Սեմինարիա
Վարդապետության սերտման կրկնություն 22


Վարդապետության սերտման կրկնություն 22

Մտապահեք սուրբ գրությունների հղումները և հիմնական արտահայտությունները

Նկար
Ընտանիքի անդամները Նոր Զելանդիայում նստած են հյուրասենյակում և միասին կարդում են սուրբ գրություններ:

Երբևէ մտածե՞լ եք, թե ինչու է այդքան կարևոր անգիր սովորել սուրբ գրությունները: Սուրբ գրությունների մտապահումը կարող է օգնել ձեզ ոգեշնչում ստանալ, հիշել Փրկչին և ուսուցանել ավետարանը ուրիշներին: Այս դասի նպատակն է օգնել ձեզ մտապահել սուրբ գրությունների որոշ հղումներն ու հիմնական արտահայտությունները Նոր Կտակարանի վարդապետության սերտման հատվածներից:

Ինչո՞ւ է անհրաժեշտ անգիր սովորել սուրբ գրությունները

Պատկերացրեք, որ դուք մասնակցում եք Երիտասարդներին զորացնելու համար ամսագրի համար կազմակերպված հարցմանը: Ինչպե՞ս կարձագանքեիք, եթե որևէ մեկը ձեզ տար հետևյալ հարցը:

  • Որո՞նք են սուրբ գրությունները անգիր սովորելու հինգ ամենակարևոր պատճառները:

Կան բազմաթիվ պատճառներ՝ սուրբ գրությունները անգիր սովորելու համար: Անգիր սովորած սուրբ գրությունները կարող են ընկերների պես լինել, որոնք կարող են ոգեշնչել ձեզ դժվար պահերին (տես Ռիչարդ Գ. Սքոթ, «Սուրբ գրությունների զորությունը», Լիահոնա, նոյեմբեր 2011, 6): Սուրբ գրություններն անգիր սովորելով կարող ենք «նայե[լ Փրկչին] բոլոր մտորումներում» (Վարդապետություն և Ուխտեր 6.36): Սուրբ գրություններն անգիր սովորելով՝ կարող ենք «ձեռք բերել [Աստծո] խոսքը», որպեսզի կարողանանք ուսուցանել ուրիշներին ( Վարդապետություն և Ուխտեր 11.21):

  • Սուրբ գրությունների մտապահումը ինչպե՞ս կարող է ազդել Հիսուս Քրիստոսի հետ ձեր հարաբերությունների վրա:

Անգիր սովորեք հատվածները

Փորձեք մտապահել կամ վերհիշել Նոր Կտակարանի վարդապետության սերտման հետևյալ հատվածների հղումները և հիմնական արտահայտությունները: Երբ համոզված լինեք, որ գիտեք այդ հղումները և հիմնական արտահայտությունները, ընտրեք հետևյալ վարժություններից մեկը կամ մի քանիսը՝ ձեր հիշողությունը ստուգելու համար:

Նոր Կտակարանի վարդապետության սերտում. Ա Կորնթացիներին-Հայտնություն

Ա Կորնթացիներին 6.19–20

«Ձեր մարմինները Սուրբ Հոգու տաճար են»:

Ա Կորնթացիներին 11․11

«Այնուամենայնիվ, ոչ կինն առանց տղամարդու, ոչ տղամարդն առանց կնոջ կլինեն Տիրոջով»:

Ա Կորնթացիներին 15.20–22

«Ինչպես Ադամով բոլորը մեռնում են, այնպես էլ Քրիստոսով բոլորը կկենդանանան»:

Ա Կորնթացիներին 15.40–42

Հարության ժամանակ կան փառքի երեք աստիճաններ։

Եփեսացիներին 1․10

«Որպեսզի ժամանակներն իրենց լրումին հասնեն, որ ամեն բան Քրիստոսի մեջ բովանդակվի»:

Եփեսացիներին 2.19-20

Եկեղեցին «20 առաքյալների ու մարգարեների հիմքի վրա շինված, որի անկյունաքարը Քրիստոսն է»:

Բ Թեսաղոնիկեցիներին 2.1–3

«Տիրոջ օրը չի գա, եթե նախ ապստամբությունը չգա»:

Բ Տիմոթեոսին 3.15–17

«Սուրբ Գիրքը, որոնք կարող են քեզ իմաստուն դարձնել փրկության համար»։

Եբրայեցիներին 12.9

Երկնային Հայրը «հոգիների Հայրն է»։

Հակոբոս 1.5–6

«Իսկ եթե ձեզանից մեկն իմաստության պակասություն ունի, թող խնդրի Աստծուն, որ բոլորին առանց նախատելու պարզապես տալիս է, և նրան կտրվի»:

Հակոբոս 2.17–18

«Այդպես էլ հավատը. եթե գործեր չունենա, ինքնին մեռած է»։

Ա Պետրոս 4.6

«Ավետարանը մեռելներին էլ [քարոզվեց]»։

Հայտնություն 20.12

«Եվ մեռելները դատվեցին ըստ այդ գրքերում գրվածի»:

Կատարեք հետևյալ վարժություններից առնվազն մեկը.

Տարբերակ 1. Նկար նկարեք

Խնդրեք ընկերոջը կամ ընտանիքի անդամին օգնել ձեզ կատարել հետևյալ վարժությունը: Խնդրեք ընտանիքի անդամին կամ ընկերոջը վարդապետության սերտման ցուցակից մի հատված ընտրել, բայց չասել, թե որը: Այնուհետև խնդրեք նրանց պատկերել բանալիները՝ օգտագործելով տառեր կամ թվեր, մինչև որ դուք ասեք ճիշտ հղումը և հիմնական արտահայտությունը: Կարող եք այս գործընթացը կրկնել մի քանի անգամ:

  • Ձեր կարծիքով, անգիր սովորած սուրբ գրությունն ինչպե՞ս կարող է ընկերոջ նման ոգեշնչել ձեզ դժվար պահերին:

Տարբերակ 2. Գրեք

Ցուցակից ընտրեք մի հղում և գրեք համապատասխան հիմնական արտահայտությունը: Փորձեք նույն արտահայտությունը գրել չորս կամ հինգ անգամ: Փորձեք հիմնական արտահայտություններ գրել մի քանի հատվածի համար: Ավելի զանազան դարձրեք այս վարժությունը՝ ավելացնելով ձեռագիր տառերով կամ տպատառերով գրված բառեր: Կարող եք նաև ժամանակ պահել և տեսնել, թե որքան արագ կարող եք կատարել այս վարժությունը:

Տարբերակ 3. Նշեք սուրբ գրությունների հղումը

Խնդրեք ընկերոջը կամ ընտանիքի անդամին օգնել ձեզ կրկնել վարդապետության սերտման հատվածները: Ասացեք նրան, թե քանի բառ պետք է ձեզ համար կարդա հիմնական արտահայտությունից և խնդրեք բարձրաձայն կարդալ այդ թիվը: Փորձեք բացահայտել ճիշտ հղումը: Բազմիցս կրկնեք այս վարժությունը, և փորձեք ամեն անգամ տարբեր քանակի բառեր պահանջել:

  • Ձեր կարծիքով, սուրբ գրություններն անգիր սովորելով, ինչպե՞ս կարող եք պատրաստ լինել ուրիշների հետ կիսվել ավետարանով:

Խորհեք ձեր փորձառության շուրջ

1. Ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.

  • Ի՞նչ վարժություններ եք օգտագործել հղումը և հիմնական արտահայտությունը մտապահելու համար:

  • Ի՞նչ առաջընթաց ունեք Նոր Կտակարանի վարդապետության սերտման հատվածների հղումները և հիմնական արտահայտությունները մտապահելու գործում: Ի՞նչ եք ծրագրում անել դեռևս անգիր չսովորած հատվածները մտապահելու համար:

  • Ձեր կարծիքով, սուրբ գրությունների մտապահումն ինչպես կարող է օրհնել ձեր կյանքը: