Սեմինարիա
Եփեսացիս 1


Եփեսացիս 1

«Որ ամեն բան բովանդակուի Քրիստոսումը»

Նկար
Ջոզեֆ Սմիթ Կրտսերը ծնկի է իջել Սրբազան Պուրակում՝ Առաջին Տեսիլքի ժամանակ: Լույսի ճառագայթներն իջնում են Ջոզեֆի վրա:

Երբևէ մտածե՞լ եք, թե ինչպիսին կլիներ ձեր կյանքը առանց Հիսուս Քրիստոսի վերականգնված Եկեղեցու: Եփեսացիներին ուղղված իր նամակում Պողոսը նրանց ուսուցանել է, որ Հիսուս Քրիստոսի ավետարանի վերականգնումը տեղի կունենա Փրկչի Երկրորդ Գալուստից առաջ: Այս դասի նպատակն է օգնել ձեզ ճանաչել այն օրհնությունները, որոնք մատչելի դարձան, երբ Հիսուս Քրիստոսը վերականգնեց Իր ավետարանը երկրի վրա վերջին օրերում:

Զորացրեք նորադարձներին

Պատկերացրեք, որ դուք ունեք մի ընկեր, որը նոր է միացել Եկեղեցուն:

  • Ի՞նչ մտքեր ու մտահոգություններ կունենաք նրա հետ կապված:

  • Ի՞նչ կարող եք անել, որպեսզի օգնեք ձեր ընկերոջը մեծացնել ավետարանի իմացությունը և հավատարիմ մնալ իր ուխտերին:

Եփեսացիներին ուղղված իր նամակում Պողոս առաքյալը դիմեց Եփեսոսում և մոտակա տարածքներում գտնվող Սրբերին: Նրա նպատակն էր զորացնել նրանց, ովքեր արդեն Եկեղեցու անդամ էին, և օգնել նորադարձներին՝ զարգացնելու իրենց հոգևոր գիտելիքը և հավատարիմ մնալ իրենց ուխտերին։ Այդ նամակում ուսուցանված վարդապետությունները ներառում են` նախակարգումը (տես Եփեսացիս 1.4–6), Սուրբ Հոգու կնքման զորությունը (տես Եփեսացիս 1.13–14), մարգարեների և առաքյալների կարևորությունը (տես Եփեսացիս 2.19–22), մեկ ճշմարիտ ու միասնական Եկեղեցու գաղափարը (տես Եփեսացիս 4.1–7) և Եկեղեցու շրջանակներում կատարվող տարբեր ծառայություններ, կոչումներ և գործառույթներ (տես Եփեսացիս 4.11–14):

Իր օրերի անդամների զորացմանն ուղղված Պողոսի մեկ այլ վարդապետությունը խոսում էր վերջին օրերում ավետարանի Վերականգնման մասին:

  • Ձեր կարծիքով, վերջին օրերում ավետարանի վերականգնման մասին իմանալը ինչո՞ւ ուժ տվեց Պողոսի ժամանակներում ապրող Սրբերին:

Երբ այս դասի ընթացքում ուսումնասիրեք այն ամենը, ինչ Պողոսը և մյուսները ուսուցանեցին Վերականգնման մասին, մտածեք, թե այս վարդապետությունն ինչպե՞ս է զորացնում ձեր հավատքը առ Հիսուս Քրիստոս:

Ժամանակների լրիվության տնտեսությունը

Տնտեսությունը մի ժամանակաշրջան է, երբ Տերը բացահայտում է Իր ճշմարտությունները, քահանայության իշխանությունն ու արարողությունները երկրի վրա գտնվող մարդկանց: Աշխարհի պատմության ընթացքում գոյություն են ունեցել ավետարանի բազմաթիվ տնտեսություններ:

Եփեսացիներին ուղղված նամակում Պողոսը մարգարեացավ հատուկ տնտեսության մասին: Կարդացեք Եփեսացիս 1.10 հատվածը՝ փնտրելով, թե որ հատուկ տնտեսության և մեր օրերում կատարվելիք ինչ իրադարձությունների մասին է մարգարեացել Պողոսը:

Եսայիա 1.10-ը վարդապետության սերտման հատված է: Վարդապետության սերտման հատվածները կարող եք առանձնահատուկ ձևով նշել, որպեսզի հեշտ գտնեք դրանք:

  • Ո՞ր ապագայի մասին է Պողոսը խոսում Եփեսացիս 1․10 հատվածում:

  • Ըստ Պողոսի մարգարեության՝ ի՞նչ կպատահի «ժամանակների լրիվության տնտեսության» ժամանակ:

Ապրել ժամանակների լրիվության մեջ

Անցյալ տնտեսությունների ժամանակ Տերը Իր մարգարեներին հայտնեց բազմաթիվ ճշմարտություններ, սուրբ գրություններ, ուխտեր և զորություններ: Եփեսացիս 1.10 հատվածից մենք կարող ենք սովորել հետևյալ ճշմարտությունը. Ժամանակների լրիվության տնտեսության ժամանակ նախկին տնտեսությունների բոլոր բաները կվերականգնվեն:

Պատկերացրեք, որ հետևյալ նկարում գետերից յուրաքանչյուրը ներկայացնում է ավետարանի որևէ տնտեսություն:

Նկար
Նկար․ գետերը թափվում են լճի մեջ
  • Ինչո՞վ է ժամանակների լրիվության տնտեսությունը նման ջրային ավազանին՝ իր մեջ թափվող գետերով:

Յոթանասունից երեց Բ. Հ. Ռոբերտսը (1857–1933) վկայել է, թե ինչ է տեղի ունենալու ժամանակների լրիվության տնտեսության ժամանակ:

Նկար
Բ. Հ. Ռոբերտսի սև ու սպիտակ պատմական լուսանկարը:

Սա է ժամանակների լրիվության տնտեսությունը, և մենք տեսնում ենք, որ նրա մեջ ամփոփվում են բոլոր նախկին տնտեսությունները՝ ինչպես զորեղ գետերը սրընթաց հոսում են դեպի օվկիանոս, մեզ կապելով իրենց հետ, և իրենք էլ կապվելով մեզ հետ, և մենք հասկանում ենք, որ ի սկզբանե Աստված իր տեսադաշտում ունեցել է մի մեծ նպատակ, որը Իր զավակների փրկությունն է: Եվ այժմ եկել է վերջին օրը, վերջին տնտեսությունը, երբ ճշմարտությունը, լույսը և արդարությունը պետք է հեղեղեն երկիրը:

(Բ. Հ. Ռոբերտս, համաժողովի զեկույցում, հոկտեմբեր 1904, 73)

  • Նախորդ տնտեսությունների ո՞ր ճշմարտությունները, սուրբ գրությունները, ուխտերն ու զորություններն են վերականգնվել կամ ի հայտ բերվել ժամանակների լրիվության տնտեսության մեջ:

Վերականգնման հայտարարությունը

Պատմական 2020 թ. ապրիլի գերագույն համաժողովի ժամանակ, որը նվիրված էր Հիսուս Քրիստոսի ավետարանի վերականգնման սկզբի 200-րդ տարեդարձին, Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը ներկայացրեց «Հիսուս Քրիստոսի ավետարանի լրիվության վերականգնումը. Երկուհարյուրամյա հռչակագիր աշխարհին» հայտարարությունը (ChurchofJesusChrist.org): Հատկացրեք մի քանի րոպե և կարդացեք այս հայտարարությունը՝ մտածելով, թե ձեր կյանքն ինչպես է օրհնվել Հիսուս Քրիստոսի վերականգնված ավետարանի շնորհիվ:

  • Վերականգնման հայտարարության ո՞ր մասերը կարևորեցիք:

  • Ինչո՞վ կկիսվեիք Եկեղեցու այն անդամի հետ, որը համոզված չէ՝ արդյոք հավատում է Վերականգնմանը, կամ որը չի զգում, որ այն կարևոր է իր համար:

Մի պահ հիշեք բոլոր դեպքերը, երբ Հիսուս Քրիստոսը օրհնել է ձեր կյանքը Իր վերականգնված ավետարանի միջոցով:

Խորհեք այս ցուցակի շուրջ, երբ ChurchofJesusChrist.org կայքում դիտում եք «Նախագահ Նելսոն. Ի՞նչ է նշանակում վերականգնումը ձեզ համար» տեսանյութը (1:06):

1. Ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.

  • Վերականգնման ո՞ր կողմերի համար եք հատկապես երախտապարտ: Ինչպե՞ս են դրանք ազդել ձեր կյանքի վրա:

  • Ձեր կարծիքով, Տերն ի՞նչ է ցանկանում, որ դուք անեք՝ Իր շարունակական Վերականգնմանը մասնակցելու և ուրիշներին Իր մոտ հավաքելու համար:

Ընտրովի. ցանկանո՞ւմ եք ավելին իմանալ

Ինչո՞ւ է Վերականգնման աշխատանքն այդքան կարևոր

Մարգարե Ջոզեֆ Սմիթը (1805–1844) ուսուցանել է.

Նկար
Մարգարե Ջոզեֆ Սմիթ Կրտսերի կիսանկարը Ջոզեֆի գլուխը շրջված է դեպի կողք՝ երեք քառորդ տեսարանով, աջ ձեռքը ազդրի վրա է, իսկ ձախ ձեռքում կա թղթերի փաթեթ: Նա կրում է մուգ շագանակագույն կոստյում, սպիտակ վերնաշապիկ ու փողկապ։

Այն տրված է մեզ, որպեսզի տեսնենք, մասնակցենք և օգնենք առաջ տանել Վերջին Օրերի փառքը, «ժամանակների լրիվութեան տնտեսութեան համար, որ ամեն բան բովանդակուի Քրիստոսումը, ինչ որ երկնքումն է՝ եւ ինչ որ երկրումը, նորանում» [տես Եփեսացիս 1.10]: … [Սա] մի աշխատանք է, որի մասին Աստված և հրեշտակները հաճույքով են խորհել անցյալ սերունդների ընթացքում, որը խանդավառեց հնադարյան հայրապետերի և մարգարեների հոգիները, մի աշխատանք, որը նախատեսված է առաջ բերել խավարի զորությունների կործանումը, երկրի նորացումը, և մարդկային ընտանիքի փրկությունը»:

(Ջոզեֆ Սմիթ, Եկեղեցու Նախագահների ուսմունքները. Ջոզեֆ Սմիթ (2007), 513-15)

Ի՞նչ է տնտեսությունը

Ի՞նչ է Վերականգնումը

Վերականգնման մասին վկայությունն ինչպե՞ս կարող է ազդել իմ կյանքի վրա

Երիտասարդ տղամարդիկ և կանայք կիսվում են, թե ինչպես են Վերականգնման հետ կապված իրադարձությունները շատ իրական ազդեցություն թողնում իրենց առօրյա կյանքի վրա:

2019 թ. հոկտեմբերի գերագույն համաժողովին նախագահ Ռասսել Մ. Նելսոնը կիսվել է տաճարային երաշխավորագիր ստանալու համար տրվող հարցազրույցի հարցերով, որոնց թվում է «Դուք ունե՞ք վկայություն Հիսուս Քրիստոսի ավետարանի Վերականգնման մասին» (տես «Ամփոփիչ ելույթ», Լիահոնա, նոյեմբեր 2019, 121):

Խորհեք, թե այս հարցն ինչու պետք է ներառվի որպես Տիրոջ տուն մտնելու պահանջ: Հասկանալով, հավատալով և մասնակցելով շարունակվող Վերականգնմանը, ինչպե՞ս կարող եք ազդել Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հետ ձեր հարաբերությունների վրա:

Ի՞նչ է նշանակում, որ Վերականգնումը դեռ տեղի է ունենում

Այն ժամանակ Առաջին Նախագահությունից նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆը խոսել է Վերականգնման շարունակական բնույթի մասին:

Նկար
Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դիտեր Ֆ. Ուխդորֆի պաշտոնական դիմանկարը (2006 թ.)։ Կանչվել է որպես Առաջին Նախագահության երկրորդ խորհրդական 2008 թվականի փետրվարի 3-ին: Պաշտոնական դիմանկարն արվել է 2008 թվականին՝ փոխարինելով 2004 թվականին արված դիմանկարին։

Երբեմն մենք մտածում ենք ավետարանի Վերականգնման մասին որպես մի երևույթի, որն ավարտվել է, արդեն իսկ իրականացել է. Ջոզեֆ Սմիթը թարգմանել է Մորմոնի Գիրքը, նա ստացել է քահանայության բանալիները, Եկեղեցին կազմավորվել է: Իրականում, վերականգնումը շարունակվող գործընթաց է. մենք ապրում ենք դրանում հենց հիմա: Այն ներառում է «այն ամենը, ինչ Աստված հայտնել է, այն ամենը, ինչ Նա այժմ հայտնում է» և «շատ մեծ ու կարևոր բաներ», որոնք «Նա դեռևս հայտնելու է» (Հավատո Հանգանակ 1.9): Եղբայրներ, ներկայիս իրադարձություններով լի զարգացումները մասն են կազմում վաղուց նախատեսված այն նախապատրաստական շրջանի, որն իր գագաթնակետին կհասնի մեր Փրկչի` Հիսուս Քրիստոսի փառավոր Երկրորդ Գալուստի ժամանակ:

(Դիտեր Ֆ․ Ուխդորֆ, «Դուք քնա՞ծ եք Վերականգնման ընթացքում», Լիահոնա, մայիս 2014 թ․, 59)։