Սեմինարիա
Եբրայեցիներին 3-4


Եբրայեցիներին 3-4

Մտնել Տիրոջ հանգիստը

Նկար
Նկար. Հիսուսը նստած է գետի մոտ: Քրիստոսն Իր ձեռքում պահում է հովվի մահակը: Գետի ափերին ծառեր են աճում։

Մեր երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը ցանկանում են մեզ օրհնել Իրենց ամենահարուստ օրհնություններով: Անհավատությունը և անգթությունը շատերին են խանգարում ստանալ այդ օրհնությունները: Խրախուսելով Սրբերին ազատվել անհավատ մոտեցումներից՝ Պողոսը ձգտում էր օգնել նրանց վերականգնել իրենց ուխտերը: Այս դասի նպատակն է օգնել ձեզ հաղթահարել անհավատությունը և ստանալ Փրկչի կողմից խոստացված օրհնությունները:

Մեր հավատքն առ Հիսուս Քրիստոսը

Տասներկու Առաքյալների Քվորումից Նիլ Լ. Անդերսենը նկարագրել է, թե որն է աշխարհի այսօրվա խնդիրը.

Նկար
Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Նիլ Լ․ Անդերսենի պաշտոնական դիմանկարը, 2010 թ․ օգոստոս։

Աշխարհի որոշ մասերում, որտեղ Հիսուս Քրիստոսի անունը հռչակվել է դարերով, Նրա հանդեպ հավատքը նվազում է: Եվրոպայի անվեհեր Սրբերը տասնամյակների ընթացքում տեսել են, թե ինչպես է իրենց երկրներում հավատքը անկում ապրում: Ցավոք, այստեղ՝ Միացյալ Նահանգներում ևս, հավատքը նահանջում է: Վերջերս կատարված ուսումնասիրությունը պարզել է, որ վերջին տասը տարիների ընթացքում ԱՄՆ-ում 30 միլիոն մարդ հեռացել է Հիսուս Քրիստոսի աստվածայնությանը հավատալուց: Ամբողջ աշխարհում անցկացված մեկ այլ ուսումնասիրություն կանխատեսում է, որ առաջիկա տասնամյակների ընթացքում քրիստոնեությունից հեռանալու է երկու անգամ ավելի շատ մարդ, քան նրանք, ովքեր ընդունելու են այն:

(Նիլ Լ. Անդերսեն, «Մենք խոսում ենք Քրիստոսի մասին», Լիահոնա, նոյեմբեր 2020, 88)

  • Որոնք են այն հնարավոր հետևանքները, որոնց Հիսուս Քրիստոսին չհավատացող մարդիկ կարող են տեսնել այժմ և ապագայում:

Մտածեք Հիսուս Քրիստոսի հանդեպ ձեր հավատքի մասին:

  • Ձեր կարծիքով, որքա՞ն հզոր է ձեր հավատքը Հիսուս Քրիստոսի հանդեպ:

  • Նրան հավատալու որոշումն ինչպե՞ս կարող է օրհնել ձեր կյանքը:

Պողոսի ուսմունքները Իսրայելի զավակների մասին

Եբրայեցիներին ուղղված իր նամակում Պողոսը ընդունել է, որ հալածանքի պատճառով դարձի եկած որոշ մարդիկ որոշել էին հրաժարվել Հիսուս Քրիստոսի հանդեպ իրենց հավատքից:

Կարդացեք Եբրայեցիներին 3.7-19 հատվածները՝ փնտրելով, թե որ պատմական իրադարձությանն է Պողոսն անդրադարձել, որպեսզի եբրայեցիներին օգնի հասկանալ անհավատության վտանգները:

«Փորձության օրը անապատում» (Եբրայեցիներին 3.8) վերաբերում է այն ժամանակներին, երբ Եգիպտոսից ազատվելուց հետո իսրայելացիները բարկացրին Տիրոջը և զրկվեցին Նրա օրհնություններից (տես Թվեր 14, Հակոբոս 1.7–8, Ալմա 12.33–37):

  • Ո՞ր օրհնություններից էին զրկվել Իսրայելի զավակները: Ինչո՞ւ:

Տիրոջ հանգիստը

Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը ցանկանում են, որ մենք զգաք Իրենց հանգիստը: Ուսումնասիրեք հետևյալ հատվածը և մարգարեական հայտարարությունը, որպեսզի իմանաք, թե ինչ է նշանակում Տիրոջ հանգիստը: Օգտակար կլինի փնտրել «հանգիստ» բառը Սուրբ գրքերի ուղեցույցում՝ առկայության դեպքում:

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 84.24 հատվածը՝ Տիրոջ հանգստի մասին ավելին իմանալու համար (տես նաև Ալմա 13.6, 12-13, 28-29):

Նախագահ Ջոզեֆ Ֆ. Սմիթը (1838–1918) ուսուցանել է, թե մահկանացու կյանքում մենք ինչպես կարող ենք մտնել Տիրոջ հանգիստը.

Նկար
Ջոզեֆ Ֆ. Սմիթի դիմանկարը

Հին մարգարեները խոսում են «Տիրոջ հանգիստը մտնելու» մասին [տես Ալմա 12.34, Վարդապետություն և Ուխտեր 84.23-24]. Ի՞նչ է դա նշանակում: Իմ կարծիքով, դա նշանակում է՝ մուտք գործել Աստծո գիտելիքի ու սիրո մեջ, հավատալ նրա նպատակին և ծրագրին այնպիսի խորությամբ, որ մենք գիտենք, որ ճիշտ ենք, և չենք փնտրում որևէ այլ բան, որ չենք շեղվում այլ վարդապետության քամիներով և մարդկանց խորամանկությամբ ու նենգությամբ, որ ստում են և սպասում, որ խաբկանքի մեջ գցեն: … Աստծո հանդեպ հավատքի մեջ այդ աստիճանի հասած մարդը, երբ բոլոր կասկածներն ու վախերը փարատել է, մտել է «Աստծո հանգիստը»:

(Եկեղեցու նախագահների ուսմունքները. Ջոզեֆ Ֆ. Սմիթ (1998), 56)

  • Ինչպե՞ս կնկարագրեիք Տիրոջ հանգիստը:

Պողոսի ուղերձի նման մի ուղերձով Ալման կիսվել է իր ժամանակի մարդկանց հետ, որոնք նույնպես դժվարանում էին հավատալ: Կարդացեք Ալմա 12.34-37 հատվածները՝ փնտրելով լրացուցիչ գաղափարներ:

Սկզբունքներից մեկը կարող լինել հետևյալը. եթե հավատարիմ մնանք Փրկչին և չկարծրացնենք մեր սրտերը, կմտնենք Տիրոջ հանգիստը:

1. Ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.

  • Ձեր կարծիքով, կարծրացած սիրտը և անհավատությունը ինչպե՞ս կարող են մեզ խանգարել ստանալ Տիրոջ օրհնությունները:

  • Ձեր կարծիքով, Տիրոջ հանգիստն ինչո՞ւ է հանդիսանում ձգտումի արժանի օրհնություն:

Ընտրեք հավատքը

Կարդացեք Եբրայեցիներին 3.7-8. 12-15, 4.2-3, 6-7, 11 հատվածները: Կարդալիս փնտրեք, թե մենք ինչ կարող ենք անել՝ Տիրոջ հանգիստը մտնելու համար: Գուցե ցանկանաք կարդալ նաև Ջոզեֆ Սմիթի Թարգմանություն, Եբրայեցիներին 4.3 հատվածը (Աստվածաշնչի հավելվածում):

  • Այդ հատվածներում ի՞նչն ամենաշատը տպավորեց ձեզ:

Նելսոնն ուսուցանել է, թե մենք ինչպես կարող ենք հաղթահարել անհավատությունը.

Նկար
Նախագահ Ռասսել Մ. Նելսոնի պաշտոնական դիմանկարը, 2018 թ․ հունվար

Ընտրեք հավատքը Հիսուս Քրիստոսի հանդեպ Եթե կասկածներ ունեք Հայր Աստծո և Նրա Սիրելի Որդու Վերականգնման ճշմարտացիության կամ Ջոզեֆ Սմիթի աստվածային կոչման արժանահավատության մասին, ընտրեք հավատքը և հավատարիմ մնացեք։ Ձեր հարցերը հղեք Տիրոջը և այլ արժանահավատ աղբյուրների: Ուսումնասիրեք ավելի շատ հավատալու ցանկությամբ, քան հույսով, թե կարող եք թերություն գտնել մարգարեի կյանքում կամ անհամապատասխանություն՝ սուրբ գրություններում: Մի զարգացրեք ձեր կասկածները՝ քննարկելով դրանք այլ կասկածողների հետ։ Թույլ տվեք, որ Տերն առաջնորդի ձեզ՝ հոգևորի բացահայտման ձեր ճամփորդության մեջ

(Ռասսել Մ․ Նելսոն, «Քրիստոսը հարություն է առել․ Նրա հանդեպ հավատքը սարեր կշարժի», Լիահոնա, մայիս 2021, 103):

2. Կատարեք հետևյալը սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում.

Պատկերացրեք, որ ձեր ընկերներից մեկը դժվարանում է հավատալ Հիսուս Քրիստոսին: Բարի ուղերձ գրեք՝ նրան քաջալերելու համար: Անպայման ներառեք սուրբ գրությունների մեկ հատված, որպեսզի նա ուսումնասիրի այն: Եթե հարմար է, ներառեք նաև Հիսուս Քրիստոսի մասին ձեր վկայությունը: Նախագահ Նելսոնի և հետևյալ հարցերի շուրջ մտածելով՝ կարող եք օգնել ձեզ գրել այդ ուղերձը:

  • Նրանք ի՞նչ կարող են զգալ, եթե որոշեն հավատալ Հիսուս Քրիստոսին:

  • Նրանք ի՞նչ կկորցնեն, եթե որոշեն չհավատալ:

  • Դուք նրանց ի՞նչ կխրախուսեք անել՝ Հիսուս Քրիստոսին հավատալու համար:

Ընտրովի. ցանկանո՞ւմ եք ավելին իմանալ

Ինչպե՞ս կարող եմ ավելի հավատացող սիրտ ունենալ

Նախկինում Առաջին նախագահությունից նախագահ Դիտեր Ֆ․ Ուխդորֆն ուսուցանել է.

Նկար
Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դիտեր Ֆ. Ուխդորֆի պաշտոնական դիմանկարը, 2006 թ.։ Կանչվել է որպես Առաջին Նախագահության երկրորդ խորհրդական 2008 թվականի փետրվարի 3-ին: Պաշտոնական դիմանկարն արվել է 2008 թվականին՝ փոխարինելով 2004 թ․ դիմանկարին։

Հավատքի մեջ չկա կախարդանքի աղբյուր: Բայց հավատալ ցանկանալը առաջին անհրաժեշտ քայլն է: Աստված անաչառ է: Նա ձեր Հայրն է: Նա ցանկանում է խոսել ձեզ հետ: Սակայն, այն պահանջում է փոքր-ինչ գիտական մոտեցում, այն պահանջում է Աստծո խոսքի փորձարկում և «հավատի ցուցաբերում» [Ալմա 32.27]: Այն նաև պահանջում է փոքր-ինչ խոնարհություն: Եվ այն պահանջում է բաց սիրտ ու բաց միտք և նոր գաղափարներ ընդունելու ցանկություն: Այն պահանջում է ձգտում՝ այդ բառի լիարժեք իմաստով: Եվ, թերևս, ամենադժվարը, այն պահանջում է համբերատար լինել և սպասել Տիրոջը:

Եթե մենք չջանանք հավատալ, մենք կնմանվենք այն մարդուն, որն անջատում է լուսարձակը, ապա մեղադրում է լուսարձակին լույս չտալու համար:

(Դիտեր Ֆ. Ուխդորֆ, «Մի վախեցիր, միայն հավատա», Լիահոնա, նոյեմբեր 2015, 78)

Ով կարող է օգնել մեզ գտնել Տիրոջ հանգիստը

Երեց Վ. Քրեյգ Ցվիկը հայտարարել է.

Նկար
Երեց Վ. Քրեյգ Ցվիկի պաշտոնական դիմանկարը։ Լուսանկարվել է 2017 թ․ մարտին։

Երկնային Հայրը սիրում է Իր բոլոր զավակներին և ուզում է, որ մենք վերադառնանք Իր մոտ: Նա մարգարեներին և քահանայության ղեկավարներին տրամադրել է իրական քահանայության իշխանություն, որպեսզի նրանք մնան նեղ ու անձուկ արահետում: Այսպիսով, մենք ունենք այդ ղեկավարների ուղղորդումը՝ Նրա հանգիստը մտնելու համար:

(Վ. Քրեյգ Ցվիկ, «Մտեք Տիրոջ հանգիստը», Ensign, փետրվար 2012, 24)