Սեմինարիա
Եբրայեցիներին 11․ Մաս 2


Եբրայեցիներին 11․ Մաս 2

Ապրել Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքով

Նկար
Երիտասարդները Պուերտո Ռիկոյում կերակուր են պատրաստում ծառայության համար

Երբևէ խորհե՞լ եք, թե որոշ մարդիկ ինչպե՞ս են հավատարիմ մնում հավատքին, նույնիսկ` կյանքի դժվարին փորձություններին բախվելիս: Նրանք ի՞նչ են հասկանում Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մասին, որն օգնում է նրանց դիմակայել: Եբրայեցի Սրբերին հավատքի մասին ուսուցանելուց հետո Պողոսը հորդորեց նրանց դրսևորել իրենց հավատքն առ Հիսուս Քրիստոս, ինչպես դա արել էին հավատք ունեցող մյուս մարդիկ: Այս դասը կօգնի ձեզ մեծացնել Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքով ապրելու ձեր ցանկությունը և ճանաչել այն օրհնությունները, որոնք Աստված տալիս է ձեզ ձեր հավատքի շնորհիվ:

Գործեք հավատքով

Հիշեք սուրբ գրություններում կամ Եկեղեցու պատմության մեջ նկարագրված անհատների կամ ձեզ ծանոթ մարդկանց, որոնք օրհնվել են Աստծո կողմից, քանի որ հավատք են գործադրել առ Հիսուս Քրիստոս: Հետևյալ պատկերները կարող են օգնել ձեզ հիշել այդ պատմություններից մի քանիսը:

Նկար
Հին Կտակարանի Ենովք մարգարեն և Սիոն քաղաքի մարդիկ վերցվեցին երկինք: Մարդիկ պատկերված են ամպի վրա՝ ծնկի իջած: Ենովքը բարձրացրել է ձեռքերը
Նկար
Մի կին պառկած է գետնին, երբ ձեռքը: մեկնում է դեպի Հիսուս Քրիստոսի հագուստի եզրը:
Նկար
Մորմոնի Գրքի մարգարե Հելամանը՝ սպիտակ ձիու վրա հեծած: Հելամանը ղեկավարում է 2000 երիտասարդ լամանացի ռազմիկների բանակը: Ռազմիկները քայլում են և նիզակներ կրում։ Սուրբգրային հղում՝ Ալմա 53.16-22:: Ալմա 53․16-22.
Նկար
Ջոզեֆ Սմիթը նստած է հատակին մի ծղոտի վրա Լիբերթիի բանտում և գրում է թղթի վրա արևի լույսով:
  • Այդ մարդու մասին պատմության մեջ ի՞նչն է ավելի տպավորիչ ձեզ համար։

  • Մենք ինչպե՞ս ենք ազդեցության ենթարկվում, երբ լսում ենք կամ կիսվում ենք հավատքի մասին պատմություններով: Ինչո՞ւ:

Նախորդ դասի ընթացքում դուք սովորեցիք, թե ձեզ համար ինչ է նշանակում հավատք ունենալ առ Հիսուս Քրիստոսը: Խորհեք, թե Նրա հանդեպ ավելի մեծ հավատք գործադրելով, ինչպես կարող եք ուժեղացնել ձեզ այն ոլորտներում, որտեղ, գուցե, ձեզ թույլ ու խոցելի եք զգում: Կարող եք այդ տպավորությունները գրանցել ձեր օրագրում: Այսօրվա դասն ուսումնասիրելիս խորհեք, թե ինչպես կարող եք մեծացնել հավատք դրսևորելու ձեր ցանկությունն ու կարողությունը:

Նրանք, ովքեր ապրում են «հավատքով»

Ինչպես գրված է Եբրայեցիներին 11 գլխում, Պողոսը կիսվեց Հին Կտակարանում հիշատակված մարդկանց բազմաթիվ օրինակներով, որոնք ապրել են «հավատքով» և «հավատքի միջոցով»։ Դուք կարող եք նկատել, որ այս արտահայտությունները մի քանի անգամ կրկնվում են Եբրայեցիներին 11 գլխում։ Երբ ուսումնասիրեք որոշ օրինակներ, որոնցով Պողոսը կիսվել է եբրայեցի Սրբերի հետ, մտածեք, թե ինչպես դրսևորվեցին Աստծո սերն ու առատաձեռնությունը այն պարգևների և օրհնությունների մեջ, որոնք Նա շնորհեց նրանց, ովքեր գործում էին հավատքով:

Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում ստեղծեք երկու սյունակով աղյուսակ՝ հետևյալի նման։ Յուրաքանչյուր վերնագրի տակ բավականաչափ տեղ թողեք:

Ինչպես դրսևորվեց հավատքը

Աստված ինչպես վարձահատույց եղավ հավատարիմ գործողությունների համար

Ուսումնասիրեք հետևյալ հատվածների խմբերից առնվազն մեկը: Ուսումնասիրելիս գրանցեք ձեր գաղափարները սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրի աղյուսակում։

1. Ձեր աղյուսակը ուսումնասիրելուց և լրացնելուց հետո սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.

  • Ձեր հատվածներում նշված մարդիկ ինչ միջոցներով էին դրսևորում իրենց հավատքը Աստծո հանդեպ։

  • Ի՞նչ միջոցներով Աստված վարձահատույց եղավ նրանց՝ Իր զորությամբ և օրհնություններով:

  • Ի՞նչ սովորեցիք այս հատվածներից, որ կարող է օգնել ձեզ կյանքում:

  • Այս հատվածների ուսումնասիրության ընթացքում ի՞նչ սովորեցիք Աստծո մասին:

Պողոսի բերած հավատարմության օրինակների միջոցով մենք կարող ենք շատ ճշմարտություններ սովորել հավատքի, Աստծո և մեր մասին: Այս գլխում ցույց տրված ճշմարտություններից մեկը ուսուցանվում է Եբրայեցիներին 11.6 հատվածում: Աստված վարձահատույց է լինում նրանց, ովքեր հավատ են դրսևորում առ Հիսուս Քրիստոս։ Եթե դուք դեռ չեք արել դա, կարող եք հատված 6-ում նշել. «Նա իրեն փնտրողներին վարձահատույց է լինում»:

  • Աստծուն ջանասիրաբար փնտրելը ինչպե՞ս կարող է ձեր հավատքը գործադրելու միջոց լինել:

  • Ինչո՞ւ եք կարծում, որ Երկնային Հայրը գոհ է, երբ մենք գործադրում ենք մեր հավատքը:

2. Ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ է անհրաժեշտ հավատք դրսևորել՝ Աստծո օրհնությունները մեր կյանքում ստանալու համար:

  • Ի՞նչը կարող է օգնել ձեզ համբերել, երբ թվում է, թե չեք ստանում օրհնություններ հավատարիմ գործողությունների համար:

Ապրեք հավատքով

Իր հանդեպ հավատք դրսևորելու համար նախկինում շատ մարդկանց օրհնելուց բացի՝ Աստված նաև «իրեն փնտրողներին վարձահատույց է լինում» (Եբրայեցիներին 11.6) մեր օրերում:

Հնարավորության դեպքում դիտեք «Մաքուր և պարզ հավատք» տեսանյութը (5:21), որը հասանելի է ChurchofJesusChrist.org կայքում: Տեսանյութում կարող եք տեսնել, թե ինչպես Աստված օրհնեց մի երիտասարդ կնոջ և նրա ընտանիքին, երբ նրանք դրսևորեցին իրենց հավատքը առ Հիսուս Քրիստոսը: Մտածեք նաև այն մասին, թե ինչպես է Աստված օրհնել ձեզ, երբ դուք հավատք եք դրսևորել Նրա հանդեպ:

Հիշեք մի իրավիճակ, երբ դուք կամ ձեր ծանոթներից մեկը ստացել է Աստծո օրհնությունները՝ առ Հիսուս Քրիստոսը հավատք գործադրելու համար։

3. Ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.

  • Այդ փորձառությունից ի՞նչ սովորեցիք Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մասին:

  • Ի՞նչ եք կարծում, ինչպե՞ս կարող է այդ փորձառությունը օգնել ձեզ՝ ապագայում գործադրելու ձեր հավատքը Նրանց հանդեպ:

Նախագահ Ռասսել Մ. Նելսոնն ուսուցանել է․

Նկար
Նախագահ Ռասսել Մ. Նելսոնի պաշտոնական դիմանկարը, 2018 թ․ հունվար

Կյանքում ամեն լավ բան՝ հավերժական կարևորություն ունեցող ցանկացած հավանական օրհնություն, սկսվում է հավատքից: Որպեսզի թույլ տանք, որ Աստված տնօրինի մեր կյանքը, սկսում ենք այն հավատով, որ Նա պատրաստ է մեզ առաջնորդել:

Ռասսել Մ․ Նելսոն, «Քրիստոսը հարություն է առել․ Նրա հանդեպ հավատքը սարեր կտեղաշարժի», Լիահոնա, մայիս 2021 թ․,102։

Մտածեք այն մասին, թե ինչ եք սովորել և ինչ եք զգացել Եբրայեցիներին 11 գլխում հավատքի մասին ուսումնասիրելիս։ Ձեր սովորածից հետո ի՞նչ կցանկանայիք անել։ Ի՞նչ կարող եք անել, որպեսզի գործեք Հիսուս Քրիստոսի հանդեպ ավելի մեծ հավատքով: Ձեր մտքերն ու տպավորությունները գրանցեք ձեր ուսումնասիրությունների օրագրում:

Ընտրովի. Ցանկանո՞ւմ եք ավելին իմանալ

Ինչպե՞ս եմ օրհնություններ ստանում Աստծուց

Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դեյլ Գ. Ռենլանդն ուսուցանել է.

Նկար
Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դեյլ Գ. Ռենլանդի պաշտոնական դիմանկարը, 2016 թ. հունվար։

Օրհնություններից շատերը, որոնք Աստված ցանկանում է մեզ տալ, պահանջում են գործողություն մեր կողմից՝ գործողություն, որը հիմնված է Հիսուս Քրիստոսի հանդեպ մեր հավատքի վրա: Հավատքը գործողության և զորության սկզբունք է: Սկզբում մենք գործում ենք հավատքով, ապա ստանում ենք զորություն՝ համաձայն Աստծո կամքի և ժամանակի։ Այդ հերթականությունը շատ կարևոր է։ Պահանջված գործողությունը միշտ շատ փոքր է, եթե համեմատենք այն օրհնությունների հետ, որոնք մենք, ի վերջո, ստանում ենք [տես Մոսիա 2․24–25

(Դեյլ Գ. Ռենլանդ, «Օրհնություններով լի», Լիահոնա, մայիս, 2019թ․, 70)

Ի՞նչ կարող եմ սովորել Եկեղեցու հավատարիմ անդամների օրինակներից այսօր

Հետևյալ տեսանյութերը պատմում են մարդկանց մասին, որոնք հավատք են գործադրել Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հանդեպ: Մտածեք այն մասին, թե ինչպես կարող են նրանց օրինակները ազդել ձեզ վրա՝ ձեր կյանքում ավելի մեծ հավատք դրսևորելու համար: Այս տեսանյութերը հասանելի են ChurchofJesusChrist.org կայքում։

  • Տեսանյութ․ «Իմ նոր կյանքը» (8:20)

  • Տեսանյութ․ «Միասին կնքված․ Մանաուսի տաճարի քարավանը» [14․14]

  • Տեսանյութ․ «Չապրել «Ի”նչ, եթե» սկզբունքով» [14․47]

  • Տեսահատվածներ․ «Հավատքը պատահականության արդյունք չէ, այլ՝ ընտրության» [10․49–14․13]

Եթե ես պատասխաններ կամ օրհնություններ չեմ ստանում, արդյոք դա նշանակո՞ւմ է, որ ես բավականաչափ հավատարիմ չեմ

Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Ռոնալդ Ա․ Ռասբանդն ուսուցանել է.

Նկար
Տասներկու առաքյալների քվորումից երեց Ռոնալդ Ա. Ռասբանդի պաշտոնական դիմանկարը (2016 թ․ հունիս)։

Հրաշքներն ու նշանները Հիսուս Քրիստոսի ներկայիս հետևորդների՝ իմ և ձեր կյանքում նույնպես շատ են:

Միշտ չէ, որ դրանք այն են, ինչ մենք խնդրում կամ ակնկալում ենք, բայց երբ մենք ապավինենք Տիրոջը, Նա կլսի մեզ և ճիշտ ձևով ամեն ինչ կանի: Նա կհամապատասխանեցնի հրաշքը այն պահի հետ, որը մեզ անհրաժեշտ է:

Կան ժամանակներ, երբ մենք հրաշքի հույս ունենք՝ սիրելի մարդուն բուժելու, անարդար արարքը հետ շրջելու կամ դառն ու հիասթափված հոգու սիրտը մեղմելու համար: Երևույթներին նայելով մահկանացու աչքերով՝ մենք ցանկանում ենք, որ Տերը միջամտի, շտկի կատարվածը: Հավատքի միջոցով հրաշքը տեղի կունենա, թեև պարտադիր չէ, որ լինի մեր ժամանակացույցով կամ մեզ ցանկալի որոշմամբ: Արդյոք դա նշանակո՞ւմ է, որ մենք պակաս հավատարիմ ենք, կամ արժանի չենք նրա միջամտությանը: Ոչ: Տերը սիրում է մեզ: Նա Իր կյանքը տվեց մեզ համար, և Նրա Քավությունը շարունակում է ազատել մեզ բեռներից և մեղքից, երբ մենք ապաշխարում ենք ու ավելի շատ ենք մոտենում Նրան:

Տերը մեզ հիշեցնում է. «Ձեր ճանապարհները իմ ճանապարհները չեն» [Եսայի 55․8]։ Հիսուսն առաջարկում է մեզ. «Ինձ մոտ եկեք ամեն վաստակածներ և բեռնավորվածներ, և ես հանգիստ կտամ ձեզ» [Մատթեոս 11․28]․ հանգիստ՝ անհանգստությունից, հիասթափությունից, վախից, անհնազանդությունից, մտերիմների մասին մտահոգությունից, կորսված ու չիրականացած երազանքներից: Խաղաղությունը հրաշք է խառնաշփոթի կամ վշտի պահին: Հիշեք Տիրոջ խոսքերը. «Խաղաղություն չխոսեցի՞ ես քո մտքին այդ հարցի վերաբերյալ: Ավելի մեծ ի՞նչ բավականություն կարող ես դու ունենալ, քան Աստծուց»: [Վարդապետություն և Ուխտեր 6.23]:  Հրաշքն այն է, երբ Հիսուս Քրիստոսը՝ Մեծ Եհովան, Բարձրյալի որդին, արձագանքում է խաղաղությամբ:

(Ռոնալդ Ա Ռասբանդ, «Ահա, ես հրաշքների Աստված եմ», Լիահոնա, մայիս 2021, 109, 111)