Սեմինարիա
Եփեսացիս 2


Եփեսացիս 2

Հիսուս Քրիստոս՝ գլխավոր անկյունաքարը

Նկար
Համաշխարհային վիզուալ գրադարան. ցածր հավատարմության խորհրդանիշի ընտրություն

Եփեսոսում ապրող Սրբերը, որոնք դարձից առաջ հեթանոս էին, հավանաբար իրենց «օտար եւ պանդուխտ էին» զգում (Եփեսացիս 2.19), երբ երկրպագում էին հրեա քրիստոնյաների հետ: Պողոսը հիշեցրեց Եփեսոսի Սրբերին, որ նրանք Հիսուս Քրիստոսի միջոցով միավորվել էին որպես «քաղաքացիներ և … ընտանիքներ» (Եփեսացիս 2.19): Եկեղեցին, որին նրանք այժմ պատկանում էին, կառուցված էր Քրիստոսի և Նրա առաքյալների ու մարգարեների հիմքի վրա և զորություն ուներ օրհնելու նրանց՝ Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքի շուրջ միավորվելու համար: Այս դասը ձեզ կօգնի ճանաչել և փնտրել օրհնություններ, որոնք մատչելի են այն բանի շնորհիվ, որ Հիսուս Քրիստոսն այսօր ղեկավարում է Իր Եկեղեցին մարգարեների և առաքյալների միջոցով:

Պատկանելության զգացում

  • Ինչո՞ւ են ոմանք կարծում, որ իրենք արժանի չեն լինել Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամ:

  • Եթե որևէ մեկը կարծում է, որ արժանի չէ Եկեղեցու անդամ լինել, ի՞նչ խորհուրդ կտայիք նրան:

Խորհեք, թե դուք ինչ եք զգում Տիրոջ Եկեղեցու հանդեպ: Ե՞րբ եք Եկեղեցուն պատկանելու հզոր զգացում ունեցել: Արդյոք կայի՞ն պահեր, երբ դուք զգացել եք, որ չեք համապատասխանում: Ձեր կարծիքով, ի՞նչ օրհնություններ է առաջարկում Քրիստոսի Եկեղեցու անդամակցությունը: Այս դասն ուսումնասիրելիս փնտրեք ճշմարտություններ այն մասին, թե Տերն ինչ է արել մեզ համար, որ մենք կարողանանք միավորվել՝ որպես Նրա Եկեղեցու անդամներ:

Քանդեք պատնեշները

Նկար
Երուսաղեմի տաճարի մոդելը մոտիկից_161

Պողոսի առաքյալի ժամանակներում ոչ հրեա քրիստոնյաները (կամ նրանք, ովքեր նախկինում հեթանոս էին) հավանաբար զգում էին, որ նման չեն մնացած անդամներին և իրենց «օտար եւ պանդուխտ էին» զգում (Եփեսացիս 2.19): Օրինակ՝ Երուսաղեմի տաճարում նրանց չէին թույլատրում «բաժանող պատից» այն կողմ անցնել (Եփեսացիս 2.14) և գնալ տաճարի այն սրբազան մասերը, որտեղ հրեաները, այդ թվում հրեա քրիստոնյաները, կարող էին գնալ: Բացի այդ, Պետրոսի՝ Երկնային Հորից ստացած հայտնությունից առաջ հեթանոսներին չէին առաջարկում ավետարանի օրհնությունները (տես Գործք Առաքելոց 10):

Պողոսը գրել է Եփեսոսի Սրբերին, որոնք հավանաբար նոր էին դարձի եկել: Կարդացեք Եփեսացիս 2.12–14, 18-21 հատվածները՝ փնտրելով, թե Տերն ինչպես էր օրհնել Եփեսացիներին: Օգտակար կլինի իմանալ, որ այս հատվածները սկսվում են Սրբերին ուղղված Պողոսի հրավերով՝ հիշել դարձից առաջ իրենց կյանքը: Պողոսի կողմից նշված «Աստծո ընտանիքը» (հատված 19) վերաբերում է Հիսուս Քրիստոսի Եկեղեցուն:

Եփեսացիս 2․19-20 հատվածները սուրբ գրությունների սերտման հատվածներ են։ Վարդապետության սերտման հատվածները նշեք տարբերակիչ ձևով, որպեսզի հեշտ գտնեք դրանք: Հաջորդ դասին դուք ավելին կսովորեք այս հատվածի մասին:

Եթե դուք ցանկանում եք տեսնել Եփեսացիս 2.10–22 հատվածների տեսապատկերումը, կարող եք դիտել «Դուք այլևս օտարներ չեք» տեսանյութը (2:27) ChurchofJesusChrist.org.կայքում:

  • Տերն ինչպե՞ս էր օրհնել Եփեսացիներին:

Իր Քավության միջոցով Հիսուս Քրիստոսը վերացրեց բոլոր պատնեշները, որոնք բաժանում էին հրեաներին հեթանոսներից և հեթանոսներին Աստծուց: Հեթանոսները այլևս ստիպված չէին հրեա դառնալ, ապրել Մովսեսի օրենքով կամ թլպատվել՝ Եկեղեցուն միանալու համար: Հիսուս Քրիստոսի մոտ գալով և Նրա ավետարանն ընդունելով՝ նրանք միանում էին «Աստծո ընտանիքին» (Եփեսացիս 2.19)՝ Աստծո դարձի եկած ժողովրդի մի մասին:

  • Փրկիչն ինչպե՞ս է քանդում պատնեշները մեր և ուրիշների միջև:

  • Ինչպե՞ս եք վերաբերվում այն մտքին, որ բոլորը կարող են «մօտենալ Հօր մօտ» Քրիստոսի (հատված 18) «արիւնովը» (հատված 13):

  • Ինչպե՞ս կամփոփեիք հատվածներ 19-21-ում նկարագրված օրհնությունները մի մարդու, որը կարծում է, թե չի կարող մտնել Տիրոջ Եկեղեցին:

  • Ձեր կարծիքով, Պողոսն ինչո՞ւ Եկեղեցին համեմատեց ընտանիքի հետ:

Գլխավոր անկյունաքարը

Պողոսի օրերում գլխավոր անկյունաքարը մեծ քար էր, որը դնում էին հիմքի անկյունում: Հիմքի անկյունաքարերից յուրաքանչյուրը պահում էր կառույցի ծանրության որոշակի մասը և ծառայում էր պատերը իրար միացնելու համար: Մնացած քարերի անկյունը և դիրքը որոշվում էր ըստ գլխավոր անկյունաքարի:

Նկար
Տաճարի անկյունաքարի լուսանկար

Նկարեք, թե ինչ է ներկայացված Եփեսացիս 2.19-21 հատվածներում: Կարող եք պիտակավորել ձեր նկարը՝ օգտագործելով հատվածում ներկայացված եզրույթները:

  • Ի՞նչ ճշմարտություններ կարող ենք սովորել այն բանից, թե Հիսուս Քրիստոսն ինչպես է հիմնադրել Իր Եկեղեցին:

1. Ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.

  • Ի՞նչ գիտեք Հիսուս Քրիստոսի մասին, որը Նրան նմանեցնում է գլխավոր անկյունաքարի:

  • Մենք ինչպե՞ս կարող ենք մեր կյանքը կառուցել Փրկչի և Նրա առաքյալների ու մարգարեների վրա:

  • Կառուցելով մեր կյանքը Հիսուս Քրիստոսի և Նրա առաքյալների ու մարգարեների հիմքի վրա՝ ինչպե՞ս կօգնենք մեզ գտնել մեր տեղը և նպատակը Եկեղեցում:

Ձեր հիմքը

Հետևյալ վարժությունները կատարելիս խորհեք այս հարցերի շուրջ:

  • Ի՞նչ եմ ես անում, որպեսզի իմ կյանքը կառուցեմ մարգարեների և առաքյալների հիմքի վրա՝ ընդունելով Հիսուս Քրիստոսին որպես գլխավոր անկյունաքար: Ի՞նչ օրհնություններ եք ստացել դրա արդյունքում:

  • Ըստ Տիրոջ ցանկության՝ ես ի՞նչ ուղիներով կարող եմ ավելին կառուցել այդ հիմքի վրա:

2. Կատարեք այս վարժություններից առնվազն երկուսը.

  1. Մի պահ խորհեք, թե ինչպիսին կլիներ ձեր կյանքը այսօր՝ առանց Տիրոջ ժամանակակից մարգարեների և առաքյալների: Պատկերացրեք կյանքը առանց նրանց իշխանության, ոգեշնչված ուսմունքների և Քրիստոսանման օրինակների: Ձեր օրագրում գրեք, թե ինչպես կտարբերվեր կյանքը և ինչ կպակասեր:

  2. Ավելի ուշ իր նամակում Պողոսը հիշատակում է լրացուցիչ օրհնություններ, որոնք գալիս են մարգարեների, առաքյալնրի և Եկեղեցու այլ ղեկավարների միջոցով: Կարդացեք Եփեսացիս 4.11-14 հատվածները և նշեք այդ օրհնությունները: Օգտակար կլինի իմանալ, որ ավետարանիչը հայրապետ է, իսկ վարդապետը ժողովի ղեկավար է, ինչպես ցցի կամ շրջանի նախագահը, եպիսկոպոսը կամ ճյուղի նախագահը: Գրեք մեկ կամ երկու դեպքեր, երբ դուք զգացել եք այդ օրհնությունները:

  3. Ընտրեք մեկ կամ երկու թեմա Երիտասարդներին զորացնելու համար ձեռնարկում (գրքույկ, 2011): Գրեք, թե Տիրոջ առաքյալներից և մարգարեներից ստացված այս ուղղորդությունն ինչպես է ձեզ օգնել:

  4. Մտածեք, թե մարգարեներն ու առաքյալներն ինչպես են ձեզ օգնել ճանաչել Փրկչին և ավելի նմանվել Նրան: Ձեր մտքերը գրանցեք ձեր օրագրում: Հետևյալ տեսանյութերը (ChurchofJesusChrist.org կայքում) կարող են օգնել ձեզ խորհել և գրել:

    • «Հատվածներ «Կենդանի Քրիստոսը. Առաքյալների վկայությունը» (2:45) տեսանյութից

    • «Նա ապրում է. Վկայություններ Հիսուս Քրիստոսի մասին» (2:11)

Ի՞նչ եք սովորել

Այս դասն ավարտելիս մտածեք, թե դուք ինչ եք սովորել: Մտածեք, թե ձեր կյանքը մարգարեների և առաքյալներ հիմքի և Հիսուս Քրսիտոսի՝ որպես գլխավոր անկյունաքարի վրա կառուցելով, ինչպես եք միավորվում «Աստծո ընտանիքի» հետ (Եփեսացիս 2.19): Մտածեք, թե դուք ինչպես եք կառուցելու ձեր կյանքը մարգարեների և առաքյալների հիմքի և Փրկչի՝ որպես գլխավոր անկյունաքարի վրա:

Ընտրովի. ցանկանո՞ւմ եք ավելին իմանալ

Եփեսացիս 2.14 Ո՞րն է Պողոսի կողմից նշված «տեղի բաժանող պատը»

Երուսաղեմի տաճարը ուներ մի քանի գավիթներ և միայն հատուկ մարդիկ կարող էին մտնել որոշ գավիթներ: Հեթանոսներին թույլատրվում էր բարձրանալ տաճարի լեռը և մտնել դրսի գավիթը, որը կոչվում էր Հեթանոսների գավիթ: Տաճարի ներքին գավիթները պատսպարված էին հեթանոսներից հատուկ մեկ մետր բարձրությամբ պատով: Եթե հեթանոսը անցներ այդ պատը, նրան կարող էին սպանել: Հնագետները հայտնաբերել են երկու մարմարե քար, որոնք կազմում էին այդ պատնեշը և որոնց վրա հունարենով և լատիներենով փորագրած է. «Ոչ մի օտար չի կարող անցնել սրբավայրը շրջապատող պատնեշները: Ով բռնվում է այդպես վարվելիս, ինքն է մեղավոր իր գալիք մահվան համար» (Richard Neitzel Holzapfel, Eric D. Huntsman, Thomas A. Wayment, Jesus Christ and the World of the New Testament [2006], 160):

Պողոսի երրորդ միսիոներական ճամփորդությունից հետո Երուսաղեմում բնակվող որոշ հրեաներ մեղադրեցին նրան հեթանոսներին այդ պատից ներս թողնելու համար և ձերբակալեցին նրան (տես Թվոց 1.51, Գործք Առաքելոց 21.27–29):

Եփեսացիս 2․20 Հիսուս Քրիստոսի Եկեղեցին ինչո՞ւ է հիմնված առաքյալների և մարգարեների վրա, որտեղ Հիսուս Քրիստոսը գլխավոր անկյունաքարն է

Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդը հետևյալն է ասել Քրիստոսի Եկեղեցու հիմքի մասին.

Նկար
Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդի պաշտոնական դիմանկարը: Լուսանկարված է 2018թ. հունվարին:

Նոր Կտակարանի ժամանակներում, Մորմոնի Գրքի ժամանակներում և մեր օրերում այդ պաշտոնյաները կազմում են ճշմարիտ Եկեղեցու հիմնաքարերը, որոնք տեղադրված են գլխավոր անկյունաքարի շուրջը, և իրենց ուժը ստանում են նրանից, որն է՝ «մեր Քավիչ Հիսուս Քրիստոսի` Աստծո Որդու վեմը» [Հելաման 5.12]: … Քրիստոսի նման հիմքը միշտ եղել է և միշտ կլինի պաշտպանություն այն օրերին «երբ դևն առաջ ուղարկի իր զորեղ քամիները, այո, իր նետերը պտտահողմում, այո, երբ նրա ողջ կարկուտը և զորեղ փոթորիկը հարվածի ձեզ»:

(Ջեֆրի Ռ. Հոլլանդ, «Մարգարեներ, տեսանողներ և հայտնողներ», Լիահոնա, նոյեմբերի 2004, 7)