Սեմինարիա
Վարդապետության սերտում. Եփեսացիս 2.19-20


Վարդապետության սերտում. Եփեսացիս 2.19-20

Եկեղեցին հիմնված է Հիսուս Քրիստոսի և Նրա առաքյալների ու մարգարեների վրա

Նկար
Առաջին Նախագահության և Տասներկու Առաքյալների Քվորումի բոլոր անդամները նստած կամ կանգնած են «Քրիստուս» արձանի և Առաջին Տասներկու առաքյալների արձանների դիմաց՝ Հռոմի (Իտալիա) այցելուների կենտրոնում: Առաջին շարքի ձախից աջ՝ Դիտեր Ֆ. Ուխդորֆ, Ջեֆրի Ռ. Հոլանդ, Մ. Ռասսել Բալլարդ, Դալլին Հ. Օուքս, Ռասսել Մ. Նելսոն, Հենրի Բ. Այրինգ, Դեյվիդ Ա. Բեդնար, Քվենթին Լ. Քուք, Դ. Թոդ Քրիստոֆերսոն, Գարի Ի. Սթիվենսոն, Ռոնալդ Ա. Ռասբանդ, Նիլ Լ. Անդերսեն, Դեյլ Գ. Ռենլանդ, Ջերիտ Վ. Գոնգ, Ուլիսես Սոարես

Եփեսացիս 2 գլխի ուսումնասիրության ժամանակ դուք սովորեցիք, որ Հիսուս Քրիստոսի Եկեղեցին կառուցված է առաքյալների և մարգարեների հիմքի վրա, և Հիսուս Քրիստոսը դրա գլխավոր անկյունաքարն է: Այս դասի նպատակն է մեծացնել այս ուսմունքների ձեր սերտումը և օգնել ձեզ մտապահել Եփեսացիս 2.19-20 հատվածների հղումը և հիմնական արտահայտությունը, բացատրել վարդապետությունը և կիրառել վարդապետությունն ու հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները իրական իրավիճակներում:

Մտապահեք և բացատրեք

Նկար
Ժողովատան գծանկար

Որպեսզի կարողանաք մտապահել վարդապետության սերտման այս հղումը և հիմնական արտահայտությունը, ձեր օրագրում գրեք հետևյալը առնվազն երեք անգամ. «Եփեսացիս 2.19-20»: Եկեղեցին «առաքեալների և մարգարէների հիմքի վերայ է շինուած. որի անկիւնի գլուխը Յիսուս Քրիստոսն է»:

Կարող եք այս արտահայտությունը այնպես գրել, որ ցուցադրեք այս ճշմարտությունը: Օրինակ՝ դուք կարող եք արտահայտության շուրջը ուղղանկյուն նկարել, որը կխորհրդանշի հիմքը, իսկ դրա վերևում եկեղեցի նկարեք: Կամ, եթե դուք նկարել եք այս հիմքի օրինակը նախորդ դասի ժամանակ, կարող եք գրել հիմնական արտահայտությունը այդ նկարի վրա կամ կողքին:

1. Որպեսզի կարողանաք բացատրել, թե դուք ինչ գիտեք մարգարեների և առաքյալների մասին, կատարեք հետևյալ վարժությունը ձեր օրագրում:

  1. Կարդացեք Եփեսիացիս 2.19-20 հատվածները և խորհեք այնտեղ ներկայացված ուղերձի շուրջ:

  2. Մտածեք մի հարց, որ ինչ-որ մեկը կարող է ունենալ մարգարեների և առաքյալների մասին, որին Եփեսիացիս 2.19-20 հատվածները կարող են օգնել պատասխանել: Այդ հարցի որոշ օրինակներն են. «Ինչո՞ւ ձեր Եկեղեցին ունի մարգարեներ և առաքյալներ»: «Սուրբ գրություններն ի՞նչ են ուսուցանում մարգարեների և առաքյալների մասին» կամ «Ի՞նչ հարաբերությունների մեջ է Փրկիչը մարգարեների և առաքյալների հետ»: Գրի առեք ձեր հարցը:

  3. Օգտագործելով Եփեսիացիս 2.19-20 հատվածները, գրեք, թե դուք ինչ կասեիք՝ այս հարցին պատասխանելիս:

Գործնական կիրառում

Հետևյալ վարժությունը կարող է ձեզ օգնել կրկնել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները: Հայտարարություններից յուրաքանչյուրը համապատասխանեցրեք հոգևոր գիտելիքներ ստանալու սկզբունքի հետ: Անհրաժեշտության դեպքում օգտագործեք «Ձեռք բերել հոգևոր գիտելիքներ» բաժնի 5-12-րդ պարբերությունները, որոնք գտնվում են Վարդապետության սերտման հիմնարար փաստաթղթում (2022):  

  1. «Ճշմարտության անկեղծ որոնողները պետք է զգուշանան տեղեկությունների ոչ հավաստի աղբյուրներից»:

  1. Գործեք հավատքով։

  1. Եթե մենք հավատարիմ ենք մեր արդեն իսկ ստացած ճշմարտությանը և լույսին, մենք կստանանք ավելին։

  1. Քննեք հասկացությունները և հարցերը հավերժության հեռանկարով։

  1. Մինչ մենք խարսխված ենք մնում մեր վստահությանն առ մեր Երկնային Հայրն ու Նրա փրկության ծրագրին, մենք կարողանում ենք ավելի պարզ տեսնել խնդիրները։

  1. Ձգտեք մեծացնել հասկացողությունը աստվածայնորեն սահմանված աղբյուրների միջոցով:

Պատկերացրեք, որ ձեր մտերիմ ընկերը՝ Էստելը, ներքին հակամարտություն է զգում: Նա վկայություն ունի մարգարեների և առաքյալների մասին, բայց ընդդիմանում է ներկայիս Եկեղեցու ուսմունքին: Իրականում, նա դեմ է դրան: Նա ձեզ խնդրում է օգնել իրեն հասկանալ, թե ինչ անել: Այդ պահին դուք չգիտեք, թե ինչ ասել, բայց որոշում եք հետևել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքներին, որոնք դուք օգտագործել եք սեմինարիայի ընթացքում, երբ պատրաստվում էիք օգնել ձեր ընկերոջը:

Օգտագործեք հետևյալ աղյուսակը՝ մարգարեների և առաքյալների մասին ձեր մտքերի և զգացմունքերի շուրջ խորհելու համար, ինչպես նաև հասկանալու համար, թե ինչպես կարող եք օգնել Էստելին:

Ինչպե՞ս ես սովորեցի վստահել և հետևել առաքյալներին և մարգարեներին:

Ինչպե՞ս կարող եմ օգնել իմ ընկերոջը:

Ինչպե՞ս ես սովորեցի վստահել և հետևել առաքյալներին և մարգարեներին:

Ինչպիսի՞ փորձառություններ եմ ես ունեցել, երբ գործում էի եմ Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքով և հետևում էի Նրա առաքյալներին և մարգարեներին: Ո՞ր փորձառությունը կարող է օգտակար լինել Էստելի համար:

Ինչպե՞ս կարող եմ օգնել իմ ընկերոջը:

Ի՞նչ հարցեր կարող եմ տալ Էստելին, որպեսզի օգնեմ նրան մտածել, թե Տերն ինչպես կցանկանար, որ նա հավատքով գործեր:

Ինչպե՞ս ես սովորեցի վստահել և հետևել առաքյալներին և մարգարեներին:

Ես արդեն ի՞նչ գիտեմ Երկնային Հոր, Նրա ծրագրի և Իր զավակների հետ Նրա հարաբերությունների մասին, որը կարող է օգնել Էստելին այս իրավիճակում:

Ինչպե՞ս կարող եմ օգնել իմ ընկերոջը:

Ի՞նչ հարցեր կտայիք Էստելին, որ օգնեիք նրան քննել իր մտահոգությունը հավերժության հեռանկարով:

Ինչպե՞ս ես սովորեցի վստահել և հետևել առաքյալներին և մարգարեներին:

Աստվածայնորեն նշանակված ի՞նչ աղբյուրներ կարող են ինձ օգնել վստահել առաքյալներին և մարգարեներին: Ինչպե՞ս են դրանք օգնել ինձ:

Ինչպե՞ս կարող եմ օգնել իմ ընկերոջը:

Աստվածայնորեն նշանակված ո՞ր աղբյուրները ես խորհուրդ կտայի Էստելին:

2. Ձեր օրագրում կատարեք հետևյալը.

Գրեք, թե ձեր կարծիքով ինչպես կընթանա Էստելի հետ ձեր զրույցը կամ նկարեք այն կոմիքսի ձևով: Պատկերացրեք, թե ինչ եք ասելու, և Էստելն ինչ է պատասխանելու: