Սեմինարիա
Եփեսացիս 5․21-33, 6․1-4


Եփեսացիս 5․21-33, 6.1–4

Քրիստոսանման հարաբերություններ

Նկար
Ընտանիքը միասին ժամանակ է անցկացնում Օքլենդի Տաճարի դիմաց գտնվող տարածքում:

Ընտանեկան հարաբերությունները ամենից օգտակարն են մեր մահկանացու կյանքում: Ծնողների, եղբայրների և քույրերի, ինչպես նաև ամուսինների ու կանանց հետ հարաբերությունները կարող են մեծ ուրախություն պարգևել, բայց կարող են նաև խնդիրներ ստեղծել: Պողոսն ուսուցանել է, որ Հիսուս Քրիստոսը կարող է ընտանիքի անդամների հետ առողջ և երջանիկ հարաբերությունների օրինակ ծառայել: Այս դասը կարող է ձեզ օգնել հետևել Փրկչի օրինակին և բարելավել ձեր հարաբերությունները ուրիշների հետ:

Ձեր ընտանիքը

Գրեք ձեր ընտանիքի անդամների անունները և մի բան, որը սիրում եք նրանցից յուրաքանչյուրի մեջ:

Կիրառեք այս հայտարարությունը ընտանիքի անդամներից յուրաքանչյուրի համար. «Ես վերաբերվում եմ ընտանիքիս այս անդամին այնպես, ինչպես, իմ կարծիքով, Փրկիչը կցանկանար, որ ես նրան վերաբերվեմ»: Այնուհետև գնահատեք ձեր վերաբեմունքը ընտանիքի անդամներից յուրաքանչյուրի հանդեպ՝ օգտագործելով հետևյալ սանդղակը:

Նկար
Նոր Կտակարանի ձեռնարկ սեմինարիայի ուսուցչի համար 2023

Այս դասն ուսումնասիրելիս մտածեք ընտանիքի անդամների հետ ձեր հարաբերությունների մասին և այն մասին, թե դուք ինչպես եք հետևում Փրկչի օրինակին՝ նրանց սիրելու և օգնելու գործում:

Պողոսը խորհուրդ է տվել ընտանեկան հարաբերությունների վերաբերյալ

Կարևոր է նշել, որ Պողոսի խոսքերը Եփեսացիս 5.22-24-ում գրվել են իր դարաշրջանի հասարակական ավանդույթների համատեքստում: Մարգարեները և առաքյալները այսօր ուսուցանում են, որ տղամարդիկ վերադաս չեն կանանցից, և կողակիցները պետք է «հավասար գործընկերներ» լինեն (Ընտանիք. Հայտարարություն աշխարհին, ChurchofJesusChrist.org): Չնայած Պաղոսի ժամանակներում ավանդույթները տարբեր էին, դուք դեռևս կարող եք գտնել կարևոր խորհուրդներ Պողոսի ուսմունքներում: Պողոսի կողմից նշված ճշմարտություններից մեկն այն է, որ մենք կարող ենք հետևել Փրկչի օրինակին, թե ինչպես ենք վերաբերվում մեր ընտանիքի անդամներին:

Կարդացեք Եփեսացիս 5.21-27, 6.1-4 հատվածները՝ փնտրելով այս ճշմարտության ապացույցները: Ուսումնասիրելիս օգտակար կլինի իմանալ, որ «իրար հնազանդ եղեք» հորդորը (Եփեսացիս 5.21) վերաբերում է միասին աշխատելու պատրաստակամությանը և միմյանց հանդեպ սիրուն և հոգատարությանը, իսկ «Աստուծոյ վախովը»(Եփեսացիս 5.21) նշանակում է Աստծո հանդեպ սերը և հարգանքը:

1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք այս հարցերից երկուսին.

  • Փրկիչն ինչպե՞ս է ցուցադրել Իր սերը Եկեղեցու հանդեպ և տվել Իրեն՝ հանուն դրա:

  • Ի՞նչ եք զգում Քրիստոսի հանդեպ՝ իմանալով, թե Նա ինչպես է Իրեն տվել հանուն Եկեղեցու:

  • Ամուսինը ի՞նչ պետք է զգա իր կնոջ հանդեպ, եթե նա հետևում է Փրկչի օրինակին, թե ինչ է Նա զգում Իր Եկեղեցու հանդեպ:

  • Ի՞նչ խորհուրդ է Պողոսը տվել, որը կարող է կիրառվել ինչպես ամուսինների, այնպես էլ կանանց դեպքում, ընտանիքի այլ անդամների դեպքում:

  • Ի՞նչ եք անում հիմա, որպեսզի պատրաստվեք մի օր վերաբերվել ձեր կնոջը կամ ամուսնուն այնպես, ինչպես Փրկիչը կվերաբերվեր նրան:

  • Հնազանդվելով և պատվելով ձեր ծնողներին, ինչպե՞ս եք ավելի շատ նմանվում Հիսուս Քրիստոսին:

Նայեք հետևյալ նկարներին և համապատասխանեցրեք դրանք այս պատմություններին. Ղուկաս 2.51-52, Հովհաննես 2.1-11 և Ղուկաս 22.39-42: Մտածեք, թե Փրկիչն ինչպես էր օրինակ ծառայում այն բանի, թե ինչպես սիրել, հնազանդվել և պատվել երկրային և երկնային ծնողներին:

Նկար
Հիսուսն ասում է Իր մորը՝ Մարիամին. «Ինչո՞ւ էիք ինձ փնտրում, չգիտեի՞ք, որ ես պետք է իմ Հոր տանը լինեմ»:
Նկար
Հիսուսը հարսանեկան արարողության ժամանակ խոսում է Մարիամի հետ:
Նկար
Հիսուս Քրիստոսը ծնկի է գալիս Գեթսեմանիում: Տեսարաններում՝ փրկչի տեսքը հետևից՝ բարձր խոտերի մեջ ծնկի իջած, նրա դեմքը մոտիկից վախեցած տեսք ունի, հեռվում արյունոտ դեմքը և ձեռքերը գետի մոտ, նրան մխիթարող հրեշտակը, պրոֆիլի դիմանկարը և փայլուն հրեշտակը, որը գալիս է դեպի Քրիստոսը, որը կծկված է գետնին:
  • Ինչպե՞ս էր Փրկիչը սիրում, հնազանդվում և պատվում Իր ծնողներին: Ձեր կարծիքով, Նրա գործողություններն ինչպե՞ս էին ազդում Իր ծնողների հետ Նրա հարաբերությունների վրա:

  • Ինչպե՞ս եք դուք պատվում և հնազանդվում ձեր ծնողներին:

  • Փրկչի օրինակին հետևելն ինչպե՞ս է օրհնել ձեզ և օգնել ամրապնդել ընտանեկան հարաբերությունները, կամ, ձեր կարծիքով, ինչպես կարող է օրհնել և օգնել:

Փորձեք լինել Փրկչի նման

2. Կատարեք հետևյալը սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում.

Նշեք պատանու և ընտանիքի միջև սովորական մի հարաբերություն, որտեղ կարող է դժվար լինել ընտանիքի այլ անդամներին վերաբերվել այնպես, ինչպես Փրկիչը կվերաբերվեր նրանց: Հարաբերություն ստեղծելուց հետո գրեք, թե, ձեր կարծիքով, Փրկիչն ինչպես կարձագանքեր և ինչու: Հիշեք, թե Փրկիչն ինչ էր զգում ուրիշների հանդեպ և ինչպես էր վարվում նրանց հետ:

Օրինակները կարող են ներառել.

  • Ծնողը քննադատում է, թե զավակն ինչպես է անցկացնում իր ազատ ժամանակը:

  • Քույրը կամ եղբայրը վերցնում է իր քրոջ կամ եղբոր իրը՝ առանց հարցնելու և ստում է այդ մասին:

Հետևեք Փրկչի օրինակին

Խորհեք ընտանիքի հետ ձեր հարաբերությունների մասին: Մտածեք այն պահերի մասին, երբ դուք հետևել եք Փրկչի օրինակին և Քրիստոսանման վերաբերմունք եք դրսևորել ուրիշների հանդեպ: Նաև թույլ տվեք, որ Սուրբ Հոգին օգնի ձեզ իմանալ, թե դուք ինչ կարող եք անել՝ ուրիշներին սիրելու Փրկչի օրինակին հետևելու համար:

Գրեք, թե դուք ինչ կարող եք անել՝ ձեր ընտանեկան հարաբերություններում Փրկչին ընդօրինակելու համար: Կարող եք ձեր գրածով կիսվել ձեր ուսուցչի կամ ծնողի հետ, որպեսզի կարողանաք անել այն, ինչ զգում եք, որ պետք է անեք:

Ընտրովի. ցանկանո՞ւմ եք ավելին իմանալ

Եփեսացիս 5.22-24 Մենք ի՞նչ պետք է հասկանանք Պողոսի՝ այս հատվածներում ներկայացված ուսմունքների մասին

Պողոսն ուսուցանում է, որ Եկեղեցու բոլոր անդամները պետք է հնազանդ լինեն միմյանց (տես Եփեսացիս 5.21): Այնուհետև նա բացատրեց, թե միմյանց հնազանդ լինելու սկզբունքը որքանով է կիրառելի ընտանեկան հարաբերություններում: Հատվածներ 22-24-ը կարող են սխալ ընկալվել և կիրառվել մեր օրերում: Վերջին օրերի մարգարեները հստակ ուսուցանել են, որ ամուսինները և կանայք, մայրերն ու հայրերը պետք է կատարեն իրենց սրբազան պարտականությունները որպես «հավասար գործընկերներ» («Ընտանիք․ Հայտարարություն աշխարհին», ChurchofJesusChrist.org): Եթե զույգերը իսկապես միասնական են, ամուսնու կամ կնոջ համար արված ցանկացած զոհաբերություն օրհնություններ կբերի. այսպիսով «ով որ իր կնոջը սիրում է, իրան է սիրում» (Եփեսիացիս 5.28):

Ինչպե՞ս կարող է ամուսինը կամ կինը վերաբերվել իր ամուսնուն կամ կնոջը Փրկչի օրինակով

Նախագահ Գորդոն Բ. Հինքլին (1910–2008) հայտարարել է.

Նկար
Նախագահ Գորդոն Բ. Հինքլիի դիմանկարը (ճակատային, կես հասակ): Նախագահ Հինքլիի ձեռքերը դրված են աթոռի հենակին: Նկարը նախագահ Հինքլիի՝ Եկեղեցու պաշտոնական դիմանկարն է, 1995 թ: Սա նախագահ Հինքլիի վերջին պաշտոնական դիմանկարն է։ Նախագահ Հինքլին մահացել է 2008 թ․ հունվարի 27-ին։

Ամուսնական երջանկության իսկական էությունը կայանում է ոչ թե ռոմանտիկ հարաբերությունների, այլ զուգընկերոջ հարմարավետության և բարօրության համար անհանգիստ մտահոգության մեջ: Ցանկացած մարդ, որն առաջին հերթին մտածում է իր կնոջ հարմարավետության մասին, կսիրի նրան ողջ կյանքի և գալիք հավերժության ըւնթացքում: (Անքորիջ, Ալյասկա, տարածաշրջանային համաժողով, հունիսի 18, 1995)

Հատվածներ նախագահ Գորդոն Բ. Հինքլիի վերջին ելույթներից», Ensign, ապրիլ 1996, 72)

Յոթանասունի Նախագահությունից երեց Լ. Ուիթնի Քլեյթոնն ասել է.

Նկար
Երեց Լ. Ուիթնի Քլեյթոնի պաշտոնական դիմանկարը։ Լուսանկարվել է 2017 թ․ մարտին։

Ես նկատել եմ, որ ամենաերջանիկ ամուսնությունների դեպքում և ամուսինը, և կինը իրենց հարաբերությունները համարում են թանկագին մարգարիտ, անչափելի մեծ գանձ: Նրանք լքում են իրենց հայրերին ու մայրերին և միասին կառուցում են այնպիսի ամուսնություն, որը հավիտյան կբարգավաճի: Նրանք հասկանում են, որ քայլում են աստվածայնորեն կարգված ուղիով: Նրանք գիտեն, որ ոչ մի այլ տեսակի փոխհարաբերություն չի կարող բերել այդչափ ուրախություն, առաջացնել այդքան բարիք, կամ առաջ բերել այդքան անձնական հղկվածություն: Դիտեք և սովորեք. Լավագույն զուգընկերներն իրենց ամուսնությունը անգին են համարում:

(Լ. Ուիթնի Քլեյթոն, «Ամուսնություն. Դիտեք և Սովորեք», Լիահոնա, մայիս 2013, 83)

Ի՞նչ կարող եմ անել իմ ընտանեկան հարաբերությունները ամրապնդելու համար

«Պատվեք ձեր ծնողներին՝ նրանց հանդեպ սեր և հարգանք ցուցաբերելով: Հնազանդվեք նրանց, երբ նրանք ձեզ արդարությամբ են ղեկավարում: Կամավոր կերպով օգնեք տանը: Մասնակցեք զվարճալի ընտանեկան միջոցառումներին և ավանդույթներին: Միացեք ընտանիքին ընտանեկան աղոթքի, սուրբ գրությունների ընտանեկան ուսումնասիրության և ընտանեկան երեկոների ժամանակ: Այս պատվիրանները ամրապնդում են և միավորում են ընտանիքները» (Երիտասարդներին զորացնելու համար [գրքույկ, 2011], 14-15):

Կարող եք կարդալ հետևյալ հոդվածը, որը առաջարկում է, թե ինչպես կառուցել և ամրապնդել հարաբերությունները. «Ծառայության սկզբունքները. Կառուցեք իմաստալից հարաբերություններ», Ensign, օգոստոս 2018, 6-9:

ChurchofJesusChrist.org կայքում կարող եք դիտել հետևյալ տեսանյութերից մեկը կամ մի քանիսը, որոնք ցուցադրում եմ մարդկանց, որոնք ձգտում են հետևել Փրկչի օրինակին՝ ուրիշների հետ իրենց հարաբերություններում:

«Դուք իմ ձեռքերն եք» տեսանյութում (ժամանակի կոդը 10:26-12:39) նախագահ Դիթեր Ֆ. Ուխդորֆը, որն այն ժամանակ Առաջին Նախագահությունից էր, խոսում է այն մասին, թե մենք ինչպես կարող ենք լինել Փրկչի ձեռքերը:

«Հարատև սեր» տեսանյութում (4:16) մի զույգ սիրում և ծառայում է միմյանց, չնայած նրանք ստիպված են դիմակայել թուլացնող հիվանդությանը:

«Տուն և ընտանիք. փոքր բաների շնորհիվ» տեսանյութում (3:33) եպիսկոպոսը հորդորում է երեք երիտասարդի սովորել, թե նրանք ինչ պետք է անեն՝ իրենց տունը սրբազան վայր դարձնելու համար:

«Մայրեր և դուստրեր» տեսանյութում (5:06) մի երիտասարդ կին Ալբերտայից (Կանադա) խոսում է այն մասին, թե իրենց մայրերն ինչո՞ւ են այդքան լավ օրինակ ծառայում իրենց համար:

«Հայրեր և որդիներ» տեսանյութում (6:02) մի երիտասարդ կիսվում է, թե ինչ է արել՝ հոր հետ իր հարաբերությունները բարելավելու համար: