Սեմինարիա
Եփեսացիս 2-5


Եփեսացիս 2-5

Գտեք հավերժական ճշմարտություններ

Նկար
Երիտասարդ կինը տանը նստած կարդում է բաց սուրբ գրություններ, որոնք ընդգծված են: (հորիզոն)

Որքանո՞վ եք վստահ սուրբ գրություններում ճշմարտություն գտնելու ձեզ կարողության մեջ: Մարգարեները ուսուցանում են ճշմարտություններ, որոնք գալիս են Երկնային Հորից մեր օգտի համար: Օրինակ՝ Պողոսը Եփեսոսում բնակվող Սրբերին ուսուցանում էր ճշմարտություններ աշխարհին հաղթելու և Հիսուս Քրիստոսին ավելի նմանվելու մասին: Այս դասի նպատակն է օգնել ձեզ սովորել, թե ինչպես սուրբ գրություններում գտնել ճշմարտություններ, որոնք կօգնեն ձեզ կյանքում և ձեզ ավելի կմոտեցնեն Փրկչին:

Գտեք արժեքը

«Ոսկու մասնիկները» տեսանյութը (3:15) ոսկի որոնող երկու մարդկանց մասին է: Կարդացեք պատմությունը կամ դիտեք տեսանյութը ChurchofJesusChrist.org կայքում 0:00-2:26-ը: Մտածեք, թե ինչ հոգևոր դասեր եք քաղելու այդ պատմությունից:

Նկար
Տասներկու Առաքյալների Քվորումից նախագահ Մ․ Ռասսել Բալլարդի պաշտոնական դիմանկարը, 2004 թ.։

Հաճախ մենք նմանվում ենք այն երիտասարդ առևտրականին Բոստոնից, որն ըստ պատմության, 1849 թ. խանդավառությամբ էր լցվել՝ լսելով Կալիֆորնիայի ոսկու տենդի մասին: Նա վաճառեց իր ողջ ունեցվածքը՝ իր բախտը Կալիֆորնիայի գետերում որոնելու համար, քանզի նրան ասել էին, որ դրանք լի էին ոսկու այնպիսի մեծ բնակտորներով, որ միայնակ մարդը դժվար թե կարողանար դրանք տանել:

Անվերջանալի թվացող օրերը հաջորդում էին իրար, իսկ երիտասարդ տղան իր ամանը ընկղմում էր գետի մեջ և հանում էր առանց սպասվող նյութի: Նրա միակ վարձատրությունը քարերի մեծացող կույտն էր: Հուսալքված ու կոտրված, նա պատրաստ էր կանգ առնել, մինչև այն օրը, երբ մի ծեր, փորձառու հետազոտող նրան ասաց. «Դու բավականին մեծ քարակույտ ունես այդտեղ, իմ տղա»:

Երիտասարդ տղան պատասխանեց. «Այստեղ ոսկի չկա: Ես տուն եմ վերադառնում»:

Քարերի կույտի մոտով քայլելով՝ ծերունին ասաց. «Օ՜, այստեղ բավականին ոսկի կա: Դու միայն պետք է իմանաս, թե որտեղ կարող ես այն գտնել»: Նա վերցրեց երկու քար և դրանք իրար խփեց: Քարերից մեկը կիսվեց և բացված տեղից երևացին ոսկու մի քանի մասնիկներ, որոնք շողում էին արևի տակ:

Նկատելով հետազոտողի գոտկատեղից ամրացված ուռուցիկ կաշվե քսակը՝ երիտասարդ տղան ասաց. «Ես փնտրում եմ ոսկու այնպիսի բնակտորներ, ինչպիսին քո քսակում են, ոչ թե փոքրիկ մասնիկներ»:

Ծերունին մեկնեց իր քսակը դեպի երիտասարդ տղան, որը նայեց դրա մեջ, մտածելով, որ կտեսնի մի քանի մեծ ոսկու բնակտորներ: Նա ապշեց, երբ տեսավ, որ քսակը լի էր ոսկու հազարավոր մանր մասնիկներով:

Ծերունին ասաց. «Տղաս, ինձ թվում է, որ դու այնքան զբաղված ես մեծ բնակտորներ որոնելով, որ կորցնում ես քո քսակը ոսկու այս թանկարժեք մասնիկներով լցնելու հնարավորությունը: Այս փոքր մասնիկները համբերությամբ հավաքելով՝ ես մեծ հարստություն եմ կուտակել»:

