Սեմինարիա
Վարդապետության սերտում. Եփեսացիս 1.10


Վարդապետության սերտում. Եփեսացիս 1.10

Բոլոր բաների վերականգնումը

Նկար
Ուոլտեր Ռեյնի առաջին տեսիլքի նկարը: Հայրն ու Որդին հայտնվում են Ջոզեֆ Սմիթին սրբազան պուրակում:

Եփեսացիս 1 գլխի ձեր ուսումնասիրության ժամանակ դուք սովորեցիք Վերականգնման վարդապետության մասին: Այս դասը ձեզ հնարավորություն կտա ավելի լավ սերտել Եփեսացիս 1.10 հատվածի ուսմունքները՝ անգիր անելով հղումը և սուրբ գրության հիմնական արտահայտությունը, բացատրելով վարդապետությունը և կիրառելով հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները իրական իրավիճակներում:

Բացատրեք և մտապահեք

Պատկերացրեք, որ ձեր համադասարանցիներից մի քանիսը բացակա էին այն օրը, երբ սեմինարիայի ձեր դասարանը ուսումնասիրում էր Եփեսացիս 1 գլխում ներկայացված Վերականգնման վարդապետությունը: Ձեր ուսուցիչը խնդրում է ձեզ մի քանի րոպեում ամփոփել ամենակարևոր ուսմունքները, որոնք, ձեր կարծիքով, ուսանողները պետք է իմանան և հիշեն Վերականգնման վարդապետության և Եփեսացիս 1.10 հատվածում ներկայացված ուսմունքների մասին:

1. Ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.

  • Վերականգնման մասին ո՞ր կարևոր ճշմարտություններով կկիսվեիք: Ինչո՞ւ:

  • Ձեր բառերով ինչպե՞ս կբացատրեիք Եփեսացիս 1.10 հատվածի ուսմունքները:

  • Վերականգնման ըմբռնումն ինչպե՞ս կարող է ազդել Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հանդեպ մարդու զգացմունքների և հասկացողության վրա:

Ձեր օրագրում կամ թվային սարքում գրանցեք հիմնական արտահայտությունը և հղումը վարդապետութան սերտման Եփեսացիս 1.10 հատվածի համար՝ բաժանելով այն չորս մասի, ինչպես նշված է ստորև.

  • Ժամանակների լրութեան տնտեսութեան համար,

  • որ ամեն բան բովանդակուի Քրիստոսումը,

  • ինչ որ երկնքումն է՝ եւ ինչ որ երկրումը, նորանում

  • Եփեսացիս 1․10

Ծածկեք 2-4 տողերը և կրկնեք 1-ինը, մինչև որ մտապահեք այն: Անցեք 2-րդ տողին և կրկնեք գործընթացը: Արեք նույնը 3-4-րդ տողերի դեպքում: Երբ դուք վստահ լինեք, որ մտապահել եք բոլոր չորս տողերը, գրեք դրանք ձեր օրագրում առանց նայելու: Կրկնեք այս գործընթացը, մինչև որ կարողանաք անգիր գրել ամբողջ արտահայտությունը և հղումը:

Գործնական կիրառում

Կարող եք կրկնել 5-12-րդ պարբերությունները Վարդապետության սերտման հիմնարար փաստաթղթում (2022): Ընտրեք հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու երեք սկզբունքներից մեկը և ստեղծեք պատկերակ կամ պարզ տեսողական պատկեր, որը ձեզ կհիշեցնի այդ սկզբունքի և դրա գաղափարի մասին: Օրինակ՝ «քննեք հասկացություններն ու հարցերը հավերժության հեռանկարով» սկզբունքի համար կարող եք ստեղծել հետևյալ պատկերը.

Նկար
Ակնոց հեռադիտակով և աստղադիտակով:

Կարդացեք հետևյալ սցենարը, որպեսզի կարողանաք կիրառել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները և Եփեսացիս 1.10 հատվածում ուսուցանվող վարդապետությունը, որ «ժամանակների լրութեան տնտեսութեան համար, որ ամեն բան բովանդակուի Քրիստոսումը, ինչ որ երկնքումն է՝ եւ ինչ որ երկրումը, նորանում»: Այնուհետև օգտագործեք այս սցենարը կամ ստեղծեք ձեր սեփականը՝ հետևյալ հարցերին պատասխանելու համար:

Ձեր ընկերը մկրտվել է իր ընտանիքի հետ և այդ պահին վստահ էր, որ ինքը հետևում է Հիսուս Քրիստոսի օրինակին և միանում է Եկեղեցուն: Սակայն իր մկրտությունից ի վեր՝ վերջին մեկ տարում նա հաճախ է գայթակղվել այլ ընկերների կողմից՝ խախտելու պատվիրանները: Նա սկսում է մտածել՝ արդյոք դա իսկապես Քրիստոսի Եկեղեցին է, և արդյոք արժե հավատարիմ մնալ ավետարանին:

Չնայած կան մի քանի ճշմարտություններ, որոնք կարող են օգնել ձեր ընկերոջը, մտածեք, թե Վերականգնման և ժամանակների լրության տնտեսության վարդապետություններն ինչպես կարող են ուժ տալ և ոգեշնչել նրան:

2. Ձեր օրագրում պատասխանեք հետևյալ երեք սկզբունքներից յուրաքանչյուրի տակ ներկայացված հարցերին.

Գործեք հավատքով

  • Ի՞նչ քայլեր կարող եք քաջալերել ձեր ընկերոջը կատարել՝ հավատքով գործելու համար:

  • Հավատքով գործելն ինչպե՞ս կարող է օգնել ձեր ընկերոջը գտնել իր հարցերի և մտահոգությունների պատասխանները:

Քննեք հասկացություններն ու հարցերը հավերժության հեռանկարով

  • Ի՞նչ գիտեք Վերականգնման վերաբերյալ Փրկչի ուսմունքների մասին:

  • Պահելով հավերժության հեռանկարը, ինչպե՞ս կարող եք օգնել ձեզ և ձեր ընկերոջը այս իրավիճակում:

Ձգտեք մեծացնել հասկացողությունը աստվածայնորեն սահմանված աղբյուրների միջոցով

  • Եփեսացիս 1.10 հատվածում ներկայացված ճշմարտություններն ինչպես կարող են օգնել այս իրավիճակում:

  • Եթե դուք ունենայիք լրացուցիչ ժամանակ ձեր ընկերոջը պատասխանելուց առաջ, ի՞նչ կկրկնեիք կամ կուսումնասիրեիք: Ո՞ր նյութերը կառաջարկեիք ձեր ընկերոջը ինքնուրույն ուսումնասիրության համար: Ինչո՞ւ։