիմակայեց խաչելության մարտահրավերին՝ կենտրոնանալով «ուրախության վրա, որը դրվել էր Նրա առաջ» ( Եբրայեցիներին 12.2)։ Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը բացատրել է․

Նկար
Նախագահ Ռասսել Մ. Նելսոնի պաշտոնական դիմանկարը, 2018 թ․ հունվար

Ո՞րն էր ուրախությունը, որը դրվել էր Նրա առաջ: Անշուշտ, այն ընդգրկում էր մեզ մաքրելու, բժշկելու և զորացնելու ուրախությունը, ուրախությունը` վճարելու բոլոր նրանց մեղքերի համար, ովքեր կապաշխարեն, ուրախությունը` իմ և քո տունդարձը հնարավոր դարձնելու համար, որպեսզի մաքուր և արժանի լինենք ապրելու մեր Երկնային Ծնողների ու ընտանիքների հետ:

(Ռասսել Մ. Նելսոն, «Ուրախություն և հոգևոր գոյատևում», Լիահոնա, նոյեմբեր 2016, 83)

  • Խաչելության ժամանակ Փրկչի կենտրոնացումը ի՞նչ է ձեզ ուսուցանում այն մասին, թե Նա ինչ է զգում ձեր հանդեպ:

  • Հիսուս Քրիստոսի մասին այս գիտելիքը ինչպե՞ս կարող է օգնել ձեզ ուրախություն ապրել նույնիսկ դժվար պահերին:

  • Ո՞ր ուրախությունների վրա կարող եք կենտրոնանալ ձեր կյանքի դժվար պահերին:

Տոկունության խրատ Տիրոջից

Հիշեք դեպք, երբ ինչ-որ մեկը ձեզ ուղղել է, և ինչպես եք դուք արձագանքել։

  • Որո՞նք էին ձեզ ուղղելու պատճառները։

  • Ինչու երբեմն դժվար է ուղղում ստանալ ուրիշների կողմից:

  • Ե՞րբ եք երախտապարտ եղել ձեր ստացած ուղղումների համար: Ինչո՞ւ:

Կարդացեք Եբրայեցիներին 12.5–7, 9–11 հատվածները՝ ուշադրություն դարձնելով, թե ինչ է ուսուցանել Պողոսը խրատելու և ուղղելու մասին։

Եբրայեցիներին 12.9 հատվածը վարդապետության սերտման հատված է։ Կարող եք նշել վարդապետության սերտման հատվածները տարբերակիչ ձևով, որպեսզի հեշտ գտնեք դրանք: Հաջորդ դասին դուք ավելին կսովորեք վարդապետության սերտման այս հատվածի մասին:

  • Այս հատվածները ի՞նչ են ուսուցանում՝ մեզ խրատելու Երկնային Հոր նպատակների մասին:

Կրկին վերանայեք Եբրայեցիներին 12․10–11 հատվածները՝ փնտրելով, թե ինչպես կարող եք ավարտել հետևյալ ճշմարտությունը.

  • Եթե մենք ենթարկվենք Երկնային Հոր խրատին,

Ահա այս ճշմարտությունը ավարտելու մի տարբերակ. Եթե մենք հնազանդվում ենք Աստծուց տրված խրատին, կարող ենք ավելի նմանվել Նրան և ունենալ այն խաղաղությունը, որը գալիս է արդարակեցությունից։

Երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոնը տվել է հետևյալ գաղափարները խրատի մասին, որը մենք ստանում ենք Տիրոջից.

Նկար
Երեց Դ․ Թոդ Քրիստոֆերսոնի դիմանկարը Լուսանկարված է 2020 թ․ մարտին։

Աստվածային խրատն ունի առնվազն երեք նպատակ. (1) համոզել մեզ ապաշխարել, (2) կատարելագործել և սրբագործել մեզ, և (3) երբեմն փոխել մեր կյանքի ուղին, դարձնելով այն ավելի լավ ուղի՝ ըստ Աստծո իմաստության:…

Եթե մենք պատրաստ ենք, անհրաժեշտ ուղղումը կտրվի տարբեր ձևերով և տարբեր աղբյուրներից: Այն կարող է տրվել մեր աղոթքների ժամանակ, երբ Աստված կասի մեր մտքին և մեր սրտին Սուրբ Հոգու միջոցով [տես Վարդապետություն և Ուխտեր 8.2]: Այն կարող է տրվել որպես աղոթքների պատասխան, որը «Ոչ» է կամ ոչ այն, ինչ մենք սպասում էինք: Խրատը կարող է տրվել, երբ մենք ուսումնասիրում ենք սուրբ գրությունները, և երբ մեզ հիշեցվում են թերությունների, անհնազանդության կամ պարզապես անտեսված հարցերի մասին:

(Դ. Թոդ Քրիստոֆերսոն, «Ես որոնց որ սիրում եմ, հանդիմանում և խրատում եմ», Լիահոնա, մայիս, 2011, 98)

  • Երեց Քրիստոֆերսոնի հայտարարության համաձայն, որո՞նք են այն եղանակները, որոնց միջոցով Երկնային Հայրը կարող է խրատել կամ ուղղել մեզ:

Հնարավորության դեպքում դիտեք «Աստծո կամքը» տեսանյութը (3:01)՝ տեսնելով, թե ինչպես Առաջին Նախագահությունից նախագահ Հյու Բ. Բրաունին (1883–1975) օգնեց Աստծո խրատը: Տեսանյութը կարելի է գտնել ChurchofJesusChrist.org կայքում:

  • Այս տեսանյութը դիտելիս ի՞նչ մտքեր և զգացումներ ունեցաք, որոնք կարող են օգնել ձեզ ձեր կյանքում:

  • Ինչպե՞ս կարող է Երկնային Հոր խրատին ենթարկվելը խաղաղություն բերել և օգնել ձեզ ավելի նմանվել Նրան:

  • Ի՞նչ փորձառություններ եք ունեցել, երբ Երկնային Հոր խրատը օգնել է ձեզ խաղաղություն գտնել կամ ավելի նմանվել Նրան:

  • Ինչպե՞ս է այս փորձառությունն ազդել Նրա հանդեպ ձեր զգացմունքների վրա:

1. Ուսումնասիրության ձեր օրագրում արեք հետևյալը՝ երեքից հինգ նախադասությամբ։

Մտածեք այն մասին, թե ինչ եք սովորել և զգացել այսօր, որը կարող է օգնել ձեզ ձեր կյանքում: Գրանցեք ձեր մտքերն ու տպավորությունները, այդ թվում ցանկացած գործողություն, որը նախատեսում եք կատարել՝ հիմնվելով ձեր սովորածի և զգացածի վրա:

Ընտրովի. ցանկանո՞ւմ եք ավելին իմանալ

Ի՞նչ անել, եթե զգում եմ, որ կյանքի մրցավազքում հետ եմ մնում ուրիշներից

Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդը բացատրել է.

Նկար
Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդի պաշտոնական դիմանկարը: Լուսանկարված է 2018թ. հունվարին:

Մենք մրցակցության մեջ չենք միմյանց հետ՝ տեսնելու, թե ով է ամենից հարուստը, տաղանդավորը, գեղեցիկը կամ օրհնվածը։ Մրցակցությունը, որն իրականում առկա է, մրցակցություն է մեղքի դեմ։

(Ջեֆրի Ռ. Հոլլանդ, «Այգու մշակները», Լիահոնա, մայիս 2012, 31)

Ինչպե՞ս են Երկնային Հոր խրատները ցույց տալիս Նրա սերը մեր հանդեպ

Յոթանասունից Տանիելա Բ. Վաքոլոն նկարագրել է օրինակներ իր և Ջոզեֆ Սմիթի կյանքից, որոնք ցույց են տալիս Աստծո սերը խրատների միջոցով։

Դիտեք «Աստված սիրում է Իր զավակներին» տեսանյութը 5․23-8․04՝ այդ օրինակները տեսնելու համար:

Սուրբ Գիրքը վկայում է Տիրոջ խրատների բազմաթիվ նպատակների մասին: Եբրայեցիներին 12.10 հատվածում Պողոսն ուսուցանեց, որ Տերը ուղղում է մեզ «մեր օգուտի համար, որպեսզի նրա սրբությանը հաղորդակից լինենք»: Նրա ուղղումը «դրանով դաստիարակվածներին արդար խաղաղության պտուղ է տալիս» (Եբրայեցիներին 12.11)։ Տիրոջ ուղղումը կարող է ունենալ բազմաթիվ ձևեր, և այն միշտ օգնում է ուսուցանել մարդկանց, ինչպես նաև տրամադրել անհրաժեշտ ուղղում: Խրատը օգնում է մարդկանց հիշել Տիրոջը, ապաշխարել, ստանալ ներում և ազատում, սովորել հնազանդություն և զտվել որպես ոսկի (տես Հելաման 12․3, Վարդապետություն և Ուխտեր 1․27, 95․1, 105․6, Հոբ 23․10

Երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոնն ասել է Տիրոջ խրատի մասին.

Նկար
Երեց Դ․ Թոդ Քրիստոֆերսոնի դիմանկարը Լուսանկարված է 2020 թ․ մարտին։

Ուղղումը կենսական կարևորություն ունի, եթե մենք ցանկանում ենք մեր կյանքը համապատասխանեցնել «կատարյալ [մարդուն], [այսինքն] Քրիստոսին չափանիշ ունենալով» (Եփեսացիներին 4.13): Պողոսն ասել է աստվածային ուղղման կամ խրատի մասին. «Տերն ում սիրում է, խրատում է» (Եբրայեցիներին 12.6): Թեև դրան դժվար է դիմանալ, մենք իսկապես պետք է ուրախանանք, եթե Աստված մեզ այնքան արժանի է համարում, որ ժամանակ է գտնում և անհանգստանում մեզ ուղղելու համար:

(Դ. Թոդ Քրիստոֆերսոն, «Ես որոնց որ սիրում եմ, հանդիմանում և խրատում եմ», Լիահոնա, մայիս, 2011, 97-98)