(Մ․ Ռասսել Բալլարդ, «Գտնել ուրախություն ծառայությունը սիրելու միջոցով», Լիահոնա, մայիս 2011, 46)

  • Այս պատմությունն ի՞նչ առնչություն ունի սուրբ գրություններում ճշմարտություններ գտնելու հետ:

Կարդացեք հետևյալ հայտարարությունները և գնահատեք դրանց ճշմարտացիությունը ըստ մեկից հինգ սանդղակի (որտեղ մեկը = երբեք ճշմարիտ չէ ինձ համար, իսկ հինգը = միշտ ճշմարիտ է ինձ համար)

  • Ես վստահ եմ, որ կարող եմ սուրբ գրություններում Սուրբ Հոգու օգնությամբ ճշմարտություններ գտնել:

  • Սուրբ գրություններում ճշմարտություններ գտնելը օրհնություն է իմ կյանքում և օգնում ինձ ավելի մոտենալ Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին:

Գտեք ճշմարտություններ սուրբ գրություններում

Սուրբ գրությունների որոշ ճշմարտություններ ավելի դժվար է գտնել, քան մնացածը: Փնտրեք Երկնային Հոր օգնությունը Սուրբ Հոգու միջոցով և փորձեք բացահայտել ճշմարտություններ Եփեսոսի Սրբերին ուղղված Պողոսի ուղերձում: Սուրբ Հոգին կօգնի ձեզ՝ վկայելով ձեզ այս ճշմարտությունների մասին (տես Մորոնի 10.5, Հովհաննես 16.13):

Երբ Պողոսը տնային կալանքի տակ էր Հռոմում, նա գրեց եփեսիացիներին, որպեսզի նրանց քաջալերի և խորհուրդ տա, թե ինչպես շարունակել մոտենալ Հիսուս Քրիստոսին, և ինչպես հաղթահարել սատանայի հոգևոր հարձակումները: Փորձեք բացահայտել ճշմարտությունները այդ Սրբերին ուղղված Պողոսի նամակում:

Հետևյալը սուրբ գրություններում հավերժական ճշմարտություններ գտնելու ձևերից մեկն է: Կարդացեք Եփեսիացիս 2.4-10 հատվածները և կատարեք հետևյալ քայլերը.

  1. Փնտրեք հատկապես կարևոր բառեր, արտահայտություններ կամ հատվածներ: Կարող եք նշել դրանք ձեր սուրբ գրություններում:

  2. Ամփոփեք այդ բառերի, արտահայտությունների կամ հատվածների գլխավոր գաղափարը: (Օրինակ՝ կարո՞ղ եք ամփոփել այն, ինչ Պողոսն ասել է շնորհի մասին հատված 8-ում:)

  3. Ձևակերպեք ձեր սովորածը ճշմարտության տեսքով, որը դուք կարող եք կիրառել ձեր կյանքում:

1. Ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.

  • Ո՞րն է ձեր գտած ճշմարտությունը: Ինչպե՞ս եք բացահայտել այդ ճշմարտությունը:

  • Այդ ճշմարտությունն ինչպե՞ս է ձեզ օգնում զգալ, որ Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը սիրում են ձեզ կամ օգնում ձեզ ավելի նմանվել Իրենց:

  • Ինչպե՞ս եք կիրառել կամ ինչպե՞ս կարող եք կիրառել այդ ճշմարտությունը ձեր կյանքում:

Փորձեք բացահայտել ճշմարտությունները

Օգտագործեք նախապես թվարկված քայլերը: Ընտրեք հետևյալ հատվածներից մեկը կամ երկուսը և այնտեղ հավերժական ճշմարտություններ փնտրեք:

  • Եփեսացիս 3․13–19

  • Եփեսացիս 4.20-32 հատվածները, այդ թվում՝ Ջոզեֆ Սմիթի Թարգմանությունը ծանոթագրություն 26 ա-ում (Կարող է օգտակար լինել իմանալ, որ այս հատվածներում նշված «հին մարդը» խորհրդանշում է նախկին մեղսավոր սովորույթները, իսկ «նոր մարդը»՝ Հիսուս Քրիստոսի միջոցով արդար կյանք ապրելը):

  • Եփեսացիս 5.17-21

Ընտրեք գտած ճշմարտություններից մեկը և խորհեք, թե այն ինչպես կարող է օգնել ձեզ զգալ Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի սերը ձեր հանդեպ կամ օգնել ձեզ ավելի շատ նմանվել Նրանց:

2. Կատարեք հետևյալը սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում.

Օգտագործելով մատչելի նյութեր (թուղթ, գունավոր մատիտներ, թվային սարքեր և այլն), ստեղծեք պաստառ, որը կարող է ներառվել Երիտասարդներին զորացնելու համար ամսագրում: Ձեր պաստառում ներառեք հետևյալը.

  • Ձեր բացահայտած սկզբունքը և այն հատվածը կամ հատվածները, որտեղ դուք այն գտել եք:

  • Հասարակ պատկեր կամ նկար, որն օգնում է կարդացողին հասկանալ ճշմարտությունը կամ ցուցադրում է, թե մարդն ինչպես կարող եք օգտագործել այս ճշմարտությունը իր կյանքում:

Կիսվեք ձեր պաստառով ձեր ընտանիքի կամ ընկերների հետ: Հարցրեք նրանց, թե նրանք ինչ են սովորել այդ պաստառից և կիսվեք ձեր մտքերով ու զգացմունքներով՝ այնտեղ ներկայացված ճշմարտության վերաբերյալ:

Խորհեք ճշմարտություններ գտնելու մասին

3. Ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.

Հիշեք, թե ինչպես եք հավերժական ճշմարտություններ փնտրել սուրբ գրություններում:

  • Ինչպե՞ս եք զգացել, որ ձեզ հաջողվել է գտնել դրանք:

  • Ի՞նչն էր դժվար:

  • Ճշմարտությունների որոնումն ինչպե՞ս ձեզ օգնեց տեսնել Երկնային Հոր սերը ձեր հանդեպ:

  • Ինչպե՞ս կարող եք օգտագործել ձեր այսօրվա գտածը ձեր անձնական կամ ընտանեկան ուսումնասիրություններում:

Ընտրովի. ցանկանո՞ւմ եք ավելին իմանալ

Եփեսացիս 2․4-9 Ի՞նչ է շնորհը, և ի՞նչ է այն ինձ համար

Ծառայելով որպես Առաջին Նախագահության անդամ՝ նախագահ Դիթեր Ֆ.Ուխդորֆը սահմանել է Աստծո շնորհը որպես «աստվածային օգնության և ուժի օժտումը, որոնցով մենք աճում ենք թերի և սահմանափակ էակներից, ինչպիսին հիմա ենք, դառնալով վեհացած էակներ, ունենալով ճշմարտություն և լույս, մինչև որ փառավորվենք ճշմարտությամբ և իմանանք բոլոր բաները» [Վարդապետություն և Ուխտեր 93․28]» («Շնորհի պարգևը», Լիահոնա, մայիս 2015, 107): Շնորհի մասին լրացուցիչ տեղեկությունների համար կարդացեք ամբողջ ելույթը ChurchofJesusChrist.org կայքում:

Փրկչի շնորհի մասին լրացուցիչ գաղափարների համար կարդացեք Մոսիա 2.20-24 և Փիլիպպեցիներ 2.12-13 հատվածները:

Եփեսացիս 4․22 Ի՞նչ է նշանակում «հանել … հին մարդուն»

Պողոսն ուսուցանել է, որ երբ մենք ընտրում ենք մկրտության արարողությունը, մենք ուխտ են կապում վերջ դնել մեր հին սովորություններին (կամ «հանել … հին մարդուն» [Եփեսացիս 4.22]) և սկսում ենք նոր կյանք՝ որպես Հիսուս Քրիստոսի հետևորդներ (տես Հռովմեացիս 6.1–6, Վարդապետություն և Ուխտեր 20.37): Մենք պետք է նաև հրաժարվենք մեր մեղքերից և այն ամենից, ինչը մեզ կարող է խանգարել ավելի մոտենալ Երկնային Հորը: Մենք չենք կարող ինքնուրույն կառավարել այդ գործընթացը: Այն տեղի է ունենում միայն Հիսուս Քրիստոսի, Նրա Քավության և Սուրբ Հոգու սրբագործող ազդեցության շնորհիվ: