Սեմինարիա
Եբրայեցիս 7-10


Եբրայեցիս 7-10

«Ձեռք է բերել հավերժական փրկություն մեզ համար»

Նկար
Նկար. Հին Կտակարանի քահանա, որը զոհ է մատուցում, և Հիսուս Քրիստոսը խաչի վրա:

Դուք երբևէ ունեցե՞լ եք այնպիսի պահեր, երբ Հիսուս Քրիստոսի հանդեպ ձեր հավատքը հաստատման կարիք է ունեցել: Ե՞րբ եք զգացել, որ ձեզ անհրաժեշտ է օգնություն՝ դարձի ճանապարհին մնալու համար: Եբրայեցի Սրբերը հավաստիացում էին փնտրում՝ Հիսուս Քրիստոսի հանդեպ իրենց հավատքի և փրկելու Նրա զորության վերաբերյալ: Պողոսը գրել է նրանց՝ այդ հավաստիացումը առաջարկելու համար: Պողոսը հիշեցրել է նրանց, որ Մովսեսի օրենքն ինքնին մատնանշում էր Հիսուս Քրիստոսին և Նրա Քավությունը՝ որպես փրկության ճշմարիտ աղբյուր։ Այս դասի նպատակն է օգնել մեծացնել ձեր հավատքը Հիսուս Քրիստոսի հանդեպ՝ որպես ձեր Փրկիչ և Քավիչ, և օգնել ձեզ հասկանալ Մովսեսի օրենքում զետեղված հին խորհրդանիշները:

«Բոլոր բաները վկայում են [Հիսուս Քրիստոսի] մասին» (Մովսես 6.63)

Գտեք որևէ առարկա, որը ձեզ հիշեցնում է Հիսուս Քրիստոսի մասին կամ կարող է օգտագործվել Նրա մասին վկայելու համար: Մտածեք, թե այս առարկայի որ հատկանիշներն են հիշեցնում ձեզ Հիսուս Քրիստոսի մասին:

Ավարտեք հետևյալ հայտարարությունը՝ օգտագործելով այդ առարկան.

« հիշեցնում է ինձ Հիսուս Քրիստոսի մասին, քանի որ »:

  • Այսպիսի խորհրդանիշները և համեմատությունները ինչպե՞ս կարող են օգնել ձեզ ավելի լավ հասկանալ Հիսուս Քրիստոսին, և թե Նա ինչ է արել ձեզ համար:

Սուրբ գրությունները վկայում են, որ Աստծո կողմից տրված բոլոր բաները վկայում են Հիսուս Քրիստոսի մասին (օրինակ՝ տես 2 Նեփի 11.4, Մովսես 6.63):

  • Այդ մասին հիշելն ինչպե՞ս կարող է օգնել ձեզ:

Բացատրեք, որ Մովսեսի օրենքի արարողությունների ու ծեսերի նպատակն էր ծառայել որպես կերպար կամ ստվեր, որն ուղղում էր Իսրայելի ժողովրդին դեպի Հիսուս Քրիստոսն ու Նրա քավիչ զոհաբերությունը (տես 2 Նեփի 11.4, Հակոբ 4.4–5, Մոսիա 3.15): Եբրայեցիներին ուղղված իր նամակներում Պողոսը քննարկել է Մովսեսի օրենքի և հին խորանի խորհրդանշականությունը, նաև հիշեցրել է Սրբերին Հիսուս Քրիստոսի և Նրա Քավության կարիքի մասին իրենց կյանքում: Նա ցանկանում էր օգնել հրեա Սրբերին Մովսեսի օրենքին վերադառնալու փոխարեն հավատարիմ մնալ Հիսուս Քրիստոսին: Նրա ուսմունքները կարող են օգնել նաև մեզ՝ հավատարիմ մնալ Փրկչին: Այս դասի ընթացքում դուք հնարավորություն կունենաք ավելի լավ հասկանալ, թե սուրբ գրությունների խորհրդանշականությունը ինչպես է մատնանշում Հիսուս Քրիտոսին և վկայում Նրա մասին:

Քահանաներ՝ ըստ Մելքիսեդեկի կարգի

Եբրայեցիներին ուղղված Պողոսի նամակներում քահանայապետը և հին իսրայելացիների այլ քահանաները խորհրդանշում են Հիսուս Քրիստոսին:

Նկար
Հրեական խորանի մոդելում քահանայապետի տարազ հագած տղամարդը:

Քահանաների դերերից մեկն էր գործել որպես միջնորդ՝ խորհրդանշորեն կանգնելով ժողովրդի և Աստծո միջև: Նրանք այդ դերը կատարում էին՝ ամեն օր կենդանիներ զոհաբերելով իսրայելացիների մեղքերի և օրինազանցությունների համար (տես Ղևտական 1, Եբրայեցիներին 10.11): Դա արվում եր խորանում:

Կարդացեք Եբրայեցիներին 7.22-28 հատվածները՝ նկատի ունենալով Եբրայեցիներին 7.25-26 հատվածների Ջոզեֆ Սմիթի Թարգմանությունը (որը կարող եք գտնել Աստվածաշնչի հավելվածում): Փնտրեք, թե այդ քահանայապետների գործողություններն ինչպես կարող են օգնել մեզ հասկանալ, որ Հիսուս Քրիստոսը առաջարկեց Իր սեփական կյանքը՝ որպես զոհաբերություն մեր մեղքերի համար: Այս դասն ուսումնասիրելիս խորհեք հետևյալ սահմանումների շուրջ.

  • Եբրայեցիներին 7.22 հատվածում «երաշխավոր» բառը վերաբերում է մի մարդու, որը երաշխավոր է դառնում է այլ մարդու ֆինանսական պարտքի համար:

  • «Լավագույն ուխտ» արտահայտությունը վերաբերում է Քրիստոսի կողմից սահմանված բարձրագույն ավետարանական ուխտին:

  • «Սա» բառը Եբրայեցիս 7.24 հատվածում վերաբերում է Հիսուս Քրիստոսին:

  • «Միշտ» բառը Եբրայեցիս 7.25 հատվածում նշանակում է «հավերժորեն»:

1. Ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.

  • Այս հատվածներում ո՞ր բառերն ու արտահայտություններն էին կարևոր ձեզ համար: Ինչո՞ւ:

  • Այս հատվածներում ի՞նչն է ուսուցանում, որ Հիսուս Քրիստոսը առաջարկեց Իր սեփական կյանքը՝ որպես զոհաբերություն մեր մեղքերի համար:

  • Ի՞նչ գիտեք Հիսուս Քրիստոսի մասին կամ Նրա հետ կապված ի՞նչ փորձառություններ եք ունեցել, որոնք ձեզ վստահություն են ներշնչում, որ Նա կարող է փրկել ձեզ:

Հին խորանի խորհրդանշականությունը

Նկար
Իսրայելական խորանի պատկերը անապատում։ Խորանի պատկերը վերևից: Պատկերված են խորանի ներքին և արտաքին տեսքը։
Նկար
Մովսեսի խորանի հատակագիծը.

Տարին մեկ անգամ՝ Քավության օրը (տես Ղևտական 16), քահանայապետը կատարում էր կենդանիների հատուկ զոհաբերություններ՝ խորանի ամենասուրբ վայրը (կամ Սրբոց Սրբոց) մտնելուց առաջ: Խորանի այդ մասը խորհրդանշում է սելեստիալ աշխարհը կամ Աստծո ներկայությունը: Այս զոհաբերությունները և քահանայապետի գործողությունները խորհրդանշում էին, թե ինչպես Հիսուսը՝ Մեծ Քահանայապետը, զոհաբերություն կատարեց, որը մարդկանց համար ուղի բացեց դեպի Աստծո ներկայությունը (տես Եբրայեցիներին 9.1–15):

Հնարավորության դեպքում դիտեք «Խորանը» տեսանյութը (7:18)՝ այդ խորհրդանշականությունը ավելի լավ հասկանալու համար: Այս տեսանյութը հասանելի է ChurchofJesusChrist.org կայքում:

Նկար
Նկար. Հին Կտակարանի քահանա, որը զոհ է մատուցում, և Հիսուս Քրիստոսը խաչի վրա:

Փնտրեք հետևյալ հարցերի պատասխանները, երբ կարդաք Եբրայեցիներին 9.11-15, 24, 28 կամ Եբրայեցիներին 10.4, 10-17 հատվածներում:

  • Ի՞նչ եք սովորել այս հատվածներից Փրկչի և Նրա Քավության մասին:

  • Ըստ այս հատվածներ՝ մենք ի՞նչ օրհնություններ կարող ենք ստանալ Հիսուս Քրիստոսի Քավությունից:

2. Ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.

  • Փրկչի խոստացած օրհնություններն ի՞նչ են ուսուցանում ձեզ այն մասին, թե Նա ինչ է ցանկանում ձեզ համար:

  • Ինչպե՞ս կարող եք ցույց տալ ձեր երախտագիտությունն այն ամենի համար, ինչ Հիսուս Քրիստոսն արել է ձեզ համար:

Խորհեք, թե այս դասի ընթացքում համեմատությունների և խորհրդանշականության ուսումնասիրությունն ինչպես է ձեզ օգնել ավելի լավ հասկանալ Հիսուս Քրիստոսին և Նրա Քավությունը:

  • Որո՞նք են մեր օրերի խորհրդանիշները, որոնք մատնանշում են Հիսուս Քրիստոսին:

Մտածեք, թե Հիսուս Քրիստոսի մասին խորհրդանիշների ավելի հաճախակի որոնումն ինչպես կարող է ազդել Նրա հետ ձեր հարաբերությունների վրա: Փնտրեք Երկնային Հոր օգնությունը Սուրբ Հոգու միջոցով և իմացեք, թե դուք ինչպես կարող եք դա ավելի հաճախակի անել սուրբ գրությունների ձեր անհատական ուսումնասիրության ընթացքում: Գործեք՝ հիմնվելով ձեր ստացած ամեն մի հուշման վրա:

Ընտրովի. ցանկանո՞ւմ եք ավելին իմանալ 

Ո՞րն էր Քավության օրը

Տարին մեկ անգամ հրեական սուրբ օրը, որը կոչվում է Քավության օր (ինչպես նաև Yom Kippur), քահանայապետին թույլատրվում էր ներս մտնել խորանի, իսկ ավելի ուշ՝ Երուսաղեմի տաճարի Ամենասուրբ վայրը, (որը նաև կոչվում էր Սրբություն Սրբոց): Սրբավայրից դուրս գտնվող զոհասեղանին քահանայապետը զոհաբերում էր մի ցլիկ և մի նոխազ: Նա կենդանիների արյունը շաղ էր տալիս ամենասուրբ վայրի նախորոշված տեղերում, որպեսզի խորհրդանշեր Քրիստոսի Քավությունը քահանայի մեղքերի ու ժողովրդի մեղքերի համար: Այնուհետև քահանայապետը ժողովրդի մեղքերը խորհրդանշորեն փոխանցում էր մեկ այլ նոխազի վրա (որը կոչվում էր քավության նոխազ), որին այնուհետև բաց էին թողնում անապատում, որը խորհրդանշում էր ժողովրդի մեղքերի հեռացումը: Նա նաև զոհաբերում էր երկու խոյ` որպես այրված ընծա՝ իր և ժողովրդի համար: (Տես Աստվածաշնչի բառարան, «Ծոմեր», տես նաև Ղևտական 16.22:)

Եբրայեցիներին 8.6, 9.15 Ի՞նչ է նշանակում, որ Հիսուսը «միջնորդ» է

Դիտեք «Միջնորդը» տեսանյութը (10:47)՝ Փրկչի այս կարևոր տիտղոսը հասկանալու համար: